Աշխարհի ամենամիայնակ կետը

ketԿետի գոյությունը բացահայտվել է 1992թ-ին, երբ գիտնական հետազոտողների ալեհավաքները որսացին նրա արձակած՝ 51,75 Հերց հաճախականությամբ ազդանշանները: Այդ օրվանից, նրանք ակնդետ հետևում են` Միայնակ Կետի տխուր ճամփորդություններին:

Խնդիրը նրանում է, որ մնացած կետազգիների արձակած ազդանշանները տատանվում են՝ 15-25 Հերց հաճախականության սահմաններում, այսինքն Միայնակ Կետին ՝ իր տեսակի առանձնյակներից  ոչ մեկը չի կարող փաստացի լսել:

Իրադրության անելանելիությունը նաև նրանում է, որ Միայնակ Կետի փնտրտուք-շրջագայությունների ուղին, չի համընկնում մնացյալ կետերի տեղաշարժման ուղղությունների հետ, ուստի նա զրկված է նույնիսկ պատահական ֆիզիկական հանդիպումից:

Գիտնականները ոչ մի կերպ չեն կարողանում բացահայտել նման շեղման լիարժեք պատճառը: Ոմանք ենթադրում են, որ նման իրողությունը երկու տարբեր տեսակների խաչասերման արդյունք է, մյուսները՝ որ նա, մարդկությանը մինչ այսօր անհայտ որևէ տեսակի վերջին ներկայացուցիչն է:

Ինչ էլ որ լինի իրականում, ամենահավանականը, որ Միայնակ Կետը դատապարտված է մինչև կյանքի վերջը թափառելու համաշխարհային օվկիանոսի անեզր ջրերում:

Այսպիսի հսկան, ու ցմահ միայնակ կյանք….

Comments

comments

Դիտվել է 685 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով