Հայրական Խրատ

խրատՏղաս, միայն կխնդրեմ քեզ, մի կապնվիր թրև եկող ու հիմար կանանց հետ: Բարոյական արժեքների սնանկությունն ու էժանագնության առաջնայնությունը չեն արարի ոչինչ, հիմարությունից զատ: Այդ կանայք քեզ ուժեղ չեն դարձնի, այլ կլցնեն քո կյանքը սխալներով, սխալ վերաբերմունքով առ բոլոր կանայք, իսկ այդ ցինիկությունը քեզ չի հաղորդի ո՛չ իմաստություն, ո՛չ խորություն: Եղի՛ր պահանջկոտ ընտրողական: Մի շռայլիր հաճոյախոսություններդ ու գովեստներդ, բայց եղիր ներողամիտ, հարգիր կանանց, ինչպիսին էլ որ նրանք լինեն, քանզի դու տղամարդ ես, ոչ միայն խոսք, այլև ուժ: Ուժ, որն իրեն թույլ չի տա նվաստացնելու կամ նեղացնելու ընկած մարդուն: Եղիր պատասխանատու: Քո հանդեպ, քո գործի հանդեպ, քո արարքների հանդեպ: Ամեն քայլիդ համար պետք է կարողանաս պատասխան տալ, քո առաջ, մարդու առաջ, աստծու առաջ: Թեթևամտություն քեզ թույլ մի տուր: Սխալվի՛ր, սովորի՛ր, բայց առաջ գնա, և գիտցի՛ր ՝ ամեն մի սխալդ քեզ ավելի ուժեղ է դարձնում: Քեզ մի՛ խնայիր: Օգնիր մարդկանց, մի ապրիր միայն ի հեճուկս քեզ, ու քեզ կփոխհատուցվի և՛ այս, և՛ հաջորդ կյանքում: Հոգով ու սրտով՝ մեծ մարդ եղի՛ր: Եղիր կամային ու ոչնչից մի վախենա, վախ ունեցիր, բայց ունեցիր նաև ուժ ու կամք, այդ վախը հաղթահարելու: Հնարավորություն ունեցիր տղամարդ կոչվելու: Ջինջ հայացք ու մաքուր մտքեր ունեցիր: Թող քո սիրտը չմթագնի այլոց նախապաշարմունքներով ու կեղծ արժեքներով: Ու հավատա ինձ, կինը որին դու կսիրես, քեզ նման կլինի՝ ջրի երկու կաթիլի պես: Այդպիսի ուժեղ և իմաստուն: Այդպիսի ճանապարհից շեղված, բայց իր ճանապարհով ընթացող, իր հավատով ու իր ճշտով: Եվ թող որ նրա սիրտն էլ սպիներով պատված լինի,թող որ նա սխալված լինի, բայց դա գիտակցված ընտրություն կլինի, մեն մի ընտրություն՝ ամբողջ կյանքի համար: Թող լեզվանի լինի, բայց անկեղծ: Այնպիսին, որը քեզ երբեք չի խաբի ու չի դավաճանի: Դու կճանաչես նրան աչքերից, որովհետև ճշմարտությունը շողարձակում է անսանձ կրակով: Չընկրկես ու լսիր սրտիդ, այն քեզ կհուշի:Ու հավատա տղաս, նա նույնպես քեզ էր փնտրել: Դուք մեկմեկու կճանաչեք հայացքով, ասես ամբողջ կյանքում գիտեցել էիք իրար:

Մարիո Պյուզո «Կնքահայրը» գրքից

 

Comments

comments

Դիտվել է 1,396 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով