ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ, ՆՈՐԱՀԱՅՏ, ԹՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ժայռապատկերները մեր հնագույն նախնիների թողած նշաններն են ժայռերի վրա, որոնք տարածված են գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքի բարձր լեռնային գոտիներում և որոնց ժողովուրդն անվանում է նաև «Իծագրեր» (Կարախանյան Գ. 1970, էջ 6.):

Ժայռապատկերների ուսումնասիրությունը Հայաստանում մեծ թափ ստացավ հատկապես սովետական տարիներին, երբ հնագետների կողմից ուսումնասիրվեց և հրատարակվեց հազարավոր ժայռապատկերներ Արագածի, Գեղամա լեռների, Սյունիքի տարածքներից (Կարախանյան Գ. և ուրիշ. 1970;  Մարտիրոսյան Հար. 1971. 1981. ; Սարդարյան Ս. 2010; Պետրոսյան Ս. 2005): Ժամանակակից Հայաստանի տարածքում ենթադրվում է 20 000-30 000 ժայռապատկերների առկայությունը:

Ժայռապատկերները որպես գրեր

Ժայռապատկերների «Իծագրեր» ժողովրդական անվանումը կարծես թե ակնարկում է դրանց կապը գրերի հետ, որը և հաստատվում է գրեթե բոլոր ուսումնասիրողների կողմից, որոնք ենթադրում են, որ ժայռապատկերները հավանաբար գրի նախնական ձևերն են:

2008 թվականին «Բազմավեպ» ամսագրում հրատարակեց Համլետ Մարտիրոսյանի  «Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները»  հոդվածը, որը նոր խոսք էր հայկական ժայռապատկերագիտության մեջ (Մարտիրոսյան Հ. 2008): Հեղինակը իր այս հոդվածում ոչ միայն

                                                                  — 1 —


ապացուցում է, որ մեր ժայռապատկերները գրեր են, այլ ցույց է տալիս նաև, որ դրանք հիմք են հանդիսացել ամենահնագույն քաղաքակրթությունների գրային համակարգերի առաջացման համար, իսկ որ ամենակարևորն է. Սյունիքի լեռնաշղթայի  ժայռապատկերները  ստեղծողներն ունեցել են հայերեն լեզվամտածողություն:

1985-1994 թվականների ընթացքում Սյունիքի լեռնաշղթայի տարածքում երկրաբանական աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց մի քանի  հնագույն հնավայրեր, որոնցից երկու հնավայրում  հայտնաբերված ժայռապատկերներից մի քանիսն որոշակիորեն տարբերվում են գիտությանը հայտնի մյուս ժայռապատկերներից: Այդ էր պատճառը, որ անհրաժեշտություն առաջացավ այդ ժայռապատկերները ներկայացնելու առանձին հոդվածով, որը փորձում ենք անել:

Հայտնաբերված նորագույն ժայռապատկերները

Յուղարոտի Հնավայր. Առաջին կամ Յուղարոտի հնավայրը գտնվում է Սառնակունք գյուղից մոտ 4.5 կմ հյուսիս-արևելք գտնվող խոշոր բլրի գագաթի հարթության վրա, որը տեղացիները  անվանում են Յուղարոտ (Նկ 2.):

Այն իրենից ներկայացնում է ստորին չորրորդական հասակի (1-2 միլ. տարի) հնագույն հրաբխային խառնարան, որն իր հնության և հողմնահարման հետևանքով գրեթե կորցրել է իր սկզբնական տեսքը: Հնավայրը գտնվում է մոտ 2600 մ բարձրության վրա, այն հայտնաբերել են երկրաբաններ Գրիգոր Վարդանյանը

և Հովհաննես  Ազիզբեկյանը: Հնավայրը Ներկայացնում է հնագույն հրաբխային խառնարանի գագաթային մասը, որը իր երկարամյա զարգացման ընթացքում հարթեցվել է, իսկ այս հարթ մակերեսին տարածված են տարբեր չափերի քարաբեկորներների կուտակումներ, որոնք հնավայրի տարածքում կազմում են 4 խումբ (տես Նկ. 3-ի 1,2,3,4): Նշված  4 խմբերից աչքի է ընկնում հատկապես 2-րդ խմբի խոշոր քարակույտը (Նկ. 3.-ի 2 և Նկ. 3.1.): Քարակույտն ամենայն հավանականությամբ ինչ որ հնագույն կառույցի մնացորդների կուտակում է, այն ունի հյուսիս-հարավ ուղղվածություն, երկարությունը 51 մ, երկու ծայրերում քարաբեկորներից կազմված շրջաններ են, 12,13 մ տրամագծերով: Քարակույտի հարավային շրջանը կլորավուն է, իսկ հյուսիսայինն՝  էլիպսաձև:

                                                                 — 2 —


                         Նկ. 3.1.  Յուղարոտի հնավայրի խոշոր  քարակույտը

Նշված մյուս երեք խմբերի քարաբեկորները (Նկ. 3-ի 1,3,4) վերևից տապանաքարերի տպավորություն են թողնում և հենց  տապանաքարերի չափերի են, մոտ  1-2 մ երկարությամբ և 1-1.5 մ լայնությամբ: Որոշ քարաբեկորների մակերեսներին, որոնք հիմնականում հորիզոնական են, առկա են ժայռապատկերներ, որոնք տարածված են հնավայրի 1, 3, 4-րդ խմբերի քարաբեկորների վրա, ըստ որում քարաբեկորների 3-րդ խումբը աչքի է ընկնում ժայռապատկերների առատությամբ:

Ինչպես նշեցինք, ժայռապատկերներն արված են հիմնականում քարերի հորիզոնական մակերեսներին, ի տարբերություն ամբողջ Սյունիքի այլ ժայռապատկերների, որոնք արված են հիմնականում հարավահայաց քարերի արևավառ ու արևայրուքից կապտած մակերեսներին, այստեղ դրանք արված են քարերի հորիզոնական մակերեսներին: Հնավայրում տեղադրված քարերը սովորաբար խրված են հողի մեջ, որոշ քարեր գրեթե ծածկվում են հողով:

Ընդհանրապես հնավայրը ձգվում է արևմուտք-արևելք ուղղությամբ, ըստ որում ժայռապատկերը նույնպես ուղղորդված են արևմուտք-արևելք: Նշենք, որ հնավայրի ոչ  բոլոր ժայռապատկերներ են, որ մեր կողմից չափագրվել և պատճենահանվել են (Նկ. 4-26):                                                                                      Նկ. 4.

— 3 —


 

                                                                Նկ. 4.

                                                                 Նկ. 8.

— 4 —


 

— 5 —


 

Նշենք, որ հնավայրի տարածքում հայտնաբերվեց երեք մագնիսական քարեր, որոնք ունեն բավական հզոր մագնիսական դաշտեր, և որոնցից երկուսի վրա կան ժայռապատկերներ: Մագնիսական քարերի մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նմանատիպ մագնիսական քարերի առկայությունը հնավայրերում նպատակային է և հնում օգտագործվել են հիմնականում անպտղության բուժման նպատակով (Ազիզբեկյան Հ. Պորտաքարեր, 2022 թ): Ցավոք ժամանակի սղության պատճառով այդ մագնիսական քարերի ուսումնասիրությունը մենք հետաձգեցինք և այն կներկայացնենք առանձին հոդվածով:

 Ծակ սարի հնավայր

Երկրորդ հնավայրը անվանել ենք Ծակ սարի հնավայր, քանի որ այն գրեթե կից է վերին չորրորդական հասակի Ծակ սար հրաբուխին, որը խիստ ակտիվացել է ժամանակակից հոլոցենյան հասակի հրաբխային գործունեության ազդեցությունից, և որի ժամանակ հրաբխի հարավային լանջին առաջացած լրացուցիչ երիտասարդ խառնարանը հեռվից նմանվում է սարի վրա առաջացած անցքի: Հնավայրը գտնվում է Սյունիքի նկարագրվող լեռնաշղթայի  կենտրոնական հատվածում, նորագույն հրաբխային դաշտի հարավային մասում, մոտ 3000-3050 մ բարձրության վրա: Այս հնավայրը տեղադրված է հոլոցենյան հրաբխականության ամենաթեժ կետերից մեկում, որտեղ առաջացել են ժամանակակից հոլոցենյան հրաբխականության (մոտ 7000- 9000 տարի առաջ)  չորս խառնարաններ, չհաշված Ծակ սարի ավելի հին խառնարանը (տես Նկ. 27.):

Նշված երիտասարդ հրաբխային գործունեության ժամանակ, նոր խառնարաններ

են առաջացել Ծակ սարի ոչ միայն հյուսիս-արևելյան և արևելյան ստորոտներում, այլ նաև հենց սարի հարավային լանջին և հարավային ստորոտում, որից հոսած շատ փոքր քանակությամբ լավան ծածկել է ընդամենը 5 հեկտար տարածք: Այս անդեզիտո-բազալտային լավաներն ունեն նույն կազմը և նույնական են ավելի հյուսիսում

— 6 —


 

տարածված ժամանակակից հոլոցենի լավաների հետ: Այս լավաները ծածկում են վերին չորրորդական հասակի բազալտներին, որոնց վրա էլ տեղադրված է նկարագրվող հնավայրը: Թերևս այստեղ հարկ է նշել հնավայրի և վերջին՝ Վյուրմի  սառցապատման մորենաների հարաբերությունը, քանի որ հնավայրը երկու կողմից շրջապատված է այդ մորենաներով (տես Նկ. 27.): Հնավայրի տեղամասի տեղադրությունը ցույց է տալիս, որ սառցադաշտը շարժվել է հյուսիսից հարավ, շրջանցելով Ծակ սարը, բայց միևնույն ժամանակ շրջանցելով նաև նկարագրվող հնավայրը: Այսինքն՝ հնավայրն ազատ է մնացել սառցադաշտի ազդեցությունից:

Հնավայրի ամբողջ տարածքում տարածված են տարբեր չափերի քարաբեկորներ (ինչպես նախորդ՝ Յուղարոտի հնավայրում), որոնք նման են տապանաքարերի և նրանց մի մասի հորիզոնական մակերեսներին պահպանվել են ժայռապատկերներ (տես Նկ. 28-32):

— 7 —


 

Հնավայրի մասին մեզ պատմեց երկրաբան Կորյուն Մկրտչյանը, ով արդեն հետազոտել, պեղել և կառուցել էր Մեծամորի լեռնա-մետաղաձուլական կենտրոնը: Կորյուն Մկրտչյանը առաջինն էր նկատել, որ ժամանակակից հոլոցենի լավաների փոքր լեզվակը ծածկել է հնավայրի մակերեսի մի մասը, ծածկելով նաև այդ հատվածի ժայռապատկերներով քարաբեկորների մի մասը: Դրանցից մեկը փրկվել է այդ վախճանից և պահպանվել է հին ու նոր լավաների սահմանում (Նկ. 31): Մանրամասն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրոք այստեղ երիտասարդ լավաները ծածկել են հնավայրի մի մասը, իսկ ծածկող լավաների վրա ընդհանրապես ժայռապատկերները բացակայում են:

 Հայտնաբերված  նորահայտ  ժայռապատկերների                             համեմատությունը հայտնի ժայռապատկերների հետ

Այժմ փորձենք ներկայացնել նկարագրված երկու հնավայրերի նորահայտ ժայռապատկերային դաշտերը և նրանց տարբերությունն արդեն հայտնի Սյունիքի և այլ ժայռապատկերներից.

Առաջին տարբերությունը արտահայտվում է նրանց տեղադրման միջավայրերի մեջ: Սյունիքի և ընդհանրապես հայտնի այլ՝ Արագածի և Գեղամա լեռների ժայռապատկերները ունեն տեղադրման մի օրինաչափություն, նրանք տեղադրվել են հիմնականում հրաբխային լավաների արևահայաց մասերում, ուր լավաների մակերեսները հազարավոր տարիների ընթացքում արդեն կապտել են արևայրուքից (Նկ. 33), իսկ ահա նկարագրվող երկու հնավայրերի ժայռապատկերներն արված են տեղադրված տապանաքարերին նմանվող (թե

— 8 —


 

չափերով, դասավորվածությամբ և թե ուղղվածությամբ) քարաբեկորների հորիզոնական մակերեսներին (տես Նկ 34.):

Ըստ որում, քարաբեկորների արևայրուքի աստիճանը տարբեր տեղեր տարբեր են, կախված քարերի դիրքից և մակերեսի թեքությունից: Նշենք, որ արևայրուքով մակերեսներին ավելի հեշտ է ժայռապատկեր նկարել, այն կարելի է անել նույն քարից փոքր սրածայր  քարաբեկորով, բավական է միայն հեռացնել արևայրուքը և պատկերը պատրաստ է:

     Նկ. 33. Ժայռապատկերները քարաբեկորների արևավառ մակերեսներին

Նկ. 34. Ժայռապատկերները քարաբեկորների հորիզոնական մակերեսներին

Երկրորդ տարբերությունը արտահայտվում է ժայռապատկերային գծերի խորության մեջ, եթե սովորական և մեծ տարածում ունեցող ժայռապատկերները արվում են արևայրուքը  վերացնելով և նրանց գծերի խորությունները

ընդամենը 2 և ամենաշատը 3 մմ է  քարի մակերեսից, ապա մեր նորահայտ ժայռապատկերները ավելի արտահայտիչ են իսկ գծերի խորությունները հասնում են 3-4-ից մինչև նույնիսկ կես սմ-ի (Նկ. 35 ):

— 9 —


 

Տարբերությունը ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ եթե Բ-նկարի վրա պատկերված ժայռապատկերները կարելի է ստանալ ուղղակի սովորական քարաբեկորի օգնությամբ, ապա Յուղարոտի ու Ծակ սարի նորահայտ ժայռապատկերների համար օգտագործվել է ինչ որ գործիք: Նշենք, որ նշված երկու հնավայրերի նորահայտ ժայռապատկերներն ավելի վատ են պահպանված, հողմնահարված, մաշված ու հին տեսք ունեն:

Մի քանի խոսք արևայրուքների մասին. Արևայրուքներն առաջանում են Արևի երկարատև ազդեցության հետևանքով, ժայռապատկերների մեծ մասը, ինչպես նշեցինք, արվում է  ուղղակի արևայրուքը սուր քարաբեկորով հանելուց,

բնականաբար քարի արևայրուքով մակերեսը մնում է կապտավուն գույնի, իսկ ժայռապատկերի գծերը զուրկ լինելով արևայրուքից, ստանում են քարի բնական՝ ավելի բաց գույնը (Նկ. 33.):

Սակայն հանդիպում են ժայռապատկերներ, որոնց գծերի մակերեսները նույնպես ծածկված են արևայրուքով (տես Նկ. 35.1.), նույնիսկ լինում են արևայրուքների տարբեր աստիճաններ: Ահա այս արևայրուքների աստիճանով էլ կարելի է որոշել որոշ ժայռապատկերների հարաբերական տարիքը իրար նկատմամբ:

Երրորդ տարբերությունը  արտահայտվում է ժայռապատկերների պատկերներում, մի քանի պատկերներ (Նկ. 36) խիստ անսովոր են ընդհանրապես Հայկական լեռնաշխարհում տարածված հայտնի ժայռապատկերների մեջ: Համենայն դեպս մեզ առայժմ հայտնի չէ նմանատիպ ժայռապատկերներ, չնայած համոզված ենք, որ դրանք չեն կարող միակը լինել:

————————————-

Մի քանի ժայռապատկերների նկարագրությունը և վերլուծությունը

Համեմատելով երկու հնավայրերի ժայռապատկերները, դժվար չէ նկատել, որ դրանք նման են թե պատկերներով և թե հիմնաքարերի՝ տապանաքարերի նմանությամբ և ժայռապատկերների գծերի խորությամբ:

Այսինքն, մեր երկու հնավայրերը կարծես թե նման են իրար թե կառուցվածքով, թե տապանաքարերին նմանվող հիմնաքարերով և թե ժայռապատկերների որոշ յուրահատուկ պատկերներով (Նկ. 36), որոնք առայժմ հայտնի չեն այլ տարածքներում: Նշենք, որ

— 10 —


 

նկարագրվող ժայռապատկերների այծերի և այլ պատկերները իրենց ընդհանուր ոճական կառուցվածքով գրեթե ոչնչով չեն  տարբերվում Սյունիքի, Գեղամա լեռնաշղթայի կամ Արագածի ժայռապատկերներից, իսկ առանձին տարբերությունների համար պատճառ են դարձել հնավայրերի պայմանները և ամենայն հավանականությամբ տեղադրման նպատակները: Իսկ ժայռապատկերների տեղադրման պատճառները կարծում ենք, տարբեր են, եթե մեծ տարածում ունեցող ժայռապատկերներն ընդունենք որպես պարզ ծիսական և դիցաբանական տեքստեր, ապա մեր ներկայացված նորահայտ ժայռապատկերներով հիմնաքարերը, ամենայն հավանականությամբ ներկայացնում են տապանաքարեր իրենց ժայռապատկերային արձանագրություններով:

Նշենք նաև, որ ներկայացված երկու հնավայրերի յուրահատուկ ու հազվագյուտ ժայռապատկերները հիմնականում նման են իրար, նախ բոլոր երեքն էլ վերևի ձախ անկյունում կրում են Խոյ կենդանակերպի նշանը (տես Նկ. 36.), երեքն էլ կարծես նմանվում են կենաց ծառի, որը դեպի վեր բաժանվում է երեք կամ հինգ հատվածի: Պատկերներից Նկ. 36-Ա նկարում, վերին հատվածում տեղադրված է Խոյի խոշոր ու պարզ գաղափարագիրը, իսկ 36-Բ և Գ պատկերների վերին հատվածում  բուսական (առէջի և վարսանդի) գաղափարագիրն է: Բ և Գ պատկերների ներքին բաժանմունքներում երկու կարճ սպիրալներ են, իսկ Բ պատկերի ներքևի բաժանմունքի աջ մասում ավելացել է խոշոր ու հավասարաչափ սպիրալ, որը Գ պատկերում բացակայում է հավանաբար քարի այդ մասի քայքայվածության հետևանքով:

Այսպիսով՝ նկարագրվող երեք հազվագյուտ ժայռապատկերները կարելի է դիտարկել որպես կենաց ծառերի ոճավորված պատկերներ, որոնց օրինակները հանդիպում ենք հայ միջնադարյան մշակույթում: Բերենք հայ միջնադարյան ձեռագրերից մի օրինակ (Նկ. 37-ի Գ), որին  Հայ մեծանուն արվեստաբան Ասատուր Մնացականյանն իր դասական «Հայկական զարդարվեստ» գրքում անվանում է բարդ ու խիստ ոճավորված կենաց ծառ (Մնացականյան Ա., 1955, էջ 167): Ինչպես տեսնում ենք, Նկ. 37-ում Ա և Գ պատկերները գրեթե նույնական են, երկու պատկերն էլ բաժանվում են երեք մասի, վերին մասում ծաղկի առէջներն են և նրանց մեջ վարսանդը: Մեջտեղի մասում արգանդն է, որտեղ առաջանում ու զարգանում է պտուղը, իսկ ներքևի հատվածում երկու նկարներում էլ կրկնակի պարույրներ են, Գ-նկարում՝ բուսականության տարբերակով հողն է, որտեղ կատարվում է բեղմնավորումը, իսկ Ա-նկարում՝ մարդու

— 11 —


 

տարբերակով կանացի սեռական օրգանը (որտեղ կատարվում է բեղմնավորումը): Կարծում եմ բոլորին է հայտնի, որ Ա-նկարի ներքին մասի՝ կանացի սեռական օրգանի պատկերը (տես նաև առանձին՝ Նկ. 37-Բ), որը առաջին հերթին Մայր աստվածուհու խորհրդանիշն էր և հետո միայն զարգացման հետ վերածվեց Ատարգատիս, Աստարտա, Աֆրոդիտե և Վեներայի աստվածուհիների գաղափարագիրը և ընդհանրապես  կնոջ խորհրդանիշը (պտղաբերության գաղափարագիրը): Այս պատկերը հետագայում դարձավ Քրիստոսի և քրիստոնեության գաղափարագիրը (Влагалище великой блудницы —  символ христианства, 2016): Այստեղ պետք է նշել, որ նկարագրվող երեք նկարները պատկանում են իրարից խիստ տարբեր ժամանակաշրջանների (Նկ. 37-Ա ժայռապատկերի տարիքի մասին կխոսենք իր տեղում), սակայն նմանությունները խիստ ակնհայտ են և ցուցանում են առաջին հերթին մշակույթների նույնությունը և հազարամյակների հնություն ունեցող  ժայռապատկերային մշակույթի շարունակությունն  ու կրկնությունը միջնադարում:

Այս ժայռապատկերների հետ նմանօրինակ նմանություններ ենք տեսնում նաև գորգարվեստում: Ինչպես տեսնում եք,  Նկ. 38. գորգի օրինակն ինչպես նաև Մեր ժայռապատկերներից՝ Նկ. 36-ի Բ և Գ պատկերները նմանվում են իրենց եռամասնությամբ:

Այժմ Նկ. 36-ի Ա պատկերի մասին: Ինչպես ասացինք, այս պատկերը նույնպես ներկայացնում է կենաց ծառի մի նմուշ, որի գագաթին խոյ համաստեղության խորհրդանիշն է, այս պատկերը առաջին հայացքից հիշեցնում է Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում գտած վիշապաքարերին, սակայն միայն արտաքին նմանություն ունի, քանի որ վիշապաքարերը հիմնականում ցլագլուխ են և ձկնակերպ (Ազիզբեկյան Հ. 2022, էջ 13):

Ինչպես գիտենք, Խոյ համաստեղությունը Կենդանակերպի առաջին նշանն է, որը զբաղեցնում է խավարածրի 1-ից 30-րդ աստիճանները։ Աստրոլոգիայի մեջ Խոյը չոր, տաք, կրակի տարերքի, Արևի  նշան է, այն մարմնավորում է արական ուժը և հզորությունը ։  Երբ Արևը Խոյի նշանում է, բնության բողբոջման ժամանակն է, երբ հետզհետե ավելանում է կենսաէներգիան։ Մարդու մարմնում Խոյը ղեկավարում է գլուխը, դեմքը, ուղեղը:

Մեր այս ժայռապատկերը փորձենք համեմատել հայոց լավագույն խաչքարագործ  Մոմիկի մի խաչքարի (1306 թ) հետ (Նկ. 39 Բ): Միջնադարյան հոգևոր մեկնիչները Խաչը կամ խաչքարը դիտում են որպես կենաց ծառ (Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 768):

Զարմանալիորեն խաչքարագործ վարպետը կարծես թե պահպանել է կենաց ծառի իր նախնիների ավանդույթը, խաչը (կենաց ծառը) ներառելով հնգախորան պատկերի  մեջ,

— 12 —


 

ինչպիսին է մեր հնագույն ժայռապատկերը*:

Պարզվում է, որ հնգախորան պատկերագրությունը պահպանվում  է նաև գորգագործության մեջ (տես Նկ. 39 Գ):

Այսպիսով՝ Նորահայտ ժայռապատկերները կենաց ծառի հնագույն պատկերներ են և ցույց են

տալիս թե բուսական և թե կենդանական հող (արգանդ), սերմ, ծաղիկ, պտուղ հավերժական շարժումը, կյանքի զարգացման և պտղաբերության օրենքները:

Ինչպես նշեցինք վերևում, նկարագրվող երկու հնավայրն էլ  իրենց դիրքով և հնավայրի մակերեսին տապանաքարերի մեծությամբ քարաբեկորների դասավորությունը ցույց է տալիս, որ հնավայրերը ներկայացնում են ժայռապատկերային ժամանակաշրջանի դամբարանադաշտ՝

ժայռապատկերային տապանաքարերով: Առաջին իսկ ստուգիչ շուրֆը տվեց իր արդյունքը, ժայռապատկերով (Նկ. 40.) ոչ մեծ քարաբեկորի տակ հայտնաբերվեց օբսիդիանի երկու դանակ**: Տապանաքարն ուներ 1х1,5 մ չափեր, որի վրա պատկերված է կարծես մենամարտի տեսարան. երկու աղեղնավոր կանգնած են իրար դեմ պարզած աղեղներով, իսկ երրորդը կանգնած է վերևում,  կարծես հետևում է մենամարտին:

Ինչպես նշեցինք, Սյունիքի և Հայկական լեռնաշխարհի այլ ժայռապատկերների հետ համեմատած, նորահայտ ժայռապատկերներն ունեն որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր առմամբ դրանք նույնական են իրենց թեմաներով և պատկերների նմանությամբ: Այստեղ ևս շատ են այծերի պատկերները (տես Նկ. 8, 9, 11, 17, 18, 22, 30), որոնք գրեթե ամենուրեք ունեն մի կարևոր օրինաչափություն, դա նրանց եղջյուրների երկարությունն է,

որը հասնում է գլխից մինչև պոչը (Նկ. 41): Ժամանակակից մարդու համար շատ դժվար է պատկերացնել այծի այսքան երկար եղջյուրներ, քանի որ մեր ժամանակներում գրեթե անհնար է տեսնել ոչ վայրի և ոչ էլ առավել ևս ընտանի այսպիսի այծեր, այդ պատճառով էլ ձևավորվել է այնպիսի կարծիք, թե դրանք ոճավորված պատկերներ են: Սակայն պարզվում է, որ բնության մեջ՝ Հայկական լեռնաշխարհում  իրոք գոյություն են ունեցել նմանատիպ այծեր և ոչխարներ:  Ահա թե ինչ է գրում պատմաբան և ազգագրագետ, Պորտուգալիայի պատմության ակադեմիայի թղթակից անդամ Ռոբերտ Գյուլբենգյանը Սասնա սարերի կենդանական աշխարհի մասին. «Ինծի պատմեցին, որ երբեմն կսպանեին ծերացած այծեր և ոչխարներ, որոնց կոտոշները այնքան երկար էին, որ մինչև պոչը կհասնեին և մեկ հատեն կարելի էր ամբողջ աղեղ մը շինել: Երկրի տերը այս աղեղները կը ղրկեր սուլթանին իբր նվեր:» (Կյուլպենկյան Ռ. Հայ-Պորտուգալական հարաբերություններ, Երևան 1986 թ. Էջ 234): Այսինքն՝ նախ այդ պատկերներն իրական են, իսկ ամենակարևորը, այդ պատկերները    ներկայացնում են ինչպես այծերին, այնպես էլ վայրի ոչխարներին: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչո՞ւ է թվում,  իբր ժայռապատկերների մեջ վայրի ոչխարը բացակայում է  (Մարտիրոսյան Համլետ. Հայոց առաքելական պատմություն, Սյունիքի ժայռապատկերների թվագրումը, 2020 թ. Էջ 20-24):

——————————————————————————-

* Մեր ժայռապատկերի և Մոմիկի հնգախորան խաչքարի նմանության մասին մեզ հուշել է հնագետ Բարիս Գասպարյանը

** Օբսիդիանի դանակները հանձնվել են հնագիտության ինստիտուտ, տարիքի որոշման ակնկալիքով:

— 13 —


 

Իսկ ահա խոյը, որ մարդուն հայտնի է պարուրաձև կոտոշներով, ներկայանում է մեր ժայռապատկերներում իր գրեթե նույնական հնագույն խորհրդանշանով (Նկ. 42.), որը տարածված է ամբողջ Հայկական լեռնաշխարհում:

Ըստ որում Խոյը կամ վայրի ոչխարն ապրել է Հայկական լեռնաշխարհում ամենահնագույն ժամանակներից, որը վկայում են այդ լեռնաշխարհում տարածված հազարավոր ժայռապատկերներ: Այդ է վկայում մեր ներկայացրած նորահայտ Նկ. 28-ի հրաշալի ժայռապատկերը:

Խոյը վկայված է նաև Հայկական լեռնաշխարհի հնագույն՝ Պորտասարի քանդակապատկերներում (Նկ, 42.1.), որը թվագրվում է 12 000 տարի:

Վերջապես նշենք նաև, որ վայրի ոչխարը մի քանի տեղ նշվում է մեր էպոսում (Սասունցի Դավիթ, Երևան 1961,  էջ 183), որի տարիքը ըստ աստղաբան  Գրիգոր Բրուտյանի, թվագրվում է 18 000 տարի (Գրիգոր Բրուտյան, Հայոց «Սասնայ ծռեր» դիցավէպի մի դրուագի ժամանակի որոշման փորձ աստղագիտական իրողութիւնների միջոցով, Էջմիածին, 2020 թ. Է, էջ 39):

Իսկ ինչպես տարբերել ժայռապատկերներում այծն ու ոչխարը, որոնք ինչպես ազգագրագետ գիտնականն է ասում, երկուսն էլ ունեն երկար, մինչև պոչը հասնող  կոտոշներ (Նկ. 43.): Ինչպես նշեցինք, մեր ժայռապատկերները իրական պատկերներ են և հաճախ նույնիսկ ներկայացնում են ամենափոքր մանրամասները: Փորձենք գտնել այդպիսի տարբերիչ մանրամասներ. Այսօր էլ մեր գյուղերում պահպանվում են այդ կենդանիների սերունդները, ճիշտ է ընտանի վիճակում: Այծերը տարբերվում են ոչխարներից նախ իրենց մազածածկույթով,

որը իհարկե ժայռապատկերների վրա չի արտահայտվում, սակայն այծերի պոչը խիստ տարբերվում է ոչխարի պոչից կամ դմակից, նախ այն ավելի բարակ է ու կարճ, իսկ որ ամենակարևորն է, այծերի պոչերը հիմնականում վերև են ցցված (տես Նկ. 44.), իհարկե կան և բացառություններ:

— 14 —


 

                                                                 Նկ. 44.

Դրանում համոզվելու համար բավական է այցելեք ցանկացած ֆերմա, որտեղ այծեր են պահում: Հիմա տեսնենք թե ինչպես են պատկերում այծերը ժայռապատկերներում (Նկ. 45.):

                                                                          Նկ. 45

Ինչպես տեսնում եք, Նկ. 45-ի առաջին և երրորդ նկարներում պատկերված են նույնիսկ այծերի մորուքները, որը ոչխարների կամ խոյերի մոտ բացակայում է: Ահա այսպես են հիմնականում պատկերված այծերը հազարավոր ժայռապատկերներում, իհարկե հնարավոր է և բացառություններ:

Այժմ տեսնենք թե ինչպես են պատկերված խոյերը կամ ոչխարները. (Նկ. 46.)

Նկ. 46-ի Ա պատկերում կարծես դմակով խոյ է, իսկ ահա Գ նկարում պատկերված է Այծ և խոյ, համապատասխանաբար ցցված և կախված պոչերով: Մեր կարծիքով, Ե և Զ պատկերներում ներկայացված են խոյի այն նախադեպերը, որոնցից էլ առաջացել է խոյի խորհրդանիշը (տես Նկ. 42.):

— 15 —


 

Հետաքրքիր է, որ Քոբուստանի (Ադրբեջան) ժայռապատկերներում նույնպես առանձնանում են այծերն ու խոյերը (Նկ. 46. 1.), այծերի պոչերը ցցված են դեպի վեր ու կարճ, իսկ խոյերինը՝ կախված ու երկար:

Ինչպես տեսնում եք, խոյերի կոտոշները նույնիսկ ավելի պարուրային են:

Պարզվում է, որ մոտ 18 000 տարի առաջ Սասնա սարերում ոչ միայն վայրի ոչխարներ, այլ նաև վայրի եզներ կամ ցուլեր կային. « Ձենով Օհանը դիմում է Դավթին. Վե՛ր, յոթ հատ վիրու ե՛զ զարկի, Առնեմ, էրթամ քաղաք, պատի՛վ տամ քաղքըցոց.» (Սասունցի Դավիթ, Երևան 1961,  էջ 193):

Նորահայտ ժայռապատկերներում կան նաև ցուլերի պատկերներ (Նկ. 47.), որոնք գրեթե նույնական են Սյունիքի և այլ շրջանների ժայռապատկերների հետ:

                         Նկ. 47. Ցուլերի պատկերներ. Ա- նորահայտ, Բ և Գ Սյունիքի այլ շրջաններից

Ցուլերի պատկերներն ունեն մի օրինաչափություն. նրանց եղջյուրների բացվածքը դեպի դուրս է, ի հակառակ խոյերի պատկերների, որոնց կոտոշների բացվածքը դեպի ներս է (տես Նկ. 46 -Ե,Զ), բացի այդ, ցուլերի պոչերը մի քիչ ավելի երկար են: Հիմնականում եղջյուրների բացվածքի ուղղությամբ էլ կարելի է տարբերել խոյերին ու ցուլերին:

 Հետաքրքիր է, որ Հայկական լեռնաշխարհի հնագույն (12 000 տ.) հնավայրի՝ Պորտասարի քանդակապատկերներում ևս ցուլը  պատկերվում է գրեթե  նույնական, եղջյուրների դեպի դուրս բացվածքով (Նկ. 48.):

Նորահայտ ժայռապատկերներից է նաև Նկ 48.1–ի պատկերը, որը  ամենայն հավանականությամբ, Կշեռք  կենդանակերպի համաստեղության  հնագույն խորհրդանշանն է:

— 16 —


Ընդհանրապես արորի պատկերով ժայռապատկերները բավականին շատ են թե Սյունիքի և թե այլ տարածաշրջաններում, որը խոսում է խորը հնադարում  Հայկական լեռնաշխարհում զարգացած երկրագործության մասին: Մեր կարծիքով արորի պատկեր է նաև Նկ. 49.Ա-ի նորահայտ ժայռապատկերը, որը կարծես ոճավորված է, իսկ նույն նկարի Բ պատկերում 19-րդ դարի արորն է:

Հայտնաբերված նորահայտ ժայռապատկերների մեջ թերևս  տարօրինակ ու անհասկանալի              

մի ժայռապատկեր էր, որը ուղղակի անակնկալ էր մեզ համար (Նկ. 49.1): Այս ժայռապատկերը հասկանալի դարձավ միայն Պորտասարի քանդակապատկերները նայելուց հետո: Նկ. 49.1-ում պատկերված է նորահայտ ժայռապատկեր նկարագրված Յուղարոտի հնավայրից (Նկ. 49.1.-Ա), և պատկեր Պորտասարից  (Նկ. 49.1.- Բ):

Պորտասարի պատկերում պարզորոշ երևում է Ծննդաբերող կինն իր կանացի օրգաններով և հենց ծննդաբերության ժամանակ: Մեր ժայռապատկերի գրեթե  նույնականությունը Պորտասարի

պատկերի հետ (ոտքերի ու ձեռքերի դիրքը, կուրծքը, ծնվող պտուղը), թույլ են տալիս հստակ եզրակացնելու, որ մեր ժայռապատկերում նույնպես պատկերված է ծննդաբերող կին:

Այս ժայռապատկերն արտանկարելու ժամանակ անընդհատ հարց էր ծագում, թե ի՞նչ ելուստ է պատկերի աջ թևատակից ներքև  (Նկ. 49.1. Ա: Պարզվեց, որ  ծննդաբերող կնոջ կուրծքն է,  որն իհարկե հասկանալի դարձավ Պորտասարի այս պատկերը դիտելուց հետո: Իսկ ահա Մեքսիկայում հայտնաբերված ծննդաբերող կնոջ արձանիկի (Նկ. 49.2. Erotismo en el arte mexicano antiguo, https://educomunicacion.es/arte_erotico/mexico_antiguo_arte_erotico.htm) առկայությունը ցույց է տալիս, որ այդ թեման հնում կար և տարածված էր:

Ահա թե ինչ է գրում Պորտասարի ծննդաբերող կնոջ պատկերի մասին ուսումնասիրողներից մեկը. «Այս պատկերն արված է քարի վրա, որը գտնվում է պատի սյուների միջև։ Այս պատկերի գլխապտույտ առանձնահատկությունն այն է, որ այն չափազանց տարածված է աշխարհի ամենահին մշակույթներում։ Օրինակ, նույն պատկերները հայտնաբերվել են Ավստրալիայում, Զատկի կղզում, Հարավային Աֆրիկայում և աշխարհի այլ շրջաններում տասնյակ հազարավոր տարիների հնագույն ժայռապատկերների շարքում» «Тайны Гёбекли-Тепе раскрыты…»  2020, https://historiosophy.ru/tajny-xramov-gyobekli-tepe-raskryty/:

Նկարագրվող նորահայտ ժայռապատկերների մեջ բացի Նկ.38-ի երեք ժայռապատկերներից կան նաև մի քանի ժայռապատկերներ, որոնք  նույնպես չեն կրկնվում այլ տեղերում (տես Նկ. 6, 12, 13, 14, 19, 21, 23, 24)  և որոնք սպասում են իրենց մեկնաբաններին:

— 17 —


 

Քանի որ ներկայացվող նորահայտ ժայռապատկերների միջավայրը հենց Սյունիքի լեռնաշխարհն է և ինչպես նշեցինք, ժայռապատկերները կապված են միջավայրի երկրաբանական կառուցվածքի հետ, այս պատճառով էլ մի փոքր ավելի կանգ առնենք ամենաշատ ժայռապատկերների տարածման միջավայրի՝ Սյունիքի լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքի և երկրաբանական պրոցեսների ու ժայռապատկերների կապի վրա, հուսով, որ այն կօգնի հասկանալու ժայռապատկերների որոշ՝ այդ թվում նաև թվագրական խնդիրներ:

Ժայռապատկերները և երկրաբանությունը

Ժայռապատկերների ուսումնասիրման գործում շատ կարևոր է մի օրինաչափություն, որը կարծես թե աննկատ է մնացել մասնագետների կողմից: Պարզվում է, որ ամբողջ Հայկական լեռնաշխարհում ժայռապատկերները տեղադրված են հիմնականում հրաբխային դաշտերում՝ հրաբխային անդեզիտային, բազալտային և անդեզիտո-բազալտային  լավաների վրա: Բացառություններ իհարկե կան, բայց դրանք չնչին տոկոսն են կազմում: Այդ բացառություններից մեկը Քոբուստանի ժայռապատկերներն են, որոնք արված են կրաքարային ժայռաբեկորների վրա, սակայն նույնիսկ այս տարածաշրջանը հայտնի է իր ցեխային հրաբուխներով, որոնք գործում են մինչև հիմա: Նշենք, որ ժամանակակից Հայաստանի հիմնական ժայռապատկերները տեղադրված են Արագածի, Գեղամա, Սյունիքի տարածքներում ժայթքած հրաբխային լավաների վրա:

Նույնիսկ Սիրիայի ու Հորդանանի ժայռապատկերներն արված են հրաբխային լավաների՝ բազալտների վրա: Ժամանակակից Հայաստանի հյուսիս-արևելյան (Նոյեմբերյան, Իջևան, Շամշադին), ինչպես նաև  Արցախի տարածքներում, որտեղ տարածված են հիմնականում նստվածքային՝ կրաքարային ապարներ, ժայռապատկերները բացակայում են:

Հայկական լեռնաշխարհը մասնագիտական՝ երկրաբանական գրականության մեջ հաճախ ուղղակի անվանվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհ, շնորհիվ լեռնաշխարհի ռելիեֆի ձևավորման մեջ հրաբխային գործոնի մեծ ակտիվության:  Հրաբուխները Հայկական լեռնաշխարհում գործել են ամենահնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, գործել են հայկական ցեղերի կազմավորման և կայացման ժամանակ, մեր նախահայրերի աչքի առաջ, բնականաբար իրենց ազդեցությունն են թողել ՀԱՅ մարդու կայացման և ֆիզիկա-հոգևոր զարգացման վրա: Հայկական լեռնաշխարհի տարածքում տարբեր ժամանակներում գործել են հարյուրավոր հրաբուխներ, որոնցից ամեն մեկը ներկայացնում է մի էներգետիկ կենտրոն, որը մշտապես լրացուցիչ կենսաէներգիա է ապահովել հայ մարդու զարգացման և կայացման գործում: Նշված հրաբուխների մեծ մասը սրբացվել են հայ ժողովրդի կողմից, դարձնելով այդ էներգետիկ կենտրոնները սրբազան հոգևոր կենտրոններ, զօր օրինակ Արարատ սրբազան լեռը, Արագածը, Արայի լեռը: Կարծում ենք, որ հայկական լեռնաշխարհի մյուս՝ Սրբազան լեռնաշխարհ անվանումը (տես Արտակ Մովսիսյան, Սրբազան Լեռնաշխարհը, Երևան 2004) կապված է հենց այդ լեռնաշխարհի հրաբխային ակտիվության հետ:

Այսպիսով՝ ժայռապատկերների կապվածությունը հրաբուխների հետ ապացուցում է այդ ժայռապատկերների ծիսական և հոգևոր լինելը, ինչը և կարդում ենք Հոբելյանների գրքում.

Սեմի  թոռը՝  Կայինանը իր  քաղաքը  կառուցելու համար տեղ է փնտրում Մասիսից արևելք ընկած տարածքներում. «Նա գտնում է արձանագրություն, որը նախահայրերը գծագրել էին ժայռի վրա: Եւ նա կարդաց թե ինչ է գրված, թարգմանեց այն և գտավ, որ այնտեղ Պահապանների ուսուցանած գիտությունն է Արեգակի, Լուսնի և աստղերի կառքերի և երկնային նշանների մասին»: Համլետ Մարտիրոսյանը ցույց է տալիս, որ Կայինանի  հայտնաբերած  ժայռագրերը Մասիսից  արևելք  ընկած Սյունիքի  ժայռապատկերներն  են,  որոնցում  առկա  են  Արեգակի,  Լուսնի,  աստղերի, կառքերի պատկերները: Այն փաստը, որ Կայինան ընթերցում և թարգմանում ու հասկանում է  իմաստը,  նշանակում  է  դրանք  իմաստալից  գրեր  են:  Իսկ  քանի  որ,  այդ  տեքստը  վերաբերում  էր  երկնային  լուսատուներին    ու երկնային  նշաններին,  ապա  տեքստը  պիտի  ունենար  դիցաբանական

— 18 —


 

ձևակերպումներ (Մարտիրոսյան Հ., Եդեմի արխիվի մասին հիշատակումներ հին աղբյուրներում, Բազմավեպ-2011):

Սյունիքի լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը

Սյունիքի լեռնաշղթան (խոսքը գնում է լեռնաշղթայի Ջերմուկ – Գորիս հատվածի մասին), (Նկ. 50.) երկրաբանական տեսակետից ներկայացնում է զուտ հրաբխային

լեռնաշղթա, որտեղ գործել են Պլիոցեն — Չորրորդական հասակի (3 միլ.-20 000 տարի) հրաբուխներից մինչև հոլոցենյան (20 000 — մեր ժամանակները) հասակի երիտասարդ հրաբուխները, արտավիժելով թթու կազմի (պեռլիտ-օբսիդիանային, խարամային), և  հիմնային (անդեզիտային, անդեզիտո-բազալտային և բազալտային) կազմի լավաներ ու խարամներ: Այս ամբողջ հրաբխային առաջացումները նստած են Պալեոգենի  հասակի

                                             Նկ. 50. Սյունիքի հրաբխային լեռնաշղթա

(66-23 միլ. տարի) նստվածքային ապարների հզոր հիմքի վրա, որն իր հերթին կտրտված է բազմաթիվ տեկտոնական հին ու երիտասարդ բեկվածքներով կամ ճեղքերով, որոնց վրա էլ առաջացել են հարյուրավոր երիտասարդ հրաբխային կենտրոններ:

Սյունիքի լեռնաշղթան Հայկական լեռնաշխարհի հազվագյուտ տարածքներից է, որտեղ գործել են ամենաերիտասարդ՝ հոլոցենյան (հետսառցադաշտային) հրաբխային կենտրոններ (տես Նկ. 50-ի կարմիրով առանձնացած տարածքը և Նկ. 51.), հրաբուխներ, որոնք ժայթքել են լեռնաշխարհում ապրող արդեն ձևավորված հայկական ցեղերի աչքի առաջ: Այս կենտրոնները գործել են 3 փուլով, որոնց  ընթացքում ժամանակ առ ժամանակ արտահոսել են անդեզիտո-բազալտային լավաներ՝ զբաղեցնելով մոտ 3000 հեկտար տարածք:

Սյունիքի լեռնաշղթայի հոլոցենյան հրաբխային լավաներն ըստ հասակի բաժանվում են՝

  1. Հնագույն հոլոցեն – 12 000-9 800 տարի
  2. Վաղ հոլոցեն – 9 800-7 700 տարի
  3. Ժամանակակից հոլոցեն – 7 700 տարի

Վաղ և ժամանակակից հոլոցենյան լավաներն առաջացման ժամանակով ավելի մոտիկ են իրար և թարմությամբ տարբերվում են հնագույն հոլոցենյան լավաներից, այդ է վկայում նաև լավաների արտաքին հողաբուսական ծածկը:

Հնագույն հոլոցենի լավաները գրեթե ամբողջովին  ծածկված են հողաբուսական առաջացումներով, իսկ վաղ և ժամանակակից  հոլոցենի լավաների արտաքին մակերևույթը գրեթե  զուրկ է  նման ծածկույթից (Նկ. 51.1; Նկ. 51.2):

— 19 —


 

Նկ. 51.1.  Ժամանակակից հոլոցենի հրաբխային կենտրոնը իր ժայթքած                                                    լավաներով

— 20 —


 

         Նկ. 51.2.  Ժամանակակից հոլոցենի հրաբխային լավաները

Հնագույն հոլոցենի լավաները ծածկում են Վյուրմի սառցապատման վերջին փուլի մորենաներին, որոնք հրաշալի պահպանվել են Խայտալճի արևելյան ափին (Նկ. 51.) և աչքի են ընկնում  իրենց բլրային ռելիեֆով և որոնց արևելյան հատվածը ծածկվել է հնագույն հոլոցենի լավաներով:  Այսինքն՝ Հնագույն հոլոցենի լավաները առաջացել են վերջին սառցապատման ավարտից հետո:

Նշենք, որ ժամանակակից հոլոցենի լավաների տարիքը (7700 տարի) հաստատվեց բացարձակ հասակի Վիլնյուսի ռադիո-կարբոն լաբորատորիայի անալիզների շնորհիվ (2023 թ): Այս լավաների հոսքին կից հնավայրում (տես Նկ. 51), որը կառուցված էր նշված լավաների քարաբեկորներով, հայտնաբերվեցին օբսիդիանի դանակներ, շեղբեր և փայտածուխի մնացորդներ: Ահա այդ փայտածուխների հասակն էլ հաջողվեց որոշել բացարձակ հասակի վիլնյուսյան լաբորատորիայում՝ 6900 տարի, այսինքն մոտ 7000 տարի: Քանի որ հնավայրի հիմնապատերը կառուցված էին երիտասարդ լավաների քարաբեկորներով, այսինքն՝ հնավայրն ավելի երիտասարդ է լավաներից, որով և հաստատվում է երիտասարդ լավաների տարիքը՝ 7700-8000 տարի: Ամբողջ հնագիտական նյութը կներկայացվի առանձին հոդվածով:

1985 թ-ից  մինչև 1998-ական թվերը Երկրաբանական վարչությունը Սյունիքի լեռնաշղթայում իրագործեց երկրաբանա-հետախուզական աշխատանքներ, որի նպատակն էր հայտնաբերել լեռնաշղթայի տարածքում խորքային ջերմության հանքավայրեր, որի գոյության մասին էին հուշում լեռնաշղթայի տարածքում գործած տարբեր հասակի հրաբխային կենտրոնների առկայությունը և տաք ջրերի աղբյուրները: Կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց  խորքային ջերմության երկու հանքավայրեր, որոնք իրենցից ներկայացնում են 1.5-2 կմ խորության վրա գտնվող հրաբխային մերձմակերեսային օջախներ: Գեոֆիզիկական մեթոդներով ապացուցվեց, որ այդ օջախներն ոչ միայն չեն սառել, այլ  ապարները գտնվում են հրահալոցք վիճակում: Հանքավայրերից մեկում փորված հորատանցքի 900 մ խորությունում գրանցվեց մոտ 100 աստիճան ջերմություն, ըստ որում արձանագրվեց  դեպի խորքը ջերմային գրադիենտի խիստ արագ աճ (Ազիզբեկյան Հ. 1990; Ազիզբեկյան Հ. 1994):

Այսպիսով ապացուցվեց, որ Սյունիքի լեռնաշղթայի տարածքում գոյություն ունի առնվազն երկու, դեռևս տաք հրաբխային օջախներ, որոնք հանդիսանում են կենսաէներգիայի խոշոր կենտրոններ: Կենսաէներգիայի այս և այլ խոշոր կենտրոնների գոյության շնորհիվ էլ ամբողջ

— 21 —


 

Հայկական լեռնաշխարհը և մասնավորապես Սյունիքի լեռնաշղթան   ինքնըստինքյան համարվում են սրբազան, հանդիսանալով կյանքի առաջացման լավագույն միջավայրը:

Սառցապատումները Սյունիքի լեռնաշղթայում

Սյունիքի լեռնաշղթան  գտնվելով բարձր լեռնային գոտում՝ 2000-3500 մ բարձրությունների վրա, երկրի վրա իրար հերթափոխող  սառցապատումների ժամանակ ծածկված է եղել սառցադաշտերով, որոնք էլ իրենց հետքերն են թողել լեռնաշղթայի ռելիեֆի վրա:

Նկարագրվող տարածքում շատ լավ արտահայտված է երկու տարբեր հասակի սառցապատումների հետքեր: Գիտնականների մի մասը գտնում է, որ Հայկական լեռնաշխարհում Չորրորդական ժամանակաշրջանում տեղի են ունեցել երկու՝ Ռիսյան և Վյուրմի սառցապատումներ, որոնցից ամենահզորը Ռիսյան սառցապատումն էր (Հ.Կ. Գաբրիելյան, 2000, էջ 156-157):

Ռիսյան սառցապատումը տեղի է ունեցել միջին չորրորդական ժամանակաշրջանում՝ մոտ 230 000-180 000 տարի առաջ (Брей У., 1990, ст. 301), իսկ Վյուրմի սառցապատման վերաբերյալ  գիտնականների կարծիքները տարբեր են. Ըստ անգլիացի գիտնական Զեյների,  Վյուրմի սառցապատումն ավարտվել է 15 հազար տարի առաջ (А. Буровский,   2015г, гл. 8), իսկ ահա գերմանացիների կարծիքով, Վյուրմի սառցապատման ամենաարտահայտիչ  վերջին փուլը սկսվել է 26 000 տարի առաջ և ավարտվել է 21 հազար տարի առաջ, այսինքն՝ Վյուրմի սառցապատման վերջին փուլը տևել է 5 000 տարի (И. П. Герасимов, 1939):  Խորհրդային գիտնականները նույնպես կարծում են, որ Վյուրմի սառցապատումն ավարտվել է 20 000 տարի առաջ (В. А. Обручев, 1961, ст. 159):

Ցավոք Հայկական լեռնաշխարհում նման ուսումնասիրություններ չեն կատարվել, նույնիսկ երկրաբանական քարտեզագրական աշխատանքների ժամանակ, երբ ամբողջ ժամանակակից Հայաստանի տարածքում կատարվեցին 1:50 000 մասշտաբի երկրաբանական քարտեզագրական աշխատանքներ, գրեթե ուշադրություն չէր դարձվում սառցադաշտային առաջացումների վրա:

Նշենք, որ նշված բոլոր կարծիքները (սառցապատման ժամանակների) վերաբերում են եվրոպական՝ Ալպյան սառցապատմանը, որն ամենից լավ է ուսումնասիրված: Հաշվի առնելով Ալպերի և ընդհանրապես եվրոպական երկրների աշխարհագրական լայնությունների և Հայկական լեռնաշխարհի լայնությունների տարբերությունը (Հայկական լեռնաշխարհը տեղադրված է Ալպերից 6-10 աստիճան հարավ)՝ կարելի է վստահորեն ենթադրել, որ Հայկական լեռնաշխարհում Վյուրմի  սառցապատումն ավարտվել է 20 000 -21 հազար տարի առաջ:

Միևնույն ժամանակ նկարագրվող տարածքում հստակ առանձնանում են երկու տարբեր սառցապատումների հետքեր՝

1.Սառցադաշտային էրոզիոն ձևեր–սառցադաշտային հովիտներ և սառցադաշտային կրկեսներ, որոնք հետևանք են ավելի հզոր՝ Ռիսյան սառցապատման.

2. Սառցադաշտային նստվածքներ՝ մորենաներ, որոնք պահպանվել են Վյուրմյան սառցապատման գործունեությունից:

Ռիսյան սառցապատման հզորությունը զգացվում է նաև Սյունիքի լեռնաշղթայում,

այստեղ ևս սառցադաշտային գետահովիտներն իջնում են մինչև 2400-2300 մ բարձրությունները, իսկ ահա Վյուրմի սառցապատումը գոյատևել է հիմնականում Սյունիքի լեռնաշղթայի գագաթային մասերում՝ 3000-3100 մ-ից բարձր: Այս բարձրությունների վրա են կուտակվել նշված գագաթային սառցապատման նստվածքները՝ մորենաները, որոնք կուտակումներ են տվել հիմնականում Ռիսյան սառցադաշտերի հովիտներում, որոնցից լավագույն օրինակը ցույց է տրված Նկ. 51-ի ներքևի աջ անկյունում:

Այսպիսով՝ Սյունիքի լեռնաշղթայի տարածքում լավ արտահայտված է երկու սառցապատման հետքեր՝ Ռիսյան սառցապատում – արտահայտված սառցադաշտային հովիտների ձևով, մինչև 2400-2300 մ բարձրությունները, և Վյուրմյան սառցապատումը, որն

— 22 —


 

արտահայտվել է մորենային կուտակումներով, և որոնք ֆիքսվում են 3000-3100 մ բարձրություններում:

Բնականաբար, Ռիսյան սառցապատման ժամանակ Սյունիքի լեռնաշղթայի գրեթե ամբողջ բարձր լեռնային գոտին (2400-2500 մ-ից բարձր) ծածկված էր սառցադաշտերով, և համապատասխանաբար Ռիսյան սառցապատման (180 000 տարի առաջ) ազդեցությունը  լեռնաշղթայի ռելիեֆի ձևավորման գործում բավականին նկատելի է, իսկ ահա Վյուրմյան սառցապատման ժամանակ լեռնաշղթան հիմնականում ազատ էր, միայն տեղ-տեղ (3100 մ-ից բարձր) գործում էին փոքր ու կարճ սառցադաշտեր: Նշենք, որ տողերիս հեղինակի անձնական ուսումնասիրությունների շնորհիվ, լեռնաշղթայի տարածքում առանձնացվեցին հիմնականում վյուրմյան սառցապատման մորենաներ, որոնք առաջանում են  սառցադաշտի հոսքի վերջում, երբ այն բեռնաթափվում է՝ թողնելով բլրային ռելիեֆով  նստվածքային կուտակումներ, և որոնք աչքի են ընկնում իրենց խիստ խառը կազմով (հող, խիճ, ամենատարբեր չափերի քարաբեկորներ, կավ): Սովորաբար սառցադաշտի նստվածքների տեսականին համապատասխանում է սառցադաշտի անցած ճանապարհին տարածված ապարների տեսականուն:

Ընդ որում, վերջին սառցապատման ժամանակ խոշոր սառցադաշտեր են գործել Ուխտասարի լճի և ավելի արևելք գտնվող հաջորդ լճի շրջակայքում, որտեղ սառցադաշտի հզորությունն (սառույցի հաստությունը) եղել է 200 մետրից ավելին, այստեղ գործող սառցադաշտային լեզվակներն իջել են մինչև 2800 մ բարձրությունները:

Վյուրմյան կամ վերջին սառցապատման մորենաները հստակ առանձնանում եմ հատկապես իրենց մանր բլրային ռելիեֆով և թարմությամբ, սրանց վրա գրեթե բացակայում են էրոզիայի հետքերը: Երիտասարդ հրաբխային լավաների տարածման դաշտի արևմտյան հատվածում հնագույն Հոլոցենի լավաները հստակ ծածկում են մոտակա Խայտալճի արևելյան ափին տարածված վերջին սառցապատման մորենաներին:

 Ժայռապատկերների թվագրությունը

Ժայռապատկերների գրեթե բոլոր ուսումնասիրողները փորձել են թվագրել այդ հուշարձանները: Հետաքրքիր է, որ ակադեմիական գիտնականների թվագրությունը խիստ տարբերվում է անկախ հետազոտողների թվագրությունից: Ընդհանրապես, կարդալով ակադեմիական գիտնականների դատողությունները, այնպիսի տպավորություն է ստացվում, կարծես թե նախօրոք պայմանավորվել են այդ հացում, կամ ինչ որ տեղից ուղղորդվում են:

Եվ այսպես, ակադեմիական գիտնականները Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները թվագրում են մթա V-I հազարամյակների սահմաններում, հիմնականում մթա II հազարամյակ (Կարախանյան Գ. և ուրիշ. 1970, էջ 38; Մարտիրոսյան Հայություն, Գեղամա լեռների ժայռապատկերները, Երևան, 1981, էջ 14-25):

Իսկ ահա անկախ հետազոտողներից Համլետ Մարտիրոսյանը ժայռապատկերները դիտարկում է որպես գրեր, Սյունիքի ժայռապատկերներում տեսնում է բազմաթիվ նշաններ, որոնք հիմք են ծառայել եգիպտական և շումերական գրային համակարգերի առաջացման գործում և վերջապես մի քանի մեթոդներով թվագրում է ժայռապատկերները 18 հազ.-11 հազ. տարի (Մարտիրոսյան Հ. Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները, Բազմավեպ, 2008), իսկ մի այլ հոդվածում՝12․000÷50․000 տարի (Մարտիրոսյան Հ. Առաջին հայալեզու մարդիկ կամ Եդեմի իծագիր արխիվը, 2020) :

Ինձ համար շատ հետաքրքիր էր ակադեմիական գիտնականների արձագանքն այս աշխատանքների նկատմամբ, բայց պարզվեց, որ այդ գիտնականները կարծես ոչինչ չեն նկատում, նույնիսկ երիտասարդ մասնագետները իրենց նորօրյա աշխատանքներում օգտագործում են միայն ժայռապատկերների մասին հին թվագրությունները՝ մթա II հազարամյակ:

— 23 —


 

Տաս տարուց ավելի որպես երկրաբան աշխատելով Սյունիքի լեռնաշղթայի տարածքում, ինքս փորձել եմ հասկանալ մեր երկրի այս կարևոր հուշարձանների առեղծվածը, նրանց առաջացման գործընթացը և ժամանակը: Դիտարկել եմ բազում ժայռապատկերներ, այդ թվում նաև Գեղամա լեռնաշխարհում և Արագածում, փորձել եմ երկրաբանական իմ գիտելիքները օգտագործել հասկանալու համար մեր այս հնագույն հուշարձանների առաջացումը և թվագրությունը:

Սյունիքի լեռնաշղթայի տարածքում ժայռապատկերների թվագրման համար լավագույն գործոնը, կարծում եմ երկրաբանությունն է, փորձենք օգտագործել այստեղ երկրաբանական գործոնները: Ինչպես նշեցինք վերևում, ժայռապատկերները հիմնականում տարածված են բարձր լեռնային գոտում (2500 մ-ից բարձր):  3000 մետրից բարձր, որտեղ գործել են Վյուրմի սառցապատման սառցադաշտերը, ժայռերի վրա թողնելով իրենց գործունեության հետքերը, որոշ լավային դաշտեր ուղղակի հարթեցվել են, մակերեսի քարաբեկորները կարծես ռանդայով հարթեցրած լինեն (Նկ. 52.):

Ահա այս հարթեցված մակերեսներին էլ, որտեղ լավ արտահայտված են սառցադաշտային «ռանդայի» հետքերը,  արվել են բազում  ժայռապատկերներ (Նկ. 53, 54): Այստեղ պետք է կարևորել և նշել, որ սառցապատման գոտում գտնվող տարածքում, այդ սառցապատման ժամանակաշրջանից  հին  ժայռապատկեր չէր կարող պահպանվել: Պատկերացրեք որևէ տարածք ծածկված սառույցով, որի հաստությունը 200 մ-ից ավելին է, և այդ սառցադաշտը

շարժվում է ըստ թեքության շատ դանդաղ, ասենք տարեկան մի քանի տասնյակ կամ 100 մ, իր հետ այդ ճնշման տակ քերելով և ավերելով ամեն ինչ, և այդպես հազարավոր տարիներ:

Այսինքն՝ միանշանակ վերջին սառցապատման գոտում գտնվող ժայռապատկերներն արվել են սառցապատումից հետո, քանի որ այդ ժայռապատկերները հատում են սառցադաշտի ժայռերի վրայի հետքերը:

Այսպիսով մենք կարծես թե ունենք մի կարևոր փաստարկ, որ Սյունիքի  լեռնաշխարհի տարածքի բարձր լեռնային գոտու (3000մ-ից բարձր) ժայռապատկերներն երիտասարդ են վերջին՝ վյուրմյան սառցապատումից (ավարտը 20 000 տարի առաջ), այսինքն նրանց արարման վերին սահմանը մինչև 18 000 և տեսականորեն հավանական է մինչև 19 000 տարի միջակայքում: Կրկնում եմ, ասվածը վերաբերվում է միայն Սյունիքի բարձր լեռնային գոտում (3000մ-ից բարձր) տեղադրված ժայռապատկերներին, քանի որ ավելի ցածր գոտիներում տեղադրված

— 24 —


 

ժայռապատկերները, որոնք եթե ավելի հին են, կարող էին պահպանվել: իսկ պետք է նշել, որ Սյունիքի լեռնաշղթայի  տարածքում բավականին մեծ քանակություն են կազմում 2600 մ – 3000 մ միջակայքում տարածված ժայռապատկերները, որոնցից վառ օրինակ են մեր ներկայացրած նորահայտ ժայռապատկերները, և որոնց տարիքի մասին ոչ վերին և ոչ ներքին սահմաններ առայժմ չունենք:

Ընդհանրապես Սյունիքի լեռնաշղթայի գրեթե ողջ տարածքը ծածկված է հնագույն դամբարանադաշտերով և ժայռապատկերային պատկերասրահներով, ըստ որում՝ լեռնաշղթայի հատկապես կենտրոնական հատվածում, որտեղ գործել են հոլոցենյան հրաբխային կենտրոնները, դամբարանների և ժայռապատկերների խտությունը հասնում է առավելագույնի: Այստեղ ժայռապատկերներ կան Վյուրմի մորենաների վրա, հնագույն հոլոցենի լավաների վրա և երիտասարդ լավաների շրջակայքում տարածված ավելի հին լավաների վրա: Սակայն ժայռապատկերները միանշանակ բացակայում են վաղ և ժամանակակից հոլոցենի լավաների վրա (Ազիզբեկյան Հ. 1990; Ազիզբեկյան Հ. 1994, էջ 55-65):

Այսինքն՝ Սյունիքի լեռնաշղթայի կենտրոնական մասում՝ վաղ և ժամանակակից հոլոցենյան լավաների տարածման դաշտում, մոտ 3000 հեկտար տարածքի վրա, ոչ մի ժայռապատկեր չկա, որը նման է ժայռապատկերային ծովի մեջ ժայռապատկերներից զուրկ  կղզյակի…(տես Նկ. 54.1.) Նշենք նաև, որ այս լավաների տարածման դաշտում կան բազում հարմարավետ, արևավառ մակերեսներով ժայռաբեկորներ, որոնք ուղղակի հրավիրում են նկարիչներին…

                  Նկ. 54.1. ժայռապատկերային ծովի մեջ  ժայռապատկերներից զուրկ  կղզյակ-                                                   սահմանափակված կարմիրով

Իսկ ի՞նչ է նշանակում հոլոցենյան լավաների վրա (3000 հեկտար) ժայռապատկերներ չկան, դա կարող է լինել միայն երկու դեպքում.

  1. Լավաների ժայթքումից հետո Սյունիքի լեռնաշխարհում վերացել է կյանքը, բնակչությունը, կենդանական աշխարհը.
  2. Մարդիկ դադարել են ժայռապատկերներ նկարել ժայռերի վրա:

Սյունիքի լեռնաշխարհում կյանքի վերացման մասին ոչ մի տեղեկություն չկա, դրա փոխարեն Սյունիքում կան բազում հուշարձաններ տարբեր ժամանակների, այդ թվում 26 000 (Աղուդիի քարանձավ) – մինչև մեր ժամանակների  բազում դամբարաններ, բնակավայրեր: Մնում է երկրորդ տարբերակը, այն է, նշված երիտասարդ լավաների առաջացման ժամանակ և հետո տարածաշրջանում ոչ մի ժայռապատկեր չի նկարվել, նույնիսկ հնագետների մթա V-I հազարամյակներում (եթե այդ ժամանակ ընդհանրապես նկարել են, ապա կնկարեին նաև երիտասարդ լավաների վրա), այսինքն՝ մարդիկ այլևս ժայռերի վրա ժայռապատկերային

— 25 —


 

գրություններ չէին պատկերում: Ինչպես նշվեց վերևում, երկրաբանները նշված լավաները թվագրում են վաղ (9 800-7 700 տարի) և ժամանակակից հոլոցեն (7 700 տարի):

Այսպիսով՝ բավականին մեծ ճշտությամբ որոշվում է Սյունիքի ժայռապատկերների թվագրման ստորին շեմը, այն է, Սյունիքում ժայռապատկերային ժամանակաշրջանն ավարտվել է մոտ 10 000-11 000 տարի առաջ:

Իսկ ե՞րբ է սկսել մեր ժողովուրդը ժայռապատկերները որպես գիր օգտագործել և սկսել գրել ժայռերի վրա…     Մենք արդեն գիտենք, որ Սյունիքի բարձր լեռնային շրջաններում ժայռապատկերները սկսել են գրել, երբ լեռնաշղթան ազատվել է սառցածածկոցից, իսկ ահա ավելի ցածր գոտիներում, որտեղ նույնպես տարածված են ժայռապատկերներ (այդ թվում ներկայացված նորահայտ ժայռապատկերները), որոնց վրա սառցադաշտերի ազդեցություն չի եղել և որոնք կարող են վերջին սառցապատումից ավելի հին լինել, քանի որ նրանց տարիքային վերին շեմի մասին ոչինչ չգիտենք:

Նորից ուշադիր նայենք քննարկման դրված նորագույն ժայռապատկերները: Այս ժայռապատկերներից վեցն ուղեկցվում են Խոյ համաստեղության խորհրդանշանի դրոշմով

Նկ. 55.

(Նկ. 55.), ըստ որում,  դրանցից Ա ժայռապատկերը բացի այդ դրոշմից, որը տեղադրված է քարի վերին ձախ կողմում, պատկերի վերին մասում տեղադրված է խոյի գլխի գեղեցիկ ու հավասարաչափ պատկեր: Եթե Ա-Ե ժայռապատկերներում Խոյի խորհրդանիշը դրված է ժայռապատկերից առանձին, ապա Զ ժայռապատկերում քարի մակերեսին ուղղակի դրոշմած է միայն Խոյ համաստեղության խորհրդանշանը:

Իսկ ի՞նչ կարող է նշանակել այս դրոշմի ներկայությունն  նշված  ժայռապատկերների վրա:

Առաջին միտքն իհարկե թվականն էր կամ ժամանակաշրջանը, որը ցուցանում է այս նշանը: Մեր կարծիքով նշված Խոյ համաստեղության դրոշմը կամ գաղափարանշանն այստեղ ցուցանում է Խոյի ժամանակաշրջանը: Իսկ ի՞նչ է նշանակում Խոյի դարաշրջան կամ կենդանակերպի ինչ որ համաստեղության  դարաշրջան:

Գիտենք,  որ  Երկրի պտտման առանցքի դարավոր գալարապտույտի՝ պրեցեսիայի հետևանքով կենդանաշրջանի համաստեղությունների և տարվա եղանակների միջև եղած կապը դանդաղ փոփոխվում է դարերի ընթացքում (Նկ. 56.):

« Ընդհանրապես օրացույցին վերաբերող գրականության մեջ ընդունված է, որ Արևի չորս հիմնական դիրքերից ամենակարևորը գարնանային գիշերահավասարի դիրքն է: Մինչև իսկ

— 26 —


 

այսպես կոչված «տիեզերական դարաշրջանները» որոշում են հիմք ընդունելով Արևի  դիրքը  գարնանամուտին կամ գարնանային  գիշերահավասարին:

Իսկ կենդանակերպի համաստեղությունների և գիշերահավասարների կետերի 

համապատասխանությունը հաստատուն չէ և հազարամյակների ընթացքում դանդաղ փոփոխվում է 25 766 / 12 = 2147 տարում մեկ համաստեղություն արագությամբ:» (Գրիգոր Բրուտյան, 2020, էջ 50-52): Յուրաքանչյուր համաստեղությունում գարնանային գիշերահավասարի կետը կամ Արևը լինում է 2147 տարի, որը անվանվում է այդ համաստեղության անունով:

Հայտնի է, որ Խոյի դարաշրջանը տևել է մթա 2000-1 թիվը, (Астрологический словарь, Овна эра), որից հետո գարնանային գիշերահավասարի կետն անցել է Ձուկ համաստեղություն (Ձկան կամ Քրիստոսի դարաշրջան), իսկ մ.թ. 2000 թվին այն անցել է Ջրհոսի դարաշրջան: Նշենք, որ նշված թվերը մոտավոր են, քանի որ կենդանակերպի համաստեղությունների սահմանները ճշգրիտ չեն:

Այսպիսով՝ ենթադրում ենք, որ մեր նորահայտ ժայռապատկերների վրա դրված դրոշմները՝ Խոյ համաստեղության խորհրդանշանը ցուցանում է Խոյի դարաշրջանը, երբ արվել են այդ ժայռապատկերները: Բայց նշեցինք, որ այդ դարաշրջանները կրկնվում են 25 766 տարի պարբերությամբ և հայտնի է որ մթա 2000-1 թիվն եղել է Խոյի ժամանակաշրջան***:

Վերևում ցույց տվեցինք, որ Սյունիքում ժայռապատկերային ժամանակաշրջանն ավարտվել է մոտ 10 000 տարի առաջ, այսինքն մթա 2000-1 թիվը (մոտ 4000 տարի առաջ) բնականաբար մեզ չի հետաքրքրում, քան որ այդ ժամանակ ժայռապատկերներ այլևս չէին նկարում: Այսինքն, պետք է քննարկենք Խոյի նախորդ  դարաշրջանը, որը  մենք կստանանք 2000 թվին գումարելով  25 766 տարի, քանի որ երկրի առանցքի պրեցեսիայի հետևանքով գարնանային գիշերահավասարի կետը նույն դիրքը գրավել է միայն   նշված  25 766 տարի առաջ: Կստացվի 27 766 տարի, որը կարելի է ենթադրել ժայռապատկերների ժամանակաշրջանի հավանական սկիզբը: Սակայն, մեր կարծիքով ժայռապատկերների ժամանակաշրջանի հավանական սկիզբն ավելի վաղ է եղել՝ ևս մի պարբերաշրջան հետ: Փորձենք հիմնավորել:

————————————————————————-

*** Ըստ հնագույն աստղագիտության գիտակ Վան դեր Վարդենի, բաբելոնյան աստղացուցակներում (MUL.APIN)  Խոյ համաստեղությունը կոչվում էր այլ անունով՝ LU.HUN.GA- Վարձկան (Ван-дер-Варден Б. Пробуждающаяся наука II. Рождение астрономии: М. 1991, Էջ 84): MUL.APIN-ը թվագրվում է մթա 14-րդ դար, այսինքն՝ ըստ բաբելոնյան աստղագիտական հնագույն ցուցակների, արդեն մթա 14-րդ դարում «Խոյ» անունով համաստեղություն և բնականաբար խոյ համաստեղության նշանը գոյություն չի ունեցել: Սակայն Հայոց մշակույթի  հագեցվածությունը Խոյ համաստեղության և հենց խոյի գաղափարագրերով և նշաններով,  մեր նկարագրած նորահայտ հնագույն  ժայռապատկերներում առկա խոյի հստակ պատկերը և գաղափարագրերը (Նկ. 55.), մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ «Խոյ» համաստեղության անվանումը գոյություն է ունեցել հայոց մշակույթում ամենահնագույն ժամանակներից: Այս մասին են վկայում նաև Շումերական հնագույն (մթա XXVII դար, Эпос «Энмеркар и правитель Аратты», Крамер. С.  История начинается в Шумере, 1965, ст. 39), MUL.APIN-ից ավելի հին տեքստերում  «Խոյի» էության մասին հիշատակությունը, ինչպես նաև եգիպտական վաղ աստղագիտական տեքստերից մեկում պահպանված «Խոյակ» ամսանվան գոյությունը (Ван-дер-Варден Б. Пробуждающаяся наука II. Рождение астрономии: М. 1991, Էջ 40), որի  մասին մեզ հուշեց Արմեն Դավթյանը):

— 27 —


 

Մեր թվագրության 20-րդ դարի երկրորդ կեսից, գիտության զարգացման հետ, մարդկության պատկերացումներով հնանում է երկրի տարիքը (գիտության զարգացման շնորհիվ), կենդանիների առաջացումը, հնավայրերը, մարդու առաջացումը:

1970-ական թվերին երկրաբանության մեջ իշխում էր երկրի առաջացման մոտ մեկ միլիարդ տարիքը, իսկ այսօր գիտնականները պնդում են, որ երկիրը առաջացել է առնվազն 4-5 միլիարդ տարի առաջ: Հնագիտության մեջ քաղաքակրթության սկիզբը համարվում էր եգիպտական և Շումերական հայտարարված 6-7 հազարամյա հուշարձանները, բայց ահա 21-րդ դարասկզբին հայտնաբերվեց Պորտասարի տաճարական համալիրը Հայկական լեռնաշխարհի հարավային մասում, որի տարիքը համարվում է 12 հազար տարի:

Լեզվաբան Լեյլա Ստեփանյանը ուսումնասիրելով Խաղաղ օվկիանոսյան պոլինեզյան կղզիների բնիկների լեզուն, ցույց տվեց, որ հենց Զատկի կղզու բնիկների Ռապանուերեն կոչվող լեզվի բառամթերքի 70 տոկոսը հայերեն է, ըստ որում վանկային կամ վաղնջական հայերեն, միևնույն ժամանակ գրեթե նույնական են սովորույթները, տեղանունները, դիցանունները, ազգագրությունը: Գիտնականները Ռապանուերեն լեզվի տարիքը համարում են 50-60 հազար տարեկան, (Ստեփանյան Լ. Հայ-պոլինեզյան լեզվամշակութային ընդհանրություններ, Երևան 2015):

Վաղնջական՝ վանկային հայերենով խոսող հայերը 50 000 տարի առաջ հասել են Զատկի կղզի, որն ամենամոտակա կղզուց հեռու է 4-5 հազար կիլոմետր, որտեղ էլ այդ լեզուն բոլորովին զարգացում չի ապրել, անաղարտ պահպանել է իր սկզբնական վիճակը: Բնականաբար այդ հայերը Զատկի կղզի են հասել Հայաստանից, նշենք, որ նույնիսկ ժամանակակից պայմաններում, ամենամոտակա նավահանգստից օվկիանոսային այդ հեռավոր  Զատկի կղզի հասնելը կապված է բազում խնդիրների հետ: Միայն այդ փաստը նշանակում է, որ այդ ժողովուրդը (հայերը)  ունեցել են հստակ գիտելիքներ թե նավագնացությունից և ամենակարևորը հենց  աստղագիտությունից, առանց որի հնարավոր չէր այդպիսի հեռավոր նավարկություն: Այսպիսով՝ առնվազն 50 000 տարի առաջ Հայաստանում արդեն գիտեին և երկրի կառուցվածքի և երկնային համաստեղությունների մասին, որը վկայում և հաստատում է նաև 32 000 տարի թվագրվող Քարահունջի (Զորաց քարեր)  աստղագիտական հնավայրի գոյությունը (MalkhasyanH.A. The observation of Angegh–Vulture (Cygnus) constellationin Armenia 32 000 years ago.), հետևաբար սխալված չենք լինի կենդանակերպի գաղափարագրեր կրող ժայռապատկերների արարման սկիզբը վերագրել 27 հազարից ավելի հին տարիք:

Այսինքը՝ մեր ստացած 27 766-ին գումարելով ևս 25 766, կստանանք 53 532 մոտավոր մի ժամանակաշրջան: Այսպիսով կարելի է ենթադրել, որ Սյունիքի լեռնաշղթայի ժայռապատկերների տարիքը, ինչպես նաև ամբողջ Հայկական  լեռնաշխարհում տարածված նույնական ժայռապատկերների արարման վերին տարիքը 50 000-55 000 տարի է: Համապատասխանաբար՝ Հայկական լեռնաշխարհում ժայռապատկերային գիրը սկսել են օգտագործել առնվազն 50 000 տարի առաջ, որը տևել և ավարտվել է մոտ 10 000 տարի առաջ:

Մասնավորապես Սյունիքի լեռնաշխարհի վերջին՝ վյուրմյան սառցադաշտային գոտու սահմաններում տարածված ժայռապատկերները հստակ թվագրվում են 18-11 հազար տարի, իսկ ավելի ցածր գոտիներում տարածված ժայռապատկերների տարիքը (նաև քննարկվող նորահայտ ժայռապատկերները) ենթադրվում է 50 հազարից-11 հազար տարի:

Ամփոփում

Սյունիքի լեռնաշղթայի երկու հնավայրերում հայտնաբերված նորահայտ  ժայռապատկերները տարբերվում են Հայաստանի այժմյան տարածքի մինչև այժմ հայտնի ժայռապատկերներից:

Այս ժայռապատկերներից երեքը կենաց ծառի հնագույն պատկերներ են և ցույց են

— 28 —


 

տալիս թե բուսական և թե կենդանական հող (արգանդ), սերմ, ծաղիկ, պտուղ հավերժական շարժումը, կյանքի զարգացման և պտղաբերության օրենքները:

Սյունիքի լեռնաշղթայի տարածքի՝ վերջին սառցապատման սառցադաշտերի գործունեության տարածքներում (3000-3500 մ բարձրություններ) տարածված ժայռապատկերները հստակ թվագրվում են 18-11 հազար տարի, իսկ ավելի ցածր գոտիներում տարածված ժայռապատկերների տարիքը ենթադրվում է 50 հազարից-11 հազար տարի:

Summary

The newfound rock-carvings discovered in the two archeological sites of the Syunik mountain range are different from the well-known ones found in the current area of the Armenian Republic.

Three of these rock-carvings are ancient images of the Tree of Life and show the development and reproduction laws of both animal and plant life: earth (womb) – seed – flower – fruit eternal cycle.

The rock carvings that are located at the attitudes of 3,000-3,500 meters above sea level are were the glaciers from the last ice age existed, and can be confidently estimated to be 11,000 – 18,000 years old. The rock carvings in the lower attitudes of the Syunik mountain range are assumed to be 11,000-50,000 years old.

Резюме

Петроглифы, недавно обнаруженные на двух древних стоянках Сюникского хребта, отличаются от петроглифов, известных до сих пор на территории современной Армении.

Три из этих петроглифов представляют собой древние изображения дерева жизни и символизируют матку растительный и животный миры, матерь-землю , семя, цветок, плод, вечное движение, законы развития жизни и плодородия.

Петроглифы Сюникского хребта, расположенные в районе деятельности ледников последнего оледенения (высота 3000-3500 м), четко датируются 18-11 тыс. лет, а возраст петроглифов, распространенных в более низких зонах предположительно 50 тыс. -11 тыс. лет.

Օգտագործված գրականություն

Ազիզբեկյան Հ., (ռուսերեն) Азизбекян О. Поисковые работы на выявление геотермальных месторождений в северо-западной части Сисианского района на 1987-1990 гг. Книга I, 1990 г. Երկրաբանական վարչության   ֆոնդեր.:

Ազիզբեկյան Հ., Հայաստանի Հանրապետության Սիսիանի, Գորիսի և Եղեգնաձորի շրջանների երկրաջերմային անոմալիաների որոնողական աշխատանքներ 1990-1994թթ, Երևան-1994 թ. Երկրաբանական վարչության ֆոնդեր.

Ազիզբեկյան Հ. Պորտաքարեր, ծագումը, թվագրությունը, 2022 թ. https://www.carahunge.org/post/%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D6%80-%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-1

Ազիզբեկյան Հ. Վիշապներ, ծագումը, թվագրությունը, 2022,https://www.carahunge.org/post/%D5%BE%D5%AB%D5%B7%D5%A1%D5%BA%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D6%80-%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A5%D5%BE-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8

Բրուտյան Գ., Հայկական «Վիշապ» քարակոթողների  աստղագիտական թվագրման փորձ,             Էջմիածին ամսագիր №  4, 2020.                                                                                                                      Գաբրիելյան Հ.Կ., հայկական լեռնաշխարհ, Եր. 2000.                                                                                   Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 768.

Կարախանյան Գ. և ուրիշ. Սյունիքի ժայռապատկերները, Երևան 1970.

Կյուլպենկյան Ռ. Հայ-Պորտուգալական հարաբերություններ, Երևան 1986 թ.

Մնացականյան Ա., Հայկական զարդարվեստ, Երևան, 1955, էջ 167

Влагалище великой блудницы —  символ христианства, 2016,          http://vssb.ucoz.ru/aktualno/vlagalishhe_velikoj_bludnicy_simvol_sovremennogo_khristianstva/2016 -12-29-192

— 29 —


 

Մարտիրոսյան Համլետ. Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի                       ծագումնաբանական առնչությունները, Բազմավեպ, 2008

Մարտիրոսյան Համլետ. Առաջին հայալեզու մարդիկ կամ Եդեմի իծագիր արխիվը,   2020                        (http://lousavor-avedis.org/?p=21755)

Մարտիրոսյան Համլետ. Հայոց առաքելական պատմություն, Սյունիքի ժայռապատկերների                          Թվագրումը, 2020 թ.    academia.edu/12528838/

Մարտիրոսյան Հարություն, Գեղամա լեռների ժայռապատկերները, Երևան 1981.

Астрологический словарь, Овна эра, https://www.astrokot.kiev.ua/slovar/slovar.htm.

Брей  У., Трамп Д. Археологический словарь: М. 1990.

Буровский  А.  ,  Разные человечества. 2015г, гл. 8.

Герасимов  И. П., К. К. Марков, Четвертичная геология, М. 1939.

Обручев В. А., Занимательная геология, М, 1961, ст. 159.

Петроглифы Гобустана, 2020. https://megalithica.ru/petroglifyi-gobustana.html

Тайны Гёбекли-Тепе раскрыты — что скрывали храмы возрастом 10 тысяч лет, 2020            https://historiosophy.ru/tajny-xramov-gyobekli-tepe-raskryty/Current state of research at Göbekli Tepe – interviewed by arkeofili.com, 2016.         https://www.dainst.blog/the-tepe-telegrams/2016/10/06/current-state-of-research-at-gobekli-tepe-  interviewed-by-arkeofili-com/                                                                                                                                                                   

Հովհաննես Ազիզբեկյան                                                                                                                            31.03.2023

 

 

 

        — 30 —

 

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*