«Վարդապետարան Հայաստանի Ազատության»

Ասում ենք ծրագիր չկա…այնինչ՝ 120 ամյա Ազգային ու Անկախ Պետություն կերտելու քրեստոմատիկ ծրագիր, որն առ այսօր անտեսված է… հայոց «ընտրանին»՝ կրկին ու կրկին, հեծանիվ է հորինում…
_____________
Պատկանյան«Գամառ Քաթիպա»- Ռափայել Պատկանյան
Հարց. Ո՞վ պետք է ազատի Հայաստանը օտարների ձեռքից: Պատատասխան.
Ինքը` ՀԱՅ Ազգը պիտի ազատի Հայաստանը օտարների ձեռքից:
Հ. Ի՞նչ հնարքներով:
Պ. Հնարքները զանազան են, նայած հանգամանքներին — երբեմն սեփական զենքով, երբեմն փողով, երբեմն էլ օտարի օգնութեամբ:
Հ. Միթ՞ե կարող է Հայաստանը երբևիցե հայերի սեփականությունը դառնալ:
Պ. Այո, կարո՛ղ է. անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերս` այր ու կին, հարուստ ու աղքատ, տարեց ու պատանի այնպես բաղձանք ու ձգտենք Հայաստանի ազատությունը, ինչպես քաղցածն է ձգտում հացին ու ծարավածը` ջրին:
Հ. Ո՞ր երկիրն է կոչվում Հայաստան:
Պ. Հայաստան է կոչվում այն երկիրը, որը շրջապատում է Սևան, Վան և ՈՒրմիա լճերը, իսկ բոլորով միասին Մասիսի լեռները:
Հ. Ո՞վ է հայի թշնամին և ո՞վ է նրա բարեկամը:
Պ. Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից և սուտ արհավիրքներով վհատեցնում է նրան` իր ազգաշեն գործում: Իսկ հայի բարեկամը նա է, որ դյուրացնում է այդ գործը կամ իրենց աշխարհը վերադառնալը, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալու:
Հ. Ո՞ր աշխարհի մեջ հայը կարող է երջանիկ լինել:
Պ. Հայը երջանիկ կարող է լինել միայն Հայաստանի մեջ. Քանի որ նա ամեն տեղ հալածված ու արհամարված պանդուխտ է, և միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքերում:
Հ. Ո՞վ է իսկական հայը:
Պ. Իսկական հայը նա է, ով անկեղծ բաղձանք ունի և նպաստում է Հայաստանի անկախությանը: Մնացեալները ԱՌՄԵԱՇՔԱՆԵՐ են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր, այլև անպիտան մարդիկ:
Հ. Հայերը Հայաստանից դուրս ո՞ւմ նման են:
Պ. Հայերը Հայաստանից դուրս նման են օտարի տան վարձակալի, որն աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ թե ուշ նրան դուրս է հրավիրելու տան օրինական տերը:
Հ. Ի՞նչ վիճակի մեջ կհայտնվեն հայերը, եթէ Հայաստանը չազատագրեն:
Պ. Եթէ հայերը Հայաստանը չազատագրեն, ապա նրանք շատ շուտով (գուցե 50 տարուց) կբնաջնջվեն աշխարհիս երեսից:
Հ. Միթե՞ հարստությունը չի օգնում, օտարության մեջ հայ մնալուն:
Պ. Օտարության մեջ աղքատությունը իհարկե մաշում է հայերին. բայց հարստությունն ավելի շուտ կմաշեցնի:
Հ. Ի՞նչ տարբերություն կա հպատակի ու ստրուկի մեջ: Հայերն օտար պետությունների հպատակ են, թ՞ե ստրուկ:
Պ. Հպատակ նշանակում է յուր ազգային կառավարությանն ու նրա օրենքներին ակամա, բռնի և կամ հիմարաբար հնազանդող: Հայերը ցանկացած օտար պետությունում ստրուկ են, քանի որ նրանց օրենքների կազմավորելուն անմասն են եղել, և ամէն տեղ հայի դավանած կրոնն ընկճված, իսկ ազգային ծէսերը հալածված ու արհամարհված են եղել:
Հ. Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամեն մի հայ մարդ:
Պ. Իր անձը վտանգի չենթարկելով ամեն հայ մարդ կարող է և պարտավոր է այս գործերր կատարելու.
1)Հայաստանի մեջ ունենալ (սա ամենագլխավորն է) սեփական մեծ կամ փոքր հողակտոր.
2) հայ ոգով դաստիարակել զավակներին.
3) սովորեցնել նրանց զենքի գործածություն.
4) չամուսնանալ օտարի հետ:
Հ. Որո՞նք են հայկական առաքինությունները:
Պ. Ամենագլխավոր հայկական առաքինությունն է.
1) տնով-տեղով գաղթել դեպի Հայաստան.
2) իր բոլոր ուժերը կիրառել, հորդորել իր ծանոթ հայերին վերադառնալ Հայաստան.
3) համոզել և օգնել ամեն մի հայի Հայաստանի մեջ սեփական անշարժ գույք և հող գնելու.
4) Ուժ ու եռանդ ներդնել Հայաստանում արվեստաբանական ու հողագործական դպրոցներ հիմնադրելու:
Հ. Որո՞նք են հայկական մոլորությունները:
Պ. Ամենագլխավոր ու ազգակործան հայկական մոլորությունն է.
1)աշխարհաքաղաքացիություն,
2)պանդխտություն,
3)անձնական շահի համար տարաբնույթ խարդախություններ, որով անարգվում է հայ ազգի անունը,
4)շահասիրական ազգասիրություն (կեղծ ազգասիրություն),
5)հայ մեծավորների դէմ ըմբոստություն (դավաճանություն, մատնություն) ու
6)օտարի հետ ամուսնություն:
Հ. Ո՞ր խոսքերն է պետք դուրս նետել Հայոց լեզվից:
Պ. Հայոց լեզվից, պետք է առմիշտ դուրս նետել վհատեցնող, հուսահատական, ազգի վարկը ստորացնող, խորամանկություն (աչքակապություն) սերմանող խոսքերր, առածները, խրատները և խորհուրդները. «Հայը թակե Վարդանին, թուրքը թակե Վարդանին», «որտեղ հայ, այնտեղ վայ» , «Էլի հայություն արիր» (այսինքն դարձյալ ամենավատթար գործ արեցիր), «հաստն ու բարակ մեկ գին է , վայ է բարակ մանողին», «հայերր անմիաբան են»:
Հ. Առավոտ ու գիշեր ի՞նչ աղօթք պիտի անի ՀԱՅը:
Պ. Հայը քնից զարթնելիս, կամ քուն մտնելիս, միայն այս աղօթքը պիտի կրկնի «Ով բարեգութ Աստված, օգնիր ինձ Հայաստանր ազատելու»: Դրանից ավել ոչ մի ուրիշ աղօթք հարկավոր չէ հային:
Հ. Հայ պատանիների համալսարանական ուսումնառումը նպաստում է հայկական նպատակներին:
Պ. Այժմ հայ պատանիների համալսարանական ուսումնառությունը հայկական նպատակների համար նույն նշանակությունն ունի, ինչ ասենք կունենար ավազակի վրադ հարձակվելու պահին սկսեիր զինագործական արհեստանոց հիմնել: Այդ առումով հայերս առնվազն 100 տարով ուշացել ենք:
Մյուս կողմից վերջին 40-50 ամյա փորձը ցույց տվեց, թե որոնք էին համալսարանների տված արդյունքը հայ պատանիներին 1)դյուրությամբ ապահով ապրուստ ճարելն ու գործնեության ասպարեզ գտնելը և 2)անհավանականորեն սառչելու իր ազգից ու հոգով օտարանալու նրա շահերից: Իսկ եթե կան մի քանի իսկապես արժանավոր հայ համալսարանականներ, պետք է կարծել, որ նրանք առանց համալսարան մտնելու ևս ազգի պիտանի անդամները կլինեին, ինչպես որ կան ազգի մեջ շատ նշանավոր մարդիկ, որոնք երբեք համալսարանում չեն եղել: Պետք է ի նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այժմյան համալսարանները և նույնիսկ գիտությունը, բռնակալների ձեռքում դարձել են ազգեր ստրկացնելու հզոր գործիք:
Հ. Գալով ազատագրված Հայաստանին, այնտեղ ազնվականություն, ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի լինի, թ՞ե ոչ:
Պ. Այո, պիտի լինեն ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի ստանան նրանք կամ նրանց ժառանգները, ովքեր առաջինը կբարձրացնեն զենքը Հայաստանի ազատության համար ու կամ կտան իրենց կյանքերը մարտի դաշտում: Այսպիսիք (ու միայն այսպիսիք) են կազմելու Հայաստանի բարձրագույն ու ամենահարուստ (հողային կալվածքներով) դասակարգը:
Հ. Ո՞րն է հայի նշանաբանը:
Պ. Հայի նշանաբանը այս երեք բառերն են. «ազատություն կամ մահ»:
Հ. Արժե արդյո՞ք Հայաստանը այդպիսի մեծամեծ զոհերի:
Պ. Այո՛, Հայաստանն արժանի է ամենամեծ զոհողությունների, քանզի այնտեղ բնակվողի կյանքի միջին տևողությունը 75 տարի է, Հայաստանի հողը մշակողին` ցանած մեկ սերմնահատիկի փոխարեն, 45-60 սերմնահատ է տալիս: Հայաստանի մեջ եղած աղբյուրների կեսը` հանքային բժշկարար ջրեր ունեն. Հայաստանի դիրքը միջաշխարհային է, այսինքն Ասիայի ու Եվրոպայի սահմանագլխին: Հայաստանի ժողովուրդն եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, ապա կլինի ամենահարուստն ու ամենաբախտավորը: Հայաստանր հարուստ է և՛ կենդանիներով, և՛ բույսերով, և՛ հանքերով:
Հ. Ի՞նչ պատճառով Հայոց անկախությունր չորս անգամ կորսվեց:
Պ. Հայերի անկախութեան չորս անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ հայերի խելքր չբավարարեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ո՛չ սեփական հող և ո՛չ օրենք: Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՛ իրավունքից, և՛ սեփականությունից. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան թե համազգի նախարարների լուծը:
Հ. Ո՞րն է ավելի արյան ու փողի զոհ պահանջում հայերից` թշնամու հետ պատերազմը, թե՞ ներկայիս խաղաղ ստրկական վիճակը:
Պ. Այն ստոր, արտասվելի, անընդունելի վիճակը, որի մեջ են ներկայումս հայերը, ավելի արյան և փողի (նյութական) զոհ է պահանջում հայերից, քան թե դեմ առ դեմ պատերազմը սինլքոր թաթարների, քրդերի ու չերքեզների հետ. Տարեցտարի հազարավոր հայեր են մորթվում ու միլիոնների փող և ապրանք են կողոպտվում, հափշտակվում, գողացվում, փչացվում անպաշտպան, փոքրոգի հայերից:
Հ. Ո՞վ պիտի բարձրացնի ազատության դրոշն ու սուրը:
Պ. Դրոշակը պիտի բարձրացնի հայ վարդապետը. իսկ սուրը`բովանդակ հայ պատանեկությունը, երիտասարդությունը և տղամարդիկ, 16 տարեկանից մինչև 45 տարեկանը:
Հ. Ի՞նչ փողով պետք է ձեռք բերվեն զենք, պարեն, զգեստ ու այլ ռազմամթերք:
Պ. Հայաստանի մեջ գտնվող ամբողջ անշարժ գույքի կանխիկ վաճառքից գոյացած գումարով, որն այժմ ապօրինի կերպով տիրապետում են բարբարոս օտարազգիները: Իսկ ով հրաժարվի կանխիկ վճարելու Հայաստանի գինը, նա ընդմիշտ զրկված կլինի Հայաստանցի-Հայ (այսինքն ազատ Հայ) կոչումից:
Հ. Ո՞վ պիտի ընտրուի Հայաստանի կառավարիչ:
Պ. Հայաստանի կառավարիչ կընտրվի նա, ում զինայալ հայ գունդը կըճանաչի ամենախոհեմը, ամենաքաջը ու ամենաազնիվը:
Հ. Ի՞նչ է նշանակում հաղթել և ի՞նչ հաղթվել:
Պ. Հաղթել նշանակում է թշնամուն ընդառաջ գնալ անվախ և ոչ ոքից չսարսափել. Հաղթվել նշանակում է պատերազմի դաշտում` սրտի մեջ երկյուղ տածել: Անվախը (քաջը) վախկոտին միշտ կհաղթի:
Հ. Որո՞նք պիտի լինեն Հայի ազգային հատկանիշները:
Պ. Հայի ազգային հատկանիշները պիտի լինեն Հայոց լեզուն և Հայաստանը ազատագրված տեսնելու ծարավը:
Հ. Ո՞րն է Հայ ազգի կրոնը:
Պ. Հայի ազգային կրոնն է հաստատուն հավատն է, որ Հայաստանը պիտի ազատագրվի օտարի լծից: Ով այս բանին հավատում է, նա է ուղղափառ հայադավանը:
Հ. Այդ դեպքում ի՞նչ են նշանակում Լուսավորչական, պապական կամ կաթոլիկ ու լյութերական կոչումները:
Պ. Դրանք մարդկային կրքերի և կոշտ տգիտության ստեղծած ու այժմ հնացած գաղափարներ են, որոնք մեծապես վնասեցին ու այժմ ևս վնասում են Հայ ազգին:
Հ. Ճշմարի՞տ է, երբ ասում են, թե ազգը ստրկությունից ազատելու համար մեծամեծ վտանգների ենթարկվե ու ահագին փող վատնել է պետք:
Պ. Այո՛, շատ ճիշտ է: Եթե ազատողները երկու-երեք հոգի լինեն, վտանգը շատ մեծ է ու կորուստն` անխուսափելի, զոհերն էլ` մարդկային ուժից վեր. բայց եթե ամբողջ ազգը մասնակցի, այն ժամանակ և՛ վտանգը և՛ զոհողությունն այն աստիճան կթեթևանան, որ ամեն մի անհատի համար համարյա անզգալի կթվան:
Հ. Ո՞վ կամ ի՞նչը պետք է միավորի հայերին այդ մեծ գործի համար:
Պ. Մոտալուտ կորստի ընդհանուր վտանգը: Դրա համար ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա՛, միմյանց պատմելու և հասկացնելու, որ եթե իրենք վաղօրոք չազատագրեն Հայաստանը, օտար ազգերը կբնաջնջեն Հայոց լեզուն ու հայկական եկեղեցին, և այնուհետ հայն ինքըստինքյան կանհետանա աշխարհի երեսից. այն ժամանակ ամԷն գերդաստանի հայ կիմանայ, որ լավ է նրա մի որդին ծառայէ իր ազգին, քան թէ իր ամբողջ ընտանիքը ոչնչանա. ու լավ է իր հարստության մի փոքրիկ մասը ընծայվի իր ազգի օգտին, քան թէ իր բոլոր գանձր օտարի սեփականությունը դառնան:
Հ. Ի՞նչ են նշանակում այն գեղեցիկ արտոնությունները, որ ժամանակ առ ժամանակ առատաձենորեն շնորհում են օտար պետությունները Հայոց ազգին:
Պ. Այն արտոնությունները, որ օտար պետությունները շնորհում են հայերին, նման են թակարդի մեջ դրած այն համով կերին, որով երեխաները բռնում են միամիտ թռչուններին: Այդպիսի արտոնություններով ամայացավ Հայաստանն իր բնիկ ժողովրդից ու պարզամիտ հայերը, հասան այսօրվա ցավալի թշվառ վիճակին:
Հ. Հայերի ոտքի ելնելը բռնութեան դեմ իրավացի գործ է, թե՞ ապօրինի:
Պ. Հայերի ոտքի ելնելը Հայաստանի ազատության համար իրավացի գործ է թե՛ քրիստոնեական և թե՛ քաղաքական օրենքների տեսանկյունից, ու աշխարհի բոլոր լուսավորյալ ու ազնիվ մարդկանց գովասանքին արժանի:
Հ. Ուրեմն հայերն իրավունք ունե՞ն զենքի ուժով ազատել իրենց հայրենիքը:
Պ. Հայերը Հայաստանը զենքի ուժով ազատելու համար ոչ միայն իրավունք ունեն, այլև ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա՛, այդ սխրալի գործը կատարելու, ինչպես որ ամեն հարազատ որդի լիակատար իրավունք ունի իր հոր ու նախնիների ժառանգությունը ստանալու և մեծ հանցանք է իր որդիների ու հետնորդների առջև, եթե նա այդ ժառանգությունից հրաժարվի, կամ կամա, կամ հիմարաբար և կա՛մ փոքրոգաբար:
Հ. Ո՞ւր են գնում այն մարդկանց հոգիները, որոնք ճակատամարտում են մեռնում:
Պ. Ավետարանի խոսքերի հիմանց վրայ, ճակատամարտում (ազգային պատերազմի) մեռնողի հոգին, սրբերի նման, անշուշտ կարժանան Երկնային Արքայության, քանզի այդպիսի մեկը կյանքից զրկվել է ի սեր և ի պաշտպանություն իր նեղյալ մերձավորներին. Նրա անունր կլինի նահատակ և նրա սուրբ հիշատակը եկեղեցին կտոնի մինչև աշխարհի վերջը:
Հ. Հրացանի ամե՞ն գնդակ դիպչում է ու ամե՞ն խոցված մեռնում է:
Պ. Վիճակագրական ամենաճիշտ հաշիվներից երևում է, որ հրացանից արձակված 10 հազար գնդակից մեկն է դիպչում մարդուն, և 38 խոցվածներից մեկն է միայն մեռնում:
Հ. Պատերազմի դաշտում խոցվածը հոգեվարքի մեջ չի՞ տանջվում:
Պ. Ամենափորձառու բժիշկները հաստատում են, որ փափուկ անկողնու մեջ մեռնելը հազարապատիկ ավելի դժվար է, քան թե պատերազմի դաշտում. իսկ զենքի պատճառած մահը` մահերի մեջ ամենաթեթևն է:
Հ. Հնար կա՞ պատերազմի դաշտում մահից ազատվելու:
Պ. Այո՛, կա՛, ու մեն մի հատիկ հնար է դա: Եթե չես ուզում թշնամին քեզ սպանի, դու ինքդ շտապի՛ր նրան սպանել: Ուր վտանգը շատ մեծ է ու անխուսափելի, համարձակ վազի՛ր նրան ընդառաջ, և վստահ եղիր, որ վտանգը ինքը կփախչի քեզանից: Սա փորձած երևույթ է: Թշնամու առջևից փախչելը երկու վատ հետևանք ունի. առաջին, որ փախչողն անպատճառ կսպանվի և երկրորդ — դա ակներև կորստի կմատնի իր հավատարիմ զինակից ընկերին:
Հ. Հայերը ե՞րբ պիտի ոտքի ելնեն:
Պ. Երբ որ մեծամեծ ազգերի մեջ սկսվի կենաց ու մահու պատերազմը:
Հ. Իսկ մինչև այդ ժամը ի՞նչ պիտի անեն հայերը:
Պ. Այս Վարդապետարանի իմաստը ընկալեն ու սիրեն և նրա բովանդակությունը սրբությամբ կատարեն:
Հ. Հայի գույքային հարստությունը օտար աշխարհի մեջ ի՞նչ է:
Պ. Հայի գույքային հարստությունը օտար աշխարհի մեջ ստրուկի աներևույթ, բայց ամենապինդ շղթան է, որով կաշկանդված են նրա ձեռքերն ու ոտքերը:
Հ. Ի՞նչ են այն պատվանունները, տիտղոսները, աստիճանները, պատվանշաններն ու վկայագրերը, որ ունեն հայերն օտար պետությունների մեջ:
Պ. Այն պատվանունները, տիտղոսները, աստիճանները, պատվանշաններն ու վկայագրերը, որ ստացել են հայերը` օտար պետությունների ստրկության գլխագրերն են ի հատուցումն իրենց կորցրած ազատության ու հայրենիք ուրացության:
Հ. Ե՞րբ օտարազգիները կդադարեն, ինչպես որ այժմ է, արհամարհել, ատել ու հալածել հայերին և ե՞րբ կսկսեն, հակառակ դրա, հարգել նրանց:
Պ. Երբ հայերը ազատվեն օտարի լծից, իսկ առանց դրա, մինչև իրենց բնաջնջվելը, մնալու են արհամարված, ատելի, անվանարկված, հալածված ու գարշելի արարածներ օտարի աչքում, ավելի ստոր, քան թե ջհուդները, ցիգանները, փարիսեցիները:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*