Ալևիներ

алавитыՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդները բազմաթիվ զազրախոսություններ ու սադրիչ լուրեր են շրջանառության մեջ դնում, մեկնաբանելու «ալևիների բռնատիրությունը»: Ալևիների հասցեին հնչեցրած թերևս ամենաանմեղ որակումն ու պիտակը` աղանդավոր, դիվապաշտ ու… ոչ մահմեդական խոսքերն են: Ծայրահեղական սալաֆիտյան շեյխ Արաուրի կողմից շրջանառության մեջ դրված լոզունգը` «Ալեվիներին` գերեզման,Քրիստոնեաներին` Բեյրութ», ցավոք սրտի բավական հետևորդներ ունի այսօրվա Սիրիայում, որը շատ թանկ է վճարում արևմուտքի կազմակերպած «Արաբական գարնան» հաշիվներով:

Ալևիների ծագման մասին` որոնք ընդունում են Հիսուսին, Մարիամին, և միաժամանակ սուրբ են համարում Մուհամմեդ մարգարեի աղջկան, մինչ այժմ էլ դեռ վերջնական եզրակացության չեն հանգել արևելագետները:

Ի տարբերություն վերջիններիս, Միխաիլ Մակավեցկին (ծնվել է Մոսկվայում`Սովետական բանակի ծանր ավիացիայի սպայի ընտանիքում, 1990թ-ից բնակվում է Իսրայելում), որն ոչ թե արևելագետ է, այլ բժիշկ` մի հետազոտություն է գրել, որում պաշտպանում է ալևիների ծագման վարկածներից մեկը: Ավելի պարզ. նա պնդում է , որ ալևիները` կիլիկյան հայերի սերունդներն են:

Ալևիները հանդիսանում են Կիլիկյան թագավորության` որի սկիզբն ընդունված է համարել 1080թ-ը, իսկ անկումը` 1375, բնակչության հետնորդները: Սիրայի հյուսիս-արևմտյան և հարավային Թուրքիայի լեռնային շրջաններում փրկված բնակչությունը, որոշակի չափով պահել է իր սկզբնական կրոնը, որը սակայն մահմեդականության սահմանափակ ազդեցությունն է կրել: Ներկայումս ալևիների ընդհանուր թիը` ավելի քան 2,5մլն մարդ է: Մեծամասնությունը բնակվում են Սիրիայում(մոտ 2մլն., տարբեր գնահատանկաններով բնակչության`11-15%),մեծամասամբ Լատակիա-Տառտուս շրջանում: Դրանք լեռնային շրջաններ են, որոնք շատ են նման Հայաստանի տարածքին: Ալևիները համապարփակ բնակվում են նաև Համայի ու Հոմսի շրջանում:   Միգուցե՞ նաև սա է թաքնված պատճառներից մեկը, որի հետևանքով այսպես ջանադրաբար փորձում են «բարենորոգել» Սիրիան, հայկական էթնոսի, նույնիսկ նրա հեռավոր արձագանքի «քոքը կտրելով» տարածաշրջանից:

Թուրքիայում ալևիները հիմնականում բնակվում են Թուրքիայի այսպես կոչված սիրիական հատվածում (Ալեքսանդրետտի շրջ.), մի քանի տասնյակ հազար ալևիներ տեղակայված են Հաթայ, Ադանա և Իչել (Մերսին) թուրքական գավառներում: Մի քանի հազար ալևիներ կան Լիբանանում: Մոտ 2 հազար ալևիներ բնակվում են ներկայումս Իսրայելի ձեռքն անցած Հոլանի(Գոլան) բարձրունքներում(Լիբանանին սահմանակից մի գյուղում):

1922-ից 1936թթ.-ը ֆրանսիական մանդատի շրջանակներում գոյություն է ունեցել ալևիների պետություն:Ալևիական պետությունն իր մեջ ներառում էր երկու նախկին սանջակները`Լաթակիական(Լաթակիայի, Ջեբելի, Բանիյասի, Մասյաֆի, Խափ(ֆ)երի շրջանները) և Տուրտուական(Տարտուի, Սաֆիտի, Թել-Կալյախի շրջանները): Բացի 176 հազար ալևիտներից այդ պետկան կազմավորումում բնակվում էին 52 հազ. Սուննիներ, 44,5 հազ. Քրիստոնեաներ, 4,5 հազ. Մահմեդականներ: 1930թ-ից Ալևիական պետությունն ունեցել է իր սահմանադրությունը: 1931թ. դեկտեմբերի 5-ին ` ֆրանսիական կառավարության N 274 որոշմամբ Ալևիական պետությունը միացվեց Սիրիային: Ֆրանսիացիները պնդեցին,որպիսզի պահպանվի Լաթակիայի շրջանի ֆինանսական ու կառավարչական ինքնուրունությունը, որը վերջնականպես Սիրիական Հանրապետության կազմի մեջ ներգրավվեց 1946թ-ին:

Սիրիական ալևիները, վախենալով ընկնել սուննի-մահմեդականների ազդեցության տակ, նախ` հայտարարեցին մահմեդականությանը ալևիզմի պատկանելիության մասին (առաջի այդպիսի հայտարարությունը արվեց 1936թ.), հետո`համառորեն ջանացին զբաղեցնել նշանակալի պաշտոններ Սիրիայում, ինչն էլ նրանց հաջողվեց 1971թ-ին, երբ ալևի Խաֆեզ Ասադը դարձավ Սիրիայի նախագահ: Այս փաստը առաջ բերեց Սիրայի մեծամասնություն կազմող սուննիտ բնակչության դժգոհությունը, որոնք մատնանշում էին, թե սահմանադրությամբ Սիրիայի նախագահ կարող է լինել միայն մահմեդականը: Դրան ի պատասխան 1973թ-ին իրականացվեց ալևիների պաշտոնական ճանաչումը որպես մահմեդականներ (շիյա): Չնայած, թեոլոգիայի տեսակետից, նրանց նույն հաջողությամբ կարելի է քրիստոնեաներ համարել: Ալևիները մերժում են մահմեդականության ծիսական ու բարոյական արգելքները,աստվածացնում են Հիսուսին, ընդունում են քրիստոսի առաքյալներին, որոշ սրբերի ու մարտիրոսների, քրիստոնեական սրբերի մեծարման օրերին իրենց անվանակոչում վերջիններիս անուններով, տոնում քրիստոնեական տոները (Ծնունդ, Զատիկ): Չնայած, ալևիների գլխավոր սուրբ գիրքը` «Կիտաբ ալ-Մաջմու»-ն, պարունակում է 16 սուրա և իր ձևով Ղուրանի բացահայտ կրկնօրինակումն է: Ալևիների կրոնական դոգմայում մնացորդային իսմայելական մահմեդականությունը համատեղվում է հինարևելյան հոգևոր պաշտամունքների ու քրիստոնեության հետ:

Ալևիները պաշտում են արևն ու լուսինը, հավատում հոգու վերամարմնավորմանը, նշում մի շարք քրիստոնեական տոներ, կրում քրիստոնեական անուններ: Արևապաշտ ալևիները` «շամսիյունները», ընդունում են , որ աստված «արարվել է Արէգի սրտից», լույսը պաշտողները` «Արէգի ակից (աչքից)», իսկ լուսնապաշտները, աստծուն նույնացնում են լուսնի հետ: Ալևիները բաժանվում են նաև խմբերի, որոնք երկրպագում են լույսը («նուռ») և մութը («զուլում»):Ալևիները նաև ընդունում են սուրբ երրորդությունը, որն ընկալում են որպես Իմամ Ալի (Աստվածայի Մտքի մարմնացում), Մուհամմեդ մարգարե (Անուն`Աստծո արտացոլանք) ու Սալման ալ-Ֆարսի (Մուհամմեդի գաղափարակիցներից (Աստծո դարպաս Անունի միջոցով)), որոնք մի էություն են ու անբաժան:

Ալևիները խիստ տարբերակում են կատարում ընտրայլեների, որոնք տիրապետում են գաղտնի գիտելիքների, և չլուսավորված մարդկային զանգվածի միջև: Առաջիններին անվանում են «հատուկ» («հասսու»), մնացյալը` «սովորական» («ամմա»):

Ալևիների հավատամքով, մարդիկ գոյություն են ունեցել մինչ Երկրի արարումը և լուսավորող կրակներ ու մոլորակներ էին, այդժամ նրանք չգիտեին ոչ ապաշխարհություն, ոչ մեղք: Նրանք աստծուն դիտում էին քանց Արև: Հետո աստված նրանց երևաց տարբեր կերպարանքներով, ցուցանելու, որ նրան ճանաչել կարելի է միայն այնժամ, երբ ինքը կընտրի դրա միջոցը: Ամեն հայտնությունից հետո ացնում էր յոթ հազար յոթ հարյուր յոթանասույոթ տարի ու յոթ ժամ: Հետո աստված ստեղծեց այս աշխարհը և մարդկանց տվեց նյութեղեն թաղանթ: Մահվանից հետո մարդու հոգին վերամարմնավորվում է կենդանու մեջ, ընդ որում վատ մարդու հոգին այն կենդանու մեջ, որին որպես սնունդ են օգտագործում: Յոթ անգամ վերածնվելուց հետո, բարեպաշտ մարդու հոգին համբառնում է աստղային ոլորտ, իսկ մեղսավորինը` չարքերի ոլորտ:

Սիրիայի սահմաններից դուրս ալևիներին որպես մահմեդականներ չեն ընդունում, ալևիներն էլ իրենց հերթին, հեռու են մնում մահմեդականներից, ավելի մեծ խանդավառությամբ մերձենալով քրիստոնեաների հետ, որոնցից նաև աղջիկ էին կնության առնում: Դերսիմի շրջանում թուրքահպատակ հայերի ու քրդական համարվող ալևիների Զազա ցեղի միջև, շատ սերտ հարաբերություններ են եղել: Մինչ այժմ էլ, ներկա սերնդի մոտ հիշողություններ են պահպանվել «զազա-հայերի» մասին (ի դեպ , զազաները, որոնք այդպիսի հեշտությամբ էին մերձենում հայերի հետ, ընդունում նրանց սրբերին, հաճախում նրանց հոգևորականների մոտ և այլն, միևնույն ժամանակ ատում էին մահմեդականներին, և նրանց հետ ցանկացած շփում մեծագույն պղծություն համարում ):

Բայց սիրիայում նրանք համարվում են շիյա մահմեդականության ենթահամայնք: Եվ քանի որ, սիրիական սահմանադրության համաձայն երկրի նախագահ կարող է լինել միայն մահմեդականը, իսկ ալևիներին ընդունում են որպես մահմեդականներ, նրանց առջև բաց է դեպ իշխանություն տանող ուղին:Ամբողջ սիրիական վերնախավը, ներառյալ նախագահ Ասադը` ալևիներ են:Աշխարհի շիյա մահմեդականների մեծամասնություն կազմող շիյա-իմամականների(կամ շիյա- երկտասնյակավորների) հետ ալևիների դանդաղ սերտաճման գործընթացը, սկսվել է դեռևս Խաֆեզ Ասադի օրոք և շարունակվում է նրա որդու Բաշար Ասադի կողմից: Ալևիների բնակավայրերում սկսեցին կառուցվել մզկիթներ, նրանց կոչ էր արվում` ռամազանին պաս և մյուս մահմեդական ծեսերը պահել:

Շիյականացման այս քաղաքականությանը ալևիներն ընդիմանում էին, ինչպես կարող էին:Իսկ այն հայերը, որոնք պահպանեցին իրենց կրոնը, մնացին:

Ներկայումս ալևիներն ու հայերը` երկու տարբեր ազգություններ են ասես: Առավել ևս, որ ներկայումս նաև նրանց լեզուներն են տարբեր:Արաբներն իրենց գրավյալ տարածքներում միշտ ստիպում էին հպատակված ժողովրդին փոխել լեզուն: Այնպես որ ալևիները հայերենից անցան արաբերենին(մասամբ նաև քրդերենի):Ցավոք որպիսզի դառնան տարբեր ժողովուրդներ, բավարար է փոխել կրոնը ու երկրպագել մոլեռանդությամբ: Սերբերն ու Խորվաթները խոսում են նույն լեզվով, որն այդպես էլ կոչվում է` սերբախորվաթերեն: Նրանց բաժանում է միայն այն, որ սերբերը կաթոլիկ են, իսկ խորվաթները` մահմեդական: Իսկ ընդհանրապես դրանք միևնույն ազգն են:Այդ ազգի մի մասն էլ, որը մահմեդականություն է դավանում , կոչվում են բոսնյակներ և ապրում մինչ այժմ էլ անկախ Բոսնիա-Հերցեգովինայում:Տարբեր կրոնական պատկանելիությունն այն աստիճան է պառակտել այդ ժողովրդին, որ մինչև ոչ վաղ անցյալը նրանք արյունալի պատերազմի մեջ էին միմյանց հետ:

Արդեն 1700 հարյուր երկար ու ձիգ տարիներ, մեր ազգն էլ է բաժան-բաժան եղած ու բզկտված ` հենց նույն կրոնական պատկանելիության պատճառով: Հայ Ազգի իրական լինելիության մասին լավատեղյակ են տարածաշրջանի և աշխարհի խոշոր պետություններն ու Ազգերը, որոնք էլ ազդեցություն են ունեցել ու խրախուսել այդ տարանջատման ու ոչնչացման գործընթացը: Եվ միայն մենք ենք կարծես «քնած ուղտի ականջում», անհաղորդ սեփական պատմության ու անճանաչ` սեփական ինքնությանը: Ինչքա՞ն է երկարաձգվելու այդ թմբիրը, մինչև ե՞րբ:

Հիքսոս Արթուր

Comments

comments

Դիտվել է 1,590 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով