Ակամա կառավարելիություն

հորԻնքնահամաժամայնացումն (ավտոսինխրոնիզացիա) ու ամբոխի կառավարումը

Կառավարման հոգեբանության մեջ կա նման հասկացություն՝ ինքնահամաժամայնացում: Ըստ էությունը այն կարելի է հետևյալ կերպ նկարագրել, երբ որևէ խմբակցության մեջ, մասնակիցների 5%-ը միաժամանակ որոշակի գործողություն է կատարում՝ մնացած մեծամասնությունը մեքենայորեն սկսում են նրանց հետևից կրկնել:
Եթե խաղաղ արածող ձիերի երամակի մեջ, վախեցնես նրանց 5%-ին և ստիպես «փախչել», ապա մնացյալ ամբողջ երամակը կվազի նրանց հետևից.եթե նույնիսկ լուսատիտիկների (կայծոռիկ) 5%-ը համաժամանակ լուսարձակեն, ապա ամբողջ դաշտը մեկից կբռնկվի լույսով:
Մի փորձի ժամանակ, մեծ դահլիճ հրավիրեցին մարդկանց և նրանց առաջ խնդիր դրեցին, «շարժվել ցանկացած ուղղությամբ»: Փորձի որոշ մասնակիցների հստակ առաջադրանք տրվեց, երբ, ուր և ինչպես շարժվել: Արդյունքում, փորձով հաստատվեց, որ որոշկի նպատակով և ուղղությումբ շարժվող ՝ 5% մարդիկ, կարող են ստիպել մյուսներին շարժվել նույն կերպ:
Փորձով ապացուցված, այս օրինաչափությունից, կարելի է գործնական հետևություն անել: Համալրել աշխատանքային, ուսումնական կոլեկտիվներ՝ 20 հոգուց ոչ ավել: 20 հոգին / 100% , ուրեմն 5% -ը՝ 1 հոգի, ով էլ կլինի առաջնորդը, իսկ խմբում թվաքանակի ավելացումը ՝ կկբերի դրա կառավարելիության կորստի: Արդեն 30-40 հոգանոց լսարանում , դասախոսը մեծ դժվարությամբ կկարողանա ուսանողներին ուշադիր պահել:
Սույն մեխանիզմը առավել արդյունավետ է գործում, երբ մարդիկ գիտակից ու համախմբված չեն մեկ նպատակի շուրջ, այսինքն գործում են անկարգապահ և ենթագիտակցորեն:
Երևույթը հաճախ է օգտագործվում շահադիտական նպատակներով: Լուրեր տարածել, խուճապ առաջացնելու համար: Օրինակ, մի երկու օրից, որոշ ապրանքներ թանկանալու են կամ սակավություն են անելու.5 % կազմող վախեցածները կվազեն այդ ապրանքից գնելու, և մարդկանց շատ քիչ քանակությունը բավարար կլինի, սասանել մյուսներին ևս: Արդյունքում, որոշ ժամանակ անց, ցուցափեղկերն իրոք կդատարկվեն:
Նույնն էլ զանգվածային հավաքների կամ ցույցերի ժանմանակ, 5% պրովոկատորները բավարար են, խաղաղ երթը զանգվածային ծեծկռտուք-քաշքշուքի վերածելու համար:
Սույն օրենքի գործնեությունը ակնառու է համացանցում, սոց կայքերում: Երբ մի քանի «ընկերներիդ» կիսված միևնույն նորությունը, կես օր էլ չանցած, դառնում է հիմնական՝ ամբողջ լրահոսում: Շատերն են, անգիտակցորեն ենթարկվում վերը մանրամասնած օրինաչափությանը:
Գոնե թե օգտատերերի գիտակից մասը, ծանոթ լինելով երևույթին, կխուսափի ավելորդ անգամ, կիսվելու –տարածելու, ինչ որ ուժերի կողմից, խնամքով ուղղորդվող՝ ստահոդ ու կեղծ լուրերը:

Comments

comments

Դիտվել է 907 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով