Աղետաբեր Թեղուտ

%d5%a9%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82%d5%bfԸՆԴԵՐՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Անհատները հարստանում են, հայ ժողովուրդը կորցնում է կյանքի հենարանները
Վերջին տարիներին մեր երկրում կտրուկ փոխվել է ընդերքի նկատմամբ պետական վերաբերմունքը: Անընդունելիորեն պարզեցվել ու հեշտացվել է ընդերքի ուսումնասիրության արտոնագիր ու շահագործման թույլտվություն ստանալը:
Տասնամյակ առաջ այդպիսի թույլտվություններ ստանալու համար ներկայացված նախագծերը մանրազնին ուսումնասիրվում էին պետականորեն հատուկ լիազորված գերատեսչություններում, իսկ յուրաքանչյուր գերատեսչության եզրակացությունն էլ հենվում էր մասնագիտական ստորաμաժանումների եզրակացությունների վրա, կարևորվում էին Գիտությունների ակադեմիայի տեսակետը, հասարակայնության կարծիքը:
Կամայական որոշումներ նույնպես կայացվում էին, սակայն չկար այսօրվա համատարած կամայականություններն ու երկրորդ կարծիքը արհամարհելու մթնոլորտը և օգտագործվում էր երկրի մասնագիտական ներուժը: Դրա հետ մեկտեղ հանքահանությունը «հանուն օտարերկրյա ընկերությունների» և անտառածածկ տարածքները հանքահանության տակ դնելը խստիվ արգելված էին:
Ներկայումս, համաշխարհային Նոր կարգերի գաղափարներին համապատասխան (ՀՀ-ն այդ խնդրում ամենաառաջատար երկրներից է) օտարվում-փոշիացվում են պետությանը` ժողովրդին պատկանող հարստությունները: Ազգային պետության հիմքերը քայքայող, հետևաբար և, հակաժողովրդական այդ գաղափարը խորացնելու և անբեկանելի դարձնելու նպատակով ընդունվել են դրսից թելադրված նոր օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր: Պարզեցվել-արագացվել է մեր երկրում իրականացվելիք նախագծերի, այդ թվում նաև ընդերքօգտագործման նախագծերի ընթացակարգը, իսկ պարզեցման ու արագացման անվան տակ ուղղակի քայքայել-ամայացրել է նախկին ընթացակարգը:
Այժմ վերը նշված ուսումնասիրություններին փոխարինում է մեկական ներկայացուցիչներով կազմված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, որով և հիշյալ ծրագրերին ընթացք է տրվում: Այդտեղ որոշումները կայացվում են առանց լուրջ քննարկումների, իսկ քվեարկության արդյունքի վճռորոշը, թերևս հանձնաժողովի նախագահի տրամադրվածությունն է:
Առանձին դեպքերում էլ հանձնաժողովներ են ստեղծվում իբրև պետության և ժողովրդի շահերի պաշտպանության, սակայն իրականում` օրինականության պատրանք ստեղծելու նպատակով: Ավելացբեբք նաև, որ 2005թ. բնապահպանության նախարարը լուծարեց իր ղեկավարած գերատեսչության երկրաբանական վարչության գիտական խորհուրդը, որը համակարգում ու ամփոփում էր երկրաբանահետախուզական աշխատանքների հաշվետվությունները և հանքավայրերի շահագործման խնդրում ուներ իր վճռորոշ ձայնը: Նախարարը լուծարեց նաև բնապահպանության նախարարության պետական էկոլոգիական փորձաքննական վարչության հանձնաժողովը, որը ամփոփում էր իրականացվելիք նախագծերի մասնագիտական ու անկախ փորձագետների եզրակացությունները և հաստատման ներկայացնում իր եզրակացությունը: Անտեսվում է նաև Գիտությունների ակադեմիայի և հասարակայնության տեսակետը:
Թեման մանրամասն պարզաբանող,Հակոբ Սանասարյանի «Աղետաբեր թեղուտ» գիրքն ընթերցելու կամ ներբեռնելու համար, սեղմել նկարի վրա:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*