Սխտոր

Աշխարհի շատ ժողովուրդներ պատվել են սխտորը, որպես «համեմունքների արքա» ոչ միայն նրա համային հատկությունների համար, այլ նաև առողջության համար բարենպաստ նրա բազմաթիվ հատկանիշներից ելնելով: Այն օգնում է նորմալացնել աղիների միկրոֆլորան, ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, ինչպես նաև պայքարում մանրեածին վարակների դեմ: Մարդիկ սխտոր սկսել են մշակել 5000 տարի առաջ ու շարունակում են մինչ օրս:
Սակայն գիտե՞նք արդյոք մենք դատարկ ստամոքսին սխտոր ուտելու օգտակարության մասին: Այն իրոք տպավորիչ է: Սխտոր օգտագործելը (հիմնականում խորոված, այ ոչ հում՝ եթե իհարկե դուք գերբնական ունակությունների տեր չեք) սոված փորին՝ մի շարք առավելություններ ունի.
1. Մենք ավելի քիչ նախատրամադրվածությոն կունենանք վարակիչ հիվանդություններին:
Սխտորը նաև քսում են մաշկին, գորտնուկներից ու սնկային վարակներից ազատվելու համար:
2. Կարգավորվում է արյան ճնշումը.
Ինչպես ցույց է տվել անցկացված հետազոտություններից մեկը, սխտորը շատ արդյունավետ իջեցնում է ճնշումը, առանց կողմնակի ազդեցությունների:
3. Նվազեցնում է բորբոքումները:
4. Ջրիկացնում է արյունը, դրանով իսկ նվազեցնելով արյունատար անոթների խցանումներ (տռոմբ) առաջանալու վտանգից:
5. Ավելի նվազ հակվածություն գրիպի ու մրսածության նկատմամբ:
6. Օգնում է նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ:
7. Սխտորը նվազեցնում է ճարպաթթվի մակարդակն արյան մեջ, դրանով արգելակելով աթերոսկլերոզի գոյացումը:
8. Այն նաև օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստրինի պարունակությունը:
9. Ամրապնդում է վարակի նկատմամբ անընկալունությունը՝ իմունիտետը:
Սխտորի մեկ պճեխն իր մեջ պարունակում է 5 մլգրամ կալցիում, 12 մլգրամ կալիում և ավելի քան 100 ծծմբային միացություններ: Եվ հենց այս ամենն է, նրան դարփնում ամենատարբեր վարակների ու մանրեների դեմ պայքարի ուժեղ միջոց:

Comments

comments

Դիտվել է 1,344 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով