«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» -№5

«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № 5
Ամփոփ –Կառավարման առավելագույն կենտրոնացման նախաձեռնումը։ Մասոնության ձեռամբ իշխանությունը գրավելու ուղիները։ Պետությունների միջև համաձայնության գալու անհնարինության պատճառները:  «Ջհուդների նախաընտրյալությունը»։ Պետական կառուցվածքների շարժիչ ուժ՝ ոսկին։ Մենաշնորհներն առևտրի  և արդյունաբերության մեջ: Քննադատության նշանակությունը: «Ցուցադրական» հաստատությունները։ Հոգնեցնող ճոռոմաբանություն։ Ինչպե՞ս ձևավորել հանրային կարծիք: Անհատական նախաձեռնության կարևորությունը: Գերագույն կառավարությունը:

Ինչպիսի՞ կառավարման ձև կարելի է տալ հասարակություններին, ուր ամենուրեք մուտք է գործել կաշառվածությունը, իսկ հարստությունը ձեռք է բերվում միայն կիսախարդախ արարքների ճարպիկ անակնկալներով, ուր տիրապետում է անառակությունը, ուր բարոյականը պահպանվում է միայն պատիժներով ու խիստ օրենքներով` և ոչ թե կամովին յուրացված սկզբունքներով, ուր հայրենասիրական և կրոնական զգացումները՝ աշխարհաքաղաքական հաստատությունների արգելանքի տակ են:
Կառավարման ինչպիսի՞  ձև պետք է տանք այսպիսի հասարակություններին, եթե ոչ՝ բռնապետական, ինչը և կներկայացնենք ստորև:
Մենք կձեռնարկենք կառավարման հզոր կենտրոնացում, որպեսզի հասարակական բոլոր ուժերը  մեր բռի մեջ պահենք։ Հպատակների քաղաքական կյանքի բոլոր դրսևորումները, նոր օրենքներով կհասցնենք մեխանիկական կարգավորման։ Այդ օրենքները հատ-հատ կխլեն նախկինում գոյերի կողմից թույլատրված բոլոր զիջումներն ու կամայականությունները, և մեր թագավորությունը կնշանավորվի այնպիսի փառապանծ բռնապետությամբ, որն ի վիճակի կլինի՝ ցանկացած տեղ և ցանկացած պահի, լռեցնելու հակադարձող ու դժգոհող գոյերին:
Հնարավոր է մեզ կասեն, թե նկարագրածս բռնապետությունը համահունչ չէ նորագույն առաջադիմությանը, բայց ես կապացուցեմ հակառակը:
Այն ժամանակ, երբ  ժողովուրդը նայում էր արքաներին, որպես աստվածային կամքի դրսևորում, նրանք անտրտունջ ենթարկվում էին վերջիններիս միանձնյա կառավարմանը: Բայց այն օրից, երբ մենք ժողովրդին ներշնչեցինք սեփական իրավունքների գաղափարը, նրանք թագավորներին սկսեցին վերաբերվել՝ ինչպես սովորական մահկանացուների: Աստվածային օծումը ջնջվեց թագավորների ճակատից, իսկ երբ այնուհետ խլեցինք նրանցից նաև հավատն առ Աստված, իշխանական հզորությունը շպրտվեց փողոց՝ հռչակվելով  հասարակական սեփականություն  և հեշտությամբ ձեռք քցվեց մեր կողմից։
Բացի դրանից, զանգվածներին ու անհատներին՝ ճարպկորեն հարմարեցրած տեսությունների ու դարձվածքների, հանրակեցության կանոնների և այլ խորամանկությունների միջոցով՝ ինչից գոյերը բնավ գլուխ չեն հանում, կառավարելու արվեստը, մեր վարչական մտքի մասնագիտական բաղկացուցիչներից է։ Որը դաստիարակվել է վերլուծությունների,  դիտարկումների, ըմբռնողության այնպիսի նրբությունների հիման վրա, ինչում մենք չունենք մրցակից, ինչպես չունենք նաև՝ քաղաքական ծրագրեր կազմելու և համերաշխության գործում: Միայն ճիզվիտներն էին ի զօրու  մեզ հետ մրցել այս առումով, սակայն մեզ հաջողվեց հեղինակազրկել նրանց՝ մտազուրկ ամբոխի առջև, քանզի  նրանք բացահայտ էին գործում, մինչդեռ մենք, մեր գաղտնի կազմակերպության շնորհիվ, մնացինք ստվերում։ Մյուս կողմից, միթե՞ աշխարհի համար միևնույն չէ, թե ով կլինի իր տիրակալը՝ Կաթոլիկ եկեղեցու գլխավո՞րը, թե՞ սիոնի արյունից սերված մեր բռնակալը: Բայց մեզ, որպես «ընտրյալ ժողովուրդի», չի կարող անտարբեր թողնել սույնը։
Գոյերի ամաշխարհային դաշինքը ժամանակավոր կարող էր մեզ հաղթել, բայց այդ կողմից մենք ապահովված ենք նրանց միջև եղած այն խորը հակասություններով, որոնք արմատախիլ անելն, անհնար է։ Մենք հակադրեցինք գոյերի անձնական և ազգային հաշվարկները, կրոնական և ցեղային ատելությունը՝ վերջին քսան դարերի ընթացքում, նրանց սրտերում մեր ձեռամբ սերմանած ։ Շնորհիվ դրա, ոչ մի պետություն չի գտնի իրեն դաշնակից՝ մեր դեմ, քանզի ամենքը պիտի կարծեն, որ դա շահավետ չէ իրեն: Մենք չափազանց զորավոր ենք՝ ստիպված են մեզ հետ հաշվի նստելու։
Տերություններն, անգամ  ամենափոքր մասնավոր համաձայնությունն իսկ չեն կարող կնքել՝ առանց մեր գաղտնի կամ բացահայտ մասնակցության։
Per Me reges regnant.  «Արքաներն իմ միջոցով պիտի թագավորեն»: Մարգարեները մեզ ավետել են, որ մենք հենց Աստծու կողմից ենք ընտրված, համայն աշխարհին տիրելու։ Աստված մեզ հանճար է շնորհել, որպեսզի լուծենք մեր առջև ծառացած խնդիրը: Եթե հակառակորդ բանակի մեջ էլ խելացի ուժեր լինեին, դրանք գոնե կպայքարեին մեր դեմ, սակայն, եկվորը  չի՛ կարող մրցել  բնիկի հետ. այդ պայքարը այն աստիճան անողոք կլիներ, որի նմանը չի տեսել  աշխարհը: Չնայած՝ նրանց հանճարն էլ ուշացած կլիներ: Պետական կառավարման մեխանիզմի բոլոր ատամնանիվները գործի են դրվում մի շարժիչի օգնությամբ, որը մեր ձեռքին է, և այդ շարժիչը՝ ոսկին է: Մեր իմաստունների կողմից հորինված քաղտնտեսություն գիտությունը մատնանշում է, որ արքայական հեղինակությունը՝ հարստության մեջ է:
Դրամագլուխը (կապիտալ)՝ ազատ գործունեության համար, պետք է հասնի առևտրի և արդյունաբերության մենաշնորհի, ինչն էլ արդեն անտեսանելի ձեռքի օգնությամբ, իրականացվում է աշխարհի բոլոր ծայրերում։ Այդպիսի  ազատությունը՝ քաղաքական ուժ կտա արդյունաբերողներին, ինչն էլ կծառայի՝ ժողովրդին ճնշված պահելու համար: Ավելի շահեկան է զինաթափել ժողովուրդներին, քան պատերազմի մղել նրանց, ավելի շահեկան է՝ ի նպաստ մեզ օգտագործել նրանց գրգռված կրքերը, քան մարել դրանք: Եվ ավելի նպաստավոր է՝ վերցնել ուրիշների գաղափարներն ու մեկնաբանել դրանք յուրովի, քան հալածել նրանց: Մեր կառավարության հիմնական խնդիրը կայանում է՝ մեր քննադատությամբ, հանրային միտքը տկարեցնելու, հակազդեցություն առաջացնող մտքերից ետ վարժեցնելու, ինչպես նաև՝ նրանց մտավոր ուժը դեպի սին ու անիմաստ վեճերն ու ճոռոմաբանությունները  շեղելու մեջ :
Բոլոր ժամանակներում ինչպես ազգերը, այդպես էլ առանձնյակները, խոսքը գործի տեղ են ընդունել, քանզի բավարարվել են ցուցադրականով, հազվադեպ նկատելով, արդյո՞ք հանրային  հողի վրա խոստումին հետևել է իրականացում։ Հենց այս պատճառով, մենք կհիմնենք ձևական հաստատություններ, որոնք պերճախոսորեն կապացուցեն իրենց բարերարար նվիրվածությունը՝ առ առաջադիմություն:
Մենք կյուրացնենք բոլոր կուսակցությունների, բոլոր ուղղությունների, ազատական կերպարները, դրանով կզինենք նաև հռետորներին, որոնք կշատախոսեն այնքան, մինչև մարդիք հոգնեն բոլոր ճառերից ու զզվեն բոլոր հռետորներից:
Որպեսզի կարողանանք ձևավորել հանրային կարծիք, պետք է նախ հանրությանը շփոթեցնել` բոլոր կողմերից առաջ քաշելով այքան իրարամերժ կարծիքներ,  և այնքան ժամանակ, մինչև գոյերը մոլորվեն դրանց լաբիրինթոսում և հասկանան,  որ ավելի լավ է` չունենալ ոչ մի կարծիք քաղաքական հարցերում, ինչը հասարակությանը տրված չէ իմանալ, քանզի հասու է միայն նրան, ով ղեկավարում է հասարակությանը: Սա՝ առաջին գաղտնիքն է:
Երկրորդ գաղտնիքը, որն անհրաժեշտ է հաջողակ կառավարման համար, կայանում է  նրանում, որ պետք է այն աստիճան բազմապպատկել  ժողովրդական թերությունները՝ սովորույթներ, կրքեր, հանրային կյանքի կանոններ, որպեսզի ոչ ոք այդ քաոսում չկարողանա գլուխ հանել ու դրա հետևանքով` դադարեն մեկ-մեկու հասկանալ: Այս մեթոդով, վերոհիշյալ հաջողությունից բացի, մենք կարող ենք սերմանել խռովություն կուսակցությունների մեջ, պառակտել հասարակական ուժերը, որոնք դեռ չեն ուզում մեզ ենթարկվել, հուսալքել  ցանացած անհատական նախաձեռնողականություն, որը կարող է փոքրիշատե խանգարել մեր ծրագրերին: Չկա ավելի վտանգավոր բան, քան անձնական նախաձեռնողականությունը` եթե այն հանճարեղ է. այն կարող է անել ավելին, քան կանեն միլիոնավոր մարդիք, որոնց մեջ մենք սերմանել ենք խռովություն: Մենք պետք է ուղղորդենք գոյերի հասարակության դաստիարակությունն այնպես, որ ամեն գործից առաջ` ուր անհրաժեշտ է նախաձեռնողականություն, նրանք՝ հուսահատությունից թուլացած, ձեռքերն իջեցնեն: Լարվածությունը, որն ազատ գործելակերպի հետևանք է, թուլացնում է ուժերը` հանդիպելով դիմացինի ազատությանը: Դրանք ծնում են ծանր բարոյական ցնցումներ, հիասթափություններ, անհաջողություններ: Այս ամենով,  մենք այն աստիճան հոգեմաշ կանենք  գոյերին, որ կստիպենք նրանց` առաջարկել մեզ համաշխարհային իշխանությունը, իր  կարողությամբ ունակ` անցավ ներառելու աշխարհի բոլոր պետական ուժերը և ձևավորելու գերկառավարություն:  Ներկայիս ղեկավարների փոխարեն մենք կնշանակենքսարսափազդուների, որոնք կկոչվեն  գերկառավարության վարչակարգ:  Նրա ձեռքերը, ինչպես աքցաններ, կտարածվեն բոլոր ուղղություններով,և այսօրինակ վիթխարի կազմակերպությամբ, անհնար է, որ չկարողանանք նվաճել բոլոր ազգերին:

(շարունակելի)

թարգմանությունը ռուսերն բնագրից՝ Հիքսոս Արթուրի

Comments

comments

Դիտվել է 472 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով