Սպիտակ կզաքիս կամ Հայկական մուկ

abgarԿնգում կամ սպիտակ կզաքիս. խորհրդանշում է անաղարտություն, մաքրություն և ողջախոհություն:
Ըստ հավատալիքի` եթե ձմռանը կնգումի սպիտակ մուշտակը կեղտոտվի նա կսատկի, ուստի փոքրիկն ավելի շուտ պատրաստ է մահվան, քան աղտոտվելու:
Ազնվականների, դատավորների ու մագիստրոսների հագուստի կամ գլխարկի հարդարումը կենդանու մորթով վկայում է կրողի բարոյականության, վեհության, անբասիրության մասին:
Կնգումի եվրոպական անուններն են ֆրանսերեն` Hermine գերմաներեն` Hermelin, իտալերեն` Armelino, անգլերեն` Ermine և այլն: Անունը ծագել է Հայաստան բառից, որտեղից էլ առաջին անգամ արտահանվել է կնգումի մորթին:
կզաքիսԿենդանաբանության գրքերում կոչվում է նաև հայկական մուկ (Mustela erminea) իսկ լատիներենում Պոնտական մուկ (murium Ponticorum), քանի որ ներկրվել է Պոնտական ծովով: Արևմտա-եվրոպական զինանշանագիտության մեջ կենդանու պատկերն ունեցել է մաքրության խորհուրդ:
Ծագումով Հայկական լեռնաշխարհից՝ Կնգումն առավել արմատավորվել է Եվրոպայում: Նրա պատկերը կարելի է տեսնել Ֆրանսիայի թագավորական պալատում, իսկ կենդանու գծանկարով վահանը զարդարում է Ֆրանսիայի հյուսիսի՝ Բրետան շրջանի դրոշը: Նապոլեոն Բոնապարտը, կայսերական տիտղոս շնորհելուց հետո, որպես աշխարհիս հզորների տարբերանշան պատվիրում է կնգումից պատմուճան:
Էդուարդ III (1327-77) թագավորի կառավարման օրոք, Անգլիայում սպիտակ կզաքիսի մորթի կրելը թույլատրվում էր միմիայն արքայական ընտանիքի անդամներին: Իսկ հագուստները կարվում էին այնպիսի յուրահատուկ ձևով, որ մորթու վրայի սև պտերի առակայությամբ կամ դասավորությամբ կարելի էր գուշակել հագնվողի ունեցած աստիճանակարգի ու դիրքի մասին:kilikian flag
Սպիտակ կզաքիսի մորթուց կարված պատմուճաններ էին հանդերձված, նաև ռուսական արքայական ընտանիքի անդամները, Նիկոլայ Ռոմանով ցարի թագադրության ժամանակ: Արքայական տան երեք անդամների հանդերձների համար գործածվել էին 2691 գազանիկների մորթիներ:

Հայկական պատկերագրությունում՝ կնգումի մորթիով է պատկերված՝ Աբգար թագավորը , Կիլիկիայի դրոշի վրա նույնպես կզաքսի սպիտակ մորթին է` խաչապատկեր պոչիկներով:

պատրաստեց՝ Հիքսոս Արթուրը

Comments

comments

Դիտվել է 2,158 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով