Ֆրանսիական Ֆրանս 2 (France 2 ) հեռուստաալիքի կազմակերպած դասական կատարողների «Փրոդիգես»(«Prodiges») մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Լիլ քաղաքի բնակիչ, 12 ամյա, Հակոբ անունով հայազգի մի պատանի:
Ալբա քաղաքում տրվող համերգին տղան կատարել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի Կերուբիմոյի արիան, Թուլուզի կապիտոլիումի ազգային նվագախումբի նվագակցությամբ: Ելույթին հետևել են ավելլի քան 3,5 մլն հեռուստադիտողներ:
Երկրորդ անգամ անցկացվող այս մրցույթում, հայտարարված էին երեք կատեգորիաներ՝ երաժիշտ, երգիչ և պարող:
Տղան կստանա 5 հազար եվրո կազմող մրցանակը և կշարունակի իր երաժշտական կրթությունը:
Leave a Reply