Առաքելական եկեղեցու՝ «ազգային», «ազգակերտ» լինելու միֆը:

եկեղՎերջին ժամանակներս Հայ հասարակության մեջ կրկին թեժացել են հակասությունները՝ Հայ ինքնության և քրիստոնեական դավանանքի միջև: Արդեն տևական ժամանակ ընթացող խմորումները պայթեցին, Ասողիկ անունով մի սևասքեմի՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հնչեցրած անպատասխանատու հայտարարությունից հետո, այն է թե «Աթեիստ հայը, Հայ չէ»: Սա դեռ բավարար չէր,նրան երկրորդեց նաև Շիրակի թեմի առաջնորդը՝ եպիսկոպոս Միքայել Աջապահյանը , -«Ես լիակատար կերպով համաձայն եմ Ասողիկ քահանայի հետ, սակայն դա բացատրել է պետք: Հայ Առաքելական եկեղեցին հայի ինքնության 80 տոկոսն է կազմում, եթե ոչ ավելին»:
Այն որ եկեղեցու ներսում տիրում է սույն մոտեցումը, որ «Ով քրիստոնեա չէ, նա Հայ չէ»,բազմիցս թափանցել էր տարբեր հավաքույթների ու խոսակցությունների մակարդակում, սակայն այս անգամ այդ մասին բարձրաձայնվեց հեռուստաէկրանից և տարածվեց սոցիալական ցանցերում, ինչն էլ առաջ բերեց Հայ հասարակաության մի լայն զանգվածի բուռն ու հասկանալի դժգոհությունը: Դժգոհության պայմանավորված էր նաև, արդի եկեղեցակններից ունեցած հիասթափությամբ, քանզի բազում սքեմավորներ՝ եկեղեցին վերածել են շահութաբեր գործի/բիզնեսի/, իսպառ մոռանալով հոգևորին սպասավորելու սեփական առաքելությունը: Ինչպես նաև, եկեղեցականների ինքնահավան ու գոռոզ տեսակետը, իբր Հայ առաքելական եկեղեցին իր բնույթով ազգային ու ազգակերտ է:
Ի դեպ, «ֆեյսբուք» սոցցանցի ընձեռնած հնարավորությունից օգտվելուվ, խնդրո առարկայից բխող երկու հարց ուղղեցի «Երկիր Մեդիա» հ/ը-ն՝ «Երկրի հարցը» հեռուստահաղորդման հյուր Բագրատ եպիսկոպոս Գալստյանին (Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն): Այն է՝ «Ինչպե՞ս է եկեղեցին համատեղում աստծո զավակների (մարդկանց, ազգերի) հավասարության գաղափարը, որևէ ազգի (դիցուք՝ հրեաների) աստվածընտրյալության գաղափարի հետ, և արդյո՞ք մեկ այլ ազգի գերակայությունը քարոզող որևէ կառույց (դիցուք՝ ՀԱԵ-ն) իրավունք ունի իրեն Ազգային անվանելու… »
ճիշտ է նա այդքան էլ պարզորոշ չպատասխանեց հարցիս (ինչում ինքներդ կարող եք համոզվել տեսանյութից),

սակայն արդեն բավականին հետաքրքիր էր այն հանգամանքը, որ եկեղեցու սպասավորները Հայ Ազգի ինքնության հարցերում, բացեիբաց հղում են կատարում, Պատմահորը՝ Մովսես Խորենացուն: Չնայած, համեստաբար լռության է մատնվում, թե 301թ-ից Հայաստան Աշխարհ մուտք գործած քրիստոնեությունից մինչև Քերթողահայրը, այդ ո՞ւր և ինչպե՞ս էին կորել Հայի ինքնության վկայագրերը, որ Խորենցին ստիպված՝ ընդամենը այլևայլքից մեջբերած փշրանքներ է մատուցում Հեթանոսական Հայաստանի մասին, այն էլ դրանից հետո արժանանալով եկեղեցու հետապնդումներին, և ինչպես շրջանառվող վարկածն է ասում, նույնիսկ գերզմանի պղծմանը(ոսկորները Արազը լցնելուն):
Չենք ձեռնարկի պատմական մի նոր էքսկուրս, ընթերցողին ներկայացնելու ամենատարբեր պատմիչներից մեզ հասած, եկեղեցու հակաազգային ու հակապետական գործնեությունը (քանզի այդ մասին բազմիցս խոսվել է): Այլ անսալով սույն բանախոսի հորդորներին, համադրելու համար հայտնի փաստերը, կրկին փորձենք եկեղեցու դավանաբանական դոգմայի, քրիստոնեության սուրբ գիրք համարվող քերթվածքի, որին ի տարբերություն ամբողջ քրիստոնեա աշխարհի «Սուրբ գիրք» (“Holy Bible”) անվանմանը, հայերն «աստվածաշունչ» են կոչում, վերընթերցենք: Եվ տրամաբանական ու քննախույզ հայացքը, պարզագույն դիտարկումն ու մեջբերումները, մեր ընթերցողին թույլ կտան համոզվելու, որ բարձրաձայնածս հարցերն անհիմն չէին , և փարատենք քրիստոնեական կրոնի «ազգային բովանդակություն» ունենալու մասին միֆը:
Նախ, պետք է փաստենք և ընդունենք, որ քրիստոնեության համարր հենց «սուրբ գիրքն» է հանդիսանում դավանաբանական միակ հենքը՝ իր հին և նոր կտակարաններով: Իսկ այժմ անդրադառնանք այդ գրքում տեղ գտած դրույթներին.
Սկսենք գիրք ծննդոցից.45, ահա թե ինչ է ասում Իսրայելի տնից սերած Հավսեփն իր եղբայրներին, որոնց կողմից էլ հենց՝ ստրկության էր վաճառվել Եգիպտոս «…Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ։ 6Հիմա երկրի վրայ եղած սովի երկրորդ տարին է, եւ հինգ տարի եւս կայ, որ ո՛չ վար է լինելու, ո՛չ հունձ։ 7Աստուած ձեզնից առաջ ինձ ուղարկել է այստեղ, որ երկրի վրայ պահպանի ձեր սերնդին եւ կերակրի ձեզ՝ մնացածներիդ մեծ մասին։ 8Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած։ Նա ինձ դարձրեց փարաւոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տէրը եւ համայն Եգիպտացիների երկրի իշխանը…», այսինքն մեկնաբանվում է, որ հենց իսրայելի տոհմը փրկելու համար աստված ջանացել:
Կամ այս հատվածը՝ գ.ծ.12 Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ։ 2Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես։ 3Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։ 4Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած։ <… > սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում։ 7Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»։
Կամ այս մի հատվածը՝ «13Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի, 14բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց։ Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ։ 15Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով։ 16Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»։ 17Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով։ 18Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը, 19նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները, 20քետացիները, փերեզացիները, ռափիմացիները, 21ամորհացիները, քանանացիները եւ յեբուսացիները» »։
Առաքելական եկեղեցու կողմից «աստվածաշունչ» անվանվող գրքի անբաժանելի մաս կազմող հին կտակարանում, բազում են այս հիշատակումները, որտեղ խոսվում է հենց իսրայելի որդոց, Աբրահամի սերունդներին, ամեն ինչ նվիրելու իրենց աստծո ՝ Եհովայի (որի անունը հետագա սրբագրումների ժամանակ հանվել է ) պատրաստակամությունն ու նպատակաուղղվածությունը: Չծանրաբեռնենք մեր ասելիքը այդ մեջբերումներով, ցույց տալու համար, թե գիրքը, որն հանդիսանում է քրիստոնեության հիմնական քարոզի աղբյուրը, ծայրեիծայր, հենց ջհուդների (еврей-եբրայացիներ(որոնց՝ նմանապես ոչ մի տրամաբանությամբ չբացատրվող՝ հրեա, անվանում է տվել առաքելական եկեղեցին)) ավանդապատումն է, և ուղղված է հենց նրանց ծագման, բազմացման և բարգավաճման պատմությանը:
Ի դեպ, հենց այս պատումներն էն, «Հայոց եկեղեցու պատմություն» անվան տակ, դասվանդվում հանրակրթական դպրոցներում, հայ մանուկներին ու պատանիներին:
Կարելի է անդրադառնալ նաև, Նոր կտակարանում տեղ գտած,զանազան պատումների վերաշարադրմանը, որտեղ կրկին եբրայացոց աստվածընտրյալության թեզն է առաջ տարվում, ինչպես նաև ի հավելումն դրան հակաազգային ու հակամարդկային քարոզի բազմաթիվ օրինակների, սակայն այդ մասին բազմիցս է խոսվել:
Մեջբերենք մի հատված նաև «Սիոնի արձանագրություններից» , որի անհագուրդ քննադատությամբ հանդես էն գալիս, նաև առաքելական եկեղեցու որոշ մոլի ջատագովներ, ինչպիսիք է ասենք, նույն Խաչիկ Ստաբոլցյանը: Ահավասիկ՝ «Դրա համար էլ, մենք պետք է ոչնչացնենք բոլոր հավատքները: Եթե դրանից ծնունդ առնեն ժամանակակից անաստվածները, ապա, որպես անցողիկ փուլ, դա չի խանգարի մեր տեսլականին, այլ օրինակ կծառայի այն սերունդների համար, որոնք լսել են ու կլսեն մեր քարոզները Մովսեսի կրոնի մասին (նկատի ունի Թորան , նույնն է, թե՝ Հին կտակարանը),և որն իր անսասան ու կշռադատված համակարգով՝ հանգեցրեց մեր կողմից բոլոր ազգերը հպատակեցնելուն», կարծում եմ մեկնաբանությունն ավելորդ է, պարզ երևում է հին ազգերի, ինչպիսններից մեկն էլ հենց Հայն է, ավանդական, ազգային դավանանքի վերացման, և քրիստոնեության հիմք հանդիսացող ՝ «հուդայադավանության» կամ «մովսեսականության» տարածման մասին:
Այսքանով էլ է արդեն երևում , թե որքան սին է՝ Հայոց համար, ազգակերտ լինելու առաքելական եկեղեցու միֆը:
Սակայն կանգ չառնենք, մի երկու նմուշ էլ ոչ հեռու անցյալում ու ներկայիս գործող առաքելական եկեղեցու քարոզած, այսպես կոչված «ազգակերտությունից»:
1759 թվականին Հովսեփ Էմինը Կարնո նահանգի Ճինիշ գյուղի բնակիչներին հարցրել է, թե «ինչո՞ւ եք առարկում, երբ ձեր ազգակիցներից որևէ մեկը ռազմիկ է դառնում, ինչո՞ւ դուք ազատ չեք, ինչո՞ւ դուք ձեր սեփական թագավորը չունեք»: Գյուղացիները Էմինին պատասխանել են. «Պարոն, մեր ազատությունը անդիի աշխարհքն (անդրշիրիմյան աշխարհում) է. մեր թագավորը Հիսուս Քրիստոսն Է»: Էմինը ըսավ. «Ի՞նչ խոսք է այդ. ո՞վ ըսավ ձեզի թե այդպես է»: «Եկեղեցիին Սուրբ Հայրերը, որոնք կըսեն թե հայ ազգը մահմեդականներուն հպատակ եղած է աշխարհի ստեղծվելէն ի վեր, եւ այդպես ալ պետք է մնա մինչեւ հարութեան օրը: Եթե ոչ մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրէն դուրս վռնդել»
(Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, Լոս Անջելես, 2002, էջ 61):
Մյուս օրինակն էլ,ներկա օրերի Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ պսակին վերաբերվող կանոնական իրավունքից. «Հայ քահանան կարող է պսակել հրեային, հերետիկոսին, մահմեդականին՝ հայադավանի հետ, եթե նրանք մկրտությամբ մտնեն հայ եկեղեցու ծոցը»(«ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» թեմատիկ գիտաժողովում ՝Մարկոս եպիսկոպոս Հովանիսյանի «Հայ Եկեղեցու կանոնական դիրքորոշման ձևավորումը խառնամուսնությունների վերաբերյալ» վերնագրով զեկույցից): Մնում է հարց տալ, թե բարոյական այդ ի՞նչ իրավունքով են հանդգնել առաքելական գաղափարաբանությունը՝ «հայադավանություն» որակել, եթե այն, առանց աչքը թարթելու, մի մկրտությամբ՝ հրեային, թուրքին, արաբին կամ հույնին ու վրացուն «հայ» է սարքում: «Հայադավան» ամպագոռգոռ որակումը տալ մի վարդապետության, որը մի կողմից՝ ընտանիքը կարծես թե համարում է սուրբ, իսկ մյուս կողմից՝ դիտավորյալ կերպով խեղաթյուրում է այդ սրբազան միության իմաստն ու նպատակը, քանզի ընտանիքի հիմք է համարում՝ ոչ թե արյան միասնությունը, այլ «ազգ» հասկացությունը բացասող աշխարհայացքային ինչ-որ մի ձև՝ սա պարզապես անհեթեթություն է, որը, սակայն, մինչ օրս անում է իր սև գործը՝ հատկապես արևմտյան սփյուռքում, որտեղ այլևս զարմանք, վրդովմունք և առհասարակ, որևէ վերաբերմունք չեն առաջացնում՝ հայի ամուսնությունը քրիստոնյա ֆրանսիացու, գերմանացու, հույնի ինչպես նաև բուն Հայաստանում իրանցիների, հագարացիների կամ այլ որևէ օտարի հետ:
Կարծում եմ վերոշարադրյալին տեղեկանալով, ցանկացած Հայ մարդ, կտեսնի ու կհասկանա, թե ինչքան սին են, առաքելական եկեղեցու ազգակերտությաև, ազգապահպանության մասին ամպագոռգոռ խոսքերը:

Հիքսոս Արթուր

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*