«Դրվագներ Հայաստանի էկոլոգիական շարժումից» /կարդալու համար սեղմել վերնագրի վրա/ գրքում՝ հեղինակ Հակոբ Սանասարյան, ամփոփված է 1985-92 թվականներն ընդգրկող ժամանակահատվածի՝ Հայաստանում էկոլոգիական շարժման առանձին դրվագներ:
Նկարագրվում է էկոլոգիական շարժման ձևավորումն ու գործունեությունը, ինչպես նաև Արարատյան դաշտում՝ արտեզյան ջրամբարի հատակի աղային զանգվածներում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց կառուցելու ծրագրի կասեցման, ռադիոակտիվությամբ վարակված թեյի և այլ սննդամթերքի իրացման դեմ ծավալված պայքարի պատմությունը: Համեմատաբար հանգամանալիորեն խոսվում է Երևանի օդային ավազանի աղտոտվածության, «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակման ու վերաբացման մասին: Շարադրանքը զուգորդվում է տվյալ ժամանակի հրապարակումներով, նամակներով և փաստա թղթերով:
Գիրքը կարող է օգտակար լինել Հայաստանում էկոլոգիական շարժման
պատմությունն ուսումնասիրողների և էկոլոգիական խնդիրներով հետաքրքրվողների համար:
Leave a Reply