«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» -№1

«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  №1


ԱմփոփԻրավունքն ուժեղինն է: Ազատությունը լոկ գաղափար է: Ազատականություն, ոսկիհավատք, ինքնակառավարում, դրամագլխի բռնապետություն: Ներքին թշնամի: Ամբոխ, անիշխանություն: Քաղաքականություն և բարոյականություն, հզորագույնի իրավունք: Ջհուդա (հրեա) մասոնական ուժի անպարտելիությունը: Նպատակը արդարացնում է միջոցները: Ամբոխը կույր է: Քաղաքական այբուբեն: Կուսակցական պառակտումներ: Միապետությունը՝ որպես  կառավարման ամենանպատակահարմար ձև: Հարբեցողություն: Դասականություն: Այլասերում: Ջհուդա — մասոնական վարչության սկզբունքներն ու կանոնները: Ահաբեկում: «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»: Արքայատոհմային կառավարման սկզբունք: Գոյերի ազնվապետության առանձնաշնորհների քանդում: Նոր ազնվականություն: Հոգեբանական շահ: Ազատության աբստրակցիան: Ժողովրդական ներկայացուցիչների փոխարինում

Մի կողմ թողնելով ճոռոմաբանությունները, խոսենք յուրաքանչյուր մտքի, համեմատության և հետևությունների նշանակության մասին, պարզաբանենք հանգամանքները: Այսպիսով, ես ձևակերպում եմ մեր համակարգը` մեր և Գոյերի տեսակետներից: Հարկավոր է նշել, որ արատավոր բնազդներով օժտված մարդկանց քանակը գերազանցում է բարի մարդկանց քանակին: Սա է պատճառը, որ նրանց կառավարման մեջ  լավագույն  արդյունքի կարելի է հեշտությամբ հասնել՝ ուժով ու ահաբեկմամբ, քան դատողություններով: Յուրաքանչյուր մարդ ձգտում է իշխանության, յուրաքանչյուրը կցանկանար դառնալ դիկտատոր, եթե միայն կարողանար, և միայն հազվագյուտ մեկը չէր զոհի բոլորի բարօրությունը` հանուն սեփականի…
Իրավունքն ուժի մեջ է:
Ի՞նչն է մինչև այսօր զսպել և ղեկավարել այն գիշատիչ կենդանիներին, որոնց անվանում են մարդ:
Մինչև հասարակարգերի առաջացումը, նրանք ենթարկվում էին կոպիտ ուժին, իսկ հետո` օրենքին, որ նույն ուժն է, միայն` քողարկված: Հետևաբար, բնական օրինաչափությամբ, իրավունքը ուժն է:
Քաղաքական ազատությունը գաղափար է, այլ ոչ` փաստ: Հարկավոր է կարողանալ օգտագործել այդ գաղափարը, եթե անհրաժեշտ է` այդ խայծով ժողովրդական ուժերը հրապուրել դեպի սեփական կուսակցություն, որը նպատակադրվել է տապալել մյուսին՝ կառավարման ղեկի մոտ գտնվողին:
Այս խնդիրը կհեշտանա, եթե հակառակորդն ինքը վարակվի ազատության գաղափարով, այսպես կոչված՝ լիբերալիզմով, և հանուն դրա` զոհի իր հզորությունը:
Հենց այստեղ էլ կբացահայտվի մեր տեսության ճշմարտացիությունը. կեցության օրենքի համաձայն, կառավարման բարձիթողի սանձերն անմիջապես իրենց ձեռքը կվերցնեն նոր ուժեր, քանի որ ժողովրդական կույր զանգվածները մեկ օր անգամ չեն կարող մնալ առանց ղեկավարի: Եվ նոր իշխանությունը կփոխարինի հնին՝ լիբերալիզմով հիվանդացած, թուլացածին:
Կար ժամանակ, երբ իշխում էր կրոնը: Մեր ժամանակներում, լիբերալ կառավարիչների տիրակալը ոսկին է: Ազատության գաղափարն անիրագործելի է, քանի որ ազատությունից օգտվում են անխոհեմաբար, առանց չափի զգացումի: Բավական է մի որոշ ժամանակ ինքնավարություն տալ ժողովրդին, և նա կվերածվի սանձարձակ ամբոխի: Այդ պահից կսկսվի գզվռտոցը, որն արագորեն կվերածվի դասակարգային մարտերի, որոնց բովում այրվում են ամբողջ պետություններ և նրանց նշանակությունը մոխրանում է:
Պետությունը սեփական ջղաձգումներից է հյուծվո՞ւմ, թե՞ ներքին պառակտումներն են նրան հանձնում արտաքին ուժերի իշխանությանը` միևնույնն է. այն կարելի է համարել անդառնալիորեն կործանված և արդեն իսկ մեր իշխանության տակ: Բռնատիրական կապիտալը, որ ամբողջովին մեր ձեռքում է, նրան մի շյուղ է մեկնում, որը նա ակամա ստիպված է ամուր բռնել, այլապես` կգահավիժի անդունդը:
Նա, ով ելնելով սեփական ազատականությունից, կասի` թե նման դատողություններն անբարոյական են, ես կհարցնեմ. եթե յուրաքանչյուր պետություն երկու թշնամի ունի և եթե արտաքին թշնամու նկատմամբ նրան թույլատրվում է գործադրել պայքարի ցանկացած միջոց` ինչպես, օրինակ, հարձակման կամ պաշտպանության ծրագրերի մասին նրան չտեղեկացնելը, գիշերով կամ անհավասար քանակի մարդկանցով նրա վրա հարձակվելը, ապա ինչո՞ւ նույն միջոցները ներքին թշնամու նկատմամբ կիրառելն` անբարոյական ու անթույլատրելի է համարվում, հատկապես, երբ վերջինս ավելի վտանգավոր է` սպառնում է հասարակարգին ու բարեկեցությանը:
Կարո՞ղ է արդյոք սթափ, դատող ուղեղը հույս ունենալ` խելամիտ հորդորների ու դատողությունների միջոցով ղեկավարել ամբոխներին, երբ հնարավոր են հակաճառումներ, որոնք թեև անիմաստ, սակայն, մակերեսորեն ընկալող ամբոխին կարող են թվալ ավելի հաճելի: Ղեկավարվելով բացառապես մանր կրքերով, հավատալիքներով, սովորույթներով, ավանդույթներով ու սենտիմենտալ տեսություններով` ամբոխը  հակվում է կուսակցական շերտավորումների, պառակտման, ինչն անհնար է դարձնում որևէ համաձայնություն, նույնիսկ` ամենախելամիտ հիմքերի վրա:
Ամբոխի յուրաքանչյուր որոշում խարսխված է պատահական կամ կազմակերպած մեծամասնության վրա, այն՝ քաղաքական գաղտնիքներին անտեղյակ այնպիսի արտառոց  որոշում է կայացնում, որն էլ սաղմնավորում է կառավարման քաոսը:
Քաղաքականությունն ընդհանուր ոչինչ չունի բարոյականության հետ: Այն կառավարիչը, որ ղեկավարվում է բարոյականությամբ՝ ապաքաղաքական է, և այդ պատճառով՝ երերուն է նրա աթոռը: Ով ուզում է կառավարել՝ պետք է դիմի և կեղծավորության, և խորամանկության: Ժողովրդականության մեծագույն հատկանիշներ հանդիսացող՝ ազնվությունն ու բացսրտությունը, ըստ էության, խոշորագույն արատներն են քաղաքականության մեջ, քանզի դրանք ավելի հեշտորեն են գահից զրկում, քան ուժեղագույն թշնամին: Այս հատկանիշները՝ որպես որոշիչ, պետք է հրամցնենք գոյերի կառավարիչներին, սակայն ինքներս  երբեք չպետք է ղեկավարվենք դրանցով:
Մեր իրավունքը՝ ուժի մեջ է: «Իրավունք»  հասկացությունը վերացական, ոչնչով չապացուցված միտք է: Այս բառը նշանակում է ոչ ավելին, քան. տուր ինձ այն, ինչը ես ուզում եմ, որպեսզի դրանով ես ապացուցեմ, որ քեզանից ուժեղ եմ: Որտե՞ղ է սկսվում, և որտե՞ղ է ավարտվում իրավունքը: Պետությունում, ուր վատ է կազմակերպված իշխանությունը, անդեմ են կառավարիչներն ու օրենքները, ազատականությամբ  են սերմանված  ու բազմացած՝ դիմազրկված օրենքները, ես նոր իրավունք եմ սահմանում՝ ուժեղի իրավունքով ցաք ու ցրիվ անել գոյություն ունեցող բոլոր կարգերն ու դրվածքները, տիրական ձեռքով վերակառուցել բոլոր հիմնարկները, մեզ ենթարկել օրենքներն ու դառնալ տիրակալն այն մարդկանց, որոնք մեզ կտան իրենց ուժի իրավունքը՝ կամավոր հրաժարվելով դրանից:
Մեր իշխանությունն անհնար կլինի հաղթահարել որևէ  այլ իշխանությամբ՝  դրանց   ներկայիս անկայունության պայմաններում, քանի որ մերն անտեսանելի կմնա այնքան ժամանակ, մինչև բավականաչափ ամրապնդվի, ու նրան  այլևս  ոչ մի խորամանկ քայլ  չսպառնա:  Ժամանակավոր չարիքից, որը  մենք ստիպված ենք այժմ սփռել, սկիզբ  կառնի աներեր կառավարման  բարիքը, ինչն էլ  կվերականգնի՝ ազատականության խախտած,  ժողովրդական կյանքի կառուցվածքի ճշմարիտ ընթացքը:
Արդյունքն՝ արդարացնում է միջոցները: Այդայսու՝մեր ծրագրերի մեջ ուշադրությունը կենտրոնացնենք ոչ թե բարու ու բարոյականի, այլ` անհրաժեշտի և օգտակարի վրա:
Մեր առջև մի նախագիծ է`  ռազմավարական ուղենշվածությամբ, որից ամեն շեղում ու նահանջ` անհնար է, առանց մեր դարավոր աշխատանքի արդյունքները կործանելու վտանգի:
Նպատակահարմար գործողություններ մշակելու համար, հարկավոր է նկատի ունենալ ամբոխի սրիկայությունը, անկայունությունը, անհավատարմությունը, սեփական կյանքը, սեփական բարեկեցությունն ընկալելու ու հարգելու  անընդունակությունը: Հարկավոր է հասկանալ, որ ամբոխի զորությունը կույր է, անգիտակից, չդատող, բոլոր կողմերից եկող ասեկոսեների ազդեցությանը ենթակա: Կույրը չի կարող առաջնորդել կույրերին` առանց անդունդի եզրին հասցնելու վտանգի, հետևաբար, ժողովրդի ծոցից դուրս պրծած ամբոխի անդամները` որքան էլ որ դրանք հանճարեղ լինեն, չեն կարող հանդես գալ որպես կառավարողներ, քանի որ անտեղյակ են քաղաքականությանը: Դրանք կկործանեն ամբողջ ազգը:
Միայն մանկությունից ինքնակալության նախապատրաստված անձը՝ կարող է տիրապետել  քաղաքականության  բուն տառից  կազմված խոսքին: Ժողովրդի ծոցից դուրս պրծածների հույսին թողնված ժողովուրդն` ինքնաքայքայվում է կուսակցական հակասություններից, որոնք իշխանության հասնելու փառասիրական ձգտումներից դրդված` առաջացնում են անկարգություններ: Հնարավո՞ր է, որ ժողովրդական զանգվածները կարողանան հանգիստ, առանց մրցակցության, կշռադատել ու իրագործել երկրի առջև ծառացած խնդիրները` առանց ծառայեցնելու դրանք անհատական շահերի: Ընդունա՞կ են նրանք պաշտպանվելու արտաքին թշնամիներից. դա աներևակայելի է, քանի որ ամբողջությունը` բաժանած այնքան մասի, որքան գլուխ կա ամբոխում, վեր է ածվում անհասկանալիության և դառնում անիրագործելի:   Միմիայն ինքնակալն է, որ կարող է լայնորեն` պարզ, կանոնավոր, պետական ապարատի մեջ ամեն ինչ տեղաբաշխող  նախագիծ մշակել, ինչից եզրակացվում է, որ երկրի համար նպատակահարմար է իշխանությունն ու պատասխանատվությունը կենտրոնացնել մեկ անձի ձեռքում: Առանց բացարձակ միապետության, որ պիտի իրագործվի ոչ թե զանգվածների, այլ մեկ անձի կողմից` ով էլ  որ նա լինի, քաղաքակրթությունը գոյություն ունենալ չի կարող: Ամբոխն՝ իր անկրթությունն ամեն առիթով երևակող, բարբարոս է: Հենց որ ամբոխն ազատություն է ստանում, այն արագորեն վերածում է անիշխանության, որն, ինքնըստինքյան, ամենավատ բարբարոսությունն է: Նայեցեք ալկոհոլով ներծծված,  մթագնված ուղեղներով արարածներին, որոնց ազատությունն իրավունք է տվել օգտագործել այն՝ ինչքան ցանկանան: Մի՞թե կարող ենք թույլ տալ մեզ և մեր յուրայիններին՝ հասնելու նույն դրության: Գոյերը բթացել, ապշել են ալկոհոլից, նրանց երիտասարդությունը խելքը կորցրել է կլասիցիզմից ու վաղ այլասերումից, ինչին դրդում են մեր գործակալները, հարուստ տներում՝ աղախինները, սենեկապաններն ու դաստիարակները, Գոյերի զվարճատներում՝ մեր կանայք… Վերջիններիս թվին ես դասում եմ նաև, այսպես կոչված  «հասարակած վարքագծով կանանց»՝ շքեղ և խենեշ կյանքի այդ ինքնակամ հետևորդներին:
Մեր նշանաբանն է՝ ուժը և երեսպաշտությունը: Քաղաքական գործերում հաղթում է միայն ուժը, հատկապես՝ երբ այն պարփակված է պետական գործչին անհրաժեշտ տաղանդի մեջ: Բռնությունը՝ սկզբունք, իսկ երեսպաշտությունն ու խորամանկությունը՝ կանոն պետք է լինեն այն կառավարության համար, որը չի ուզում իշխանությունը զիջել մի որևէ նոր ուժի գործակալներին: Այս չարիքը միակ միջոց է մեր նպատակին՝ բարուն, հասնելու համար: Այդ իսկ պատճառով՝ մենք չպետք է կանգ առնենք կաշառքի, խաբեության և դավաճանության առաջ, երբ դրանք ծառայում են նպատակին: Քաղաքականության մեջ ուրիշի սեփականությունը հարկավոր է կարողանալ վերցնել առանց տատանման, եթե դա նպաստում է այլոց ենթարկեցնելու և մեզ՝ իշխանության հասնելու:
Մեր պետությունը, որն ընթանում է ամբողջ աշխարհի խաղաղ նվաճման ճանապարհով, իրավունք ունի պատերազմի սարսափները փոխարինելու քիչ նկատելի և ավելի նպատակահարմար փոքրիկ մահապատիժներով, ինչն ահ ու սարսափի մեջ պահելով ժողովրդին՝ նպաստում են կույր հնազանդության:   Արդարացի և անողոք խստությունը՝ պետական ուժի մեծագույն գործոն է:  Ոչ միայն հանուն շահի, այլ նաև հանուն պարտքի, հաղթանակի՝ մենք պետք է հավատարիմ մնանք երեսպաշտության և բռնության ծրագրին: Ուսմունքն այնքան է ուժեղ, որքան նրա տնօրինած միջոցները: Այնքան միջոցներով չէ, որքան խստության ուսմունքով՝ մենք կհաղթանակենք և մեր աշխարհակալության  ճորտերի կվերածենք բոլոր կառավարություններին: Բավական է համոզվեն, որ մենք անողոք ենք, և կդադարեն ըմբոստանալ:  Դեռ հնում, մենք  ժողովուրդի մեջ, այստեղ-այնտեղ, բղավեցինք՝ «ազատություն, հավասարություն, եղբայրություն» բառերը, որոնք այդ ժամանակից ի վեր բազում անգամ կրկնվել են անգիտակից թութակների կողմից, որոնք   բոլոր կողմերից հավաքվեցին այս  խայծի վրա  ու դրա հետ միասին՝  տարան  աշխարհի բարեկեցությունն ու անձի իրական ազատությունը, որը նախկինում հուսալիորեն պաշտպանված էր ամբոխի ճնշումից:
Արտաքուստ խելոք, մտավորական Գոյերը գլուխ չհանեցին այդ խոսքերի վերացականությունից, չնկատեցին դրանց հակասականությունն ու անհամապատասխանությունն իրար, չտեսան, որ բնության մեջ հավասարություն չկա, չի կարող լինել ազատություն, որ բնությունն ինքն է անհավասարություն սահմանել՝ խելքի, բնավորությունների, ունակությունների միջև և այդ ամենը ենթարկել իր օրինաչափություններին: Նրանք նույնիսկ չըմբռնեցին, որ ամբոխը կույր է, և որ դուրսպրծուկները՝ կառավարելու համար, նույն ամբոխից  ընտրված լինելով, ինչքան էլ որ տաղանդավոր լինեն, նույնպես կույր են քաղաքականության մեջ, քանզի հասու չեն մեր իմաստությանը, և որ մեր կողմից լուսավորված՝   թեկուզև հիմարը, կարող է ղեկավարել ավելի հաջող, քան նրանց՝ քաղաքականությունից անտեղյակ հանճարը: Այս ամենը վրիպել է Գոյերի ուշադրությունից:
Ժառանգական կառավարումը հիմնված էր այս ամենի վրա: Հայրը որդուն էր հաղորդում քաղաքական գործերի ընթացքի իր իմացությունը՝ այնպես, որ ոչ ոք չիմանա, բացի դինաստիայի ներկայացուցիչներից, և չկարողանա հայտնել գաղտնիքը՝ կառավարվող ժողովրդին: Ժամանակի ընթացքում, քաղաքականության մեջ գործերի իրական դրության մասին տեղեկությունների փոխանցման ժառանգական կարգը խախտվեց՝ ոչ առանց մեր օգնության, ինչը նպաստեց մեր գործի հաջողությանը:  «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» բառերը՝ մեր կույր գործակալների միջոցով, աշխարհի բոլոր ծայրերում ոտքի կանգնեցրին մարդկային ամբողջ լեգեոններ, որոնք խանդավառությամբ տարան մեր դրոշները: Այնինչ, այդ բառերը որդի պես կրծեցին Գոյերի բարեկեցությունը, ամենուր ոչնչացնելով խաղաղությունն ու հանգիստը, համերաշխությունը, խարխլելով  նրանց պետությունների  հիմնաքարերը: Ժամանակի ընթացքում դուք կտեսնեք, որ դա ծառայեց մեր հաղթանակին, դա մեզ թույլ տվեց հաղթաթուղթ ձեռք բերել, հասնել արտոնությունների վերացման, դրանով իսկ՝ Գոյերի ազնվականության վերացման, ինչը երկրների ու ժողովուրդների պաշտպանությունն էր մեր դեմ: Հին տոհմական ազնվականության փլատակների տեղակ մենք  ամենին ինչի գլուխ կանգներեցինք մեր մտավորականների ազնվականությունը՝ փողը: Այդ նոր ազնվականության չափանիշը  ինքներս ենք սահմանել՝ մեր կողմից վերահսկվող հարստությունը և մեր իմաստունների կողմից տնօրինվող գիտությունը:  Մեր հաղթանակը դյուրացրել ենք նաև նրանով, որ մեզ պիտանի մարդկանց հետ հարաբերություններում ՝ միշտ խաղացել  ենք մարդկային մտքի և հոգու ամենազգայուն լարերի՝  հաշվենկատության, նյութական պահանջմունքների անհագության վրա : Թվարկված մարդկային թուլություններից յուրաքանչյուրն իսկ առանձին վերցրած, ի զորու են սպանելու ամեն մի նախաձեռնություն՝ մարդկանց կամքը հանձնելով նրանց գործունեությունը գնողի տնօրինությանը:
Ազատության վերացականությունը հնարավորություն ընձեռնեց համոզելու ամբոխին, թե իշխանությունն ոչ այլ ինչ է, քան երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի, նշանակած կառավարչը և որ այն կարելի փոխել՝ ասես մաշված մի զույգ ձեռնոց:
Ժողովրդական ընտրյալների  այս փոխարինելիությունը, նրանց մեր տնօրինությանն է հանձնում. և ամեն մի նոր նշանակման վճիռ`դարձյալ  մենք ենք կայացնում:
(շարունակելի)
թարգմանությունը ռուսերն բնագրից՝ Հիքսոս Արթուրի

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*