Մահաթմա Գանդիի դասը

գանդիՄի անգամ, հնդիկ հայտնի գործիչ Մահաթմա Գանդիի մոտ է գալիս մի կին, իր որդու հետ: Գիտենալով Գանդիի խոսքի համոզիչ ուժի մասին, կինը վռրջինիս դիմում է խնդրանքով. «Հարգելիս, ասեք խնդրեմ երեխայիս, որ բավ է քաղցրավենիք ուտի: Նա շատ է ուտում, իսկ բժիշկներն ասում են, որ վնասակար է»:
Մահաթմա Գանդին փոքր ինչ մտորում է ու ասում. «Գիտեք ի՞նչ, եկեք երկու շաբաթից: Ես կնախապատրաստեմ խոսքս ձեր որդու համար»: Կինը զարմանում է, սակայն այնուամենայնիվ, երկու շաբաթից կրկին այցելում է իր որդու հետ:
Եվ Գանդին, նայելով երեխային , ասում է.«Տղաս: Դադարեցրո՛ւ քաղցրավենիք ուտելը: Այն վնաս է քո առողջությանը»: Հետո հավելում. «Վերջ: Այսքանն էր ասելիքս»:
Մայրը կրկին զարմացած, այս անգամ խոսքի հակիրճությունից հեռանում է որդու հետ: Բայց տանն արդեն նկատում է, որ որդին դադարել է քաղցրավենիք ուտելուց:
Մեկ ամիս անց նա նորից է այցելում հայտնի գործչին, ու խոսքի հնարավորություն ստանալով, ասում.«Ես երկու հարց ունեմ ձեզ ուղղելու: Առաջինը, թե ինչո՞ւ ձեր պես մեծ Վարպետին, Ուսուցիչին պահանջվեց ամբողջ երկու շաբաթ, նախապատրաստելու այնպիսի պարզ խոսք, որ ես ամեն օր ասում էի տղայիս, և երկրորդ, ինչո՞ւ հենց այդ պահից, երբ նրան ասացիք՝ «դադարեցրու քաղցրավենիք ուտելը», որդիս լսեց ու արեց հենց այդպես»:
Մահաթմա Գանդին պատասխանեց.«Երբ ինձ խնդրեցիք ասել ձեր որդուն, որպեսզի նա դադարեցնի քաղցրավենիք ուտել, այդ պահին դեռ ինքս մեծ սիրով քաղցրավենիք էի ուտում: Ինձ անհրաժեշ եղավ երկու շաբաթ, որպեսզի հրաժարվեմ իմ սիրելի անուշեղենից և նախապատրաստեմ՝ ըստ էության, ասելիքս:
Գեղեցի խոսք ասելը դյուրին է, այ իսկ բովանդակությամբ ու ճշմարտությամբ լեցուն խոսք՝ առավել դժվար: Ձեր որդին դադարեց քաղցրավենիք ուտել, քանզի լսեց վստահ ու ճշմարիտ խոսք»:
Ամենից առաջ, պետք է ինքներս մեզ սովորեցնենք որևէ բան անել, իսկ հետո արդեն սեփական օրինակը ուսանելի կդառնա այլոց համար: Կսովորեցնեք ոչ թե դուք, այլ ձեր պավածքը:
Ինչպես հին իմաստություն է ասում. «Արարքներն ավելի բարձրագոչ են, քան խոսքերը»:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*