ՏՈՆԱԿԱՆ ՓԱԽԼԱՎԱ

փախլավաՏՈՆԱԿԱՆ ՓԱԽԼԱՎԱՅԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Կարագ կամ մարգարին – 500 գ,թթվասեր – 600 գ,ալյուր – 5 բաժակ,սոդա – 1 թ. գդ.միջուկի համար.ընկույզ կտրատած – 2 բաժակ,շաքարավազ – 1 բաժակ,դարչին – 0.5 թ.գդ.,ձու – 1 հատ,մեղր – 1 բաժակԿարագը խորանարդիկների բաժանել: Ալյուրը մաղել, լցնել սեղանի վրա: Կարագի խորանարդիկները լցնել ալյուրի վրա և դանակներով կտրատել, խառնել:
Ձեռքերով խմորին չդիպչել: Խառնել այնքան, որ խառնուրդը նմանվի խոնավ ալյուրի, շատ փոքր գնդիկներով: Զանգվածի մեջ փոս անել: 200 գ թթվասերին 1/3 թ. գդ. սոդա խառնել, երբ թթվասերը բարձրանա, լցնել ալյուրի վրա: Կրկին դանակներով խառնել մինչև համասեռ դառնալը: Եվս 200 գ թթվասեր 1/3 թ. գդ. սոդայի հետ խառնել, լցնել խմորի վրա: Երբ խմորը նորից միատարր դառնալ, լցնել թթվասերի վերջին բաժինը: Փափուկ խմոր կստացվի: Այն ձեռքերով թույլ սեղմել, գունդ անել, կիսել: Ամեն գունդը բացել, 25 գ կարագ քսել, ծրարաձև ծալել, դնել սառնարան երկու ժամով: Նույն ձևով բացել երկրորդ գունդը, դնել սառչելու: Երկու ժամ անց խմորը հանել, բացել, քսել 25-ական գր. կարագ, ծրարաձև ծալել, նորից դնել սառնարանի մեջ:
Լավ կլինի, եթե խմորը ողջ գիշեր մնա սառնարանում: Միջուկի համար երկու բաժակ ընկույզ կտրատել, խառնել շաքարավազի, դարչնի և ձվի սպիտակուցի հետ: Խմորներից մեկը, որն ավելի փոքր և անհարթ կլինի, բացել տապակի չափով: Վրան լցնել ընկույզով միջուկը, համաչափ տարածել: Բացել համեմատաբար մեծ խմորի գունդը, դնել միջուկի վրա, եզրերն ամրացնել, որ միջուկը դուրս չգա: Ձվի դեղնուցը հարել, քսել խմորի վրա: Այնուհետև զգուշորեն կտրատել խմորը նախ ուղղահայաց գծով, ապա շեղ, որպեսզի ստացվեն փախլավաձև կտորներ: Դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ, թխել, մինչև բարձրանա ու կարմրի: Հանել, վրան լցնել մեղրը այնպես, որ բոլոր կտորների վրայով հոսի: Թողնել սառչի, կտրատել և մատուցել:

Comments

comments

Դիտվել է 2,087 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով