ԳՐԻԳՈՐ «ԼՈՒՍԱՎՈՐՉԻ» «Սրբազան» թալանը

Ջհուդների Եհովա աստվածը, ով  Տիեզերքը, աստղերը, Արևը, Երկիրը և մարդուն «ստեղծելուց»  հետո, ջհուդներին մի կերպ ազատում է եգիպտական ստրկությունից  և որոշում է, որ իր ժողովուրդը (իմա ջհուդը) պետք է ապրի մյուս ժողովուրդների հաշվին:   «Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,  ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել» (Երկրորդ օրինաց,10-11): Ապրել ուրիշների հաշվին, սեփականացնել այլոց ստեղծած բարիքը․ այս գաղափարախոսությունը կարմիր թելի նման անթաքույց անցնում է հին կտակարանից  մինչև վերջին ջհուդա-քրիստոնեական միսիոների կամ գործչի  քարոզը: «Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»:  (Ավետարան ըստ Հովհաննէսի,  գլուխ 4, 38): Սա  արդեն Քրիստոսն է ասում, համարյա կրկնելով իր հայր Եհովային: Հիմա տեսնենք ինչ էր այդ մասին մտածում միսիոներ Գրիգորը, ում՝ հանգամանքները հնարավորություն տվեցին տիրելու Հայոց երկրին 301 թվականին, և ահա Գրիգորը իր վարդապետության մեջ իր «գործի» նպատակների վերաբերյալ անկեղծ խոստովանություն է անում.  «Այս բանը Տերը (իմա Հիսուսը) հայտնեց ասելով, թե «այս բանում ճշմարիտ է այն խոսքը, թե այլ է սերմանողը եւ այլ է նա, որ հնձում է. ես ձեզ (իր աշակերտներին) առաքեցի հնձելու այն, որ դուք չեք վաստակել, ուրիշներն են աշխատել, եւ դուք նրանց վաստակի մեջ եք մտել, քանզի ով սերմանում է և ով հնձում միասին պետք է ցընծան» (Ագաթանգեղոս, 697), (Քուրմ Մանուկ, Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը» …):

Այսինքն Գրիգորն էլ իր հերթին կրկնելով Հիսուսի խոսքերը, բացում է իր գործի բուն նպատակը՝ «սրբազան» թալանը՝ Հայաստան աշխարհի հազարամյակներ ի վեր ցանածն ու սերմանածը «հնձելը»:

Ինչպես տեսնում եք, Գրիգորը լավ է հասկանում Եհովային ու Քրիստոսին և ըստ նրանց գաղափարախոսության էլ սկսում է «սրբազան» թալանը հնագույն մի երկրում, որտեղ տասնյակ հազարավոր տարիներ ապրել ու գործել էր արիացի Հայը, ով հնձել ու կուտակել էր հազարամյակների իր վաստակը: Գրիգորի նամակագրությունից (Կեսարիայի եկեղեցու Հայրապետի հետ) պարզ է դառնում, որ Գրիգորը պատահական մարդ չէր իր ժամանակների քրիստոնեական աշխարհում, այլ նրան ճանաչում և ուղարկել էին հատուկ նպատակներով: Գրիգորի նամակները Կեսարիայի եկեղեցու հայրապետին ավելի շուտ հիշեցնում են զեկուցագրեր իր ծառայության պետին, որտեղ մանրամասն հաշիվ է տալիս իր բոլոր քայլերի մասին, առաջարկություններ անում և ստանում կարգադրություններ, բերենք նրա առաջին զեկուցագրից որոշ հատվածներ. «Եվ այս ամենը ծանուցում ենք ձեզ, որպեսզի իմանաք, թե ինչպես… Ուստի ձեռնարկեցի շտապ կարգով կործանել սատանայի այդ պատկերները. և նույն այդ մատուռի տեղում հաստատեցի սբ. Կարապետի  և Աթանագինես վկայի նշխարները:  … աղաչում եմ, որպեսզի մեր հանդեպ ունեցած քո սիրո և մտերմության համաձայն մյուս ընծաներն էլ շնորհ անես ինձ: Քանզի «…Հունձք բազում հասեալ են ի Քրիստոս և սակաւք մշակք»: Ահա աղաչում եմ քեզ, որպեսզի դուրս բերես մշակներիդ տիրոջ հունձն անելու»: Նամակի վերջում Գրիգորը Հայրապետից խնդրում է եպիսկոպոսներ, որոնք պետք է իր գրաված Հայոց աշխարհում տիրոջ հունձն անեն: Այս տեսակետից ապշելի է հատկապես Գրիգորի նամակը տարածաշրջանի փախստական քրիստոնեա քարոզիչներին (ազգությամբ հիմնականում ջհուդ և ասորի). «Տիրոջը ցանկալի եղբայրներիդ և հալածական մշակներիդ… հղում ենք ողջույն ի տեր…  …մեր բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր, իսկ սրանք, որ զանազան կողմերից եկել-հավաքվել են, ի՞նչ են Հայոց 620 գավառների համար, ամեն մի գավառի մեկ կամ ամենաշատը երկու քահանա հազիվ թե հասնի,  որովհետև այստեղ մանուկները դեռ դպրանոցի են և ոչ մեկը նրանցից հասու չէ քահանայության… ուստի և փութացեք գալ: Եվ եթե գաք, Հայքի և Եկեղյաց գավառները բովանդակ ձեր առջև կդնենք, ուր կամենաք բնակվել, ձերը կլինի ու ձեր հետնորդներին… ամբողջ երկիրը ձեր առջևն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի… Ողջ լինեք ի տեր…» Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմությունը, Եր. 1989, էջ 25:

Կեսարիայի եկեղեցու հայրապետը իհարկը չէր կարող մերժել իր գործակալի խնդրանքը, մանավանդ որ հարցը վերաբերում էր ուրիշի ցանածը հնձելուն, մի ամբողջ ժողովրդի դատածը թալանելուն: Կեսարիայից Հայաստան տեղափոխվեցին հարյուրավոր եպիսկոպոսներ իրենց անթիվ անհամար շքախմբերով, որոնց յորաքանչյուրին Գրիգորը նշանակում էր մի գավառի տեր ու տիրական, սրբազան թալանը իրագործելու համար: Ագաթանգեղոսը նշում է. «Հայաստանի՝ իր իշխանության տակ եղած բոլոր գավառներում բազմացրեց, կարգեց տեսուչ-եպիսկոպոսներ, նրա կողմից ձեռնադրվեցին ավելի քան  400 եպիսկոպոս, որոնք տարբեր տեղեր տեսուչ նշանակվեցին: Իսկ երեցների, սարկավագների կարգը անթիվ էին իրենց բազմազանությաբ:» (Ագաթանգեղոս, 856): Իսկ ովքե՞ր էին այս ավելի քան 400 եպիսկոպոսներն և նրանց հետ անթիվ երեցներն ու սարկավագները: Ոչ մի տվյալ չկա, որ մինչև Գրիգորի կրոնափոխությունը Հայաստանում գործել են քրիստոնեական գաղութներ, այսինքն Գրիգորը Հայաստանում կադրեր չուներ, այն էլ հավատարիմ՝ «սրբազան» թալանն իրականացնող կադրեր, Գրիգորն ինքն էլ է նշում, որ այստեղ մանուկները դեռ դպրանոցի են և ոչ մեկը նրանցից հասու չէ քահանայության (Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմությունը, Եր. 1989, էջ 25):

Բնականաբար Ագաթանգեղոսի  նշած 400 եպիսկոպոսները և նրանց անթիվ օգնականները դրսից էին ներմուծվել, կեսարիայի քրիստոնեական համայնքից, որտեղ նույնպես սկզբնական կադրերը հիմնականում ջհուդներ և ասորիներ էին:

Եվ սկսվեց «Սրբազան» թալանը. Գրիգորն առաջին հերթին սեփականաշնորհեց տաճարական և այլ լավագույն հողատարածքներ, մոտ 15 գավառ, (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, չորրորդ դպրություն, գլ.ԺԴ,  Ագաթանգեղոս, Պատմություն, Եր. 1983, էջ 525), այսպիսով դառնալով Հայաստանի ամենախոշոր կալվածատերերից մեկը: Իսկ թե ինչքան հողեր նվիրաբերվեց Հայաստան հրավիրված ջհուդ հոգևորականներին, որոնց Գրիգորը խոստանում էր. «Եվ եթե գաք, Հայքի և Եկեղյաց գավառները բովանդակ ձեր առջև կդնենք, ուր կամենաք բնակվել, ձերը կլինի ու ձեր հետնորդներին…», այդ մասին մեր պատմիչները լռում են:  Իհարկե «Սրբազան» թալան-ի ամենակարևոր մասը Հայոց հնամյա տաճարներն էին, որտեղ հազարամյակներ շարունակ կուտակվել էին ոսկու անհամար պաշարներ, այս պատճառով էլ թալանը սկսվեց մեր հնամյա սրբազան տաճարներից. «Երեզ ավանի Անահիտի մեհյանում… սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին… Այնտեղից Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը Թիլ ավանում: երկու մեհյանների գանձերը ավարելով…» (Ագաթանգեղոս, 786):  Ագաթանգեղոսը իհարկե, որոշ տաճարների ավարառման նկարագրությունից հետո չի մոռանում նշել նաև, որ այդ թալանից բաժանվում էր նաև աղքատներին, սակայն «սուրբ» Գրիգորի գործունեության նկարագրությունից չի երևում, որ նա կարող էր տաճարների ոսկին բաժանել աղքատներին, այս մասին ահա թե ինչ է գրում Լեոն. «այդ գրեթե աստվածը (Գրիգորը) ցույց էր տալիս, որ հաշվի ու շահի լավագիտակ մարդ է, և հարստությունների բախշման միջոցին՝ անձնապես իրեն էր պահում առյուծի բաժինը»: Մեծ Հայքում հազարավոր տաճարներ էին գործում, որոնք լիքն էին արծաթով ու ոսկով, իսկ Գրիգորի ավարառու բրիգադները շրջում էին ավերելով բոլոր տաճարները և ավարելով այդ մեհյանների գանձերը…

Իսկ ո՞ւր էին տեղափոխվում տաճարներից թալանված այդ անթիվ հարստությունները… Դատելով Գրիգորի զեկուցագրերից Կեսարիայի Հայրապետին, Կարծում ենք, որ այդ ամբողջ կողոպուտը տեղափխվում է կեսարիա, որտեղից էլ Հրեաստան: Այդ են վկայում առաջին քրիստոնեական համայնքների պատմությունն ու փորձը. ահա թե ինչ է գրում այդ մասին Պողոս առաքյալը. «Բայց այժմ գնում եմ Երուսաղէմ՝ ծառայելու սրբերին, քանզի հաճելի թուաց մակեդոնացիներին եւ աքայեցիներին հանգանակութեամբ օգնել այն աղքատ սրբերին, որ գտնւում են Երուսաղէմում»( Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին, 15, 22-29): Պարզաբանենք, Պողոս առաքյալը այցելել է հեռավոր Մակեդոնիայում ստեղծված քրիստոնեական համայնք, պարզվել է, որ որոշակի գումար է հավաքվել, որոշում է այդ գումարը հասցնել երուսաղեմի «աղքատ ու սուրբ» ջհուդներին, քանի որ որոշում կար աշակերտների կողմից, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար: Այս որոշումը գործում էր բոլոր քրիստոնեական համայնքներում, բացի այդ Կեսարիայի Հայրապետը շոշափելի օգնություն էր ցույց տալիս Գրիգորին, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ ջհուդը երբեք հենց այնպես չի օգնում: Զարմանալին այն է, որ ջհուդները երբեք չեն ընդունել Քրիստոսին ու քրիստոնեությունը, սակայն ինչպես տեսնում եք, քրիստոնեական համայնքները լինելով աղքատ ու ընչազուրկ, հավաքած չնչին գումարները ուղարկում էին «օգնություն» Երուսաղեմի «աղքատ ու սուրբ» ջհուդներին: Ընդհանրապես հակառակ հրեականության բացահայտ և արտահայտված թշնամանքին քրիստոնեաների և քրիստոնեության դեմ, Հրեաների աստվածային ընտրյալ ժողովուրդ լինելը միանշանակ ընդունում են բոլոր քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում նաև Հայոց Առաքելական եկեղեցին, որի վկայությունն է Էկումենիկ ուղեգիծը՝ միջազգային աննախադեպ մի փաստաթուղթ, որը ստորագրվել է 2011 թվին քրիստոնեական եկեղեցիների՝ այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու կողմից (Էջմիածին, 2003թ, Զ, էջ 127): Այս փաստաթղթով  բոլոր քրիստոնեական եկեղեցինները հաստատում են, որ ջհուդը աստծո  ընտրյալ ազգ է, և ով որ խոսում է այս կեղծիքի դեմ ազգայնամոլ է…

Վերադառնանք մեր «լուսավորիչ» կոչեցիալին, ով կարողացավ ոչ միայն ավարի տալ Հայոց հնագույն արիական հավատքի տաճարները, այլ ոչնչացրեց Հայոց հազարամյակների մշակույթը, տոմարը, գիրը, ըստ որում երկիր ներմուծած անթիվ ջհուդ եպիսկոպոսների օգնությամբ կարողացավ այնպես հիմնավոր ոչնչացնել մշակույթին և հատկապես հավատքին վերաբերվող ամեն ինչ, որ այժմ հայագետները չեն կարողանում գոնէ մեր հին հավատքի որևէ ծես վերականգնել: Ահա թե ինչ է գրում այդ մասին Լեոն. «Նոր կրոնի ամենահզոր հակառակորդը դարավոր անցյալն էր, և Գրիգոր Լուսավորիչը, ինչպես և նրա հաջորդները, ամեն խստությամբ զինվեցին այդ անցյալի դեմ: Նրանք քանդեցին ու ոչնչացրին հեթանոսության բոլոր հիշատակները, ոչինչ չխնայեցին, որպեսզի ժողովրդի աչքի առաջ չմնա անցյալը հիշեցնող մի շյուղ անգամ: Երկիրը զրկվեց դարավոր կյանքի կուլտուրայի բոլոր նշաններից ու վկաներից, որոնք պիտի լուսավորեին անցյալի կարևոր կենսական հարցերը, ազգի քաղաքական մտավոր կացության հանգամանքները: Հայի անցյալը կորչում էր անդառնալի կերպով»: (https://blog.168.am/blog/36043.html)

Հայկական Լեռնաշխահը հազարամյաներ շարունակ արտահանել է գիտական նորություներ՝ մետաղի հայտնագործությունը, անիվի գյուտը, աստղագիտաան գիտելիքներ, իսկ ահա Գրիգորի «լուսավորչական» բուռն գործունեության հետևանքով, երկիրը ընկղմեց խորը խավարի մեջ, մոտ 1700 տարի Հայաստանը տալիս էր միայն աստվածաբանության մասնագետներ, որոնք զբաղված էին Աստվածաշունչը մեկնելով, որպեսզի Հայ ժողոուրդին հասու լինի ջհուդների պատմությանը և մեր «տեր» Հիսուս Քրիստոսի, աստվածածնի և Քրիստոսի բոլոր ջհուդ աշակերտների ամենամանրամասն վարքերը և գործունեությունը:

 

Մի քանի խոսք Գրիգորի կյանքի վերջին տարիների և մահվան մասին. Կյանքի վերջին տարիներին տարօրինակ փոփոխություններ են կատարվում Գրիգորի հետ, հասնելով վերջնական իշխանության և ըստ Ագաթանգեղոսի, արժանանալով  ամենամեծ սիրուն ու հարգանքին, չգիտես ինչու հանկարծ որոշում է հեռանալ ճգնելու հեռավոր քարանձավում: Խորենացին Գրիգորի այդ անսպասելի որոշումը բացատրում է. «… այնուհետև նա սիրեց լեռներն ու ամայությունը, որպեսզի հանդարտ մտքով ինքն իր մեջ ամփոփվի և աստծո հետ խոսի…» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք երկրորդ, գլ. ՂԱ): Ըստ մեր քրիստոնեական պատմիչների, Գրիգորը և իր հետևորդները, որոնք հերթով նստում էին Հայոց կաթողիկոսական գահին, վայելում էին ժողովրդի և իշխանության մեծագույն սերն ու հարգանքը, սակայն որոշ տվյալներ ճիշտ հակառակն են ցուցանում: Հովհան Մամիկոնյանը Գրիգորի Մանյա այրք գնալը ներկայացնում է այսպես, Մանյա այրք գնալուց առաջ Գրիգորը գնում է Գլակա վանք և ցանկանում է մնալ վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլրի ճգնարանում, սակայն չգիտես ինչու «սրբին» թույլ չի տրվում մնալ այստեղ և նրան հեռացնում են այստեղից (Հովնան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Եր. 1989, էջ 59, ծան.50): Գրիգորը ստիպված է լինում հեռանալ Մանյա այրք և այնտեղ ապրում է երկար տարիներ (Խորենացի, Հայոց պատմություն, գիրք երկրորդ, գլ. ՂԱ), ըստ որոշ աղբյուրների 7 տարի և փոխադրվում է Վերին Երուսաղեմ՝ հրեշտակների կարգերը: Տեղի հովիվները նրան մեռած գտնելով, թաղում են, առանց իմանալու թե ով է: Հիմա դուք պատկերացրեք Հայոց աշխարհի լուսավորիչը, ով ըստ եկեղեցու պաշտվում էր ժողովրդի կողմից, մեռնում է անհայտության մեջ, Հայոց լեռների քարանձավներից մեկում և միայն տարիներ հետո ոմն Գառնիկ ճգնավորի կողմից (իհարկե «աստվածային տեսիլքի» շնորհիվ), հանվում են Գրիգորի մասունքները (արդյո՞ք դրանք Գրիգորի մասունքներն էին) և վերաթաղվում են Թորդան գավառում, իսկ հետո միայն բաժանվում են մասերի և տարածվում աշխարհով մեկ…

Այսինքն, Գրիգորը ոչ թե իր կամքով է հեռանում քարանձավ ճգնելու, այլ նրան հեռացնում են և նույնիսկ թույլ չեն տալիս մնալու Գլակա վանքի մոտ, և նույնիսկ երկար տարիներ ոչ ոք տեղյակ չէր նրա բնակության տեղի մասին, ըստ որում այդպես էլ անհայտության մեջ մեռնում է…  Իսկ ահա որոշ հետազոտողներ գտնում են, որ Գրիգորին Լուսավորիչ են կոչել միայն 10-րդ դարից, սակայն մանրամասն քննությունը ցույց է տալիս, որ նրան Լուսավորիչ են հորջորջել 5-րդ դարի սկզբներին (Ա. Մուշեղյան, Գրիգոր Լուսավորչի անվան և պաշտմունքի…. Բանբեր Մատենադարանի, 2012, թիվ 19,  էջ 21), ամենայն  հավանականությամբ 5-րդ դարի առաջին կեսին, իր սերնդի՝ Սահակ Պարթևի կողմից:

Հետաքրքիր է այս «սրբազան» տոհմի մյուս «սրբերի» ճակատագրերը.
— Գրիգորի որդի Արիստոկեսը, որին կաթողիկոս օծեց ինքը Գրիգորը, սպանվեց Ծոփքի վերակացու Արքեղայոսի կողմից, յոթ տարի մնալով կաթողիկոսական գահին (Կիրակոս գանձակեցի, Հայոց պատմություն, Եր.1982, էջ 28).
—  Գրիգորի մյուս որդին՝ Վրթանեսին Տարոնում փորձեցին սպանել նախարարները, սակայն Քրիստոսը «փրկեց» նրան, մի քանի տարի հետո միայն իր կամքով փոխվեցավ այն աշխարհ Տիրանի 3-րդ տարում (Խորենացի, գիրք երրորդ, գլ.ԺԱ).
—   Վրթանեսի որդին՝ Գրիգորիսը, ով Փայտակարան երկրի եպիսկոպոսն էր, բարբարոսները սպանեցին, կապելով ձիու պոչից (Կիրակոս գանձակեցի, Հայոց պատմություն, Եր.1982, էջ 29).
—  Վրթանեսի մյուս որդին, Հուսիկը Տիրան թագավորի հրամանով բրածեծ արվեց ու սպանվեց (Խորենացի, գիրք երրորդ, գլ.ԺԴ).
—  Հուսիկի որդիները (Պապ և Աթանագինես) արժանի վարք չունեցան…մի տեղում կայծակնահար եղան (Խորենացի, գիրք երրորդ, գլ.ԺԶ).
— Աթանագինեսի որդին՝ Ներսեսը (Ներսես մեծ) Պապ թագավորից մահացու դեղ ընդունելով, զրկվեց կյանքից (Խորենացի, գիրք երրորդ, գլ.ԼԸ).
—  Ներսես մեծի որդի Սահակը առանց որդի ունենալու մահվան հիվանդություն ստացավ և փոխվեց այս կյանքից  (Խորենացի, գիրք երրորդ, գլ.ԿԷ), 439 թվին. Սահակով էլ վերջանում է Գրիգորի տոհմը:

Ինչպես տեսնում եք, այս «սրբազան» տոհմը կարծես թե չսիրվեց մեր «տիրոջ»՝ Քրիստոսի կողմից,  ընտանիքի անդամները պատժվեցին և մեռան անտերության մեջ կամ չարաչար մահով, սակայն նրանց հաջողվեց վերացնել Հայոց մշակույթը, պատմությունը, թագավորությունն ու մոտ 1700 տարի խավարի մատնել մեր եկիրն ու պետությունը, իսկ արիական հավատքով հզոր Հայ ժողովուրդը վերածվեց  քրիստոնեական խղճուկ հոտի…

 

Արա Հովհաննեսյան

 

Comments

comments

1 Comment

  1. Սխալ մեկնաբանություն, բացարձակ խեղաթյուրում պատմության, հավատի եւ կրոնի: ենց այս կիստ-պռատ պատմություններով էլ ազգը հասցրած է այս ծայրահեղ վիճակի:

Leave a Reply

Your email address will not be published.


*