«ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ №18
Ամփոփ –Պահպանության չափանիշերը։ Դավադիրներին հետևելը։ Բացահայտ պահպանությունը՝ իշխանության մահն է։ Հուդայական թագավորի պահպանությունը։ միջավայրում: Իշխանության առեղծվածայնության վարկանիշը: Կալանք՝ առաջին կասկածով:
Երբ մեզ անհրաժեշտ լինի ուժեղացնել պահպանության խիստ կանոնները (որն ինքնին սարսափելի թույն է իշխանության հեղինակության համար), մենք կկազմակերպենք ձևական անկարգություններ կամ դժգոհությունների դրսևորում, բարձրաձայնած հմուտ հռետորների կողմից: Այդ հռետորներին կմինան նաև համակիրները: Սա էլ մեզ առիթ կտա խուզարկությունների ու հսկողությույուն սահմանելու՝ գոյերի ոստիկանության շարքերում եղած մեր ծառայակատարների ձեռամբ։
Քանի որ դավադիրների մեծամասնությունը գործում է «արվեստի սիրույն», հանուն շատախոսության, ապա, մինչ նրանց կողմից գործողությունների դրսևորումը, մենք նրանց չենք անհանգստացնի, այլ միայն նրանց միջավայր կներդնենք դիտորդներ՝ հետևող տարրեր… Պետք է հիշել, որ իշխանության հեղինակությունը նսեմանում է, եթե նա հաճախակի է հայտնաբերում իր դեմ նյութված դավադրություններ․ սրանում արտահայտված է սեփական անկարողությունը խոստովանելու կամ որ ավելի վատ է սխալականության կանխավարկածը։ Ձեզ հայտնի է, որ մենք ոչնչացրեցինք Թագավորող գոյերի հեղինակությունը նրանց նկատմամաբ իրականացրած հաճախակի մահափորձերով, մեր գործակալների՝ մեր հոտի կույր ոչխարների միջոցով, որոնց շատ հեշտ է մի քանի ազատական հայտարարությամբ մղել հանցագործությունների, միայն թե դրանք քաղաքական երանգավորում ունենան: Մենք կհարկադրենք կառավարողներին խոստովանել սեփական անճարակությունը՝ բացահայտ պահպանության մասին հայտարարելով ու դրանով էլ կկործանենք իշխանության հեղինակությունը:
Մեր տիրակալը կպահպանվի միայն ամենաաննկատ թիկնազորի կողմից, քանզի մենք թույլ չենք տա նույնիսկ ենթադրել, թե նրա դեմ կարող է գոյություն ունենալ այնպիսի պետական դավադրություն, որի հետ նա անկարող լինի պայքարել և կարիք ունենա դրանից թաքնվելու:
Եթե մենք նման միտք իսկ թույլ տանք, ինչպես դա արել և անում են գոյերը, ապա դրանով դատավճիռ ստորագրած կլինենք եթե ոչ անձամբ նրա, ապա ոչ հեռու ապագայում`նրա թագավորական տան (դինաստիայի) համար: Խստիվ պահպանվող արտաքին դրսևորմամբ, մեր տիրակալն իր իշխանությունը կգործածի միայն ի շահ ժողովրդի, բայց բնավ ոչ յուրայինների ու դինաստիական օգտին։ Դրա համար էլ, այդ արտաքին վայելչություն պահպանումով, նրա իշխանությունը հարգանք կվայելի ու կպաշտպանվի հենց հպատակների կողմից, նրան կաստվածացնեն այն գիտակցումով, որ հենց նրա հետ է կապված պետության ամեն մի քաղաքացու բարեկեցությունը, քանի որ նրանից կախված կլինի հասարակական կացութաձևում տիրող կարգ ու կանոնը…
Թագավորի պահպանության բացեիբաց կազմակերպումը, կնշանակի ի ցույց դնել, նրա հզորության կազմակերպման թույլ կողմերը։
Մեր տիրակալը ժողովրդի մեջ գտնվելիս միշտ կլինի շրջապատված՝ իբրև թե հետաքրքրասեր կանանց ու տղամարդկանց բազմությամբ, որոնք կզբաղեցնեն նրան մոտ գտնվող առաջին շարքերը՝ արտաքնապես ասես պատահականորեն, սակայն զսպելու համար հետևի շարքերին, իբր՝ կարգապահության հանդեպ դրսևորած հարգանքից ելնելով: Դա կսերմանի զսպվածության օրինակ նաև մնացյալի մոտ: Եթե ժողովրդի մեջ հայտնվի որևէ խնդրատու, որը ջանում է շարքերի միջով առաջանալով դիմումը փոխանցել, ապա առջևի շարքերը պարտավոր են ընդունել այդ խնդրագիրն ու խնդրողի աչքի առաջ այն փոխանցել տիրակալին, որպեսզի բոլորն իմանան, թե խնդրանքները հասնում են հասցեատիրոջը, հետևաբար, գոյություն ունի հենց տիրակալի վերահսկողությունը:
Իշխանության փառապսակի գոյության համար պահանջվում է, որպեսզի ժողովուրդը կարողանա ասել՝ «երբ այդ մասին Արքան իմանա» կամ «Արքան դրա մասին կիմանա»:
Թիկնապահության գործառույթի պաշտոնական ներդրմամբ, կորսվում է իշխանության առասպելական հեղինակությունը, որոշակի խիզախության առկայության դեպքում, ամեն ոք կարող է իրեն իրադրության տեր զգալ, խռովարար մեկը կգիտակցի իր ուժն ու առիթի դեպքում՝ կորսա պահը, իշխանության հանդեպ մահափորձ անելու … Գոյերին մենք այլ բան էինք քարոզում, ուստիև կարող ենք տեսնել օրինակը, թե ինչի հասցրեց նրան բացեիբաց թիկնապահության կիրառկումը։
Մեզ մոտ հանցագործները կձերբակալվեն հենց առաջին՝ քիչ թե շատ հիմնավորված կասկածի դեպքում. պետք չէ հնարավոր սխալ գործելուց վախենալով՝ փախուստի հնարավորություն ընձեռնել քաղաքական հանցանքի կամ զանցանքի մեջ կասկածվողներին, որոնց հանդեպ մենք կլինենք իրավամբ անողոք: Եթե ինչ որ տեղ հնարավոր է՝մեծագույն ջանքերի գնով, թույլատրել սովորական հանցանքներ ծնող հանգամանքների քննարկումը, ապա չկա ներողամտություն հանդեպ անձինք, որոնք զբաղվում հարցերով, որոնք՝ իշխանություններից բացի, ոչ ոք հասկանալ չի կարող… Եվ ի վերջո, ոչ բոլոր իշխանություններն են, որ գլուխ են հանում իրական քաղաքականությունից…
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ № 19
Ամփոփ — Խնդրագրեր ու ծրագրեր ներկայացնելու իրավունքը: Խռովարարություն: Քաղաքական հանցագործությունների դատապարտելիությունը: Քաղաքացիական հանցագործությունների գովազդ:
Եթե մենք թույլ չենք տալիս զբաղվել ինքնուրույն քաղաքականությամբ, ապա դրան հակառակ, խրախուսելու ենք կառավարության դիտարկմանը հասցեագրված տարատեսակ զեկուցումներ կամ խնդրագրեր՝ ժողովրդի կենցաղը բարելավելուն միտված բազմապիսի ծրագրերով. այն մեզ համար կբացահայտի մեր հպատակների թերություններն ու երազանքները, ինչին մենք կպատասխանենք կամ իրականացմամբ, կամ էլ տրամաբանված մերժումով, ինչը կապացուցեր դատողություններ անողի կարճատեսությունը:
Խռովարարությունը ոչ այլ ինչ է, քան՝ շան հաչոցը փղի վրա: Ոչ ոստիկանական, այլ հասարակական առումով լավ կազմակերպված կառավարության համար, շունը հաչում է փղի վրա՝ չգիտակցելով նրա ուժն ու նշանակությունը: Բավական է միայն՝ բարի օրինակով ի ցույց դնել մեկի կամ մյուսի նշանակությունը, որպեսզի շները դադարեն հաչելուց ու սկսեն շարժել պոչերը՝ հենց կնկատեն փղին:
Որպեսզի ի չիք դարձնենք քաղաքական հանցագործության առաքինի լինելու համարումը, մենք նրան կնստեցնենք դատապարտյալի աթոռին՝ գողության, սպանության և այլ նողկալի ու կեղտոտ հանցանքների հետ մի շարքում: Այդժամ, հասարակական կարծիքն իր ընկալման մեջ կմիախառնի հանցագործության այդ տեսակը՝ ցանկացած մեկ այլի անպատվության հետ և կխարանի միանման արհամարանքով:
Մենք ջանացինք, և հուսով եմ հասանք նրան, որ գոյերը հասու չեղան խռովարարության դեմ պայքարի այս մեթոդին: Դրա համար, մամուլի միջոցով ու ելույթներում, մասամբ նաև՝ խելամտորեն հեղինակած պատմության դասագրքերում, մենք գովազդեցինք մարտիրոսությունը՝ իբր թե խռովարարների կողմից իրենց վրա վերցրած, ընդհանուր բարօրության գաղափարի համար:Այս գովազդը ընդլայնեց ազատականների քանակն ու կազմը, և հազարավոր գոյերով համալրեցին մեր կենդանի գույքի շարքերը:
(շարունակելի)
թարգմանությունը ռուսերն բնագրից՝ Հիքսոս Արթուրի
Leave a Reply