«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» -№6

«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № 6

Ամփոփ — Մենաշնորհները, «գոյերի» հարստության կախյալությունը դրանից։ Ազնվականության կալվածազրկումը։ Հողային պարտքերը։ Առևտուրը, արդյունաբերությունն ու սպեկուլացիան*: Պերճաշուքություն: Աշխատավարձի հավելումը  և առաջին անհրաժեշտության ապրանքների գնի բարձրացումը: Անիշխանականությունն (անարխիզմ)  ու հարբեցողությունը: Տնտեսագիտական տեսությունների քարոզչության գաղտնի նշանակությունը:

Շուտով կսկսենք հիմնել  խոշորագույն մենաշնորհներ` հարստության հսկայական պահոցներ, որոնցից կախվածության մեջ կլինեն գոյերի նույնիսկ ամենամեծ հարստությունները՝ այնչափ կախյալ, որ կխորտակվեն պետական վարկի հետ միասին՝ քաղաքական աղետի հաջորդ օրն ևեթ:
Պարոնայք տնտեսագետներ՝ այստեղ գտնվող, հապա մի գնահատեք այս   հնարանքի ողջ իմաստը:
Ամեն կերպ, մենք պետք է ջատագովենք մեր գերկառավարության նշանակալիությունը` ներկայացնելով այն, որպես հովանավոր ու վարձահատույց բոլոր կամավոր հպատակվածների:
Գոյերի ազնվականությունը, որպես քաղաքական ուժ մեռած է, նրա հետ հաշվի նստելու կարիք չունենք, սակայն որպես կալվածքային (հողային) սեփականատեր` նա մեզ համար վտանգավոր է այնքանով, որ կարող է ինքնաբավ հոգալ  իր կենսական պահանջները: Այդ իսկ պատճառով, մեզ անհրաժեշտ է ամեն գնով հողազրկել նրան: Դրա համար լավագույն միջոցը հողային պարտավորությունները բարձրացնելն  է՝ հողի պարտքը: Այս կերպ՝ հողատիրույթները կպահենք ամբողջությամբ նվաստացած վիճակում։
Ժառանգաբար վարժված չլինելով քչով բավարարվելուն՝ գոյ ազնվականությունը շատ արագ կսնանկանա:
Միաժամանակ, պետք է ակտիվորեն հովանավորել առևտուրը, արդյունաբերությունը և որ ամենակարևորն է` սպեկուլյացիան, որի դերը կայանում է արդյունաբերությանը հակակշռելու մեջ. Առանց սպեկուլյացիայի, արդյունաբերությունը կկրկնապատկի անհատի հարստությունը և կծառայի հողագործության զարգացմանը, կազատի՝ գյուղատնտեսական բանկերի վարկերով սահմանված հողի պարտքից : Անհրաժեշտ է, որ արդյունաբերությունը հողից խլի և՛ աշխատող ձեռքը, և՛ հարստությունն ու սպեկուլյացիայի միջոցով՝  մեր ձեռքում կուտակի համաշխարհային փողը, և փոխանցի մեզ` ողջ աշխարհի հարստությունը, ու դրանով, բոլոր գոյերին ստիպի համալրել աշխատավորների շարքերը: Այդժամ գոյերը կխոնարհվեն մեր առջև` գոյատևելու իրավունք ստանալու համար:
Գոյերի արդյունաբերությունը սնանկացնելու համար, մենք կդիմենք շահարկումների օգնությանը՝ մեր կողմից գոյերի միջավայրում խթանած պահանջմունքը, առ պերճանքն ու ճոխությունը`  ամենակուլ ճոխությունը:
Կբարձրացնենք աշխատավարձերը, ինչը սակայն  ոչ մի օգուտ չի տա աշխատավորներին, քանզի միաժամանակ կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները` ինչը կմատուցենք, որպես հողագործության ու անասնապահության անկման հետևանք, բացի այդ, մենք հմտորեն ու հիմնովին կխարխլենք արդյունաբերության հիմքերը, դրդելով աշխատավորներին  ամենաթողության ու հարբեցողության, դրա հետ մեկտեղ,  ձեռնարկելով ամեն միջոց՝ հողից արտաքսելու բոլոր կիրթ ու զարգացած գոյերին:
Որպեսզի գոյերը ժամանակից շուտ չհասկանան իրերի իրական դրությունը, մենք այն կքողարկենք` իբր աշխատավոր դասակարգին ու մեծագույն տնտեսագիտական սկզբունքներին ծառայելու մղումով, ինչի մասին գործուն քարոզ են իրականացնում՝ մեր տնտեսագիտական տեսությունները:

(շարունակելի)

թարգմանությունը ռուսերն բնագրից՝ Հիքսոս Արթուրի

Comments

comments

Դիտվել է 445 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով