Դալմայի Այգիներ

հակոբ ս
Նրանք հասան անմիտների երկիրը,
որոնք ամեն ինչ վաճառել էին:
Հայկական ժողովրդական հեքիաթից
ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Շինարարության տակ է դրվում` հազարամյակների պատմություն, ավանդական երկրագործական, բնապահպանական և, ընդհանրապես, բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեցող անգնահատելի մի համալիր` Դալմայի այգիները: Ազգային մեծ արժեք հանդիսացող այդ այգիները կառուցապատման տակ դնելու եռանդուն գործունեությունը 1999 թվականից իր վրա է վերցրել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը միմյանց հաջորդող քաղաքապետերի և առավել բարձր պաշտոն զբաղեցնողների հովանավորչությամբ ի վերջո հասավ իր բաղձանքին` 2004թ. մարտի 29-ին ՀՀ նախագահը վավերացրեց Դալմայի այգիների ոչնչացման` կառավարության թիվ 1941-Ա որոշումը: Ճիշտ է, այդ որոշումն ՙանհատական՚ է, հետևաբար և նորմատիվ իրավական փաստաթղթի ուժ չունի, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետն արդեն աճուրդի է հանել այգու որոշ հողամասեր` այդ մասին անգամ տեղյակ չպահելով վարձակալներին: Ժամանակին Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կամայականորեն չեղյալ համարեցին այգու պահպանությունն ապահովող կարևոր կռվաներից մեկը` հուշարձանի կարգավիճակը: Այդ նույն պաշտոնյաների նախաձեռնությամμ ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետարանին արտոնություն տվեց` քաղաքաշինական որոշ ծրագրեր իրականացնել առանց քաղաքաշինության նախարարության և այլ գերատեսչությունների համաձայնության: Նույնիսկ հուշարձանի կարգավիճակն ապօրինաμար չեղյալ համարելուց հետո կան բոլոր իրավական հիմքերը, որպեսզի այդ հողատարածքը պահպանվի և շարունակաμար օգտագործվի իր բուն նպատակով` խաղողի, բազմապիսի պտուղների, բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ և բնապահպանական նշանակությամբ: Դալմայի այգիների ոչնչացմանը հասնելու ուղիներից մեկն էլ այգուն ոռոգման ջրի մատակարարման խոչընդոտումն է, ինչպես և առանձին հատվածներ միտումնավոր դարձվում են աղբավայր: ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը Դալմայի այգիներին վերաμերող իրենց որոշումներում հիմնականում անտեսում են օրենքի պահանջները, այդ թվում` մարդու իրավունքները: Թողտվությունը հասել է այն աստիճանի, որ քաղաքապետարանը առանձին հողատարածքներ զավթելու համար ներգրավում է նաև ոստիկանությանը:
«Դալմայի Այգիները» գիրքն ընթերցելու կամ ներբեռնելու համար, սեղմել նկարի վրա:

Comments

comments

Դիտվել է 1,391 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով