Սերգեյ Ոսկանյան․ Երկերի եռահատոր ժողովածու

սերգեյՑանկանում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հայ ժամանակակից  հեղինակներից մեկին` Սերգեյ Ոսկանյանին և մի փոքր նրա ստեղծագործությունների մասին։
Ծնվել է Երևանում, 1954 թվականի օգոստոսի  25- ին, ինտելիգենտների` ինժեներ Ալյոշա Ոսկանյանի  և բժշկուհի Լենա Գևորգի Տեր Կարապետյանի ընտանիքում: Հորից զրկվել է շատ վաղ տարիքում:

Դաստիարակման և զարգացման հարցում մեծ դեր  է խաղացել պապը` Գևորգ Տեր Կարապետյանը` խորհրդային միության վաստակավոր ուսուցիչ, պարգևատրված բազմաթիվ շքանշաններով (Այդ թվում նաև Լենինի անվան աշխատանքային  հերոսի  ոսկյա  շքանշանով):

1973 թվականին ավարտել է Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը:

Մանկուց աչքի է ընկել մաթեմատիկական բացառիկ ունակություններով, ինչն էլ որոշիչ դեր ունեցավ հետագայում մասնագիտության ընտրության հարցում:

1979 թվ. ընդունվել է Երևանի Պետ.Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոն, որը ավարտել է 1984 թվականին: Առաջին ամուսնությունից ունի 2 արու զավակ, Մհեր և Նարեկ Ոսկանյաններ: Երկրորդ ամուսնությունից երկու զավակ: Որդին` Հայկ Ոսկանյանը,  և  դուստրը` Աշխեն  Ոսկանյանը:

Վաղ հասակից մեծ հետաքրքրություն է դրսևորել հնագույն պատմության առեղծվածների նկատմամբ, ավելի ուշ` էզոտերիկայի ուսումնասիրությանը, և յոգայի պարապմունքներին: Այդ ամենը Սերգեյ Ոսկանյանի առջև բացել է ուսումնասիրությունների նոր, ոչ ավանդական մեթոդիկան: Մեդիտատիվ ուսումնասիրությունների հնարավորությունը,  (Յոգայի շնորհիվ կենտրոնանլու, և սամադհիի վիճակում անմիջապես համաշխարհային ինֆորմացիոն դաշտից տեղեկություններ ստանալու կարողությունը), և իր մասնագիտական ունակությունների շնորհիվ պրոբլեմների հիմքը, պնդվող թեզերում տրամաբանության  բացակայությունը  տեսնելու  կարողությունը:

Նրա համար նշանաբան է հանդիսանում այն, որ «Ճշմարտության հեղինակությունը առավել է, քան հեղինակությունների  ճշմարտությունը»:

Մասնագիտական գիտելիքները ֆիզիկայից, քիմիայից և էլեկտրոնիկայից շատ են նպաստել ալիքային գենետիկայի ասպարեզում նրա հետազոտություններում: Մարդու ուղեղի հնարավորությունների, նրա առանձին կենտրոնների ֆունկցիոնալ մասնագիտացման բացահայտման գործում: Նրա  ուսումնասիրությունները իրեն համար լույս սփռեցին հնագույն շատ  արտեֆակտերի` այն է, արքայական թագերի, տարբերանշանների և այլ «անհասկանալի» գտածոների իրական նշանակության վրա: Այդ գիտելիքները նաև օգնում են հասկանալ հնագույն ձեռագրերում նկարագրվող շատ սարքերի (վիմանաների, ռազմական և բժշկական կիրառության այլ սարքերի) աշխատանքի      սկզբունքների  բացահայտմանը:

Եռահատորյակի առաջին հատորը ամբողջովին ընդգրկում է Սեգեյ Ոսկանյանի գեղարվեստական ստեղծագործությունները` պիեսները, պոեմները և բանաստեղծությունները:

«Քրմապետը» պիեսում դեպքերը տեղի են ունենում Մեծ Հայքում, քրիստոնեության ընդունումից տաս տարի անց: Երբ Մեծ Հայքը ողողվել էր հիմնականում հույն, ինչպես նաև հուդա և ասորի վանականներով, որոնց համար հայկական ամեն ազգայինը ոչ միայն անհասկանալի  և  խորթ  էր,  այլև  անընդունելի:

Հունական եկեղեցին արդեն հասցրել էր ոչնչացնել ղպտերեն և արամերեն գրված ավետարանների բնագրերը, և մոտավորապես երկրորդ դարի կեսերից կիրառության մեջ էր մտցրել արդեն խմբագրված, իրենց կոսմոպոլիտիկ ծրագրերին և նպատակներին հարմարեցված «Ավետարանները», որին չգիտես ինչու կցվել էր Հիսուսին մահապատժի դատապարտած հուդայականության կրոնական վերնախավի «գաղափարախոսության» հիմք հանդիսացող «Թալմուդը»` «Հին կտակարան» անվան տակ: Պիեսը հեղինակի աշխարհայացքի, պատմական դեպքերի նրա հետազոտությունների և ընկալման  շարադրանքն  է:

Երկրորդ` «Շշուկներ լռության մեջ» պիեսում, իրադարձությունները ծավալվում են հոգեբուժարանում: Այստեղ երկու նէյրովիրաբույժների փորձերը հիվանդներից մեկի ուղեղի հետ, հանգեցնում են բոլորովին անսպասելի արդյունքների: Այս պիեսում ևս, հեղինակը օգտագործել է ալիքային գենետիկայի իր սեփական ուսումնասիրությունների  արդյունքները:

Երրորդ` «Պատահական վթար» պիեսը ընթերցողին ծանոթացնում է Սերգեյ Ոսկանյանի բարոյական համոզմունքների հետ: Կոմայի մեջ գտնվող մահամերձ հիվանդին, նրա պահապան հրեշտակի դասերը՝ իրականում, հեղինակի  սեփական  աշխարահայացքի շարադրանքն է:

Չորորդ` «Ձմեռային երազ» պիեսը այլաբանորեն շարադրում է հեղինակի տեսակետները արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ` մնջախաղից և պարարվեստից սկսված, ճարտարապետությամբ, գեղանկարչությամբ  և  պոեզիայով  ավարտված:

Սրանք իհարկե հեղինակի համոզմունքներն են, որոնց հետ կարելի է համաձայնվել, կամ ոչ: Այս պիեսում պարզ զգացվում է գերմանացի հանճարեղ բնագետ, փիլիսոփա` «Անտրոպոսոֆիայի» հիմնադիր Ռուդոլֆ Շթայների հսկա ազդեցությունը հեղինակի գեղարվեստական ճաշակի ձևավորման  վրա:

Հինգերորդ` «Ազնիվ առևտուր» պիեսն, իր բնույթով բավականին թեթև, ավելի շատ պատանի ընթերցողին հասցեագրված ստեղծագործություն է։

Ինչ որ տեղ հեքիաթ, ինչ որ տեղ գիտական ֆանտաստիկայի  էլեմենտներով  համեմված:

Եւ վերջին` «Թատերական կատակերգություն» պիեսը, անդրադառնում է՝ ժանրի ոգուն համահունչ, սեփական գործին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորող «Մասնագետներին»: Պիեսի գաղափարը հեղինակին հուշել է շատ տարիներ առաջ մի նմանատիպ միջադեպ, երբ նա աշխատում էր որպես ձայնային ինժիներ «Երևանի Երիտասարդական Թատրոնում»: Իրականում, իհարկե այլ բեմադրություն էր, ոչ «Ռոմեոն և Ջուլիետը», սակայն գաղափարն անչափ գրավիչ էր: Այն գրված է չափածո, ինչպես որ Շեքսպիրյան  բնագրում,  և  այնուամենայնիվ. . . .

Պոեմները երկուսն են: «Ձմեռային երազը», որի համար հիմք է հանդիսացել համանուն պիեսը: Եւ «Ունայնություն ունայնությանց» պոեմը, որը ևս հեղինակի հայացքների գեղարվեստական շարադրանքն է:

Երկրորդ հատորը ընդգրկում է Սերգեյ Ոսկանյանի բազմաթիվ հոդվածների հատնտիրը, ինչպես նաև երեք թարգմանություններ` Ս. Ոսկանյանի մեկնաբանություններով:

«Թաքցված, կամ մոռացված գիտելիքները» հոդվածում շարադրված են բազմաթիվ մեջբերումներ հնագույն գրավոր աղբյուրներից, որտեղ նկարագրված են այնպիսի տեխնիկական միջոցներ  և սարքեր, որոնց ժամանակակից «Ակադեմիական» պատմագրությունը խնամքով փորձում է շրջանցել, քանզի նրանք ոչ մի կերպ չեն տեղավորվում «Պաշտոնական պատմության» սահմաններում:

«Տարբեր բանականություններ» հոդվածը նվիրված   է կանանց և տղամարդկանց ուղեղների աշխատանքների տարբերությունների առանձնահատկություններին:

«Անիծված գրքեր» հոդվածը նվիրված է պատմությունից հայտնի, սակայն, կամ գաղտնագրված, կամ անդառնալիորեն ոչնչացրած մի  շարք  գրքերին:

«Իսկ ձեռագրերն՝ այնուամենայնիվ այրվում են» հոդվածում նկարագրվում է, թե ինչ միջոցներով      են անխղճորեն ոչնչացվել, և շարունակվում են ոչնչացվել պատմական գրավոր վկայությունները` պատմությունը հարմարեցնելու համար տարբեր երկրներում անընդհատ փոփոխվող իշխանությունների նպատակներին: Պատմությունը իրենց ձեռնտու հունով մատուցելու և փոխելու համար:

Նույն նպատակն է հետապնդում նաև, բայց առավել ծավալուն շարադրանքով՝ «Աստվածաշնչի իրական հեղինակները    և Քրիստոնեության պատմության զեղծարարները» հոդվածը:

Այնուհետև «Բուրգերը» հոդվածում հեղինակը ներկայացնում է սեփական հետազոտությունների    և հաշվարկների վրա հիմնված տեսակետները, հիմնականում Քեոփսի բուրգի կառուցման նպատակների և նրա տեխնիկական հնարավորությունների  վերաբերյալ:

«Քննադատական, վերլուծական  հայացք «աստվածաշնչյան աստծո» իրական դեմքի, բացահայտված Եսսայու և Եզիկելի մարգարեություններում» հոդվածում վերլուծված է հին կտակարանից հայտնի էության` Եհովայի էությանը, գործելաոճը, նպատակները: Նրա  իրական  դեմքը  առանց  մոլեռանդության  շղարշի:

Եւ վերջին` «Ֆիզիկոս բնագետի նոթերը» հոդվածը ընթերցողին կծանոթացնի հեղինակի ուսումնասիրությունների արդյունքների՝ Ալիքային գենետիկայի, մարդու էներգետիկայի, պատմական որոշ փաստերի և մարդկության անցյալին ու ապագային վերաբերվող նրա տեսակետների  և  բացահայտումների  հետ:

Վերջին` թարգմանություններ բաժնում ընթերցողի դատին կհանձնվի երեք հնագույն ձեռագրեր, որոնք նախ թարգմանվել են հայերեն առաջին անգամ, և երկրորդ, նրանք նաև քիչ են հայտնի անգամ էզոտերիկ գրականության գիտակների շրջանում:

Նամանավանդ, որ այդ շրջանում հայտնի մեկնաբանությունները ևս անչափ թյուր են և մակերեսային:

«Աշխարհի տիրակալի խոստովանությունը» մի փոքրիկ, բայց այնուամենայնիվ ավարտուն  հատված է «Իննը Անհայտներ» ժողովածուի վերջին, իներորդ գրքից: Այն գրվել է ն․թ․ա.(ներկա թվարկությունից առաջ) 270 թվականին, Հնդկաստանի արքա Աշոկայի ուսուցչի կողմից՝ 2800 տարի առաջ: Սակայն այնտեղ նկարագրվող տեխնոլոգիաները` հասարակության և մարդկային հսկա զանգվածներին կառավարելու և ենթարկելու վերաբերյալ, լրիվ կիրառելի են մինչ այժմ: Նրանք այնքան պարզ և գրագետ են շարադրված, որ մեկնաբանության  կարիք  բացարձակապես  չունեն:

Երկրորդը` եգիպտական քաղաքակրթության հիմնադիր Տոտտ Ատլանտի (կամ Եռամեծար Հերմեսի, որը նրա առավել ուշ հայտնի անունն է) «ԶՄՐՈՒԽՏՅԱ ՑՈւՑԱՏԱԽՏԱԿՆԵՐ» գիրքն է: Գրքի առավել հին, ծավալուն տարբերակը, ըստ թաքնագիտական (ինչպես նաև եգիպտական) աղբյուրների, գրվել է ոսկյա յոթանասուն երկու տախտակների վրա, որոնք ըստ իր, Տոտտի վկայության, թաքցված են Սֆինքսի տակ, հատուկ գաղտնարանում: Թարգմանության համար հիմք է ծառայել Կահիրեի հնեաբանական թանգարանում  պահպանված պապիրուսե ձեռագիրը: Առաջին, ոսկյա ձեռագիրն ըստ ավանդության գրվել է 36000 տարի առաջ: Իսկ պահպանված պապիրոսե ձեռագիրը 5800 տարի առաջ, և հանդիսանում է առաջինի կրճատված տարբերակը: Թարգմանված է նաև ձեռագրի առավել հազվագյուտ և քիչ հայտնի տասնչորսերորդ և տասնհինգերորդ ցուցատախտակները: Յուրաքանչյուր ցուցատախտակ, ուղեկցվում է Սերգեյ Ոսկանյանի մանրամասն մեկնաբանությոներով, որոնք հիմնովին տարբերվում են այլ հետազոտողների, ընդունված մեկնաբանություններից` քանզի հիմնված են նրա մեծ փորձի, հնագույն վեդայական իմաստությունների և այլ աղբյուրների մանրամասն ուսումնասիրությունների վրա: Լրացված նաև մեդիտացիաների շնորհիվ ցուցատախտակներից ստացված ինֆորմացիայով: Այս գիրքը իմաստության  իսկական  հանրագիտարան  է:

Եւ վերջապես երրորդ գիրքը` նույն, Տոտտ Ատլանտի ամենագաղտնի պահպանվող և հսկվող «Փոյմանդեր» ձեռագիրն է: Այն անհայտ է ոչ միայն Էզոտերիկայի գիտակների լայն շրջանին, այլ քիչ է հայտնի անգամ շատ նեղ, առավել գիտակ շրջանում:

Այստեղ ալիքային ֆիզիկայի լեզվով շարադրված է Արարչի կողմից տիեզերքի արարման և զարգացման գործնթացը: Այս գրքի ամենապարզունակ  գրագողությունն է ընկած «Աստվածաշնչի»   առաջին`  «Գիրք   ծննդոցի»  հիմքում:

Այս ձեռագիրը ևս ուղեկցվում է Ոսկանյանի մանրամասն  մեկնաբանություններով:

Պատրաստվող, բայց դեռևս չավարտված երրորդ հատորը, կնդգրկի Սերգեյ Ոսկանյանի «Գերբանականության Մետաֆիզիկան» աշխատությունը: Այն կընդգրկի իր մեջ հեղինակի պատկերացումները տիեզերքի արարման, կյանքի ծագման և նրա նպատակների մասին: Ինչպիսին է Մարդկության իրական  անցյալը և ինչ ապագա է սպասում նրան: Նրա «Դաշտի ընդհանուր տեսության», ինչպես նաև ժամանակի դաշտի և նրա ֆիզիկական հատկությունների տեսությունը: Ներառվելու են նաև Գերտարածության տեսությունը, իրական Արարչի  և  զուգահեռ  տիեզերքների  շարադրանքը:

bnaban.am

Comments

comments

5 Comments

  1. Չեյ պատկերացնի, որ իմ Հայաստանում նման հիասքանչ հեղինակներ կան։
    Սերգեյ, կարդացել եմ ձեր գրքերը յոգայի մասին։ Կյանք փոխող փորձ էր։ Շնորհակալ եմ։

Leave a Reply

Your email address will not be published.


*