Արծվային փոխակերպումներ

արծԱսում են, որ մոտ 40 տարեկանում արծվի մագիլները չափից դուրս են երկարում, ու դառնում ճկվող, և նա այլևս չի կարողանում որսին ճանկել: Կտուցը նույնպես երկարում է ու դառնում ավելի կեռ, խանգարելով նրան սնվել: Թևերի ու կրծքի փետրավորումը դառնում է շատ խիտ ու ծանր, և խանգարում թռիչքին:
Արծիվը կանգնում է երկընտրանքի առաջ՝ կամ մահ, կամ էլ մոտ հինգ ամիս տևող՝ ցավոտ ու երկարատև փոխակերպման շրջան…
Եվ արծիվը թռչում է դեպ լեռան կատարին ծվարած իր բույնը, կտուցով համառորեն խփվում քարե-քար, մինչև այն կկոտրվի ու կընկնի… Հետո սպասում, մինչև կաճի նորը, որով նա նա պոկում է սեփական մագիլները…Երբ աճում են նոր ճանկեր, նա դրանցով պոկոտում է կրծքի ու թևերի ծանրացած փետուրները…. Ու այդժամ, անցնելով 150 օր ձգվող տանջանքների և ցավերի միջով, արծիվը կրկին վերածնվում է, ու ևս 30 տարի ապրում թռչունների արքային վայել կյանքով…
Մենք չենք կարող կյանքի մի փուլից դեպի մյուս անցում կատարել, առանց փոփոխությունների…Դրանք կլինեն ցավոտ, անհարմար, ծանր… Բայց արդյունքում կյանքի նոր շրջան, նոր հնարավորություններ, աճի նոր մակարդակ:
Ընդունենք մարտահրավերը, ընդունենք փոփոխությունները, փոխակերպենք ինքներս մեզ: Վստահ եմ, արդյունքներից ինքներս էլ կզարմանանք:

Comments

comments

Դիտվել է 1,498 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով