«Էշն ինչ գիտե` նուշն ինչ է» կամ ԼՏՊ-ն ու Նժդեհը…

Njdeh-LtpԻր հերթական ելույթում` ՀԱԿ անփոփոխ ու միահեծան ներին, իր պիղծ սիոնական շուրթերով փորձել է վարկաբեկել Հայ Ագզի անհաս մարգարեի Նժդեհի անունը ու ներկայիս միակ իրական ու հայապահպան ուսմունքը` Ցեղակրոնությունը (Ազգապաշտություն): Իրեն գիտնական հորջորջող, բայց գրագողության մակարդակից այդպես էլ անդին չանցած այս գրչակը, մեկ անգամ ևս ի ցույց դրեց իր տգիտությունը, Մեծ Հային `«ռասիստ» անվանելով…
Այնինչ հենց ինքը Նժդեհը` լավագույնս պատասխանել է, այդ առումով արծարծված այլ հարցադրումներին: Երբ 1933 թ.-ին, Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. «Իմ քարոզածը այդ վարդապետություններից ո՛չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են»:
«Հայաստանի հիմնադիր օրինախախտը» (ԼՏՊ-ն) դիմել է բազմությանը,- «Ո՞վ գիտի Գարեգին Նժդեհի ուսմունքը։ Վստահ եմ ձեզանից շատերը չգիտեն և Աստված չտա իմանան։ Վաղուց էի ցանկանոմ անդրադառնալ այս թեմային…» : Դե իհարկե, «աստված չանե իմանան», քանզի ով տեղյակ է ու կրողն է այդ ուսմունքի, նրա համար «առաջին նախագահ» հորջորջյալն` Ազգի թշնամի է ու պատժի արժանի, այդ «սիոնի փեսան» վախենում է Ազգային գաղափարախոսությունից, ինչպես «չարը` բարուց», ինչպես «խավարը` լույսից», ինչպես «սատանան` խնկաբույրից»…
Հետո այդ տգետը , իր կարծիքով փորձում է քծնել Նժդեհին, — «Նժդեհին ես համարում եմ հայ ժողովրդի մեծագույն հերոսներից ու երախտավորներից մեկը։ Ես ավելին ասեմ … Նժդեհը հայ ժողովրդի մեծագույն անձանցից մեկն է»: Այնուհետև հավելում,-« Իմ և ՀՀԿ տարբերությունը Նժդեհի գնահատման հարցում այն է, որ ես գնահատում եմ Նժդեհի մեծագործությունը, իսկ ՀՀԿ–ն՝ նրա ուսմունքը՝ ցեղակրոնությունը»…Ցեղակրոնությունը,որն էլ հանդիսացավ Լեռնահայաստանը կանգուն ու աբկախ պահելու հիմնական գրավականը և որի մասին Նժդեհը ասում է ,_ «Գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթ-բեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում…»: Ակադեմիական իր բառապաշարով ճամարտակող, այդ փուչ հռետորը(ԼՏՊ-ն), այդպես էլ չի ընկալում, որ Նժդեհը վեր է ցանկացած կուսակցականությունից,առավել ևս` չունի «ԼՏՊյակերպների» քծնանքի կարիքը և այն որ ՀՀԿ-ն «իրենն» է հռչակել Ցեղակրոնության ուսմունքը, դեռ չի նշանակում, որ կրողն է այդ ուսմունքի, կամ անդավաճան հետևորդը:
ԼՏՊ կոչեցյալ ապազգային այս ճիվաղը, որ իր կյանքում, երբևէ չի էլ ունեցել Հայրենիքի զգացողություն(ծնվելով Սիրիայի Հալեպ քաղաքում,1945թ-ի հունվարի 5-ին ԿԳԲ-ի գործակալ Հակոբ Տեր Պետրոսյանի`«դավաճան Հակոբի» ընտանիքում, և որն էլ բացահայտվելուց հետո 1946թ-ին փախնում է Հայաստան), տարբեր ժամանակներ գործակցել է սովետական և ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, հայաթափել, կազմաքանդել ու լուծարել է Հայաստանը, նրա քաղաքական ու տնտեսական կյանքը 1989-1996 թթ-ին` համարձակություն ու լկտիություն է ունեցել նաև ասելու, որ «ազգային գաղափարախոսությունը` կեղծ կատեգորիա է»: Այսպիսի մեկին, ցանկացած քաղաքակիրթ ազգային պետությունում` իր արարքների միայն կեսի համար կնստեցնեին դատապարտյալի աթոռին կամ գոնե կայպանեին, իսկ «Ազգայնական» գաղափարախոսությամբ երկրում`անարժան կյանքից կզրկեին: Սակայն Հռոմի պապից առավել հանդուրժող հայերս, քաղաքական այս դիակին` հառնելու շնորհ արեցինք: Եվ հիմա նա լպիրշաբար, փորձում է պախարակել Ազգային գաղափարախոսության հենասյուն ` Նժդեհին:
Տգետ «միաբանը» , ցեղակրոնությունը համարում է «… Նժդեհի մոլորությունը, որից հետագայում ինքը Նժդեհը հրաժարվեց»։ Այնինչ Մեծն զորավարն ու փիլիսոփան ասում է,- «Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանուր բան չունի եւ չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՚ն, այլ ոչ փոխառնված արժեքներով»:
Հուսով ենք մեր ընթերցողը, առավել ևս նրա երիտասարդ ներկայացուցիչները, որոնք ականատեսն ու ականջալուրը չեն եղել ԼՏՊ-ի գործած ոճիրների բազմազանությանը, չեն ընդունի օտարազգի գործակալ-խեղկատակի անտարակույս բարբաջանքը, ուղղված իր օտարերկրյա տերերին հաշվետվություն տալու և սեփական տկարությունն ու աննշանությունը քողարկելու, լտպ-ական այս անհաջող փորձին:
Ովքեր փոքրիշատե ծանոթ են Նժդեհի գաղափարախոսությանը, Նժդեհ անհատի կյանքին , գործնեությանը` կիմանան ու գիտեն, թե ազգային գաղափարին անձնական նվիրումի ինչ հերոսապատում է, սյունաց Արծվի,` Նժդեհի ապրած ամբողջ կյանքը:
Ուրեմն, «Ծանիր զ’քեզ», որպիսի զերծ լինես ամեն ապազգայինից ու կրողը լինես` Նժդեհի ազգապահպան ու տիեզերական «բաց դասի»:

Հիքսոս Արթուր
bnaban.am
2011թ․

Comments

comments

Դիտվել է 931 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով