Զգուշացեք, նորեն կեղծիք է !

Զգուշացեք,  նորեն  կեղծիք  է !

«Հայ»երըՓրոֆեսոր Յովհաննէս  Փիլիկեան,

«ՀԱՅ»ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ   Մարդատեսակի ծագման  եւ զարգացման  միջուկային  տեսաբանություն

«Եվրոպայի Հայերի Համագումար»-ը  հրատարակել  է  Փրոֆեսոր  Յովհաննես  Փիլիկեանի  վերը  նշված  գիրքը, որն  էլ  կփորձեմ  քննարկել:

Գիրքը  կազմավորել  և  հրատարակության  է  պատրաստել  «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի  նախագահ, բանաստեղծ  ու  հրապարակախոս  Կարո  Հակոբյանը:  Բացի  կազմավորելուց  և հրատարակության  պատրաստելուց, Կարո  Հակոբյանը գրքի  նախաբանում  գրել  է  «երկու  խոսք»  (հինգ  էջանոց),  որտեղ  մանրամասն  ներկայացվում  է  հեղինակի  ոճը, փաստերի  ներկայացման  ձևը  և  վերջապես  հանճարեղ  գիտական  գաղափարները:  Կարո  Հակոբյանը  այնքան  է  ոգևորվում,  որ  առաջարկում  է. «Այս  գիրքը  ունի  նաեւ դաստիարակչական  բնույթ  եւ առաջարկում  ենք  ընթերցել  ոչ  միայն  գիտական, մտավորական  շրջանակներում,  այլ  նաեւ  հասարակության  բոլոր  շերտերի  մեջ, հատկապէս ուսանողության եւ դպրոցական  շրջանակներում… » (էջ 27):

«Եվրոպայի Հայերի Համագումար»-ը  հաշվի  առնելով  գրքի  խիստ  կարևորությունը,  Կարո  Հակոբյանի   «երկու խոսք»-ը    ներկայացնում  է  երեք  լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն,  իսկ գրքի տեքստը՝ երկու  լեզվով, հայերեն ու անգլերեն:

Հիմա  փորձենք  հասկանալ գրքի հեղինակի առաջ  քաշած գաղափարները, որոնք  ըստ  Կարո Հակոբյանի,  անհրաժեշտ է ընթերցել նույնիսկ «դպրոցականների շրջանակներում»:

Ինչպես  նշեցինք, գիրքը  կոչվում  է  «Հայ»երը, առաջին «մարդ»երը,   Մարդատեսակի ծագման  եւ զարգացման  միջուկային  տեսաբանություն: Վերնագիրն արդեն խիստ  գայթակղիչ է հայերի համար, քանի որ  հեղինակը հենց վերնագրում  հայտարարում  է, որ «Հայ»երը, առաջին «մարդ»երն են և  սա  էլ  քիչ  է,  այդ ապացուցելու համար ստեղծել է  մի ամբողջ միջուկային տեսություն, որը կարծես  թե  ավելի  արժեքավոր  է  դարձնում գիրքը:

Այստեղ  մի  փոքր  պետք է  շեղվենք նյութից, բանը նրանոմ է, որ վերջին  1700 տարում, հատկապես քրիստոնեություն ընդունելուց հետո հայ ժողովուրդը  անընդհատ նսեմացվել է, քրիստոնեական  գործիչները  ոչնչացնելով մեր հազարամյակների մշակույթը, պատմությունը, գիրը, մեզ  անվանել են հեթանոս  և մշակույթ  ու պատմություն չունեցող ազգ:  Մեր հին հավատքի հետ կորցնելով մեր երբեմնի հզորությունը, շրջապատի ազգերի կողմից անընդհատ  ստորացվել, ստրկացվել ու  ոչնչացվել  ենք, իսկ 20-րդ դարի սկզբին մի կերպ փրկվեցինք ջհուդա-թուրքական ոչնչացումից  գյավուրի (անհավատ) կոչումով:

Ահա թե ինչու մեր ամբողջ ժողովուրդը կոմպլեքսավորված է թերարժեքության բարդույթով  և բավական է որևէ օտար,  հայերի մասին մի փոքր դրական արտահայտվի և հայերս պատրաստ ենք ամենամեծ պատիվների արժանացնել նրան, նույնիսկ հաշվի չառնելով , որ այդ դրականի հետ նաև թույն է  ներարկվում:

Եվ ահա հանկարծ  Լոնդոնում  նստած  մեկը, թեկուզև հայի անվան տակ, ինքն էլ Փրոֆեսոր (նույնիսկ  հայրանունն էլ Իսրայել), գիրք է գրում և վերնագիրն էլ «Հայ»երը, առաջին «մարդ»երը, պարզ է, որ հայերը պետք է աշխարհով մեկ լինեն և նույնիսկ չնկատեն, թե ի՞նչ է ուզում իրականում ասել հեղինակը:

Իսկ ի՞նչ է ուզում իրականում ասել հեղինակը: Ավելի լավ է առաջ չանցնենք . քննարկենք հերթով: Նախ ասենք, որ հեղինակը հայտարարում է, որ ինքն այն հիմարներից չէ, «որոնք Խորենացին  կը մեկնաբանեն իբրեւ հեքիաթներու հաւաքածոյ» (էջ 32) և ինքն ինչպես Խորենացուն, այնպես էլ հերոդոտոսին ու հին կտակարանը համարում է հին պատմության անփոխարինելի փաստաթղթեր: Հրաշալի է, ահա թե ինչու հենց սկզբից  հեղինակը

անդրադառնում է Խորենացուն, որը ըստ  հեղինակի արձանագրում է.  «Հայը ինքզինք «հայ» կը կոչէ, իսկ ոչ-հայերը զայն կը կոչէն «Արմէն»ական» (էջ 31): Ըստ խորենացու, «Արմեն»-ը բխում է Արամ թագավորի անունից, իսկ «հայ»-ը՝ Հայկ նահապետի անունից: Այստեղ հեղինակը հայտարարում է, որ Հայկ նահապետն է  իր  անունը ստացել Հայ ժողովրդի անունից, որովհետև ժողովուրդը չի կարող անվանվել առաջնորդի անունով և չգիտես  ինչու՞ անմիջապես   հայտարարում է, որ Արամ թագավորի անունով մեր ժողովուրդը կարող էր կոչվել Արմեն (էջ 31): Այստեղ իհարկե գաղտնիք է մնում, թե ինչո՞ւ Հայկի դեպքում չի կարելի, Իսկ Արամի դեպքում կարելի է, բայց անցնենք առաջ: Հետո հեղինակը հայտնում է, որ եթե Հայկ նահապետի, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի (մեղա քեզ տեր) ու Մովսես մարգարեի գոյությունը կասկածելի է, ապա Արամ թագավորի պատմական գոյությունը «անկասկած է» (էջ 32): Մեջբերում ենք հեղինակին. «Ուրարտական կոչուած արձանագրութիւններու «Արամէ»ն է, եւ նախահայրը «Արամէական» կոչուած ցեղախումբերու,որոնցմէ Աբրահամ մարգարէ, նախահայրը Հրեաներու եւ Արաբներու, Հին կտակարանի  եւ Քորանի ներշնչման աղբյուրը: … Առայժմ  բաւականանք նշմարելով որ «Ուրարտացի» կոչուած Արամը ուղն-ու-ծուծով հայ էր, …» (էջ 32):

Ահա թե ինչ, պարզվում է, որ հեղինակին խիստ անհրաժեշտ էր Արամի պատմական գոյությունը անկասկած հայտարարել ոչ թե իր հայասիրությունից, այլ  որովհետև  այս ուղն-ու-ծուծով  հայ Արամից էլ ըստ հեղինակի ծագել է Աբրահամը: Այսինքն ստացվում է, որ ջհուդների նախահայր Աբրահամը հա՞յ  էր:

Հարգելի ընթերցող, կարող եք ինձ բացատրել, այս ի՞նչ  ջհուդացավ է կպել մեր այս հայ կոչվող մի քանի հեղինակներին,  որոնք կարծես թե փորձում են  հայագիտական գրքեր գրել, բայց  ստացվում է ջհուդների ու նրանց նախահայր Աբրահամի մասին: Հեղինակը կարծես մասնագիտությամբ թատերագետ է և նույնիսկ  արժանացել է ՀՍՍՀ  կուլտուրայի մինիստրության «Պետրոս Ադամյան» մրցանակին:  Հարգելի թատերագետ Փրոֆեսոր Յովհաննես  Փիլիկեան, ջհուդները սեմիտներ են, նրանք  հայերից տարբերվում են ոչ միայն իրենց լեզվով, այլ նաև իրենց մարմնի և գանգի կառուցվածքով, նրանք ոչ մի դեպքում չեն կարող հայկական ծագում ունենալ կամ Հայաստանից լինել,  ինչքան էլ որ դուք ուզենաք, նրանք չեն կարող կապ ունենալ մինչև ուղն-ու-ծուծով  հայ Արամի հետ, նրանք հայի ճիշտ հակառակն են: Հետաքրքիր է, Ձեր ինչի՞ն է պետք նրանց հայ դարձնելը:

Եվ ահա հեղինակի մեջ հարց է առաջանում, ի՞նչ կնշանակի  և ի՞նչ իմաստ է պարունակում  «ես հայ եմ» արտահայտությունը (էջ 33): Արտահայտությունը հասկանալու համար նա  դիմում է իր միջուկային տեսությանը.  «անհրաժեշտ  է բարդօրէն  միաձուլուած  միասնութիւն  մը ներքնապէս  քանդել, պայթեցնել, տեսնելու համար թէ ինչ «աղիւսներէ» կազմուած է…  անհրաժեշտ է բարդը պարզեցնել  գերազանցապէս  իր բաղադրիչ մասերուն, …  եվ այդ պետք է իրագործել քայլ առ քայլ:» (էջ 33):

Այնուհետև  հեղինակը նորից է անդրադառնում Խորենացուն, պնդելով, որ հայ անունը չէր կարող ծագել Հայկ նահապետի անունից, քանի որ ոչ թէ ժողովրդի անունն է ծագում իր առաջնորդի անունից, այլ՝ հակառակը: Եթե Փրոֆեսորը նեղություն քաշեր և կարդար  Մարտիրոս Գավուքչյանի  հայագիտական  ուսումնասիրությունները, ապա գուցե  կհասկանար,  որ  հայկական  բազմաթիվ ցեղամիավորումներ  իրենց առաջնորդի կամ աստծո անունով  են կոչվում:

Եվ ահա հեղինակը հայտարարում է, որ «Հայ  բառին նշանագիտութեան բանալին նախ եւ առաջ  պէտք է փնտռել Վանի բառբառին մեջ …(էջ 35): Քանի որ  այս բառբառի տարածման  շրջանը համընկնում է Հայկ նահապետի բնակության վայրի հետ և հետագայում Ուրարտական պետության սիրտն  էր, «եւ մանավանդ Արարատ լեռան շրջակայքը:» (էջ36): Հեղինակը պարզում  է, որ Վանի բառբառում «վանէցին  «հայ»ը կը հնչէ խ(ո)այ, իսկ խ(ո)այ բառը հայերէնի մեջ ընդհանրապէս  նախ այծի, ապա ոչխարի եւ միշտ կոտոշաւոր  կենդանիներու արուն կը նշանագրէ…» (էջ 36): Այս փաստը արդեն բավական է, որ հեղինակը  հաստատուն վճռի, որ «հայ» բառի առաջնային իմաստը նշանակում է հենց խոյ մարդեր, կամ խոյի ժողովուրդ:  Որ վանեցիները հայ-ին  խայ են ասում (նաև հաց-խաց), դա մենք գիտենք,  բայց որ խայ-ը  դա խոյն է, դա արդեն  մեր թատերագետի հայտնագործությունն է, ըստ որում,  այստեղ հեղինակը ուղղակի հայտարարում է, նույնիսկ առանց օգտագործելու իր  միջուկային  տեսությունը:

Եվ քանի որ հեղինակը  հայտնաբերեց  խոյ մարդեր և խոյի ժողովուրդ  հասկացությունները, անմիջապես հայտարարում է նախ «խոյի քաղաքակրթություն»  տերմինը ու սկսում  է փնտրել  թե որտեղ կարող է լինել այդ քաղաքակրթության  օրրանը և իհարկե  անմիջապես  հայտնաբերում  է, որ դա հենց Վանի շրջանն է: Հետաքրքիր է, որ  մեր թատերագետ  հայագետը  հայտնագործություններն  անում է իրար հետևից,  ուղղակի հայտարարում է մի հայտնագործությունը  մյուսի հետևից (ի՞նչ կարիք կա դրանք հիմնավորելու):  Եվ այսպես , հայտարարելով  խոյի ժողովուրդի և  խոյի քաղաքակրթության մասին, հիմա էլ հայտարարում  է, որ Խալտիները  իսկական վանեցի Խայ-եր են (էջ 37), քանի որ, ըստ հեղինակի խալ-տէ բառի արմատը հենց խայ  արմատին մի տարբերակն է: Այս մի քանի «հանճարեղ»  հայտնագործություններից  հետո հեղինակը հայտարարում  է, «ըստ կարգ մը  հեղինակաւոր աղբիւրներու (հեղինակը իհարկե այս աղբյուրները չի նշում), հրեայ ժողովրդին նախահայր Աբրահամը խալտէացի մըն էր: Բայց կան շատ աւելի հիմնաւոր փաստեր, հաստատելու համար  աներկբայօրէն  հրեայ ժողովուրդին  հայաստանեան ծագումը, դարձեալ վանի շրջակայքէն: Անոնց «խոստացեալ  երկիրը»…  Հայաստանի վերագտնումն է, ոչ մէկ կապ ունի Պաղեստինի հետ:» (էջ 37):

Այսպիսով  հեղինակը ճշտորեն որոշում է,  որ Աբրահամը  ծագումով Վանի շրջանից է և ինքն ունի բոլոր հիմնավոր ապացույցները դրա համար (իհարկե ոչ մի ապացույց չբերելով) և ամենակարևորը՝  Եհովայի խոստացած երկիրը ոչ թե Պաղեստինն  է, այլ հենց  Հայաստանը: Մեղա քեզ տեր (կասեր տատս), ահա թե ինչու էր պետք համոզել ընթերցողին, որ Խորենացին սխալ էր և Հայ ժողովրդի անունը իր նահապետի  անունից  չէ և հենց  խոյ էլ նշանակում է և խոյի քաղաքակրթության օրրանը հենց Աբրահամի  հայրենիքն է, Վանի շրջակայքը, պատմական Հայաստանի սիրտը:

Շարունակենք ընթերցել Իսրայելի որդու հայտնագործությունները:  Այստեղ հեղինակը որոշում է ստուգաբանել  հայ անունը իհարկե ջհուդների լեզվով  և պարզում  է,  որ ջհուդերեն  այն նշանակում է «կեանք»  և որ ամենից կարևորն է, այս խայ  վանկը կդառնա  Եահ-ուայ  անվան  արմատը (էջ 37-38): Այս սարսափազդու հայտնագործնությունից  հետո հեղինակը  գրում է «Մեծն աստծոյ այս կոչումը այնքան սուրբ է, որ ուղղափառ  հրեան կը սարսափի  զայն երբեւէ  բերան առնելէ, նոյնիսկ  չի համարձակիր զայն  գրել թուղթի վրայ, …եւ ուրեմն  նշմարենք որ այդ սրբազան ահեղ անուան արմատը ուրիշ բան չէ եթե ոչ սեմական լեզուի ուղղությամբ  հայ ժողովուրդի  անուանակոչութիւնը, …» (էջ 38):

Սա արդեն լուրջ է և սարսափազդու, պարզվում  է, որ սուրբ  ու ահեղ Եհովայի նույնիսկ անվան հիմքը հայն է (գուցե ինքն էլ է հայ), իսկ ջհուդները առնվազն մեր «եղբայրները» :  Հիմա արդեն  մեր թատերագետ Փրոֆեսորը պետք է բացատրի,  թե այդ ինչպես եղավ, որ այդ ահեղ Եհովան կրելով հայ անունը, իր  ընտրյալ ժողովուրդ հայտարարեց  ջհուդներին, իսկ այս խեղճ ու կրակ հայերը, երբ հրաժարվեցին իրենց հայրենական հավատքից  և ընդունեցին Եհովայի ջհուդական քրիստոնեությունը, կորցրին իրենց պետականությունը, երբեմնի աշխարհակալ հզորությունը, ամբողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ 20-րդ դարի սկզբին  հայերի մի փոքր մասը միայն  հազիվ մազապուրծ եղան ջհուդա-թուրքական յաթաղանից:

Պարզվում է, որ ամենասարսափելին առջևում է, ահա թե ինչ է գրում այս իսրայելի որդին.
«Երկրորդ մեծագոյն եւ կարեւորագոյն յիշեցումը հրեայ ժողովրդին հավաքական ենթագիտակցության, որ իրենց ծննդավայր-հայրենիքը Հայաստանն է, եւ պետք է հոն վերադառնան, Արարատի շուրջը, ջրհեղեղի-պատմութեան գոյութիւնն  է իբրեւ առաջին, գիրք սրբազնագոյն գրքին,Թորայ-ին:
(էջ 38, ընդգծումը իմն է, Ա.Հ.):

Ինչպես տեսնում եք , սա  արդեն ուրիշ մակարդակ է, սա արդեն ոչ միայն հայտարարում  է , որ Հայաստանը  ջհուդների հայրենիքն է, այլ նույնիսկ օրը ցերեկով  նրանց հիշեցնում է, որ ջհուդներ, չմոռանաք որ դուք Հայաստանից  եք և ինչքան կարելի է շուտ վերադարձեք  այնտեղ:

Շարունակենք այս ողբերգության ընթերցումը:

Հայաստանն ամբողջ՝ նոյան տապանը .  Հեղինակը բացառում է նոյան տապանի գոյությունը,  (չնայած որ այդ մասին մանրամասն գրված  է իր նշած սրբազնագույն  գրքին՝ Թորային մեջ)  և կարծիք է հայտնում, որ Հայաստանը ինքը հենց Նոյան տապան է, իսկ նոյի անունն էլ խայի տարատեսակ է, այսինքն Նո-ախ (բայց  եթե տապան չի եղել,  ուրեմն  պետք է  որ  Նոյ  էլ  չլիներ):  Հաջորդ տողում  հեղինակը նոր գյուտ է անում. « ի միջի  այլոց, Եւայի եբրաերէն անուանակոչումը  նույն արմատն է դարձեալ, խա-ուա,» (էջ 40):

Տեսնում  ե՞ք, ինչ հեշտությամբ  են Փրոֆեսորները հայտնագործություն անում, հայտարարում են ու վերջ, իսկ ամենակարևորը. «…այս բոլոր անուներն ալ կը նշանագրեն  հայ ժողովրդի  անուանակոչումը,  որ  եբրաերէնի  մեջ սրբազնագրուած է իբրեւ «կեանք» նշանակող բառ:» (էջ 41):  Ամեն ինչ  ջհուդների հետ և ջհուդների լեզվով  սրբագործված…

Ջհուդների նախահայրենիքը  մեր գիտնական հայագետին այնքան է հուզում, որ նա նորից  ու նորից  է նշում այն Հայաստանը լինելու մասին. « տապան- ուխտի պաշտմունքը  ամբողջ Հայաստանի, Հայաստան աշխարհի բարձրավանդակի պաշտմունքն է,  իբրեւ հայրենիքը,  ծննդավայրը  եբրայեցի ժողովուրդը կազմող  հնագոյն  ցեղախումբերուն, ժամանակ առ ժամանակ, զանազան ժամանակահատուածներու  Հայաստանէն  արտագաղթող:  Արամ թագաւորի զաւակունք  թէ  խալտէացի Աբրահամն իր սերունդով կը հասնի եգիպտոս, ուր արդէն հասած  էր Մովսէս մարգարէի սերունդը իբրեւ Հիքսոս:» (էջ 41, ընդգծումն իմն է, Ա.Հ.):

Այ այսպես, մի կրակոցով երկու նապաստակ,  և «ապացուցեց », որ ջհուդների հայրենիքը Հայաստանն է, այդ էլ քիչ է, Հայաստանից էլ դեպի եգիպտոս արշաված  Հիքսոսների ցեղախումբն էլ դարձրեց ջհուդական: Դե արի ու մի հպարտացիր իսրայելի այս զավակի  «հանճարեղությամբ» ու  «հայասիրությամբ»:

Ականջդ կանչի Յուրի Սարգսյան, իր «Արարատյան լեռների գաղտնիքները»  գրքում  խեղճ մարդը  տանջվում չարչարվում  է, հազար  գիրք ու հեղինակ է մեջտեղ բերում, որպեսզի այս նույն «ճշմարտությունները»  ապացուցի, իսկ մեր թատերագետ Փրոֆեսորը  միանգամից  ուղղակի հայտարարում  է, որ  մեր երկիրը  ջհուդներինն է ու վերջ: Իսկ որպեսզի հայերը շատ չբարկանան, անում է մի քանի հայտարարություններ, զոր օրինակ.«…Հայկական լեռնաշխարհը  այսպիսով,  կը պարունակէ ամէն բանի առաջին նախատեսակը, մանրէներէն սկսեալ, բույսերը, մինչեւ կենդանիներն ու մարդ արարածը…» (էջ 43): Պատկերացնում  ե՞ք հայեր, նույնիսկ  առաջին մանրեները մեզ մոտ Հայաստանում  են առաջացել, իսկ մենք այնքան երախտապարտ ենք Փրոֆեսորին, որ «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի  նախագահը  երախտագիտությունից այս գիրքն է հրատարակել, իսկ մի ուրիշ  հայուհի էլ նույնպես երախտագիտությունից  գովազդում  է այն:

Կամ օրինակ, Եգիպտացիները   ելած են  Հայաստանի լեռնաշխարհէն, իսկ բուրգերն էլ  նրանք կառուցել են  Արարատ լեռան կարոտից  (էջ 46), պատկերացնում  ե՞ք  ինչ  մակարդակի գիտնական է մեր Փրոֆեսորը, որ  նույնիսկ չի պատկերացնում  ոչ այդ բուրգերը, ոչ էլ այդ բուրգերի  ծանր շինարարությունը և կարծում է, որ  միայն կարոտից կարելի է բուրգ կառուցել:

Ապրելով Անգլիայում, իհարկե  մեր «հայասեր»  Փրոֆեսորը չեր կարող  չանդրադառնալ Անգլիային  և նրա պատմությանը, մանավանդ Անգլո-սաքսոնական քրոնիկոններին, որոնց մասին արդեն լայնորեն  անդրադարձվել են հայ  հեղինակների կողմից:

Հետո հեղինակը անցնում է Անգլիայի թագավորական հնագույն գահին (համարվում է  կելտական արքայական  մշակույթի խորհրդանիշ)  և  իհարկե այն  նույնացնում է ջհուդական տապանուխտի հետ ապա այն  հայտարարում է հայկական, իր Արարատ  լեռով  և հայկական զույգ առյուծներով, սակայն  քանի որ ջհուդները Արարատի շրջակայքի ծնունդ են, ուրեմն դա ջհուդական է (էջ 53):

Մեր «հայասեր»  հայագետը   շարունակելով  իր հայտնագործությունները, Անգլիայի  Ուելսի շրջանը հայտարարում  է լենինականցիների (գյումրի)  հիմնադրած բնակավայր, իսկ երբ տեսնում  է Սիսիանի   Քարահունջը,  այնպես է  շշմում,  որ ոչ մի խոսք չի գտնում  այդ հուշարձանը ջհուդական հայտարարելու:

Հեղինակը այնքան է ոգևորված  իր խոյ արմատի հայտնագործությամբ, որ ամեն ինչ բացատրում է խոյ բառով, այդ թվում  Նախիջևանը – նաոախ-իջևան  և նույնիսկ Ուկրաինան. «Ուքրանացիները  սեմական գրելաձեւով  խոյ-ի ժողովուրդ են (ուք-արմատը հակառակէն  խու է)» (էջ 55):  Այս հայտնագործությունը հատկապես ցնցող է ուկրաինացիների համար, այդ միամիտները կարծում են, թե Ուկրաինա անունը  առաջացել է окрай  բառից, երբ  Կիևյան Ռուսիայի  մայրաքաղաքը տեղափոխվեց  Մոսկվա, տարածաշրջանը  դարձավ  окрай – ծայրամաս, որից էլ Ուկրանիա անունը:  Թող սովորեն մեր «հանճարեղ»  Փրոֆեսորից:

Զարգացնելով իր խոյաբանությունը, հեղինակը ամբողջ  ճարտարապետության  հիմքը  հայտարարում է խոյը (խոյակներ), ձեռքի հետ անելով այլ բազմաթիվ  մանր-մունր «հայտնագործություններ» (էջ 57-59): Այնուհետև  հեղինակը հայտարարում է, որ  հույներն էլ հայ են և իհարկե Վանի շրջանից  և նրանց հին լեզուն  Վանի բառբառներից  է,  հունական այբուբենը  պատկանում է խոյի մարդկանց մշակույթին, իսկ աշխարհի բոլոր այբուբենները  խոյի եղջյուրների տարատեսակներն են: (էջ 64)

Այս բոլոր  հայտարարությունները հեղինակը անվանում է գյուտեր (էջ 65), իսկ «Եվրոպայի հայերի համագումարի»  նախագահ Կարո Հակոբյանը գիրքը անվանում է գիտական  ուսումնասիրություն:  Գիտական  ուսումնասիրություն առանց որևէ հիմնավորման, միայն դատարկ հայտարարություններով:

Հաջորդ էջերում հեղինակը  փորձում է մարդ արարածի  առաջացումը բացատրել քվանտային տեսությամբ (էջ 65), ըստ երևույթին զգալով,  որ  մինչ այդ իր հայտարարած  գյուտերը հիմնավորված չեն:  Հետո անցնում  է դարվինիզմի  քննադատությանը,  այնուհետև եզրակացնում է, որ  առաջին ընտելացված կենդանին  ոչ թե շունն  էր,  այլ այծ-ոչխար-խոյն, իսկ որ կարևորն  է, նստակյաց  մշակույթը բնութագրվում  է  ոչ թե ցանքաբուծությամբ, այլ կենդանիների ընտելացմամբ (էջ 68), չնայած որ հեղինակի  սրբազնագոյն գրքին՝ Թորային մեջ գրված է, որ  Եո-հայը (Եհովան)  սկզբում  դրախտի այգին տնկեց  ու կարծես թե ոչինչ չի ասվում  այծի կամ խոյի մասին: Սա իհարկե կարևոր չէ, քանի որ եթե Փրոֆեսորն  է  հայտարարում, այն էլ Լոնդոնի համալսարանի խորհրդի ցմահ անդամը, ուրեմն  այդպես է, էլ կասկածելս  ո՞րն է:

Հետո հեղինակը վերադառնում է հայ բառին և փորձում է  ստուգաբանել, օգտագործելով  իր  միջուկային  քուանթումային  տեսաբանությունը և հանգում  է  այն համոզման, որ հայ նշանակում է Այ, իսկ ես հայ եմ-նշանակում  է  ես Այ-ի մարդ եմ կամ Այ-ի ժողովուրդ:

Փրոֆեսորը եթե ծանոթ լիներ  հայ մեծագույն հայագետներ Մարտիրոս  Գավուքչյանի և Վահան Սարգսյանի ուսումնասիրություններին, կհասկանար,  որ  հայ  նշանակում  է  Ար,  և  հայերը ոչ թե Այ-ի ժողովուրդ են, այլ Ար-ի: իսկ ինչ է Ար-ը, դա արդեն հնարավոր չէ հասկանալ առանց հայի գենի, նույնիսկ եթե օգտվում ես միջուկային քվանտումային տեսաբանությունից:

Այնուհետև հեղինակը անցնում է Չինաստան ու Ճապոնիա  և  հայտարարում  է  այդ ռասան  նույնպես խոյի ժողովուրդ, իսկ  Hokkaido  կղզին՝ խոյի խայի տուն: Անցնելով  Աֆրիկա , հայտնաբերում է ցեղեր, որ  ուղղակի  խոյ-խոյ  են կոչվում  (ուղղակի վանեցիներ, միայն սև)  և որ ամենակարևորն է,  զբաղվում են խոյաբուծությամբ (էջ 79). «Ափրիկէի բոլոր անուները  գրեթէ

հայ-ի  վարիանտ  են: …Պուշմէնները  կը  կոչուին  խոյ-խոյ  տառացիօրէն…»  (էջ 79):

Իսկ որպես ապացույց  իր  այս  ցնդաբանություններին, Փրոֆեսորը գրում է. «Անոնք, որ  պիտի  գայթակղին  սեւամորթԱփրիկեցիին  հայաստանեան  ծնունդ էն,  թող  մտաբերեն  սովետահայ  բանաստեղծ  Պարոյր  Սեւակը, որուն ափրիկեան  խափշիկի  դիմագծային նմանութիւնը  փաստ է  որ Հայաստանէն  կարող է յառաջանալ  Ափրիկեան կեները (գեները)… (էջ 80):

Տեսնում  ե՞ք  թե ինչքան «հանճարեղ»  է  մեր այս իսրայելի որդին, այսքան տարի ապրել և հիացել ենք մեր մեծ բանաստեղծով  ու  չենք  հասկացել, որ  Պարույր Սևակը  կենդանի  վկան  էր եղել աֆրիկյան  սևամորթների  հայ լինելուն:

Վերջում  հեղինակը  հանգում  է  իր  «ամենահանճարեղ »  հայտնագործությանը՝  ամեն մարդ հայ է,  բոլորը  հայ են  և  բոլորը  գաղթել են Հայաստանից:  Տեսնում  ե՞ք  ինչքան  հայասեր է մեր Փրոֆեսորը:

Սա  մի  կեղծ  ու  մոլորեցնող  գիրք  է  և  արժանի  է  ընթերցելու  միայն  «Եվրոպայի Հայերի Համագումար»-ում,  որն  էլ  տպագրել  ու  լույս  աշխարհ  է  բերել  այն:

Գրքի  հիմնական  նպատակն  է  ներարկել  հայերի  և ընդհանրապես  աշխարհի  ժողովուրդներին,  որ  ջհուդների  նախահայրենիքը  Հայկական  լեռնաշխարհն  է  և  պետք  չէ  զարմանալ,  եթե  մի  օր  ջհուդները  տեղափոխվեն  իրենց  նախահայրենիք,  ըստ  Փրոֆեսոր  Յովհաննես  Փիլիկեանի,  նրանք  այդ  իրավունքն  ունեն:

Արա  Հովհաննեսյան

Քաթար,  24.11.2012

P.S. Ես չեմ զարմանում  սխալմամբ  խայ  կոչվող  Փրոֆեսորի  գրքի առթիվ (նա իր գործն է անում), ավելի շատ զարմանում եմ որոշ հայկական կազմակերպությունների  վրա, որոնք  հրատարակում  և գովազդում  են նմանատիպ  հակահայ  գրքերը:  Եթե  «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի  «հայկականությունը » պարզ է հենց  միայն  այս  գրքի  հրատարակությունից,  ապա  անհասկանալի է Հայաստանի  կենտրոն հեռուստաալիքի  «սկսենք նորից»  հաղորդաշարի  հեղինակների  և գրող, հրապարակախոս  Լիա Ավետիսյանի   գովազդային  մի քանի  հաղորդումը  նվիրված  այս  գրքին.  http://youtube.com/watch?v=bUgAoxVEe9M

Ես հավատում եմ, որ  հաղորդաշարի  հեղինակները  տեղյակ  չէին, թե ինչ են գովազդում, իսկ ահա  Լիա Ավետիսյանը  շատ լավ  հասկանում է թե  ինչ է անում: Պարզաբանեմ:

Դիտելով  Լիա Ավետիսյանի   մի քանի հաղորդումը  գրքի  մասին,  ինչպես  նաև կարդալով  Կարո Հակոբյանի «երկու խոսք»-ը գրքի առաջաբանում,  նկատեցի, որ  նրանցից  և  ոչ  մեկը  ոչինչ  չի  խոսում  գրքի  առանցքային` ջհուդական  ուղղվածության  մասին, այնպիսի տպավորություն է ստացվում, կարծես թե  նրանք  չեն  նկատում  հեղինակի  նվիրվածությունը ջհուդներին:  Եթե  նրանք  հեղինակի անհիմն  ու դատարկ  հայտարարությունները  համարում  են  գիտական  ուսումնասիրություն (ըստ  Լիա Ավետիսյանի  այդ  ուսումնասիրությունների  հիման  վրա  կարելի  է հարյուրավոր դիսերտացիաներ գրել), դա  կարող  է  լինել  միայն  նրանց  չիմանալուց  թե  ինչ է  գիտականը,  բայց  կարդալով  այս  գիրքը,  միայն  դիտմամբ  կարելի  է  չնկատել  և  ոչինչ  չխոսել  գրքում  արծարծվող  հայ-ջհուդական  կապերի և գրքի ջհուդական  ուղղվածության  մասին:

 

Մեկնաբանություններ

Tigran

Nov 27, 2012 14:07

Նախ խորին շնորհակալություն եմ հայտնում, Հայորդի Արա Հովհաննեսյանին, իր ազգանվեր գործունեության համար, քանի որ նա բացահայտ կերպով մերկացնում է բոլոր կեղծարարներին, ովքեր փորձում են Հայի անվան տակ, կրելով հայկական անուն և ազգանուններ, հակահայ քաղաքականություն տանել, այս գարշելի ու բացարձակ կեղծ գրքերի միջոցով: Գաղտիք չէ ոչ ոքի համար, որ այն կատարվում է հատուկ նպատակով, որի գլխավոր իմաստն ու ցանկությունն է ջհուդներին տեղավորել Հայկական Լեռնաշխարհի տարածքում, որպես բնիկներ, որը իհարկե իրականության հետ ոչ մի կապ չունի: Ակնհայտ է, որ հեղինակը կատարում է սիոնիստների պատվերը, խորամանկորեն մատուցելով այդ գիրքը իբր թե հայագիտություն, բայց իրականում այն մի քայքայիչ ու վնասակար մի պարունակություն ունի, էլ չեմ խոսում ամբողջ ցնդաբանության մասին, սա պարզապես մի այլ կարգի անգրագիտություն է, չնայած որ գրքի հեղինակից հազիվ թե այդքանը դուրս գար: Ժամանակին սիոնիզմի հիմնադիր Theodor Herzl-ը մի միտք հուշեց սիոնիստ ջհուդներին այն մասին, ասելով թե՝ “Ով տեր դառնա Ավետյաց երկրին, նա էլ կտիրի աշխարհին”: Այստեղ նրանք պարզ հասկացան, որ խոսքը Հայաստանի մասին է և անմիջապես սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Քայլերը հետևյալն էին՝ սկզբնական շրջանում սկսեցին գրել և հրատարակել մի շարք գրքեր հայերի մասին, որտեղ հայերին հայտարարեցին որպես առաջին արիացիներ, իսկ իրենց որպես այդ արիացիների, այսինքն մեր, ավելի անարատ ու մաքուր պահպանված տեսակը: Դրանից հետո սկսեցին թունավոր օձերի պես սողոսկել հայկական միջավայր, որտեղ գտան մի շարք ծախված, անինքնասեր ու անգրագետ նախկին ԿԳԲ-ի աշխատակիցների, հիմար պատմաբանների և մի շարք մարդանման երևույթների, որոնց միջոցով պետք է իրականացնեին իրենց նպատակը, սակայն անմիջապես սկսեցին հայտնաբերվել ու մերկացվել: Սիոնիստ ջհուդները լավ գիտակցում են, որ Իսրաել պետության վերջը մոտենում է, դրա համար էլ քայլեր են ձեռնարկում տեղափոխվել Պաղեստինի տարածքից, անգամ հին կտակարանի մեջ նշված է, որ նրանք հին ժամանակներից ի վեր ցանկանում էին տեր դառնալ Հայաստանին, որը այդպես էլ չստացվեց: Սիոնիստները կազմակերպեցին հայերի ցեղասպանությունը, սակայն դա էլ չօգնեց, որպեսզի վերացնեին հայի տեսակը: Ծիծաղելին այն է, որ ինչ որ մի չեղած Նոյ, ամբողջ նավը բարձած գալիս է ու իջնում Արարատի վրա, բայց քանի որ հայերը լավ չդիմավորեցին, ապա փոր փոշման ետ դարձավ ու գնաց, հույսը ամբողջովին կտրելով Հայաստանից: Ինչևէ, սա կարելի է նախ համարել մի բացարձակ անգրագիտություն, իսկ երկրորդ հերթին անգրագիտությամբ գրված մի կեղծիք, դավադրություն, ինչի համար էլ հարկավոր է նրան ենթարկել պատասխանատվության, քանի որ այս կեղտոտ քայլը կատարվել է միտումնավոր հայերի դեմ, ի շահ սիոնիզմի: Ամբողջ հայ ազգին կոչ եմ անում, որպեսզի դատապարտեն այս կեղտոտ և դավադիր գործունեությունը, հանդեպ Համայն Աշխարհի Հայության և Հայաստանի և պատասխանատվության ենթարկեն գրքի հեղինակին: Մենք պարտավոր ենք ազգովի դատապարտել և պատասխան պահանջել այս գրքի հեղինակից և բոլոր մասնակիցներին, ովքեր ունեն իրենց ներդրումն ու մասնակցությունը այս վտանգավոր գրքի առիթով: Եթե մենք ձեռք չառնենք միջոցներ, ապա այս դավադրությունը կունենա շարունակություն, պարտավոր ենք ազգովի պատիվ պահանջել բոլոր կեղծարարներից:

 

Լիա Ավետիսյան

Nov 27, 2012 14:58

Բարև, Վանո: Այդ դո՞ւ ե թակնվել Արա Հովհաննեսյանի անվան տակ՝ քո կատարյալ Քաթար թակստոցում: Լավ է, որ վերադառնում ես քո գրական գործունեությանը՝ թեպետ, այս ատելությամբ լի հոդվածաշարով: Մի գուցե մի օր գի՞րք էլ գրես, թե չէ՝ վերջինն, որքան հիշում եմ, «գնդակ, գնդակ, իմ գնդակն» էր, իսկ դա գրաքննադատությունից վեր է:

Վերադառնանք բուն թեմային: Պրոֆեսսոր Փիլիքեանը, ինչպես նաև բազում հայ փայլուն մտավորականներ, չի՛ կարող բացարձակ ճշմարտության տերը լինել, ինչպես նաև լուսահոգի Գավուկչյանը, Սարգսյանը ե ուրիշներ. թեպետ տաղանդավոր, բայց մարդ են, Աստված չեն:Բայց յուրաքանչյուրը մի նո՛ր գաղափար, նո՛ր շունչ բերեց հայագիտություն:

Ասում են, սերը սկսվում է զարմանքից: Ինձ համար ցանկացած գրքի ընթերցումը (իսկ ես շա՜տ եմ կարդում) կարևորվում է այն բանով, որ հեղինակը կարողացել է զարմացնել ինձ՝ իր նոր, ուրույն մոտեցմամբ, հազար ու մի անգամ ծամծմած հարցում: Նույնը կատարվեց Փիլիկեանի գրքի հետ կապված, երբ գտա Նոյան տապանի իր բովանդակային մեկնաբանությունն, ինչը, համայձայնվիր, անհամեմատ ավելի տրամաբանական է, քան Խայֆայից ելած-եկած օտաարերկրյա նավակը: Նույնը վերաբերում է Պրոֆեսսորի լեզվի միջուկային տեսությանը, որը շատ մոտ է իմ սեփական մոտեցմանը: Բա չուրախանա՞նք. լվացած չոջուխին ջրի հետ դուրս թափե՞նք:

Հիմա եբրաեցոց մասին: Շա՜տ վաղուց ագրեսիվ են իրենց քարոզներում, այնքա՛ն ագրեսիվ, որ կարողացել են լվանալ նույնիսկ լավագույն ուղեղները: Ես նրանց համարում եմ ո՛չ թե ազգ, այլ կոռպոռացիա, քանի որ բացառում եմ, որ իրեն հին ազգ հայտարարած հանրույթը չունենա սեփական տարազը (իրենց նույնիսկ օրտոդոքս-պահպանողականները որպես տարազ հագնում են Եվրոպայի 19-րդ դարի տղամարդու կոստյում և գլխարկ); երաշտական կանոնը («Հավա Նագիլան» հաշիվ չէ ); խոհանոցը («մացան» կերակուր չէ, այլ հակառակը. մարդակերության դրսևորում); պարի ազգային համակարգը (մի հատիկ 7.40ն էլ չհաշվենք), հեքիաթների շտեմարանը, բառբարները (այլ ազգի լեզուների հիման վրա ստեղծած սեփական ժարգոնները՝ բառբար կամ լեզու չե՛ն համարվում) և այլն, և այլն, և այլն: Սա նշանակում է, որ ազգ ամենևին էլ չեն: Ապա ի՞նչ են: Եկեք՝ փորձենք հասկանալ: Միասնաբար, այլ ոչ թե՝ իրար հեգնելով ու մերժելով: Սա ո՛չ միայն հայերիս, այլև ողջ մարդկության, տիեզերական լորջության խնդիր է: Իսկ այն բանը, որ այստե՛ղ են ժամանակին առաջացել, նրանք մեզանից շատ ավելի վաղ գիտեին: Սակայն մի՞ թե Սեմից էին սեռել, ինչպես և արաբները: Մի գուցե՝ Քամից, որ անարգել էր հորը՝ Նոյին, ու դրա՛ համար վտարվե՞լ:Ես ունեմ իմ սեփական տեսակետը:

Միևնույն ժամանակ պետք է խոստովանեմ, որ իրենցից բան եմ սովորում: Օրինակ, հայը ի՜նչ գյուտի տեր էլ լինի, ի՜նչ հանճարեղ բան էլ ստեղծի՝ նրանք երբեք անունը չեն տալիս, լրում են: Դա նրանց «լրության դավադրությունն» է (որին վերջերս էլ ես՝ եմ մատնել նրանց իմ գրքերում ու հոդվածներում): Իսկ մենք ի՞նչ ենք անում (և այդ թվում Յուրի Սարգսյանն ու հարգարժան Պր. Փիլիքեանը): Նրանցի՛ց ենք սկսում ցանկացած հայագիտական աշխատություն, ու նրանցով վերջացնում: Դա ո՛չ միայն ուղեղների լվացման հետևանք է, այլ նաև համազգային անզգուշության դրսևորում, որից անհրաժեշտ է ձերբազատվել:

Այսօր ինձ քաջ ծանոթ՝ գիտակ, խելացի ու խիզախ հայ մտավորականներ, ինչպիսիք են Արմեն Դավթյանը, Լեյլա Սիմոնյանը, Գոհար Նիկողոսյանը, Անժելլա Տերյանը, Գրիգոր Բրությանը, Արման Ռեվազյանը և տարեց, բայց պրպտող ու գրիչը վայր չդնող ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանը և բազում այլ հրաշալի հայեր կատարում են կարևորագույն հետազոտություններն ու գրում այդ մասին սեփական գրքերում: Ինչի մասին մենք երազել չէինք կարող դեռևս 20 տարի առաջ:Ես կարծում եմ, որ ակադեմիկոս Հերունին, որին այդքա՜ն շատ վիրավորեցին, անարգեցին, այս հրաշալի փուլի հիմնադիրներից էր: Փոխվել է ժամանակը, փոխվել ենք մենք: Եվ փառք Աստծուն, որ այդպես է: Սակայն չի փոխվել պետական համակարգի մոտեցումը, որը 30-ականների հալածանքները փոխարինել է պիտակներ բաժանելով: Կար ժամանակ, որ «դիլետանտ» էին անվանում, բայց որ տեսան, որ մեր միջև կան բազմաթիվ մասնագետներ, պիտակը փոխեցին: Այսօր ազնիվ հայագետը անվանվում է ակադեմիական և իշխանական շրջանակներում «գավարական» մտավորական:

Անշուշտ, ոչ մեկս չենք հետազոտում՝ բարձր պարգևների կամ պաշտոնների համար: Սակայն եթե պետությունդ էլ քեզ չի՛ նկատում, շատ ավելի շատ է կարևորվում այն մթնոլորդն ազգիդ մեջ, որը սնում է մտավորականին, ոգեվորում:

Ուստի իմ խնդրանքն է թե՝ քեզ, թե բոլոր այլ բանախոսներին, անկախ այն բանից, հետազոտելու, արդյունքը շարադրելու շնորհքն ունեն՝ թե ոչ. եկեք՝ փոխենք մտքերի փոխանակման տոնայնությունը, անհամաձայնության դեպքու՛մ էլ մնանք կիրթ և իրար հարգող: Չվանենք այն խիզախներին, որ դուրս են գալիս առճակատմանը՝ համապարփակ ստի դեմ, մեր ազգի հարցում:Չէ՞ որ խոսքի առարկան գիտելիքն է, այլ ոչ թե՝ ապրանքը:

Վերջերս ժայտկած վերլուծականներից հետո՝ սպասում ենք նաև ք՛ո սեփական վերլուծություններն ու գրքերը: Խոստանում եմ նկատել լավը:

Դեկտեմբերի մեկից Keghart.com կայքում սկսելու են հրապարակել իմ հոդվածաշարը՝ հայոց լեզվի և գրերի վերաբերյալ (անգլերեն): Հրավիրում եմ կարդաս և մեկնաբանես, առավելապես՝ եթե գրածներդ պարունակեն հայ համակիր մտավորականի մի՛տք և ոչ թե՝ թափառականի լեղի:

 

Արա Հովհաննեսյան

Nov 28, 2012 13:09

Տիկին Լիա Ավետիսյան,

Ես որոշել էի ոչինչ չպատասխանել այս գրքի  գրաքննության ժամանակ, սակայն  միայն վանոյի առթիվ  ստիպված եմ պատասխանել:

Նախ  հայտարարեմ, որ  ես վանոն չեմ,  այլ հազարավոր հայերից  մեկը, որոնք Վանոյի  և  ժամանակակից վանոների  շնորհիվ  չեն  կարողանում աշխատել ու ապրել քայքայվող  ու դատարկվող մեր հայրենիքում  և փորձում են հանապազօրյա հացը վաստակել արտերկրում:

Վերադառնանք բուն թեմային: Դուք  մեր մեծ հայագետներ Մարտիրոս Գավուքչյանին և Վահան Սարգսյանին համեմատելով  Փիլիկյանին   հետ, մեծ մեղք եք գործում, չի կարելի ճշմարիտը համեմատել  կեղծի հետ, մեղք է:

Ասում եք սերը զարմանքից  է սկսվում և Ձեր  զարմանքը առաջացավ Փիլիկյանի նոյան տապանի ներկայացմամբ, երբ փիլիկյանը ժխտում է նոյան տապանի գոյությունը (այն համարելով Հայկական լեռնաշխարհը): Իսկ Ձեր մեջ հարց  չառաչացա՞վ, որ եթե  նոյան տապան չի եղել, այդ դեպքում  Նոյն ո՞վ էր, որի անունը միջուկային տեսությամբ ստուգաբանում է  քո Փրոֆեսորը և նույնիսկ Նախիջևանն էլ համարում է առաջացած  այդ չեղած նոյի անունից:

Հիմա Փրոֆեսորի միջուկային տեսության մասին, որն  այնքան հարազատ է ձեզ: Բառերի ուսումնասիրման  այդ ձևը (բառը բաժանել վանկերի և առանձին տառերի), հայոց մեջ կոչվում է ստուգաբանություն, որն արել և անում են մեր հայագետները, սակայն երբեք չանվանելով մեծագոռգոռ միջուկայն  կամ միջուկա-քվանտային տեսություն: Դուք ուղղակի չեք հասկացել, որ Ձեր ջրի մեջ չոջուխ չկա, հանգիստ կարող եք  այն  ամբողջովին դուրս  թափել:

Հիմա եբրաեցոց մասին: Դուք ջհուդներին ազգ էլ չէք համարում, մոռանալով, որ մի քիչ առաջ  գովազդում էիք ջհուդներին գովաբանող Փիլիկյանին, իսկ այդքանով հանդերձ եթե դուք սովորում եք ջհուդներից …

Հայտարարում եք, որ ջհուդներն առաջացել են Հայաստանում և իրենք դա մեզնից շատ ավելի վաղ գիտեն: Եթե հավատում եք սիոնիստական այդ կեղծիքին, ինչո՞ւ այդ մասին գոնե մի բառ չէիք ասում, երբ հրեշտակի կերպարանքով գովազդում էիք Փիլիկյանի ջհուդա-մասոնական գիրքը, քանի որ ինչպես դուք եք ասում, Փիլիկյանն ու Յուրի Սարգսյանը ջհուդներով սկսում են իրենց «հայագիտական» աշխատությունները և ջհուդներով էլ վերջացնում, ինչո՞ւ եք այդ մասին միայն հիմա ասում:

Եվ վերջինը. Եթե դուք կարծում եք, թե ես ատելությամբ եմ գրել Փիլիկյանի գրքի այս գրաքննությունը, ապա սխալվում եք:  Ինչպե՞ս կարող եմ միայն ատելությամբ լցվել մի մարդու նկատմամբ, որը գովաբանում է մեր ժողովրդին գենոցիդի ենթարկած և մեր երկիրը դատարկող ջհուդներին, որոնց  նաև համարում է  մեր երկրի տերը ու նրանց հրավիրում Հայաստան:

Իսկ ինչ վերաբերում է Հայոց լեզվի ու գրերի մասին Ձեր հոդվածաշարին,ապա եթե կարծում եք, որ առանց Հայոց լեզվին տիրապետելու կարող եք այդ լեզվի մասին հոդվածաշար գրել, սխալվում եք, կստացվի ճիշտ Ձեր ուսուցչի գրքի նման, դատարկ ու անհիմն:

 

Anait

Nov 28, 2012 6:09

Տիկին Լիա դուք ասելու ոչինչ չունք , քանի որ համամիտ եք այդ ցնդած-ծակ պրոֆեսորի հետ, որը դես ու դենից գրագողություններ հավաքելով և իր հիմարություններով կեղծում է հայ ժողովրդի պատմությւնը, մշակույթը նույնիսկ անցել է լեզվական կեղցիքնրի:

Մենք ունենք իսկական գերազանց հայ-հայագետներ, որոնք միշտ կեմերկացնեն կեղծարար անվանակոչներին: Կեցցե՛ս ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, փայլուն ու գրագետ մեկնաբանության համար:

Տիկին Լիա դուք ստում եք, երբ ասում եք ,որ եբրաերեն չգիտեք, քանի որ ձեր բերանի շարժումները ձեզ մատնում են,այ հայերեն իսկապես չգիտեք, որ ծակ պրֆեսորի հետ պնդում եք թե վանի բառբառով հայ-խայ,որը մեզ հայտնի է չգիտես ինչպես դառնում է խոյ, ասացեք այդ դեպքում խոյն ինչ է դառնում, երևի՝ ջեհուդ: Սա էլ իմ հայտնագործույունն է: Ցնդած պրոֆեսոր պիլիկյանը թող մեկնաբանի:

Հարգելի հայրենակիցնր համախբվենք ու վերջը տանք այս բոլոր թշվառ -կեղծարարների: Մենք առաջ ենք բոլորից՝մտքով, հոգով և ամեն արժեքով: Սթափվե՛ք,արթնացե՛ք ու համախմբված պայքարով մենք կգնանք առաջ: Աստված

մեզ հետ է, մեզ ոչ ոք չի կարող հաղթել:

 

http://www.louysworld.com/archives/21362

Comments

comments

Դիտվել է 551 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով