Հայրենիքի կողքին լինելու համար՝ տարածությունն արգելք չէ

tul 2      Ռուսաստանի  Տուլայի մարզում բնակվում են ավելի քան 400 հայկական ընտանիքներ, որոնք բավական ակտիվ մասնակցում են թե իրենց հյուրընկալած երկրի կյանքին, և թե ռուսատանի հայկական համայնքի կյանքին։ Տուլայի մարզում գտնվող,  Նովոմոսկովսկ քաղաքի հայ համայնքը նույնպես, բավականին համախմբված ու ակիտիվ կյանքով է ապրում։ Կազմակերպում են միջոցառումներ, փորձելով տեղաբնակներին ծանոթացնել հայկական մշակույթին ու սովորություններին, ինչպես նաև  անդրադառնում են համահայկական տոներին ու սգո օրերին։ Եղեռնի 100 ամյակին, կազմակերպել էին բավականին լայնածավալ միջոցառումներ, որտեղ երթով, տեսանյութերի տարածմամբ ու մեկնաբանություններով,   ծանոթացրեցին քաղաքի ռուս և այլազգի բնակչությանը, հայկական պատմության այդ սգո էջի հետ։tul 1
Համայնքը փորձում է նաև իր որդիկան պարտքը տալով ու չկորցնելով կապը Մայր Հայաստանի հետ, սեփական լուման ներդնել, Հայրենիքում պարբերաբար ծառացող խնդիրներին։ Բացառություն չէր նաև, պատերազմի ապրիլյան սրացումները, երբ հոգու մի աներևույթ կանչով ասես, համախմբվել էր համայն հայությունը, դիմակայելու և դրա հետևանքները վերացնելու գործին։
Նովոմոսկովսկի հայ համայնքը նույնպես, կատարեց հանգանակություն, իր հնարավորությունների սահմաններում օգնելու,ապրիլյան մարտերի ժամանակ հերոսաբար զոհված հայ զինվորների ընտանիքներին։
Հայաստան ժամանած, Նովոմոսկովսկի հայ համայնքի երեք ներկայացուցիչներ  այցելեցին նախորոք ընտրված վեց զոհված և մեկ վիրավոր զինվորների ընտանիքներին։
tul 4Այցելեցին Շիրակի մարզի Մեծ Սանթաշ գյուղ՝  հերոսամարտերում զոհված սպաներ Արման Անդրեասյանի, Արգիշտի Գաբոյանի և Բենիամին Եղոյանի, Երևանի Քանաքեռ թաղամասից շարքային Տիգրան Բերակչյանի, Արագածոտնի մարգի Կարմրաշեն գյուղից շարքային Ռաֆիկ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արուճ գյուղից վիրավոր զինծառայող Մայիս Գեղամյանի և Գեղարքունիքի մարզի Երանոսtul 8 գյուղից զոհված Նորիկ Սարգսյանի ընտանիքներին: Վեց ընտանիքների հատկացրել ենք հիսուն հազարական ռուսական ռուբլի, իսկ Նորիկ Սարգսյանի ընտանիքին՝ վաթսուն հազար ռուսական ռուբլի: tul 3
tul 7Բարերարները նշեցին, որ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները չեն կարող իրենց հանգիստ զգալ, երբ Հայրենիքը վտանգի մեջ է, երբ թշնամին սպառնում է հայի գոյությանը: Պետք է միջոց ու ժամանակ գտնել՝ Հայրենիքին ամեն կերպ օժանդակելու, երկրի պաշտպանության ամրապնդմանն աջակցելու համար։ Նոմոսկովսկում բնակվող մեր հայրենակիցներին ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Մարզի ղեկավարության կողմից շնորհակալական խոսք փոխանցելով ՝ մարզպետի տեղակալը նշեց, որ հայ ժողովրդի միասնությունը դրսևորվում է ինչպես առաջնագծում, այնպես էլ աշխարհով մեկ  սփռված հայկական համայնքներում, որը ինչքան էլ ուրախալի, նույնքան էլ բնական է։

tul 9
bnaban.am

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*