Կհասնի՞ արդյոք Իրանա-Սաուդական կոնֆլիկտը՝ պատերազմական փուլի:

IranՍաուդյան Արաբիան տարհանում է իր դիվանագիտական Առաքելությունը Իրանից: Այս մասին հաղորդում է Ռոյթերս (Reuters) գործակալությունը, հղում կատարելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները խզելու պատճառ է հանդիսացել բողոքի ցույցի մասնակիցների հարձակումը Թեհրանում տեղակայված Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրն հայտարարել է , որ իր երկիրը թույլ չի տա Իրանին խարխլելու թագավորության անվտանգությունը: Իրանի դիվանագիտական առաքելությունն ու նրա հետ կապապակցված կառույնցներին 48 ժամ է տրված, լքելու երկիրը: Iran 1

Հունվարի 3-ին, Ավստրիայի արտգործնախարար Սեբասիան Կուրցը հայտարարել է, որ իր ունեցած տվյալներով երկրները միտված չեն ավելի խորացնելու հակասությունը, կապված հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում իրականացված 47 մահապատիժների հետ: Դրանցից ամենաաղմկահարույցը շիիտական հայտնի քարոզիչ Նիմրա ան-Նիմրաի մայապատիժն էր, որ զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել:  Թեհրանում բողաքի դուրս եկած ցուցարարները ավիրել էին Սաուդյան թագավորության դեսպանատունը:
Հավելենք նաև որ Ասոշիեյթեդ Պրեսս (Associated Press) գործակալության ամփոփմամբ, 2015 թվականի ընթացքում Սուդյան Արաբիայում իրականացվել է 157 մահապատիժ, մեծամասամբ թրով գլխատելու միջոցով: Սա 1995-ից այս կողմ, յուրահատուկ «ռեկորդ» է տարեկան մահապատիժների թվով:

 

Comments

comments

Դիտվել է 843 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով