Կյանքի Դասեր

Փոքրիկը դպրոցից տուն վերադառնալով մայրիկին հանձնեց ուսուցչի նամակը: Մայրը, կարդալով նամակը արտասվեց, ապա կարդաց այն բարձրաձայն. «Ձեր երեխան հանճար է, մեր դպրոցը փոքր է, և մենք չունենք ուսուցիչներ, որոնք կարող են որևէ բան սովորեցնել ձեր երեխային, առաջարկում եմ սովորեցրեք նրան ինքներդ»:
Մոր մահից տարիներ անց տղան ուսումնասիրում էր ընտանեկան արխիվը, և գտավ այդ նամակը, նա բացեց այն և կարդաց հետևյալը «Ձեր տղան մտավոր հետամնաց է, մենք այլևս չենք կարող նրան սովորեցնել բոլորի հետ միասին, այդ պատճառով խորհուրդ կտանք սովորեցրեք նրան տանը, ինքներդ»:
Տղայի անունը Թոհմաս Էդիսոն էր, այդ ժամանակ նա արդեն դարի մեծագույն գյուտարարներից էր:179-640x480
Էդիսոնը մի քանի ժամ լացելուց հետո վերցրեց օրագիրն ու գրեց հետևյալը «Թոհմաս Ալվա Էդիսոնը մտավոր հետամնաց երեխա էր: Շնորհիվ իր հերոսական մոր, նա դարձավ դարի մեծագույն հանճարներից մեկը»:

Հ.Գ. Թոհմաս Ալվա Էդիսոնը ամերիկացի գիտնական, խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։
bnaban.am

Comments

comments

Դիտվել է 1,381 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով