Հարգելի ընթերցող, ներկայացնում ենք Հակոբ Սանասարյանի՝ «Հանքարդյունաբեությո՞ւն, թե՞ կողոպուտ ու ամայացում» նոր գիրքը (ընթերցելու համարր, սեղմել վերնագրի վրա), որն իրենից ներկայացնում է հեղինակի՝ հանքարդյունաբերությանը վերաբերող հոդվածների և հարցազրույցների մի ժողովածու։ Դրանցում ի ցույց է դրված ՀՀ օլիգարխիաjի ստեղծած շահադիտական օրենքներով ժողովրդի-պետության ունեցվածքի կողոպուտը և բնական համակարգի թունավորումն ու ավերումը:
Հորինված տերմիններով նենգափոխելով օրենքների բովանդակությունը՝ հանքարդյունաբերական թափոնները հանել են հարկային դաշտից և հանքարդյունաբերությամբ զբաղվողներին տվել են անթույլատրելի այլ արտոնություններ: Սա հանք շահագործողին գերշահույթ է ապահովում՝ նույնիսկ մետաղների շատ ցածր պարունակության դեպքում: Արդյունքում, որոշ մարդիկ գերհարստանում են, իսկ պետությունը՝ աղքատանում: Բացի այդ, Հայաստանը մաս առ մաս կորցնում է իր տարածքը և ջրային համակարգը՝ դրանց անօգտագործելի դառնալու պատճառով: Գործընթացը չկասեցնելու դեպքում, Հայաստանը կվերածվի ամայի տարածքի:
«Նվիրում եմ Ամուլսարի պահապաններին՝ հայ ժողովրդի իրա-կան հերոսներին, ովքեր մեկուկես տարի է, ինչ շրջափակել են Ամուլ-սարի հանքերևակում տանող ճանապարհները: Սա հայ ժողովրդի կյանքում աննախադեպ մի հերոսամարտ է, երբ կանխատեսելով Հա-յաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ուղղված իրական սպառնալիքներն ու սպասվելիք անդառնալի կորուստները, անտեսե-լով աշխատավարձի բացակայությունը, սառնամանիքը, տոթը, տա-րաբնույթ զրկանքները, հոգեբանական ճնշումներն ու մյուս դժվա-րությունները՝ չեն լքում իրենց դիրքերը: Եվ ահա, մեր այս հերոսները, հայոց պատմության մեջ մի նոր էջ բացեցին»։
Հակոբ Սանասարյան
Leave a Reply