Ուսումնասիրության մեջ վերլուծվում են դրամաշնորհների, վարկերի, «Կայուն զարգացում» հայեցակարգի, Միջազգային դաշնագրերի և ազդեցիկ այլ լծակների միջոցով պետությունների իրավական համակարգը և կյանքի ընթացքը համաշխարհային միակենտրոն կառավարմանը հարմարեցնելու միտումները:
Խորհրդային Միության բնակչությունը գրեթե զրկված էր արտաքին աշխարհի հետ առնչվելու հնարավորությունից և հիմնականում լուռ հակակրանք ուներ այդ հասարակարգի նկատմամբ: Մարդկանց մեծամասնության պատկերացման մեջ բարու և արդարության երաշխիքը համարվում էին Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, իսկ չարիքն ու բռնությունը վերագրվում էին միայն բոլշևիկյան հասարակարգին: Սակայն, նրա փլուզումից հետո, երբ հնարավոր դարձավ առնչվել արդարության ու բարու խորհրդանիշ կարծեցյալ այդ երկրների բարքերին, ապա այս անգամ էլ սրանց էր վերագրվում մարդու իրավունքների ոտնահարման, ընտանիքի ու պետության հիմքերը քայքայող գաղափարների տարածման, ազգամերժ անհատի և կրավորական ու բարոյազուրկ հասարակության ձևավորման, սոցիալական անարդարության և անհեթեթ պատերազմների մեղքը: Բայց կարճ ժամանակ անց շատերը հասկացան, որ դարձյալ առկա է մոլորությունը, քանզի համամոլո-րակային գործընթացները ցույց են տալիս, որ թեպետ այսօրվա զորեղ երկրները մասնակից են աշխարհում վարվող քաղաքականությանը, սակայն, հիմնականում՝ կատարողի կարգավիճակով և գործիք են այն ուժի ձեռքին, որը ձգտում է սանձել մարդկային միտքը, վերահսկել ու կառավարել համայն մարդկության մշակութային, ֆինանսական ու նյութական գործընթացները և ապա տիրանալ Երկրագնդին ամբողջությամբ:
«ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ» գիրքն ընթերցելու կամ ներբեռնելու համար, սեղմել նկարի վրա: Եթե ցանկություն առաջանա ունենալ գրքի տպագիր օրինակը, ապա զանգահարեք 095 33 47 37 հեռախոսահամարով:
Leave a Reply