Աշխարհն ու երևույթները Լեվ Տոլստոյի աչքերով

 465701 Բռնակալների ուժը՝ ժողովրդի տգիտության մեջ է: Նա դա գիտի, և այդ պատճառով պայքարում է ընդդեմ լուսավորության։ Ժամանակն է, որ մենք նույնպես դա հասկանանք։
2 Շատերն են ուզում փոխել մարդկությունը, բայց քչերն են մտածում, թե ինչպես  փոխեն սեփական անձը։
3. Ամեն բան տրվում է նրան, ով սպասելու ունակություն ունի։
4. Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք, դժբախտ է յուրովի։
5. Ուժեղ մարդիք՝ միշտ հասարակ են։
6.Ամեն մեկը թող ավլի իր դռան առջև, եթե բոլորն այդպես անեն ամբողջ փողոցը մաքուր կլինի:
7.Մեզ միշտ թվում է, թե մեզ սիրում են այն պատճառով, որ մենք լավն էնք ,բայց չենք կռահում, որ մեզ սիրում են այն պատճառով , որ լավն են մեզ սիրողները:
8.Առանց սիրո ապրելն ավելի հեշտ է, սակայն առանց նրա իմաստ չունի:
9.Ես չունեմ այն ամենը ինչ սիրում եմ, սակայն սիրում եմ այն ամենը ինչ ունեմ:
10.Աշխարհը շարժվում է առաջ շնորհիվ նրանց ովքեր տառապում են:
11.Մեծագույն ճշմարտություններն՝ ամենապարզն են:
12.Հարցը՝ շատ իմանալը չէ, այլ, որ այդ շատից՝ իմանաս այն, ինչ իրականում անհրաժեշտ է։
13.Մարդիք հաճախ հպարտանում են իրենց խղճի մաքրությամբ լոկ այն պատճառով, որ կարճ հիշողություն ունեն։
14.Չկա այնպիսի անպետք մարդ, որը փնտրելով չգտնի իրենից ավելի անպետքին և ըստ այդմ՝ հպարտանա և գոհ  լինի իրենից։
15.Մարդ պետք միշտ է երջանիկ լինի, եթե երջանկությունն ավարտվում է ուրեմն գտիր պատճառները։
16.Չարը միայն մեր ներսում է, այսինքն այնտեղ որտեղից կարելի է նրան հանել։
17.Ես համոզված եմ, որ կյանքի իմաստը մեզանից յուրաքանչյուրի համար սիրո մեջ մեծանալն է:
18.Բոլորը ծրագրեր են կազմում և ոչ ոք չգիտի՝ կապրի արդյոք  մինչ երեկո։
19. Չկան  պայմաններ, որոնց մարդ չսովորի, հատկապես,  երբ տեսնում է, որ իրեն շրջապատողներն ապրում են այդ պայմաններում։
20.Ամենամեծ շփոթություններից մեկն այն է, թե մարդու երջանկությունը ոչինչ չանելու մեջ է:

 

 

Comments

comments

Դիտվել է 1,124 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով