ԻՄԱՍՏՈՒՆ ՈՒ ԽԵԼԱՑԻ ԿԱՆԱՆՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ:
_ Խելացի կինը հայտնաբերելով, ամուսնու կամ ընկերոջ սխալը, աչքը կմտցնի: Ու անպայման կհիշեցնի, որ ինքն այդ մասին զգուշացրել էր:
_ Իմաստուն կինը՝ կսատարի, կսրտապնդի, իսկ երբեմն՝ ցույց էլ չի տա, որ ինչ որ բան նկատել է:
_ Խելացի կինը, դժվար դրության մեջ, կփորձի իրադրությունը իր ձեռքը վերցնել ու կսկսի սովորեցնել ամուսնուն ինչպես ճիշտ ապրել:
_ Իմաստուն կինը նրբանկատորեն կուղղորդի և թիկունք կլինի նպատակի իրականացման գործում:
_ Խելացի կինը, երեխաներին մաթեմատիկա կսովորեցնի, առանց որև բան հաշվի առնելու:
_Իմաստուն կինը — երեխաների մեջ անհատ կտեսնի:
_ Խելացի կինը, աշխատավայրում կջանա բոլորից լավը լինել ու սխալներ թույլ չտալ:Այդուհանդերձ աշխատակիցներից շատերը, նրան շա՜տ զգուշորեն կվերաբերվեն:
_ Իմաստուն կինը, աշատավայրում սիրո ու ջերմության մթնոլորտ կստեղծի:
_ Խելացի կինը անընդհատ կխառնվի իր արդեն հասակ առած զավակների կյանքին, տալով նրանց չպահանջված խորհուրդներ ու խրատներ, պատմելով թե ինչպես է պետք ճիշտ դաստիարակել երեխաներին:
_ Իմաստուն կինը թույլ կտա երեխաներին, ինքնուրույն կյանքի փորձ ձեռք բերել, բայց կսատարի ցանկացած պահի:
_ Խելացի կինը կպայքարի սկեսրոջ ազդեցության դեմ, ատամներով պաշտպանելով իր անկախությունը ծնողներից, վիճելով նրանց հետ, ամեն մի տրված խորհրդի պատճառով:
_ Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել, համաձայնվել : Ու անել իր ասածով: Մեծ Սիրով:
_ Խելացի կինը ցանկանում է փոխել ամբողջ աշխարհը, վերափոխել իր շրջապատի բոլոր մարդկանց:
_ Իմաստուն կինը կսկսի ինքը փոխվել, մնացյալին էլ ընդունելով այնպիսին, ինչպիսին կան:
_ Խելացի կինը մտածում է, թե երջանիկ է նա, ով ճիշտ է:
_ Իսկ իմաստուն կինե գիտե՛, որ ճիշտ է նա, ով երջանիկ է:
թարգմանություն՝ Օլգա Վալյաեվայի՝ «Կանանց բոլոր դարդերը՝ խելքից են» հոդվածից…
Leave a Reply