ԱՆ-ի նախատոնական խորհրդատվությունը

սեղանԱռողջապահության նախարարությունն այս տարի հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել։ Հրապարակել է տոնական սեղանի սննդամթերքի պահպանման ժամկետները, որոնք խորհուրդ ենք տալիս անպայման հաշվի առնել՝ տոնական սեղան գցելիս:
Այսպես, թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:
Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել 24 ժամ:
Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազըրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել48 ժամ:
Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*