Լույս է տեսել Հակոբ Սանասարյանի,«Մահվան Թավշյա Թակարդ» գիրքը (կարդալու կամ ներբեռնելու համար սեղմել ԱՅՍՏԵՂ)։
Հեղինակի խոսքը, նախաբանի փոխարեն։
Աստվածաշնչի ընթերցումն այն համոզմունքն է ձևավորում, որ էկոլոգիական և, ընդհանրապես, ցանկացած ոլորտի խնդիրերով հետաքրքրվողների համար վաղ թե ուշ առաջնահերթ է դառնալու հավատքի և, գլխավորապես, կրոնի վրա լուրջ ուշադրություն դարձնելը: Զարմանալի է, որ կրոնը էկոլոգիական խնդիրների շարքում չի դասվում, այն դեպքում, երբ կրոնը ահռելի դեր է կատարում մարդու մտածելակերպի և աշխարհայացքի ձևավորման գործում, կանխորոշում է բնությունից օգտվելու ձևերն ու մեթոդները, մշակութային դրսևորումները և, ընդհանրապես, աշխարհընկալումը: Կրոնը, մարդու և հասարակության հոգեկանի և նրա գործունեության վրա իր ազդեցության ուժով թերևս համեմատելի լինի Երկրագնդի տեկտոնիկ երևույթին: Ինչպես Երկրագնդի կարողությունների ամենահզոր դրսևորումը տեկտոնիկան է, որը փոխում է Երկրագնդի ձևը՝ նոր լեռնաշխարհներ ու փոսորակներ ստեղծելով տեղափոխում է ծովերն ու օվկիանոսները, այնպես էլ կրոնը մարդու (հասարակության) հոգեկանի և գործելակերպի վրա ազդող ամենահզոր գործոնն է: Պատահական չէ, որ հաճախ կրկնվում այն ասույթը, թե կրոն ընտրողը միաժամանակ ընտրում է և իր ճակատագիրը:
Իհարկե, ճիշտ կլիներ, եթե մարդկությունը ապրեր առանց սնոտիապաշտության, այսինքն՝ մարդիկ ապավինեին միայն իրենց բանականությանը, սակայն հազարամյակներ շարունակ ժողովուրդները ստեղծել են իրենց նպատակներին համահունչ աստվածներ և կառավարվել նրանց անունների հետ կապված գաղափարախոսություններով, իսկ դրանք, բարեբախտաբար, հիմնականում վերաբերել են բնապաշտությանը:
Բացարձակորեն այլ է հատուկ նպատակներով ստեղծված և այլազգիներին պարտադրած կրոնների հարցը: Այդպիսիներից առանձնապես մեծ վտանգ են ներկայացնում այն կրոնները, որոնք, ի հակադրություն բնապաշտությանը, երկրորդական են համարում իրական աշխարհն ու իրական կյանքը, քարոզում են խոնարհում, հեզություն, հնազանդություն, ստրկություն, աղքատություն, ցմահ կուսություն, պարտադրում են չհակառակվել թշնամուն, փառաբանում են մահը և մարդկանց նպատակները, երազանքներն ու իղձերը կապում են անդրշիրիմում՝ մեռնելուց հետո բարեկեցիկ կյանքով «ապրելու» հետ:
Այս խնդրին անդրադառնալն ինձ համար պարտադրանք դարձավ այն բանից հետո, երբ Աստվածաշնչի ընթերցումը ինձ բերեց այն համոզման, որ այդ գիրքը մարդկությունը բաժանում է երկու մասի. հրեաներին՝ եբրայեցիներին տալիս է լիարժեք կյանքով ապրելու և, ի վերջո, աշխարհին տիրանալու իրավունք, իսկ քրիստոնյաներին՝ հրեաների համար օտար ժողովուրդներին՝ ծառայի կարգավիճակ: Նաև հասկանալի դարձավ, որ Հին և Նոր կտակարանները բացարձակորեն նույն նպատակն են հետապնդում և միտված են նույն ծրագրի իրականացմանը: Ճիշտ է, հուդայականությունը՝ հրեականությունը (Հին կտակարան) և քրիստոնեությունը (Նոր կտակարան) միմյանցից անկախ և նույնիսկ հակասական կրոններ են ներկայացվում, սակայն այդ երկու կրոնների միասնությունը և նույն կրոն լինելն ու նույն նպատակին ծառայելը որևէ կասկած չի հարուցում: Հրեական կրոնի՝ հուդայականության և քրիստոնեության միաձույլ կրոնը կարելի է անվանել Ընդհանուր հուդայականություն, սակայն նշված կրոնների աստվածաբանները խնդիրը բացարձակորեն այլ կերպ են ներկայացնում:
Աստվածաշունչը՝ Հին կտակարանը կարդալիս միշտ փնտրել եմ աստծու կերպարը, այն աստծո, որը կա հավատացյալների ընկալումներում, սակայն այդտեղ բացակայում է բարություն ու արդարություն խորհրդանշող Աստծո կերպարը: Ածտվածաշնչում առկա աստվածն աստված չէ, այն արյունարբու դև է, որը իր հետևորդ ժողովրդին շարունակաբար դիվային հատկություններ է ներարկում:
Նախապես նպատակս էր՝ մի հոդվածով անհամաձայնությունս հայտնել այն թյուրըմբռնման կամ կեղծիքի առումով, որ իբր հայերն ու եբրայեցիները (հրեաները) նույն հոգեկերտվածքն ու նպատակներն ունեն: Այդ հոդվածը մնաց անավարտ, սակայն այն առիթ դարձավ սույն գրքի ի հայտ գալուն:
Գրքում օգտագործված աստվածաշնչյան քաղվածքները վերցբած են՝ «Աստուածաշունչ գիրք Հին եւ Նոր կտակարաններու», եբրայական եւ յունական բնագիրերէն թարգմանուած, Աստուածաշունչի միացեալ ընկերութիւններ, Պէյրութ, 1985թվականի հրատարակությունից:
Մահվան Թավշյա թակարդը ինձ չի հաջողվել ոչ՝ տարածել
ՖԲ-ով և ոչ էլ ներբեռնել կարդալու համար: