Արտագաղթ կամ «Չհայտարարված մահվան խրոնիկա»

ArmeniaՔսաներրորդ դարասկզբին` 1910-ին, արդեն մեծ տերությունների գաղտնի ծառայություններին հայտնի էր, որ հայ էթնոսը պետք է ոչնչացվի .(Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանի նամակը Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարարին . սըր Դ.Լոութըրիից սըր Չ.Հարդինգին , Ստամբուլ , 29 մայիսի, 1910թ.: Այս նամակ – փաստաթուղթը առաջին անգան լույս է տեսել Լոնդոնում հրապարակվող «Journal of Middel Estern Studies» թիվ 1-ում`,1971թ.Հեղինակը`արաբ պատմաբան Էլի Կեդուրիե:
Այն որպես փաստաթուղթ տպագրել է Յու. Վորոբեւսկին իր «Ճանապարհ դեպի Ակրոպոլիս.Օձի քայլը» գրքում,1999թ. Մոսկվայում, որտեղից էլ կրճատումներով արտատպվել է «Գոլոս Արմենիի» օրաթերթում 2001թ.04.թիվ 19 համարում:
Ավելի ուշ`1919թ. Փարիզի Խաղաղության խորհրդաժողովի ընթացքում ամերիկյան`«Outlook and independeent» ամսագրի թղթակից Լինկոլն Ստեֆանսը, ով նույնպես պատահական դեմք չէր.նա եղել է Տրոցկու մերձավորներից մեկը , հանդիպում եւ հարցազրույց է վարում Արաբիայի Լոուրենսի ` ( Lourens of Arabia) հետ , որը ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի «Intelligence service» գաղտնի ծառայության գործակալ եւ հետախույզ էր: Այդ հարցազրույցը առաջին անգամ տպագրվել է ` նույն «Outlook and independeent» ամսագրի 1931-թ. հոկտեմբերի 14-ի համարում:
Արեւմտյան քաղաքական գործիչներից Արաբիայի Լոուրենս առաջինն էր, որ անկեղծ խոստովանեց հայերին տեղահանելու եւ ոչնչացնելու անհրաժեշտությունը: Այսպես, հայկական հարցի հիմնական լուծումը նա տեսնում էր հայերին ֆիզիկապես ոչնչացնելու մեջ: Ստորեւ ներկայացվող մեջբերումը մի հատված է այդ հացազրույցից:
«Ինքն էլ է լսել, որ Հայաստանը պետք է մասնատվի. Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա, բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է հայերի վրա լինի: Մեկ ուրիշ դաշնակից, ոչ բրիտանացիք, այլ մի ուրիշ հավասարաչափ գործնական տերություն, պետք է ստանա Հայաստանը: Երկխոսությունը շարունակվում է…
-Բայց , -առաջարկեցի ես,-Ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի,որը պետք Է մշակի դրանք: Հանքեր, նավթի պաշարներ, բերրի հողեր, մի խոսքով `բնական հարստություններ,-համբերությամբ բացատրեցի նրան,-ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց այն աշխատուժի , որ պետք է մշակի եւ զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկները բնական աշխատուժ են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը , լավագույնը:
…  -Ես կոչ եմ անում, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն «հայերը Հայաստանի համար»:
Եվ քանի որ հայերը , ըստ Լոուրենսի , «ամենախելացի ,ամենակատարյալ ընտրասերված,ամենաբարձր զարգացած ցեղն է աշխարհում`քաղաքակրթության տեսակետից», եւ հենց նրանք կխանգարեն իրենց հասնելու բաղձալի նպատակին` տիրելու Հայկական բարձրավանդակին` եւ ոչ միայն` ապագայում ստեղծել Մեծ Միջին Արեւելք… ուստի նրանց պետք է բնաջնջել…
( Ուշադրություն դարձրեք այս ձևակերպմանը`«հայերը Հայաստանի համար»:Կարծում ենք վերջին քսան տարում ի կատար է ածվում հենց այս ծրագիրը…)
Ունենալով աշխարհաքաղաքական մեծ, հեռահար նպատակներ , Արեւմուտքին խանգարում էր հայերի եւ Հայաստանի գոյությունը:Նախապես 1879 թ. Անգլիայի լորդերի պալատի նախագահ Դիզրաելիի որոշնամբ աշխարհագրական քարտեզներից ջնջելով Հայաստան անունը, տարածքը անվանվեց Անատոլիա, որը հունարեն բառ է եւ նշանակում է արեւելք , ավելին `արեւելյան Անատոլիա , բառացի նշանակում է արեւելյան արեւելք , որն անհեթեթություն է… :
Այդ անտեսանելի, ես կասեի յոթ գլխանի Հիդրան իր նախագծի գործնական կիրառությանը անցավ 1915 թվականից , իհարկէ , նախապես մի քանի անգամ փորձելով հայերի զանգվածային ջարդեր կազնակերպել (1894-96թթ., 1909թ.): Փորձը կար եւ հաջողությունը երաշխավորված էր.1915թ. իր բուն հայրենիքում ցեղասպանելու ճանապարհով հայերից «մաքրելով» պատմական Հայաստանը` որոշ «թյուրիմացաբար» փրկվածներ հայտնվեցին նորընծա Սովետական Հայաստանում, որտեղ նույնպես հասան հիդրայի շոշոփուկները. մի անտեսանելի ձեռք ամենայն հետ¨ողականությամբ շարունակեց նրանց տեղահանությունը եւ մաս- մաս ոչնչացումը այժմ արդեն ստալինյան ռեժիմի ձեռքով:
Ահա մի փաստաթուղթ, որը տպագրվել է 1924թ. «Արձագանք Փարիզի» պարբերականում: Այս հրահանգը ստացվել է բոլշեւիկյան կենտրոնական կոմիտեից, որը այսպես ձեւակերպել եւ ի կատարման է հանձնարարել ոչ անհայտ Արտաշես Կարինյանը:
«Երկրի մեջ եղած 300 հազար գաղթականությանն էլ պետք է ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ: Հայաստանը կարող է խնդրել մյուս հանրապետություններից հող…Այդպիսի հողեր քիչ չեն Հյուսիսային Կովկասում Դոնի շրջանում եւ Կուբանում: 300 հազար հայ գաղթականների բնակեցումը Խորհրդային միության հսկայական տերիտորիայի վրա ավելի հեշտ է , քան թէ սոված ու քայքայված Հայաստանում: Այդ գաղթականության բնակեցումը կազատի Հայաստանին ծանր բեռից, որ խեղդում է նրան:
Այդ ձեւով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ եւ կստեղծվի ավելի ամուր պատվանդան Մերձավոր Արեւելքի ժողովուրդների միության համար: Վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար , որը մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ:
Եզրակացություններ
Ա. Հայաստանը հողային ազատ ֆոնդ չի ունեցել, չունի եւ նախատեսելի ապագայի մեջ չի կարող ունենալ:
Բ. Այդ ֆոնդի բացակայությունն է եղել պատճառը,որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին»:
Գ. Այդ ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ նաեւ այսօր վառ ու կենդանի է «միացյալ եւ անկախ Հայաստանի» գաղափարը ժողովրդական զանգվածների մեջ:
Սրանից ելնելով պետք է վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ:
1924թ.նոյեմբերի 26
Ա.Կարինյան»
Արդեն 100 տարի է , որ այս գործնթացը շարունակվում է եւ որի գերագույն նպատակն է` թույլ չտալ հայերին ինքնագիտակցության գալ, սերունդների միջեւ կապը խզել, ամեն գնով ջնջել պատմական հիշողությունը, հնարավորինս ոչնչացնել տեղում , իսկ եթե ոչ, տեղահան անել ,կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ կամ տեղում դանդաղ վերանան , կամ կամավոր արտագաղթեն : Ինչպես տեսնում եք` օրվա հայրենի իշխանությունները նույնպես լծված են այս գաղափարին , ըստ այդմ, ակնկալելով սեփական շահը…
Օգտվեով ստեղծված քաղաքական եւ սոցիալական ծանր կացությունից` հայերի գենոֆոնդի նպատակային ոչնչացումը, տարբեր պատրվակներով ,(նացիոնալիզմ , կուլակաթափություն , ազգի դավաճան , ժողովրդի թշնամի եւ այլն) շարունակվեց նաեւ 1926-1937թթ .| Շուտով սկսված երկրորդ համաշխարհային պատերազմը եւս մի հնարավորություն տվեց .
հանրապետությունում եղած 1մլն 200 000 հայերից պատերազմ զորակոչվեց 250 000 – ը:Խորհրդային մյուս հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանից եւ Վրաստանից , ինչպես նաեւ Սփյուռքից պատերազմին մասնակցեց եւս քառորդ մլն. հայ: Այսպիսով, երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 0,5-մլն-ից ավելի հայ, որից մոտ կեսը զոհվեց մարտի դաշտում:
(Ի դեպ, Հայաստանը երկրորդ համաշխարհային պատերազմում այնքան զոհ է տվել , ինչքան 40 մլն բնակչություն ունեցող եւ հակահիտլերյան կոալիցիայի մեծ եռյակի անդամ Անգլիան):
Բնաջնջման նոր փուլն սկսվեց 1946-1949թթ. , որի հիմնական զոհերը դարձան հայրենադարձները . ավելին `1949 թվականին աքսորվում էին ոչ միայն Խորհրդային Միության տարածքում գտնվող հայերը , այլեւ Վրաստանի , Բուլղարիայի , Ռումինիայի , Արեւմտյան Ուկրաինայի , Լեհաստանի , նախկին Տրանսիլվանիայի, հատկապես էթնիկ հայ մտավորականությունը. արդյունքում , հարյուր հազարավոր հայեր հետապնդումից խուսափելու համար, հրաժարվեցին իրենց ազգությունից : Այսօր նրանց մի մասը ոչնչացված է, իսկ մյուսը ` ուծացած :
Հայերի համակարգված բնաջնջումը կարծես թե կանգ առավ 1955-1988թթ.-ներին , այսինքն մինչեւ արեւմտյան ծագում ունեցող գորբաչեւյան «Գողգոթա» ծրագրի գործադրումը: 1988թ. Սպիտակի երկրաշարժը , որի մասին այսօր արդեն անթաքույց գրում են , որ այն սովետական նոր`լիտոսֆերային զենքի առաջին փորձարկումն էր ,որի աշխարհագրական վայրը ամենեւին պատահական չէր ընտրված (տես` WWW.AIF.Ru /No 9, 2011,հեղինակ Սավելի Կաշնիցկի): Ըստ պաշտոնական տվյալների այն խլեց 25 000 մարդու կյանք,իսկ ,իրականում` կրկնակի … Եվս կես միլիոն բնակչություն գաղթեցվեց –տարաբնակեցվեց: Երկրաշարժին հաջորդած «հեղափոխությունն» ու արցախյան պատերազմը ակամայից նույնպես հանգեցրին նույն նպատակի իրագործմանը` քայքայել երկիրի տնտեսությունը, ունեզրկել բնակչությանը , ստեղծել կյանքի անտանելի պայմաններ եւ դրանով իսկ նպաստել երկրի հայաթափմանը:
Պատահական չէ նաեւ այն, որ 450 000 ադրբեջանահայությունից Հայաստան եկավ ընդամենը 1/5-ը , իսկ նրանց ճնշող մեծանասնությունը անաղմուկ , անտեսանելի եւ արագ տեղափոխվեցին ԱՄՆ , Ռուսաստան, եւ այլուր. միայն թե ոչ Հայաստան, (պատկերացրեք եթե նրանք մեր իշխանությունների ջանքերով բնակեցվեին ազատագրված տարածքներում, այսօր բոլորովին այլ կերպ կլիներ քաղաքական-դեմոգրաֆիական իրադրությունը արցախյան հակամարտության գոտում:
Սակայն, մեծ տերությունները որոնք այդքան ջանք են գորադրել, ծրագրել եւ ֆինանսավորել են Հայաստանի հայաթափումը , թույլ կտայի՞ն ավելի ուժեղ եւ հզոր Հայաստանի գոյությունը…
Երբ հրապարակ եկավ Լ.Տեր-Պետրոսյանն իր վարչախմբով , նրանց օրակարգի ամենաառաջնահերթ խնդիրն էր Հայաստանը հնարավորինս արագ հայաթափելը , հարկ կա՞ արդյոք հիշեցնելու նրանց գործադրած մեթոդները` էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերական ձեռնարկությունների հարկադրված պարապուրդ , սով , ունեզրկում, երկրի ամբողջ տնտեսության եւ ֆինանսական համակարգի վայրասլաց անկում … Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք է ապրի է 1 մլն-ից պակաս հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի երկրների շահերը :
Ինչպես տեսնում եք, այսօր այդ մասին է խոսում Լ.Տ.Պ-ն, եւ նրա կողմից «անընդունելի» վարչապետ Տ.Սարգսյանը , որի ներկայիս քաղաքականությունը եւս ուղղորդված է նույն նպատակին` վարկերի եւ հարկերի տակ խեղդել երկրի զարգացումը , ստեղծել այնպիսի պայմաններ , որոնք անտանելի կդարձնեն մարդկանց կյանքը , նպաստել արտագաղթին, դրանով իսկ ստեղծել պայմաններ Հայաստանի` որպես պետության վերջնական սնանկացման եւ լուծարման համար:
Հայտնի բան է, որ երիտասարդությունը երկրի ապագան է: Արդյո՞ք պատահական է , որ 3 մլն բնակչություն ունեցող երկրում գործում են 5 արտասահմանյան համալսարաններ`ամերիկյան, ֆրանսիական , սլավոնական , գերմանական , եվրոպական, եւ մի քանի ռուսական ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր, որոնց շրջանավարտները սպասարկելու են համատասխան երկրների շահերը: Չմոռանանք նաեւ դրսից պարտադրվող օտարալեզու դպրոցների բացումը: Ի դեպ, փոխելով ազգի լեզվամտածողությունը , փոխվում է նաեւ հոգեբանությունը , մարդը կառավարվում է այն լեզվով , եւ ծառայում է այն լեզվին, որով մտածում է : Լեզվամտածողության փոփոխությունը հավասար է հոգեփոխությանը կամ ինքնության կորստին : Սա եւս ասիմիլյացիայի հզոր զենքերից մեկն է , որը հայերի դեմ կիրառվել է Հայաստանում պարսկահռոմեական եւ պարսկաբյուզանդական մրցակցության ժամանակներից ի վեր: Ասիմիլացիոն այդ քաղաքականությունը ավելի նրբացված մեթոդներով կիրառվուն է նաեւ այսօր:
Օրինակ`Լեհաստում,Ռումինիայում,Տրանսիլվանիայում,Վրաստանում,Ռուսաստանում իսկ այսօր արդեն Ամերիկայում, որտեղ մոտ 2 մլն հայերից հայերեն են խոսում եւ իրենց հայ են համարում միայն տաս տոկոսը:
Ավելին ` հեռուստատեսությամբ այսօր անթաքույց գովազդվում է անվճար կրթությունը Եվրոպայում: Հետաքրքիր չէ՞ արդյոք իմանալ , ովքե՞ր են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք շահագրգռված են արտասահման տանել հայ երիտասարդներին վճարելով նրանց բոլոր ծախսերը:Միգուցե՞ դրանք ֆինանսավորվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից. արդյո՞ք սա մի յուրատեսակ տրաֆիքինգ չէ: Նույնը թերեւս անում է Ռուսաստանի դեսպանատունը , հրավիրելով հայ երիտասարդներին Ռուսաստանի ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանալու.Հարց` ինչո՞ւ Ռուսաստանը նմանօրինակ «ակցիա» չի իրականացնում, օրինակ, իր ազգակից Բելոռուսիայում , կամ դաշնակից Ադրբեջանում , կամ վերջապես աղքատության շեմից ներքեւ գտնվող իր 18 միլիոնի հասնող սեփական քաղաքացիների նկատմամբ :
Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունները: 1996թ.Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ մի կոնֆերանս , որտեղ ներկա էին Անգլիայի , ԱՄՆ-ի ,Վրաստանի , Թուրքիայի պատվիրակությունները ,եւ ուր խոսվում էր Հայաստանի ապագայի մասին , որպես ծառայություններ մատուցող , կամ ըստ մեր վարչապետի` ծառայություններ արտահանող երկիր , իմա` նաեւ մարդկային ներուժ: 1993թ. թուրքական թերթերից մեկը գրեց , որ եթե Հայաստանը իր գիտաարդյունաբերական հզորությամբ մնա եւ զարգանա, ապա տարածաշրջանում կդառնա նոր «Իսրայել» , որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ :Իսկ ին՞չ անել…Ցավոք , մենք մեր մաշկի վրա զգացինք , թե ինչպես եւ ում միջոցով կարելի է ոչնչացնել մի ծաղկուն պետություն…
Ես կարծում եմ, որ մենք շատ մեղավոր ենք, որ այսօր արդեն նախկին պետական հանցագործներին, պատժելու , դատական պատասխանատվության կանչելու փոխարեն, թույլ ենք տվել վերակենդանանալ,ավելին` շարունակել իրենց ավերիչ , ապակողմնորոշիչ եւ այլասերող գործունեությունը,հանդես գալ երկրի եւ ժողովրդի «փրկչի դերում:»
Այսօր որտեղի՞ց են ուղղորդվում այդ գործընթացները : Ըստ իս ,ի շարս նաեւ այլ աղբյուրների` 1921թ . մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրից , որն այսօր ներկայացվում է որպես եվրասիական գաղափարախոսություն , Եվրասիա հիմնադրամ ,Եվրասիա համալսարան, որը միգուցե ենթադրում է թուրք-ռուսական դաշի՞նք ի հաշիվ Հայաստանի եւ նրա շահերի: Ռուս-հրեական բոլշեւիկյան ղեկավարությունից ետ չմնաց նաեւ «հայասեր» եւ «դեմոկրատ » Ֆրանսիան , որը Անկարայի 1921թ.հոկտեմբերի ֆրանս-թուրքական համաձայնագրով կատարեց հակահայ աղաղակող քայլ`Հայկական Կիլիկիան վերադարձրեց այժմ արդեն քեմալական Թուրքիային`մեկ անգամ եւս ջարդել տալով անապատներից վերադարձած արեւմտահայության բեկորներին:
1993 թ. «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակից սկսեցին աշխատել չնչին գներով ավտոբուսներ, որոնք հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը վերմակ- ներքնակով տեղափոխում էին Հյուսիսային Կովկաս` Դոնի Ռոստով, Վլադիկավկազ,Պյատիգորսկ եւ այլուր : Այդ գործընթացը կանգ չի առել առ այսօր : Օգտվելով մեր կառավարության ընձեռած հնարավորությունից` մեր դաշնակից երկրի դեսպանատունը որոշել է ավելի ակտիվ եւ օպերատիվ «օգնել» իր անուղղակի դաշնակիցներին` Թուրքիային ու Ադրբեջանին եւ հայաթափելով Հայաստանը դարձնել այն տարանցիկ միջանցք: Ինչպես ասում է ռուս քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Օրլովը`. «Թուրքիան կանխավայելում է Հայաստանին կոտրելու հաճույքը , այն դարձնելու ոտքի տակի գորգ`որը տանում է դեպի ցանկալի Ադրբեջան, Անդրկովկաս , եւ այնուհետեւ բաղձալի Վոլգա:
Իսկ արդյո՞ք դա ձեռնտու է Մոսկվային.-գրում է հեղինակը,- Նկատի ունենալով Մոսկվայի օբյեկտիվ շահերը — ոչ մի դեպքում…Սակայն մենք սովորել ենք ,որ վերջին 25 տարիներին Կրեմլը ընտրի վատթարագույն տարբերակը: Որպեսզի հաճոյանա արեւմտյան մամուլին, Կրեմլի անունից ստորագրում են հնարավոր ամեն բան:Դա սկսվեց Գորբաչեւից , որի սխալները ջանասիրաբար կրկնում է նաեւ Մեդվեդեւը: Ստորագրեցին «ոչ միջուկային սպառազինությունների» կրճատման պայմանագիրը, ստորագրեցին «միջուկային գործարքը» , ժամկետից շուտ Սահակաշվիլիին հանձնեցին ռուսական ռազմաբազաները: Կստորագրեն նաեւ Հայաստանի հանձնումը:»
(Գոլոս Արմենիի,3 մարտի,2011թ.)
Եվ այս քաղաքականությունը տարվում է այսօր այն դեպքում, երբ մեր հարեւան երկրներում արձանագրվում է բնակչության աննախադեպ աճ. Թուրքիան,իր 78 մլն բնակչությամբ ( միայն 2010 թ. Թուրքիայում 1մլն մարդ է ծնվել),Իրանը` իր 73 մլն բնակչությամբ, դարձյալ ,մոտ 1մլն ծննունդով եւ վերջապես Ադրբեջանը իր 10 մլն բնակչությամբ,Վրաստանի մասին կարող ենք լռել…քանի որ այնտեղ վրացիներ «ծնվում » են հայերին ազգափոխություն պարտադրելով: Վերջին տվյալներով 200 000 հայ արդեն վաղուց « վրացի է»:
(Գոլոս Արմենիի,9 հունիսի 2011թ):
Եկատերինա 2-րը նախաձեռնեց եւ տեղահան արեց Նախիջեւանի հայ բնակչությանը,նրանց վերաբնակեցնելով այժմյան Դոնի-Ռոստովում, որը այն ժամանակ վերանվանվեց Նոր Նախիջեւան.
Այսօր ո՞վ է հիշում Նախիջեւանից տեղահանվածներին, ու՞ր անհայտացավ Նոր Նախիջեւանը եւ ու՞մ է պատկանում հին Նախիջեւանը…
Այսօր, երբ խոսքը գնում է աշխարհի բնակչության մասին, որն արդեն 7 մլրդ-ի է հասնում, եւ որ այն պետք է նվազեցնել ամեն գնով, (ոսկե միլիարդի դիվային գաղափարը)`մեր դիտարկումներով `արդեն 150 տարի է, որ կրճատվում են հատկապես հայերը , որոնք չնայած իրենց քանակով աշխարհում մեծ թիվ չեն կազմում. եւ սակայն մեծ տերություններին նույնիսկ այդ թիվը շատ — շատ է թվում:
Ինքստինքյան հասկանալի է, է որ բոլոր պետությունները առաջնորդվում են իրենց շահերով , իսկ ու՞մ շահերով են առաջնորդվում մեր պետության պատասխանատու այրերը… Ո՞վ է կրելու երկիրը հայաթափելու եւ դրա կործանարար հետեւանքների պատասխանատվությունը.պետությունը՞, ժողովուրդը՞, ո՞վ …
Իսկ շարքային քաղաքացիները `դավին անտեղյակ, ցավին անտարբեր…

Ն.Մարգարյան
Բան.գիտ թեկնածու. դոցենտ

Comments

comments

1 Comment

  1. Արեւմտյան կապիտալիզմն ու սիոնիզմի ծնունդը
    Սիոնիզմը համարվում է արեւմտյան կապիտալիզմի հեղաշրջման ու իմպերիալիզմի փուլին անցման ծնունդ: Այս շրջանում բոլոր հզոր ուժերը, գաղութատիրական շահերի ապահովման նպատակով, ակտիվորեն փորձեցին ամուր տեղ գտնել իրենց համար Միջին Արեւելքում: Այս նպատակն իրականացնելու համար, առաջին անգամ Նապոլեոն Բոնապարտը (Ֆրանսիայի կայսրը) փորձեց ապահովել հրեաների համագործակցությունն Օսմանական կասրության դեմ, որն, իհարկե, անհաջող ստացվեց: Ապա Բիսմարկը (Գերմանիայի նախկին վարչապետը), Բերնից (քաղաք Գերմանիայում) Բաղդադ կառուցվելիք երկաթգծի պահպանման նպատակով, փորձեց իր կողմը գրավել հրեաներին ու օգտագործել նրանց գործոնը, սակայն, ի վերջո, Անգլիան էր, որ հասավ իր վաղեմի երազանքին, այն է՝ սիոնիզմի գաղափարի ստեղծումն ու Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի ու Արեւմուտքի հրեաների խրախուսումը, որպեսզի գաղթեն Պաղեստին եւ ձեւավորեն մի հրեական պետություն, որը պահպանի այդ երկրի շահերը:
    Բազում պատճառներ կան, որոնք հաստատում են գաղութատիրական հզոր ուժերի, մասնավորապես Անգլիայի, դերակատարությունը սիոնիզմի ձեւավորման հարցում: 1840 թ. «Լոնդոն Թայմզ» օրաթերթը խոստովանեց, որ Պաղեստինում հրեաների բնակեցման առաջարկին աջակցում են համաշխարհային հինգ հզոր ուժեր: Ապա Հերցելն այսպիսի բացահայտում արեց. «Վերադարձը՝ մեր պապերի երկիր… Դա այն ուժերի քաղաքական մեծագույն խնդիրներից է, որոնք Ասիայում ինչ-որ բան են փնտրում»: Սակայն, այնպես, ինչպես տեղի ունեցավ, Անգլիան առաջ անցավ բոլոր մյուս եվրոպական ուժերից եւ հորինելով սիոնիզմի գաղափարը, հող պատրաստեց Իսրայելի վարչակազմի ձեւավորման համար: Այլ խոսքով, սիոնիստների միջեւ երկար բանավեճերից հետո, վերջապես, անգլոֆիլ սիոնիստները՝ Վայզմենին համակրող թեւը, հաջողեցին հաստատել Պաղեստինի տարբերակը (Անգլիային հետաքրքրող վայրը)՝ որպես հրեաների վերջնական հանգրվան:
    Հրեաները Միջին Արեւելքի զգայուն ու ռազմավարական նշանակության տարածաշրջանում Արեւմուտքի շահերի պաշտպանության նպատակով ինչ-որ պետության ձեւավորման միակ թեկնածուն էին, քանի որ, ըստ լորդ Ըրլ Շաֆտսբըրի 7-րդի, որը Բրիտանիայի քաղաքական գործիչներից էր, ինչպես նաեւ քրիստոնյա սիոնիստ, Պաղեստինում հրեաների բնակեցումը ոչ միայն Անգլիայի համար, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի (Արեւմուտքի) համար շահավետ է լինելու: Հերցելը եւս գտնում էր, որ հրեաները կարող են լուծել Արեւմուտքի խնդիրը՝ Միջին Արեւելքում: Հայտնի սիոնիստ Մաքս Նորդոն գտնում էր, որ՝ «մենք եվրոպական մշակույթը… շարունակ կպահպանենք… Մեզ համար զավեշտալի է այն միտքը, որ պետք է ասիացի դառնանք»: Ավելի վաղ, մի քրիստոնյա քահանա առաջարկել էր, որպեսզի Հնդկաստանը մնա Անգլիայի գերիշխանության տակ, պետք է հրեաներին բնակեցնել Պաղեստինում: Այնուամենայնիվ, սիոնիստներն իրենց համարում են արեւմտյան քաղաքակրթության ջահակիրները: Քաղաքակրթություն, որը ձգտում է ժողովրդավարություն հաստատել Միջին Արեւելքում եւ նրա սրտում……

Leave a Reply

Your email address will not be published.


*