Անծանոթ Հայաստան. ՀԱՅ Ռազմիկ

ԿԱ ՄԱՐԴԸ` ԿԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Մարդն ու պատերազմը միաժամանակ են հայտնվել մեր երկրագնդի վրա: Այսպես է վկայում մարդկային ցեղի պատմությունը, որը չունի գեթ մի հատիկ էջ, որ գրուած չլիներ արյունով:
Մարդը աշխարհ է եկել սեղմված բռունցքով, որն էլ իր առաջին զենքն է եղել` միշտ պատրաստ հարձակվելու, հարվածելու, ոչնչացնելու այն ամենը, ինչ որ սպառնացել է իր գոյությանը:
Նա իր թշնամին է համարել այն բոլոր ուժերին, որոնց գոյության փաստը այս կամ այն ձևով ու չափով փորձել է սահման դնել իր այլամերժ «ազատությանը»: Եվ եթե մի օր միանալով իր նմաններին, մղվել է վարելու ցեղային` և ապա դարեր հետո պետական կյանք, դա եղել է ոչ թե գոյության պայքարին վերջ տալու ցանկությամբ, այլ այդ վերջինը ավելի հեշտ և արգասավոր դարձնելու նպատակով:
Առաջին կազմակերպությունը, որին ծնունդ է տվել մարդը, եղել է զինվորականը. ինչպես և առաջին արվեստը, որ մշակել է նա, եղել է ռազմարվեստը:
Բնազդական մարտիկ էր մարդը, երբ մենակեաց էր` դէմ հանդիման բնության ուժերին: Նույնն է մնացել և այսօր, որպես հասարակության ու պետության անդամ :
Մարդը պատերազմ է վարել իր բարեշրջության բոլոր աստիճանների վրա: Մշտական կռվի մէջ էր, որ նա ստիպված էր ապահովել իր սնունդը: Այլ բան չէր նրա թափառիկ, վաչկատուն
Կյանքը: Մի օր էլ, երբ իր նստակեցության հետ ծնունդ առավ սեփական հողի գաղափարը` պատերազմը բորբոքվել սկսեց նաև հայրենիքների շուրջը: Այսպես, արյունն է գծել և դեռ արյունն է գծում մարդկային ցեղի ուղին: Ճիշտ է, ժամանակի ընթացքում, բնաշրջման ճամփով փոխված են միջցեղային պայքարի զենքերն ու ձևերը, բայց դրա էությունը մնացել է նույնը:
«Հիշիր Պատերազմը»
Գարեգին Նժդեհ


Ներկա թվարկությունից առաջ ու հետո, Հայ ռազմիկի ունակությունների, դերի ու սխրանքների մասին:
Հայաստանի Հանրային հեռուստատեսության պատրաստած տեսանյութը:

Comments

comments

Դիտվել է 1,064 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով