Իրան-Հայաստան համագործակցություն

իր-հաԹեհրանում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ:

Նախարարի խոսքերով այս ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներն են․ — «Իրանով անցնող բոլոր բեռները, որոնք գնալու են Եվրոպա կամ Ռուսաստան, փորձելու ենք մեքենաներով բերել մինչև Երասխ, այդտեղից գնացքներով Փոթի, որտեղից էլ նավով դուրս գանք Եվրոպա»:

Հայաստանով այդ ուղու անցնելը ապահովելու համար, այս տարի մեկնարկելու է Հյուսիս — Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ կայարանին, որն էլ երկաթուղային կապ ունի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ: Այս ճանապարհի ամենադժվար մասը Ագարակից Քաջարան հատվածն է: Նախարարի խոսքերով պետք է ջանք գործադրվի, քանի այստեղ կարող ենք շահել և ժամանակ և Քաջարանից Սիսիան՝ մոտ 60 կմ ճանապարհ:

Նման տրանսպորտային միջանցքի կարևորությունը հատկապես ընդգծվել էր Հայաստանի ու Իրանի նախագահների օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Հասան Ռոհանին, մասնավորապես ասել էր․ — «Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին»:

Պայմանավովածություն է կայացել, փորձնական ուղեբեռ՝ երկու մեծ բեռնարկղ, Բոմբեյից — Իրանով, Պարսից ծոցով, Հայաստանով հասցնել Սև ծով և այնտեղից Եվրոպա՝, որպեսզի ճտվի տեղափախման արժեքի հստակ գինը:Ինչպես նաև պայմանավորվել են երկու մեքենա Հայաստանից Իրանի տարածքով ուղարկել Իրաք՝ ճշգրտելու տարանցման գինը, որպեսզի այդ ուղին նույնպես  կարողանան գործարկել:

Նախարարի խոսքով, իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի — Վայոց ձոր — Սևան տարբերակի փոխարեն՝ Մեղրի — Վայոց ձոր — Երասխ: Նրա փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Երևան են ժամանելու իրանցի մասնագետները՝ ուսումնասիրելու նոր տարբերակը․ Իրանական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերել նոր երկաթգծի տեխնիկական ուսումնասիրության և վերջնական նախագծերի հարցում մասնակցություն ունենալու և օգնություն ցուցաբերելու հարցում:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*