Հայ — ռուսական պատմական և հեռանկարային հարաբերությունները նոր աշխարհաքաղաքական ենթատեքստում

Հայ — ռուսական պատմական և հեռանկարային հարաբերությունները նոր աշխարհաքաղաքական  ենթատեքստում

                                                                         Նազելի Մարգարյան
Բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ

24.03.2015

Հայ ռուսական ռազմավարական գործընկերության մեջ, չնայած իր փոքր տարածքին, մեծ դեր ու նշանակություն ունի Հայաստանը: Գաղտնիք չէ, որ այսօր՝ Խորհրդային միության  փլուզումից  25 տարի անց, Ռուսաստանը կորցրել է իր նախկին գործընկերներից` Վրաստանին ու Ադրբեջանին և միակ երկիրը, որը նախկինի պես հավատարիմ է Ռուսաստանին՝ դա Հայաստանի Հանրապետությունն է:

Ելնելով ներկա աշխարհքաղաքական  շատ արագ զարգացող գործնթացներից, բնական է , որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է մնալ Կովկասում և պահպանել այստեղ իր ներկայությունն ու ազդեցությունը: «Ռուսաստանի համար կարևոր է թույլ չտալ ողջ Հյուսիսային Կովկասի ապակայունացում, ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը և ռազմական ուժի ներթափանցումը ռուսական տարածքի խորքերը»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի (ԱՔԽԱ) առաջին փոխնախագահ, գեներալ-գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր Լեոնիդ Իվաշովը:

Սակայն, չնայած այս խիստ կարևոր հանգամանքին, Ռուսաստանում երկակի մոտեցում կա Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականության մեջ:Մի կողմից այն փորձում է Հայաստանին ամեն գնով պահել իր ազդեցության  գոտում, մյուս կողմից հնարավորինս թուլացնել այն որպես ինքնուրույն պետական միավոր:

Հայտնի է, որ Ռուսաստանը որպես նախկին կայսրություն, իրեն համարում էր Բյուզանդիայի հետևորդը: Լինել Բյուզանդական կայսրության հետևորդ լավ է, սակայն , կրկնել նրանց սխալները, կարծում եմ, ամենաքիչը նպատակահարմար չէ, եթե չասենք, որ դա կարող է ճակատագրական լինել երկու կողմերի համար:

Պետության հզորությունը նրա «դարպասների» ամրության մեջ է:Այս  առումով Հայաստանը պետք է դիտարկել Ռուսաստանի դարպաս՝դեպի Միջին և Մերձավոր Արևելք:

Սակայն դառնանք բյուզանդական կայսրության երբեմնի  սխալներին:

X-XI  դարերում  Հայաստանի վերամիավորումն ու հայկական միացյալ ուժեղ պատության վերականգնումը Բյուզանդական կայսրության կողմից դիտվում էր որպես արգելակիչ ուժ՝ իր նպատակների իրագործման ճանապարհին:Այդ պատճառով  Բյուզանդիան ձգտում էր քայլ առ քայլ խորանալ ու գրավել Հայաստանի կենտրոնական գավառները և տարածել իր ազդեցությունը: Բարսեղ (Բասիլ-Վասիլ) II-ի օրոք կայսրությունը իր տիրապետությունը աստիճանաբար տարածեց Բարձր Հայքի մեծ մասի վրա: Նվաճվեցին Տարոնի և՛ արևմտյան, և՛ հարավային շրջանները, բայց հայերի համար ավելի ցավալի էր Տայքի և Մանազկերտի զավթումը: Բարսեղ II –ը, իր բանակով Հայստանի արևմտյան գավառներով եկավ Հարք և այնտեղից անցավ Տայք: Նա զենքի ուժով հանազանդեցրեց  բնակչությանը, գավառների կառավարիչ նշանակեց իրեն հավատարիմ մարդկանց, իսկ այն իշխաններին ու ազատներին, որոնք դեմ էին  երկիրը Բյուզանդիային հանձնելուն, տեղահան արեց և վերաբնակեցրեց կայսրության ծայրագավառներում: Հին ու փորձված տակտիկական քայլը՝ «բաժանի՛ր, որ տիրես», այս դեպքում էլ իրեն արդարացրեց: Դրսից հրահրվող ներքին երկպառակությունները , դավաճանությունն ու քաղաքական անհեռատեսությունը նպաստեցին, որ Բարսեղ II կայսերը նախ բռնազավթի հայոց հողերը, ապա բնակիչներին տարհանի երկրից:

Ավելին, նա 1044  թվականին խաբեությամբ Կոնստանդնոպոլիս է հրավիրում Բագրատունյաց վերջին՝ Գագիկ II թագավորին , նրան առաջարկելով մայրաքաղաք Անին հանձնել Բյուզանդիային: Գագիկ  II –ը պատասխանում է նրա ՝ «Հյաստանի թագավորը ես եմ, և ես չեմ տա  Հայաստանը քեզ: Դու ինձ խաբեությամբ ես բերել  Կոնստանդնոպոլիս»: Հայոց թագավորի  ուշացած հոխորտանքը այլևս նշանակություն չուներ, նրան արգելվեց վերադառնալ Հայաստան, ստիպելով հրաժարվել իր թագավորությունից…

1045  թվականին Անին վերջնականապես նվաճվեց բյուզանդացիների կողմց : Զրկելով Հայաստանին պետականությունից ու զինուժից, բնակչության զանգվածային տեղահանություններով թուլացնելով  և մասնատելով երկիրը, Բյուզանդիան դուռ բացեց սելջուկ- թուրքական ցեղերի առաջ:

Արդեն 1071 թվականին Մանազկերտի մոտ՝ Դիոգենես  IV կայսեր և թուրք-սելջուկ  Ալփ –Արսլանի զորքերի միջև տեղի ունեցավ ճակատամարտ,  որն ավարտվեց բյուզանդացիների լիակատար պարտությամբ: Այդ օրը Բյուզանդական կայսրության վախճանի սկիզբն էր…Եվ 1453թվականին, Բյուզանդական կայսրությունը վերջնականապես կնքեց իր մահակացուն:[1]

Հայ ռուսական հարաբերությունները այսօր ինձ հիշեցնում են հայ բյուզանդական հարաբերությունները:
1.տեղահանություն
2. տնտեսության անգործության մատնում
3 .կապի, հաղորդակցության ուղիների սեփականություն

Պատմությունը կրկնվում է՝ հաճախ վատագույն ելքով: 1789 թ-ին ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական կոչվող հեղափոխությունը կրկնվեց 1917 թվականին Ռուսաստանում, իր ամբողջ ողբերգականությամբ  ու  անդառնալի կորուստներով: Պատմաբանները սրբագրեցին այդ իրադարձությունները սեփական երևակայության ողջ ուժով …և ներկայացրեցին որպես հասարակական առաջընթաց ապահովող փոփոխություն: Սակայն իրականությունը քողարկված էր  պատմական իրադարձությունների հորձանուտում հայտնված հասարակ մահկանացուների աչքից, և ժամանակ էր անհրաժեշտ պատմական անցքերին իրական գնահատական տալու համար: Իրականում, այդ փոփոխությունները հանգեցնում են հասարակությունների քողարկված շահագործման  ձևերի ներդրմանը և նրանց վատասերմանը՝ ստեղծելով առաջադիմության խաբուսիկ պատրանք: Բոլոր ժամանակներում էլ մարդկանց յուրահատուկ է եղել ցանկալին իրականության տեղ ընկալելը, սակայն մի բան է ցանկությունը և այլ բան քաղաքական շահն ու գործընթացը:

Դեռ մինչև առաջին աշխարհամարտը  հայերը եզակի սեր ու վստահություն էին տածում ռուսների հանդեպ որպես մշակութային բարձր արժեքներ կրող ժողովրդի: Սակայն 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին, այս համակրանքի պատասխանը եղավ Նիկոլայ II ցարի հրամանը, որով փակվեցին հայկական դպրոցներն ու բռնագրավվեց հայ եկեղեցու ունեցվածքը: Դեռ ավելին, դավանակից  Ռուսիայի Արտաքին գործերի նախարար՝ Իշխան Ալեքսեյ Բորիսովիչ Լոբանով-Ռոստովսկին, առաջարկում էր ցարին «թողնել մեկ հայ, այն էլ թանգարանի համար»:
Եվ հենց ցարական կառավարությունն էր զինում Կովկասի թաթարներին՝ այսօրվա ադրբեջանցիներին, որի արդյունքում տեղի ունեցան հայ-թաթարական ջարդերը:

1914 թվականի Առաջին աշխարհամարտի տարիներին, Արևմտան Հայաստանի հայությունը տեղահանվեց և ոչնչացվեց ռուսական բանակի աչքի առաջ, և այդ զորաբանակները որևէ օգնություն ցույց չտվեցին հայերին: Ռուսական բանակի տխուր դերակատարության պատճառով էր նաև, որ 1915 թվականի ապրիլ-մայիսին վերացվեց ինքնահռչակ «Վանի հայկական պետություն»ը, որը ղեկավարում էր Արամ Մանուկյանը: 1916 թվականին կնքվեց  ռուս- ֆրանսիական գաղտնի համաձայնագիրը, որը վերաբերվում էր Հայաստանի մասնատմանը ճիշտ և ճիշտ Խարբերդի գծի երկայնքով:

1917 թվականին ռուսական  զորքերը ետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից: Իսկ երբ թուրքերը վերջնականապես գրավեցին հայկական հողերը, արդեն մեր սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում էր, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով:

1919-1920 թթ. հենց բոլշևիկյան Ռուսաստանն էր, որ մեծ քանակությամբ զենք և ոսկի տրամադրեց քեմալական Թուրքիային և այդ զենքը օգտագործվեց  հույների դեմ (1922-23թթ-ի Փոքր Ասիայի էթնիկական զտումների և տեղահանությունների ժամանակ)՝ արևմուտքում, և հայերի դեմ՝ արևելքում, զրկելով այս ժողովուրդներին պատմական հայրենիքից:

Բոլորին հայտնի է, որ 1920 թ. քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը գաղտնի համաձայնագիր կնքեցին և ապա հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա: Քեմալականները զավթեցին Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը և կցեցին Թուրքիային, իսկ Հայաստանը բոլշևիկյան հարվածների տակ խորհրդայնացվեց և 1922թ-ին միացվեց Խորհրդային Միությանը:

Մենք հիշում ենք, որ հենց բոլշևիկյան բանակն էր 1920-1921 թթ. կռվում Արցախի և Զանգեզուրի դեմ: Նրանց հաջողվեց գրավել Արցախը և միացնել Խորհրդային Ադրբեջանին, և միայն Գարեգին Նժդեհի և Զանգեզուրի հերոս ժողովրդի ջանքերով հնարավոր եղավ առ այսօր պահպանել Սյունիքը որպես հայկական տարածք: Հայաստանի  բաժանում- հոշոտումը սրանով չավարտվեց: 1921թ. հոկտեմբերին Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատվեցին և Կարսի պայմանագրով հանձնվեց Թուրքիային:*[2]

Նույն թվականի մարտին բոլշևիկները Շարուր- Նախիջևանը կցեցին Ադրբեջանին: Հայերի պատմական Հայրենիքը բաժանվեց և նվիրաբերվեց թուրքերին ու վրացիներին: Հայերը  զրկվեցին իրենց կենսական տարածքից ամենադաժան եղանակներով: Միայն վերջին հարյուրամյակում հայերից դատարկվել է ահռելի մի տարածություն՝ ներկայիս Ադրբեջանի, Նախիջեւանի ու Թուրքիայի տարածքում, մասամբ նաև Վրաստանում:Այս տարածաշրջանում հայկական տարի թուլացման  հետեւանքները կարող են շատ թանկ նստել Ռուսաստանի վրա:

Ինչպես արդեն ասել ենք, պատմությունը միտում ունի կրկնվելու: 100 տարի է անցել և այսօր աշխարհի պատմական վերաձևման սեղանին դրված են Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում Սիրիան, Պարսկաստանը ու նաև Ռուսատանը:

Մասնավորապես Ռուսաստանի վերաբաժանման առումով, ոչ վաղ անցյալում արդեն կատարվել էին որոշակի քայլեր: Ներկայացնենք որոշ փաստեր այդ գործընթացից.

Ռուսաստանում շատերը գիտեն, որ դեռևս 1999 թվականին համաշխարհային  ստվերային կառավարության կողմից Ռուսաստանի տարածքը արդեն բաժանված էր: Ավելին ՝ ստեղծված էին  «Ուրալյան հանրապետության» կառավարությունը, տպված էր դրամը՝սիբիրյան ֆրանկը, պատրաստ էին պատգամավորների մանդատները…   Ահա թե ինչ է գրում քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը.

«Ուրալյան հանրապետությունը իր սեփական արժույթով, երկպալատ խորհրդարանով, որ առանձին պետության օրենսդիր մարմնի կրկնօրինակն էր, և որը «պատահականորեն» գտնվում էր Ուրալում և հենց երկու պալատներով, այնինչ տարածաշրջանին լիուլի բավարար էր մեկը:
Շատ են նման պատահականությունները: Ի դեպ, Ուրալում, պատգամավորության թեկնածուներն ունեին, յուրահատուկ փաստաթղթեր, որտեղ ուղղակիորեն նշված էր «Հանրապետություն»:

Տպագրված էին նաև արժույթի նմուշները՝ «Ուրալյան ֆրանկ»:[3]

Ռուսաստանի բաժանման ռազմավարությունը ունի երկու հենման կետ, կամ  երկու մեծ «տրոյական  ձիեր»: Առաջինը՝ Ռուսաստանի տնտեսության առանցք կազմող ոլորտը՝ գազ, էներգետիկա, բանկեր, ԶԼՄ-ներ , որոնք գտնվում են հբրեա օլիգարխների ձեռքում, երկրորդը՝ թուրքալեզու և իսլամ դավանող ժողովուրդներն՝ իրենց հեռահար պանթուրքական ծրագրերով:

Ավելի հստակ, այս երկու ազդեցիկ գործոններով, շատ դեպքերում նաև նրանց ազգային պատկանելիությամբ է պայմանավորված Ռուսաստանի քաղաքականությունը՝ այդ թվում Հայաստանի նկատմամբ տարվող:

Թուրքական տարրը Ռուսաստանում մեծ ներուժ ունի և ի դեմս Ղազախստանի նախագահի, հարաճուն տեմպերով վերագործարկվում է պանթուրքիզի գաղափարախոսությունը: Որպես վերոհիշյալի հիմնավորում, ներկայացնենք վերջերս  հայաստանյան լրատվամիջոցների համար կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ղազախստանյան քաղաքագետ Այդոս Սարիմի հայտնած տեսակետները:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ նկատի ունի քաղաքագետը Ադրբեջանի նկատմամբ Ղազախստանի «մարդկային, բարոյական ու այլ պարտավորություններ» ասելով, նա պատասխանեց. «Տարօրինակ հարց է: Մենք Ադրբեջանի հետ եղբայրական, թուրքական ժողովուրդներ ենք, կասպյան հարևաններ, ունենք էներգետիկ ծրագրեր և այլն: Սրանք միթե՞ պարտավորություններ չեն: Կարծում եմ, որ հեռավոր ապագայում թուրքական պետություները կստեղծեն սեփական ինտեգրացիոն ծրագրեր: Լավագույն տարբերակը կոնֆեդերացիան է: Կոնֆեդերացիան չի՞ կարող ունենալ իր սեփական բանակն ու նավատորմը: Կարող եք ինձ իդեալիստ կամ ուտոպիստ համարել, բայց այդպես կլինի: Ուղղակի դրա համար պետք է շատ աշխատել»:

Լրագրողի մյուս հարցով ավելի պարզ դարձավ, թե ինչ նկատի ունի քաղաքագետն ասելով, որ ՄՄ-ն, ԵՏՄ-ն մեռելածին ծրագրեր են, որ դրանք ուղղված են ռուսաստանյան կայսրությունից խաղաղ բաժանման գործընթացն ապահովելուն: Չէ՞ որ Եվրասիական կազմակերպության ձևավորումը Ն. Նազարբաևի գաղափարն է: [4]

Այսօր ռուսական քաղաքական որոշ շրջանականերում ցանկալին իրականության տեղ է ընկալվում: Ռուս-թուրքական սերտացող հարաբերությունների ծիրում՝ Ռուսաստանի «թուրքական» շրջանակաները նրան մղում են մի նոր անկանխատեսելի արկածախնդրության: Եվ ինչպե՞ս կարելի է  վստահել թուրքական պայմանագրերին ու հավատալ խոստումներին:

Մեջբերենք մի հատված քաղաքագետ Ս. Շաքարյանցի վերլուծությունից. «Դժվար է պատկերացնել, որ Մոսկվայում «չեն հիշում», թե ինչպես էին թուրքերն ԱՄՆ-ի պատվերով 2002-2008 թթ. Ղրիմի ենթակառուցվածքներում ներդնում (ՈՒկրաինայի կիևյան ղեկավարության լիակատար թողտվությամբ) մոտ 20 մլն դոլար և ինչպես էին ամեն կերպ հովանավորում ռուսատյաց «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսին»։

Թե՛ Ռուսաստանում, թե՛ Ղրիմում, թե՛ Սև ծովի ամբողջ ավազանում, աշխարհաքաղաքական փոփոխված իրողության պայմաններում, այդ հարցն ամենևին էլ երկրորդական չի դառնում։ Վերջապես, դժվար է պատկերացնել, որ Կրեմլում, հատկապես ՌԴ զինվորական վերնախավի միջավայրում, չեն հիշում, որ ԱՄՆ-ի ՀՀՊ ազգային ծրագրի կարևորագույն տարրերից մեկը տեղակայված է հենց Թուրքիայում (Մալաթիայի շրջանում) և, ըստ էության, ուղղված է ոչ այնքան Իրանի, որքան Ռուսաստանի և հետսովետական տարածքի ուղղությամբ։

Ինչպիսին էլ լինեն Թուրքիայում ատոմային էներգետիկայի զարգացման կամ գազի ոլորտում եղած պայմանավորվածությունները, միևնույն է, շատ դժվար է պատկերացնել, որ արդեն ավելի քան 14 տարի իրեն որպես անսասան իրատես դրսևորած Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հանկարծ վերածվեր անզուսպ թրքասերի և սկսեր անտեսել ոչ այնքան Հայաստանի շահերը, որքան, առաջին հերթին, իր սեփական երկրինը։ Հետևաբար, իմաստ չունի սպասել, որ 2014 թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով Մոսկվան կզոհաբերի Հայաստանի կամ Իրանի հետ իր հարաբերությունները»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանը որպես շահագրգիռ կողմ, ելնելով սեփական ազգային անվտանգության շահերից , Հայաստանի հետ համատեղ ջանքերով պետք է ապահովի վերջինիս կենսունակ պահելու խնդիրը: Առավել ևս հաշվի առնելով, որ աշխարքաղաքական արդի դրսևորումների հետևանքով տարածաշրջանի երկրների ՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, Քուրդիստան, Իրան , սահմանների վերաձևման վտանգավոր և անկախատեսելի գործնթացը, ու նաև «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) –ի ահագնացող ու սահմռկեցնող առաջխաղացումը, գտնվում են Հայաստանի սահմանից ընդամենը 300 կմ հեռավորության վրա:

Բացի ռազմաքաղաքական համագործակցությունից, առաջնահերթ օրակարգային խնդիրներ են նաև տնտեսական  և ժողովրդագրական հաշվեկշռի վերականգնումը: Մի քանի դիտարկում-առաջարկություններ այդ առումով.

  1. «Գույք պարտքի դիմաց» խայտառակ պայմանագրով ռուսական կողմին անցած ռազմավարական նշանակություն ունեցող և գիտատար գործարանները պետք է վերագործարկվեն, ինչն ինքնին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
  2. Ռուսաստանը պետք է վարվի այնպես, ինչպես ասենք ԱՄՆ-ը՝ ֆինանսավորելով և համատեղ ծրագրեր իրականացնելով: Օրինակ` գյուղական համայնքները ամրապնդելու համար, տեխնիկայով ապահովելու և հետագայում արտադրված գյուղմթերքի զգալի մասը հենց ռուսաստանյան շուկայում իրացնելու առումով:
  3. Այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են՝ «Հայրենակիցների վերաբնակեցում» անվան տակ՝ Հայաստանը հայաթափելով և ռուսական որոշ ծայրամասեր բնակեցնելով, կարող են ներդրվել Հայաստանի գյուղացիական տնտեսությունը ամրապնդելու գործում:
  4. Տնտեսապես ինտեգրվել՝ այսինքն վերագործարկել դեռևս կենսունակ այն գործարաններն ու ֆաբրիկաները, որոնք հաջողությամբ աշխատել են խորհրդային տարիներին: Ուժեղացնելով ու զարգացնելով Հայաստանը՝ Ռուսաստանը կդառնա գրավիչ ու նախընտրելի գործընկեր տարածաշրջանի այլ երկրների (Վրաստան, Ադրբեջան) համար:
  5. Փոխինտեգրման գործնթացը ամենևին չի նշանակում Հայասատանը՝ կոպիտ ասած, ռուսիֆիկացնել, այլ նպաստել և օգնել՝ Ռուսաստանի հանդեպ Հայաստանում վստահության վերականգմանը: Ոչ թե շրջանցիկ ու խորամանկ քայլերով ռուսական դպրոցներ բացել, այլ հանրակրթական դպրոցներում բարձրացնել ռուսաց լեզվի մատուցման մակարդակն ու հնարավորությունները:

Ասում են, քաղաքականությունն ու բարոյականությունը անհամատեղելի են, սակայն կան կաննոններ, որոնք չպետք է մեռանալ, օրինակ՝ «մի արա դիմացինիրդ նկատմամբ այն՝ ինչ չես ուզում անեն քեզ հետ», կամ՝ «միշտ ուժեղից ուժեղը կա»:

[1] Հայ ժողողովրդի պատմություն,Երևան:1975,էջ 488.

[2] Ջոն Կիրակոսյան, Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան ,1972, էջ 517.

[3] http://nstarikov.ru/blog/22914

[4] Հետք, 21 մարտի, 2015թ:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*