ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ՔԱՐԱՀՈՒՆՋԸ կամ «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ ԽՈԶԵՐԻ ԱՌՋև ՍՓՌԵԼՈՒ» ժամանակը

1994 թվից թուրք-գերմանական արշավախումբը Կլաուս Շմիդտի  ղեկավարությամբ պեղումներ է սկսում Պորտասարում, առաջին արդյունքների մասին առաջին անգամ հրատարակվեց  2000 թվին:

2000 թվականին լույս է տեսնում Վարպետյանի  «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» մենագրությունը հայոց և համամարդկային քաղաքակրթության ծագումնաբանությունը Հայկ. լեռնաշխարհում սահմանելով առնվազը 12000 տարի…  ըստ որում, Վարպետյանը այդպիսի մարգարեությունը անում է իր ասելով, առանց տեղյակ լինելու Պորտասարից,   — անգամ ԶԼՄ-ներով ենթարկվեցինք ծաղրուծանակի, գրում է Վարպետյանը ֆեսբուքյան  իր էջում: Ես իհարկե կասկածում եմ, որ Վարպետյանը ամբողջ 6-7 տարի տեղյակ չէր այդ պեղումներից (այդ մասին նա լսել է Երևանում, 2001 թվականին, հեռուստացույց նայելուց), դա իհարկե շատ զարմանալի է, բայց երևի հնարավոր է: Ամենահետաքրքիրն ու զարմանալին թերևս մեծն Էաբանի մարգարեացումն է, նա ոչ միայն հայոց և համամարդկային քաղաքակրթության ծագումնաբանությունը Հայկ. լեռնաշխարհում սահմանում է  12 000 տարի, այլ նաև ցույց  է տալիս այդ թիվը ապացուցող հնավայրի տեղը…Հայկական լեռնաշխարհի  հարավ արևմտյան հատված, այսինքն ճիշտ Պորտասարի (Գյոբեկլի Թեփե) տեղադրությունը… Այս մարգարեացումից ամենահանճարեղը թերևս նշված տեղի վարպետյանական հիմնավորումն է. -«Հայաստանի լեռնաշխարհում կային բոլոր պայմանները, որպեսզի ծնվեր այնտեղ նեոլիտը: Եվ ինչո՞ւ հարավ-արևմտյան մասում, որտեղ կենտրոնանում են հնավայրերը, — շատ պարզ, դրանք դեպի արևը նայող լանջեր էին, հալվող ջուրը իր հետ բերում էր տիղմ, տիղմը ինքնստիքյան ոռոգման կարիք չուներ, բույսը աճում էր…»( ԾՆՆԴՈՑ –ԱՅԱ,  մաս II, տեսանյութի 47-48 րոպե, https://m.facebook.com/story.php?story_fbid=10158103456305792&id=65648670791&__tn__=-R), այսպիսի «երկաթյա տրամաբանությունից»  հետո կարծում եմ ոչինչ հնարավոր չէ ասել…

 

Պորտասարից հետո պատմության և հնագիտության մեջ հեղաշրջում կատարվեց: 5-6 հազար տարեկան հնություն ունեցող շումերա-եգիպտական քաղաքակրթությունը վերջն էր, մեկ էլ հանկարծ 12 հազարամյա տաճար, նույնիսկ աստղագիտական նշաններով ու քանդակներով: Պատկերացնո՞ւմ եք, հայկական ժայռապատկերները  ակադեմիական հնագետները վախից թվագրում էին մթա 2-ից 1-ին հազարամյակ…

Այսօր պատմությունը կրկնվում է, «Մեծն» Վարպետյանը առանց նույնիսկ տեղյակ լինելու Պորտասարից,  սահմանել է, որ հայոց և համամարդկային քաղաքակրթության ծագումնաբանությունը Հայկ. լեռնաշխարհում առնվազը 12000 տարի է… ու հանկարծ ինչ որ հայեր հաշվում և հայտնագործում են, որ Քարահունջ հնագույն հնավայրը հիմնադրվել է 32000 տարի առաջ… боже мой… Մանավանդ որ այդ մասին ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարում ոչինչ չկա գրված, մեծն Էաբանը մոլեգնում է…

Հիմա մի քիչ շեղվենք մեր այս պատմությունից, Վարպետյանը իր էջի գրություններից մեկում բողոքում է, որ «անգամ «Ծննդոց-ԱՅԱ» տեսությունը ցայսօր չի մարսված կամ անտեսված է, բացի բանագողություններից, շահարկումներից ու շեղումներից» (https://www.facebook.com/Alexandre.Varbedian/posts/10153724124065792/): Սա հավանաբար ճշմարտություն է, սակայն եկեք փորձենք հասկանալ, իսկ ինչպե՞ս պետք է նշված գիրքը մարսվեր, եթե գիրքը հրատարակվել է փոքր տպաքանակով (ընդհանրապես Վարպետյանի բոլոր գրքերը հրատարակվում են շատ շքեղ կազմով և ձևավորմամբ, բայց փոքր տպաքանակով), և գրեթե չի դրվում վաճառքի: Եթե մեծ տպաքանակի հնարավորություն չկա, ինչի՞ համար է այդ անիմաստ շքեղությունը, որի ծախսով կարելի էր մի քանի հարյուր օրինակ ավելին տպել: Պատմում են, որ Ստեփան Քիրիմիջյանը առաջարկել է Վարպետյանի գրքերից մեկը բազմացնել իր ֆինանսներով, սակայն Վարպետյանը կտրականապես մերժել է… Ես ինքս Երևանի իմ բարեկամներից մեկին խնդրեցի ձեռք բերել «Ծննդոց-ԱՅԱ» գիրքը, բայց որոնումներն ապարդյուն անցան, Վարպետյանի հայտնած հեռախոսահամարներից մեկը հայտնեց, որ ինքն կճշտի և կհայտնի գրքի մասին, բայց արդեն երկու ամիս ոչ մի լուր, ինձ ասացին, որ գիրքը արժե 45 000 դրամ…

Այդ դեպքում հարց է առաջանում, հարգելի Ալեքսանդր Վարպետյան, ո՞ւմ համար եք գրում ձեր այդքան թանկարժեք ու կարևոր գրքերը, եթե մեր ժողովուրդը հնարավորություն չունի գնելու այդ գրքերը (նրա բոլոր գրքերը շատ թանկ են), իսկ եթե նույնիսկ ինչ որ մեկին հնարավորություն է առաջանում գնելու, ուղղակի չի կարողանում ճարել:

Ինչ որ է, հիմա վերադառնանք մեր քարահունջի 32000 տարիքին, որից ուղղակի կատաղել է մեր էաբանը, այնպես է կատաղում, որ այդ լուրի տեղեկատվության տակ սկսում է ուղղակի հայհոյել… այո հայհոյել,  հետո իրար հետևից  գրություններ իր էջում, վերջի գրության մասին էլ կցանկանայի մի քանի խոսք ասել: Եվ այսպես, մեր մեծ վարպետը իր «Քարահունջի վերաբերյալ» (https://www.facebook.com/Alexandre.Varbedian/posts/10158238809515792) գրության մեջ հայտնում է. «Ըստ Հերունու հաշվարկների այն որպես աստղադիտարան օգտագործվել է մթա ≈5630 թվից, թեև իբր այն կառուցվել է ավելի վաղ…

— Առաջին անհեթեթությունը: Որպես ի՞նչ է կառուցվել և հետո ինչպե՞ս է վերափոխվել աստղադիտարանի… »

Պետք է ասել, որ Պարիս Հերունու ընդիմախոսները՝ Փիլիպոսյան և այլք, հիմա էլ մեր մեծ Էաբանը, սկսեցին խոսել միայն նրա մահից հետո, հարգելիս, չէ որ դուք ծանոթ էիք Հերունու հետ, սկզբնական շրջանում նույնիսկ լավագույն հարաբերություններ ունեիք նրա հետ և միայն գովաբանում էիք Հերունու աշխատանքները, ինչո՞ւ ձեր այդ հարցը հենց իրեն չէիք տալիս, չէ որ դուք քաջ եք և հենց համացանցում կարող եք նույնիսկ հայհոյել …   Նշենք, որ մեր էաբանի առաջին քննադատական հոդվածը, իր իսկ հայտարարությամբ պատրաստ էր (զարմանալի պատահականությամբ) հենց Պարիս Հերունու մահվան օրը (http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_081208_Qarahundj.htm?fbclid=IwAR0AJxIjGvMAeBrihtI4BvV2E2wRZAsN6Aehw8PSgsnjWcEHOM_eX94h5ac), որը մեծագույն խիզախում էր համեմատած այլ ընդդիմախոսների…

«- Արդ, ըստ Բյուրականի ոմն գիտաշխատողի, Քարահունջին տրվում է 32000 տարվա վաղեմիություն (ըստ այլոց՝ 12000, 14000 ևն ), երբ աստղագիտության սկզբնավորումը ընդունված է մոտ 5000 տարի…», շարունակում է Վարպետյանը գրառման մեջ, ինչպես տեսնում եք, այստեղ դերերը փոխվել են, երբ Վարպետյանը հայտարարեց քաղաքակրթության ծագումնաբանությունը Հայկ. լեռնաշխարհում առնվազը 12000 տարի է, ինչպես ինքն է գրում, — անգամ ԶԼՄ-ներով ենթարկվեցինք ծաղրուծանակի, հիմա էլ Վարպետյանն է ենթարկում Բյուրականի աշխատող գիտնականին ծաղրուծանակի, այսինքն՝ ինչպե՞ս եք համարձակվում, չէ՞ որ աստղագիտության սկզբնավորումը ընդունված է մոտ 5000 տարի… հավանաբար մեծ էաբանը համոզված է, որ ընդունված տեսությունները իրավունք ունի խախտելու միայն… ԻՆՔԸ…

« Հերունին հայոց ծագումնաբանությանը վերագրում է 40000 տարի, իբր համարյա Քարահունջի աստղադիտարանի չափ… Այս մեկ անհեթեթությունը արդեն չափազանց է և ոչ վայել թեկուզ ակադեմիկոս ռադիոֆիզիկոսին», Վարպետյանը իր այս պնդումը  ապացուցում է մի շատ «կարևորագույն» և չափազանց «ծանրակշիռ» փաստարկով. — «Մենք, մեր «Ծննդոց-ԱՅԱ» մոտ 1000 էջանոց մենագրությամբ ( Երևան 2000 թ.) հայոց ծագումնաբանությունը խիստ հանգամանալից դիտարկումներից հետո սահմանել էինք նվազագույնը շուրջ 12000 տարի:»  Այո, հենց այդպես, սա այնպիսի «ծանրակշիռ» փաստարկ է, որ եթե ակադեմիկոս Պարիս Հերունին այլ բան է գրում, սա արդեն չափազանց անհեթեթություն է …

Այնուհետև մեր հարգելի էաբանը կարծես թե չափն անցնում է, ակնարկելով, որ ակադեմիկոս Պարիս Հերունին օգտվել է իր աշխատանքներից. «Պ. Հերունու վաստակը մեծ է Քարահունջի դիտարկումներում և իհարկե զուտ ռադիոֆիզիկական գործունեությամբ: Հայագիտական ասպարեզում՝ ոչ ավելի, այն էլ Էության ազդեցությամբ ( բավական է համեմատել նրա աշխատությունների տարեթվերը և…»…, այս արդեն մեծ էաբանին պատիվ չբերող ակնարկին կա միայն մի պատասխան, եթե Պարիս Հերունին օգտվել է վարպետյանի հայագիտական մտքերից, ապա ի՞նչ է քննադատում այսօր Վարպետյանը, իր մտքերը՞…

Իսկ հիմա ամենակարևորը, մեր մեծ էաբանը իր այս քննադատությունների արանքում կարողանում է նաև ռեկլամել իր մեծությունը, հայտնելով, որ ինքը պատրաստվում էր հրատարակել իր արդեն պատրաստ նոր ու հիասքանչ գիրքը,  «Էության այս տարի 30-ամյակի առթիվ վաղուց պատրաստում էինք OPUS MAGNUM բացառիկ հատորի հրապարակումը, որն այլևս խուսափում ենք, «մարգարիտները խոզերի առջև սփռելու» հանգամանքից», «OPUS MAGNUM բացառիկ հատորը գալու էր ամբողջացնելու հայոց և համամարդկային մտքի համայնապատկերը: Այս իրավիճակում թերևս նպատակահարմար է այն հրապարակել հաջորդ սերնդում ….»: Պարզ ասած, քանի որ մեր ժողովուրդը խոզեր ու չարախոսներ են, այդ պատճառով էլ մեծ էաբանը իր հրաշալի ու բացառիկ գիրքը չի հրատարակելու (արժանի չենք), հետաձգելով հաջորդ սերունդի համար…

Հ.Գ. Համոզված ենք, որ Վարպետյանը շուտով կհրատարակի իր OPUS MAGNUM «բացառիկ» հատորը և  ամեն ինչ կանի, որ այն չհասնի (հասու չլինի) Հայ ժողովրդին …

 

Արա Հովհաննեսյան

Քաթար,  19.07.2020

Comments

comments

3 Comments

  1. Ո՞վ է այս պոռոտախոս, տգետ և մեծամիտ Արա Հովհաննիսյանը, ով իրեն թույլ է տալիս զրպարտանքներով դատողություններ անել ու ափր-ցփր վիրավորել մարդկանց: Վարպետյանի և նրա գործերի մասին խոսել են մեր մեծագույն երախտավորները, որոնց կեղտն անգամ չարժե: http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm Եվ Բնաբանն էլ հրապարակում է սրա զառանցանքները, առանց ստուգելու ճիշտն ու սխալը: Նման դեպքերում քաղաքակիրթ երկրներում հնարավորություն են տալիս պատասխանել զրպարտիչին:

  2. Ձեր այդ Արան տկարամիտ է: Այդ ո՞ր բարձր գիտությունն է արվում «ժողովրդի համար», ասենք բարձրագույն մաթեմատիկան կամ հարաբերականության տեսությունը: Գամկրելիձե-Իվանովի տեսությունն էլ հրապարակված էր ողջ ԽՍՀՄ-ի համար ընդամենը 5000 օրինակով, երբ անգամ լեզվաբաններին չէր բավականեցնում…Արան խայտառակ թույլ և հիմար է մտածում: Էլ չխոսելով ստերի մասին: Բնաբանին բնավ ոչ վայել, էլ չխոսելով ողջամիտ մտավորականության մասին…

Leave a Reply

Your email address will not be published.


*