«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» -№10

«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ №10
Ամփոփ — Ցուցադրականը քաղաքականության մեջ: Ստորության «հանճարեղությունը»: Ի՞նչ է խոստանում մասոնական պետական հեղաշրջումը: Համընդհանուր քվեարկություն: Ինքնագնահատանք: Մասոնության առաջնորդները: Մասոնության հանճարեղ ղեկավարը: Հաստատություններն ու նրանց գործառույթները: Ազատականության (լիբերալիզմի) թույնը: Սահմանադրությունը, որպես կուսակցական երկպառակությունների օջախ: Հանրապետական դարաշրջան: Նախագահները՝ մասոնական դրածոներ։ Նախագահների պատասխանատվությունը: «Կմախքներ սնդուկում»։ Նախագահի և խորհրդարանի պատգամավորների դերը: Մասոնությունը՝ օրենսդիր ուժ: Հանրապետական նոր սահմանադրություն: Անցում մասոնական տիրակալության: «Համաշխարհային թագավոր» հռչակելու պահը: Հիվանդությունների պատվաստում և մասոնության այլ խարդավանքներ:

Այսօր կսկսեմ արդեն ասվածի կրկնությունից, ու կխնդրեի ձեզ հիշել, որ քաղաքականության մեջ` կառավարություններն ու ժողովուրդները, բավարարվում են ցուցադրականով: Եվ որտեղի՞ց պետք է նրանք կարողանան իրականության աստառը տեսնել, եթե նրանց ներկայացուցիչներին առավել կարևոր է զվարճանալը: Մեր քաղաքականության համար շատ կարևոր է իմանալ այս նրբությունը. այն մեզ կօգնի` իշխանության բաժանման, խոսքի ազատության, լրատվության, կրոնի (հավատի), իրավունքների զուգորդման, օրենքի առջև հավասարության, բնակարանի, սեփականության անձեռնմխելիության, հարկի (քողարկված հարկի գաղափարը), օրենքի հակադարձ ուժի քննարկումներին անցնելու ժամանակ: Այս բոլոր հարցերի բնույթն այնպիսին է, որ ժողովրդի համար դրանց բաց ու ազատ քննարկումը պետք է բացառվի։ Իսկ այն դեպքում, երբ անդրադարձն անհրաժեշտ է, պետք է ոչ թե թվարկել դրանք, այլ առանց մանրամասնելու՝ հայտարարել, որ արդի իրավական սկզբունքները մեր կողմից ճանաչվում են:
Լռության մատնելու իմաստն այն է, որ չանվանակոչված սկզբունքը մեզ գործելու ազատություն է ընձեռնում, աննկատորեն բացառելու դրա այս կամ այն մասը, իսկ թվարկելու դեպքում արդեն՝ դրանք բոլորն ասես ափիդ մեջ լինեն:
Ժողովուրդը յուրահատուկ սեր ու հարգանք է տածում քաղաքական ուժի հանճարների նկատմամբ ու նրանց բոլոր բռնի գործողությունները մեկնաբանում է. ստորություն էր, ստոր էր, բայց՝ ճարպիկ… աճպարարություն էր,  բայց ի՜նչ խաղ, ինչպիսի՜ վեհաշուք անպատկառություն…
Մենք ենթադրում ենք ներգրավել բոլոր ազգերին, մեր իսկ նախագծած՝ նոր հիմնարար կառույցի վեր խոյացման աշխատանքներին: Ահա թե ինչու է մեզ առաջնահերթ անհրաժեշտ՝ ձեռք բերել ու ամբարել, այն անհետհայացք համարձակությունն ու ոգեղեն ուժը, որը հանձին մեր գործիչների, կծորտակի մեր ճանապարհին հայտնված բոլոր խոչնդոտները:
Երբ մենք ավարտենք մեր պետական հեղաշրջումը, այդժամ կասենք ազգերին. «ամենը շատ վատ էր ընթանում, բոլորը տանջվեցին. Իհարկե, դուք ազատ եք մեր նկատմամբ վճիռ կայացնելու, բայց մի՞թե այն արդար կլինի, եթե ձեր կողմից հաստատվի ավելի շուտ, քան կփորձարկեք այն, ինչ մենք ձեզ տալիս ենք»…
Այդժամ նրանք մեզ ձեռքերի վրա կտանեն՝ հույսի և ցնծության միահամուռ հրճվանքուվ։ Քվեարկությունը, որը մենք դարձրել ենք մեր գահակալությունն իրականացնելու զենք` դրան վարժեցնելով նույնիսկ մարդկության անդամների ՝ խմբակային հավաքներ ու համաձայնություններ կազմող, ամենափոքր միավորներին, ավարտելով իր առաքելությունը,  մի վերջին անգամ էլ միաձայն մեզ ծառայություն կմատուցի, նախքան դատապարտելը՝  մեզ հետ մոտիկից ծանոթանալու ցանկությունից դրդված:
Դրա համար, պետք է բոլորին հանգեցնել քվեարկության՝ առանց դասակարգային տարբերության ու ցենզի, որպեսզի հաստատվի մեծամասնության բացարձակությունը, ինչին անհնար է հասնել՝ կրթվածության ու բանիմացության ցենզ ունեցող դասակարգի միջոցով: Այս կերպ վարժեցնելով բոլորին՝  սեփական նշանակալիության մտքին, մենք գոյերի մոտ կխեղաթյուրենք ընտանիքի նշանակությունն ու նրա դաստիարակչական արժեքը, կչեզոքացնենք անհատական մտքի դրսևորումները, որոնց  մեր կողմից ղեկավարվող ամբոխը չի թողնելու ոչ առաջադրվել, ոչ էլ նույնիսկ՝ արտահայտվել. այն սովոր է լսել միայն մեզ՝ իր հնազանդության և ուշադրության համար վճարողին: Սրանով մենք կստեղծենք  մի այնպիսի կույր հզորություն, որն ունակ չի լինի որևէ կողմ շարժվելու՝ առանց մեր գործակալների գիտության, որոնք արդեն փոխարինած կլինեն նրանց առաջնորդներին: Ժողովուրդը կենթարկվի այդ ռեժիմին, քանզի կիմանա, որ հենց այդ ղեկավարներից կախված կլինի աշխատավարձը, ողորմությունը և ցանկացած այլ  բարիքների ձեռքբերումը։
Կառավարման ավարտուն ծրագիրը  պետք է ամբողջությամբ մեկ մտքի արգասիք լինի, քանի որ այն բնավ չես ամրապնդի, եթե թույլատրես բազմաքանակ ուղեղներում, նրա՝ մասերի կոտորակվելը։ Այդ պատճառով մենք կարող ենք իմանալ գործողության ծրագիրը, բայց ոչ այն քննարկելու համար, որպեսզի չխաթարենք դրա հանճարեղությունը, նրա բաղադրիչների փախկապակվածությունը, նրա ամեն մի կետի գաղտնի իմաստի գործուն ուժը: Եթե քննարկենք ու փոփոխենք այդպիսի աշխատանքը բազմաթիվ քվեարկություններով, ապա այն իր վրա կկրի՝ մտադրության խորքերի ու փոխկապակցվածության մեջ չներթափանցած, բոլոր մտավոր թյուրիմացությունների կնիքը: Մեզ անհրաժեշտ է, որ մեր ծրագրերը մտածված լինեն ուժեղ ու նպատակաուղղված: Դրա համար, չպետք է թույլ տանք, որ մեր ղեկավարի հանճարեղ աշխատանքը հոշոտվի ամբոխի կամ թեկուզ որևէ սահմանափակ թվով անդամներով հասարակության կողմից:
Առայժմ կարիք չկա, որ այդ ծրագրերը գլխիվայր շուռ տան ժամանակակից հաստատությունների աշխատանքը: Դրանք միայն կփոխարինեն ներքին տնտեսումը, և հետևաբար, նրանց ընթացի ամբողջ համակցությունը, այդպիսով ուղղորդելով դրանց մեր ծրագրերում նածանշված ուղղությամբ:
Բոլոր երկրներում էլ, տարբեր անունների տակ, գործում են մոտավորապես նույն բաները. Ներկայացուցչություն, Նախարարություն, Սենատ, Պետ. Խորհուրդ, Ազգային Ժողով, Օրենսդիր ու Գործադիր Խորհուրդ: Կարիք չկա պարզաբանելու` այդ հաստատությունների միջև եղած փոխհարաբերությունների կառուցվածքը, քանզի դա ձեզ քաջատեղյակ է, միայն ուշադրություն դարձրեք, թե թվարկածներից յուրաքանչյուրը պետական ինչ կարևոր գործառույթի համար է պատասխանատու, ընդ որում` կխնդրեի նկատի առնել, որ «կարևոր» բառը, ես վերագրում եմ ոչ թե հաստատությանը, այլ գործառույթին, հետևաբար՝ ոչ թե հաստատություններն են կարևոր, այլ դրանց գործառույթները: Հաստատություններն իրար մեջ բաժանել են բոլոր ղեկավար գործառույթները՝ ադմինիստրատիվ, օրենսդիր, գործադիր, և հենց այդ պատճառով էլ, պետական համակարգում սկսել են գործել ինչպես օրգանները՝ մարդկային մարմնում: Եթե վնասենք պետական մեքենայի մի մասը, ապա պետությունը կհիվանդանա, ինչպես մարդու մարմինը… ու կմահանա:
Երբ մենք պետական համակարգ ներմուծեցինք ազատականության թույնը, նրա քաղաքական մարմնակազմությունը փոխվեց. Պետությունը վարակվեց մահացու հիվանդությամբ՝ արյան նեխումով։ Պետք է միայն սպասել հոգևարքի ավարտին:
Ազատականությունից ծնվեցին սահմանադրական պետությունները, որոնք փոխարինեցին գոյերի համար փրկարար Ինքնակալությանը, իսկ սահմանադրությունը, ինչպես ձեզ քաջ հայտնի է, ոչ այլ ինչ է, քան` պառակտման, անհամաձայնության, վիճաբանության, անհամերաշխության, անպտուղ կուսակցական քարոզչության, կուսակցականացման միտումների մի բույն, կարճ ասած` օջախ այն ամենի, ինչն անդեմացնում է պետության գործունեությունը:
Ամբիոնը լրատվամիջոցներից ոչ պակաս, դատապարտեց կառավարություններին` անգործության ու անճարակության․ դրանով իսկ դարձնելով նրանց անպետք ու ավելորդ, հենց այդ պատճառով էլ շատ երկրներում դրանք տապալվեցին: Այդժամ, հնարավոր դարձավ հանրապետական դարաշրջանի ի հայտ գալը, և մենք ինքնակալներին  փոխարինեցինք կառավարության ծաղրապատկերով՝ նախագահով, ամբոխի ծոցից դուրս եկած մեկով, մեր դրածոների, մեր ճորտերի թվից: Դրանում է գոյ ազգի, կամ ավելի ճիշտ` գոյ ժողովուրդների տակ մեր կողմից տեղադրված ականի հիմքը:
Մոտ ապագայում, մենք կհաստատենք նախագահների պատասխանատվությունը:
Այդ ժամանակ, մենք կարող ենք անկաշկանդորեն իրականացնել այն ամենը, ինչի համար պատասխան է տալու մեր անդեմ դրածոն: Եվ ի՞նչ փույթ, թե կնոսրանան իշխանության ձգտողների շարքերը, թե վրա կհասնի խառնաշփոթ` նախագահի թեկնածուների պակասից, շփոթություններ, որոնք վերջնականորեն կկազմալուծեն երկիրը…
Որպեսզի մեր ծրագիրը հանգեցնենք այսպիսի արդյունքի, մենք կկազմակերպենք  ընտրություններն այնպիսի նախագահների, որոնց անցյալում կլինի ինչ-որ չբացահայտված մութ գործ, սնդուկում թաքցրած որևէ կմախք և այդժամ նրանք կդառնաան մեր հլու կամակատարները՝ բացահայտվելու վախից և իշխանության համն զգացած ցանկացած մարդուն յուրահատուկ՝ նախագահական կոչումի հետ կապված արտոնությունները, առավելությունները, փառքը ամեն գնով պահելու մղումներից, դրդված: Պատգամավորների ժողովը կպատսպարի, կպաշտպանի, կընտրի նախագահներին, բայց մենք ժողովին կզրկենք օրենքներ առաջադրելու, դրանք փոփոխելու իրավունքից, քանզի այդ իրավունքը մենք կտանք պատասխանատու նախագահին, որն արդեն մեր ձեռնասունն է: Իհարկե, այդ դեպքում նախագահի իշխանությունը կդառնա բազմապիսի մեղադրանքների թիրախ, բայց մենք նրան, բացի ներկայացուցիչներից, ինքնապաշտպանության իրավունք կտանք՝ անմիջականորեն ժողովրդին, այսինքն նույն մեզ ծանոթ կույր կամակատարին՝ ամբոխի մեծամասնությանը դիմելու, ժողովրդի վճիռն իմանալու: Դրանից անկախ, մենք նախագահին իրավունք կտանք նաև`  արտակարգ կամ պատերազմական իրավիճակ հայտարարելու: Այս իրավունքն էլ մենք կփաստարկենք նրանով, որ նախագահը, որպես երկրի զորքերի գերագույն հրամանատար, պետք է այն ունենա իր զինանոցում`  նոր հանրապետական սահմանադրությունը պաշտպանելու առիթի համար, քանզի այն պաշտպանելու իրավունք նրան արդեն վերապահված է , որպես սահմանադրության պաշտպանության պատասխանատու երաշխավոր:
Պարզ է, որ այդպիսի պայմաններում, «սրբության-սրբոցի բանալիները» կլինեն մեր ձեռքերում, և մեզանից բացի, ոչ ոք չի ղեկավարի օրենսդիր ուժերը:
Բացի դրանից, նոր հանրապետական սահմանադրությունը շրջանառության մեջ դնելով, մենք խորհրդարանի գործառույթից կհանենք կառավարական միջոցառումների մասին հարցում անելու իրավունքը, քաղաքական գաղտնիքի պահպանման պատճառաբանությամբ, բացի այդ, նոր սահմանադրությամբ կկրճատենք նաև ժողովրդական ներկայացուցիչների թիվը մինչև նվազագույնի, ինչով կնվազեցնենք և քաղաքական կրքերը, և կիրքը՝ առ քաղաքականությամբ զբաղվելը։ Այնուամենայնիվ, եթե կրքերը բորբոքվեն նաև այդ նվազագույնի դեպքում, ապա մենք այն ի չիք կդարձնենք,  համաժողովրդական մեծամասնությանը հղված՝ կոչ-դիմումի միջոցով…
Նախագահից կախված կլինի խորհրդարանի ու կառավարության նախագահողի և ղեկավարի նշանակումը: Խորհրդարանի մշտական նստաշրջանները մենք կկրճատենք՝ մինչև մի քանի ամսի: Բացի դրանից, նախագահը, որպես գործադիր իշխանության ղեկավար, իրավունք կունենա խորհրդարանի նիստ հրավիրելու և այն արձակելու, իսկ արձակելու դեպքում էլ՝ ձգձգելու դրա նոր ընտրությունների նշանակումը: Բայց որպեսզի՝ ըստ էության անօրինական այս գործողությունների հետևանքը չծանրանա մեր կողմից սահմանված լիազորություններով նախագահի ուսերին՝ մեր ծրագրերի իրագործման համար նախատեսված ժամանակից շուտ, մենք նախարարներին ու նախագահին շրջապատող բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին կներշնչենք՝ նախագահի կարգադրությունները սեփական տնօրինությամբ շրջանցելու միտքը, ինչի համար էլ՝ նախագահի փոխարեն, հենց նրանք կկանգնեն պատասխանատվության առաջ․․․ Այդ դերը մենք հատուկ խորհուրդ են տալիս հատկացնել, Խորհրդարանին, Մինիստրների Խորհրդին, Անվտանգության խորհրդին, այլ ոչ՝ որևէ անհատի:
Նախագահը մեր հայեցողությամբ կմեկնաբանի այս կամ այն գործող օրենքի իմաստը, որոնք կարելի է երկակի ներկայացնել, նա նաև անվավեր կճանաչի դրանք, եթե այդպիսի անհրաժեշտության հրահանգ ստանա մեզանից, բացի այդ՝  նա իրավունք կունենա հրապարակել ժամանակավոր օրենքներ կամ  մույնիս նոր փոփոխություններ կատարել կառավարման սահմանադրական աշխատանքում, հիմնավորելով այդ քայլերը՝ պետության բարձրագույն բարօրության պահանջներով:
Նմանատիպ միջոցներով՝  մենք հնարավորություն կստանանք կամաց-կամաց, քայլ առ քայլ՝  ոչնչացնելու այն ամենը, ինչն ի սկզբանե, մեր իրավասությունների ստանձման ժամանակ, մենք պետք է ստիպված ներդնեինք պետական սահմանադրությունում, մինչև կհասնեինք ցանկացած սահմանադրության շրջանառությունից հանելուն, երբ վրա կհասնի ժամանակը՝ ցանկացած կառավարում փոխարինելու մեր գահակալությամբ:
Մեր գահակալի ճանաչումը կարող է վրա հասնել նաև՝  մինչ սահմանադրությունների ոչնչացումը. ճանաչման այդ պահը կգա, երբ ազգերը՝ մեր կողմից հրահրված գժտություններից ու կառավարիչների սնանկությունից հոգնատանջ եղած, կգոչեն. «Վերացրեք դրանց և տվեք մեզ մեկ, համաշխարհային թագավոր, որը կմիավորի բոլորին ու կվերացնի պառակտությունների պատճառները՝սահմանները, ազգությունները, կրոնները, միջպետական հաշվարկները, որը մեզ կտա խաղաղություն ու հանգստություն, ինչը մենք չենք կարողանում գտնել մեր կառավարիչների ու ներկայացուցիչների միջոցով…»
Բայց դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ նմանատիպ ցանկության՝ համաժողովրդական արտահայտման հնարավորության համար, անհրաժեշտ է բոլոր երկրներում անդադար խառնակել ժողովրդի ու իշխանությունների փոխհարաբերությունները, ներիշխանական գզվռտոցներ հրահրել՝ խառնելու համար բոլորին անհամաձայնությամբ, թշնամանքով, պայքարով, ատելությամբ, նույնիսկ՝  տանջանքներով, սովով, հիվանդությունների պատվաստմամբ, կարիքով, որպեսզի բոլոր գոյերը չտեսնեն որևէ այլ ելք՝ մեր ֆինանսական ու լիակատար տիրապետությանը դիմելուց բացի:                                                               Եթե մենք ազգերին հնարավորություն տանք շունչները տեղը բերելու,  ապա ցանկալի պահը՝դժվար թե երբևէ վրա հասնի։

 

 

(շարունակելի)

թարգմանությունը ռուսերն բնագրից՝ Հ․Ա-ի

 

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*