Կեղծ երջանկությունը, որպես XXI դարի թմրամոլություն

քյասիբ-հարուստԵրբ ունես թանկագին մեքենա, գեղեցիկ իրեր, էլիտար բնակարան և կարգավիճակին հատուկ այլ խորհրդանիշեր, քեզ սկսում է թվալ, թե արժես ավելին ու մի աստիճան ավելի բարձր ես նրանցից, ովքեր զուրկ են այդ ամենից։ Ավելի էժանագին մեքենա վարող հարևանիդ նայելով, վերամբարձորեն մտածում ես, թե դու հաջողակ ու ճարպիկ ես և շատ փող ես աշխատում։ Դրա համար  էլ նա չունեվոր է, իսկ դու հարուստ։

Դու կարծում ես, թե հարևանդ հավանաբար մտածում է, որ դու շատ ուժեղ ու ճարպիկ մեկն էս, քանզի այդպիս թանկագին մեքենա ունես։ Ու այդ միտքը, ջերմացնում է ներսդ և օգնում է սեփական աչքերում ինքդ քեզ բաձրացնելուն։ Ինքնագնահատանքդ բարձրանում է։ Քեզ զգում ես արժեքավոր ու կարևոր, երբ անցնում ես հարևանիդ կողքով, կամ երբ մոտենում ես խաչմերուկին, որտեղ քո մեքենայից շատ ավելի էժանագին մեքենաներ են կանգնած։

Իսկ եթե հարևանիդ մեքենան ավելի խուճուճ ու ժամանակակից է, ապա դա նվազեցնում է ինքնագնահատանքդ, քանի որ հարևանդ ավելի հաջողակ է երևում քո աչքին։ Եվ այդ ժամանակ, քեզ միայն մի ելք է մնում, առաջին պատեհ առիթով, վերադարձնել թվացյալ առավելությունդ։ Բայց խոսքը բնավ էլ միայն մեքենայի մասին չէ։

Այսպես կլինի անվերջ և քո ինքնագնահատականն անընդհատ կիջնի ու կբարձանա։ Ամեն անգամ երբ քո շրջապատից որևէ մեկն ավելի թանկագին ինչ որ բան կունենա, ինքնագնահատանքդ կիջնի։ Բայց դրա փոխարեն ամեն անգամ, երբ նրանցից մեկին պատկանող որևէ ինչք ավելի վատը կլինի, քան քոնը՝ այն կբարձրանա։ Եվ դրանից է կախված, թե որքանով ենք մենք ինքներս մեզ երջանիկ զգում։

XVIII դարի ֆրանսիացի գրող, իրավագետ, փիլիսոփա Շառլ դը Մոնտեսքյոն մի առիթով ասել է,- «Եթե մենք կամենայինք ընդամենը երջանիկ լինել, դրան հասնելը հեշտ կլիներ։ Սակայն մենք ցանկանում ենք ուրիշներից ավելի երջանիկ լինել, իսկ դա համարյա անհնարին է, քանզի մեզ անընդհատ թվում է, թե այլոք՝ մեզանից ավելի երջանիկ են»։

Կեղծ երջանկության հետևից ընկած, մարդիկ վերածվում են թմրամոլների, որոնք ամեն գնով պատրաստ են պահպանելու՝ շրջապատի հետ համեմատած, սեփական արժեքավորությունը։ Նրանք գնում են նոր հեռախոս, փոխում են մեքենան, գնում են թանկագին հագուստ ու տնային կահ-կարասի, այն առիթի համար, երբ շրջապատիցդ մեկն ու մեկը հյուր կգան և անպայման գործածում են թանկարժեք օծանելիք, որպեսզի ընդգծեն սեփական նրբաճաշակությունը։ Բայց քանի որ այս ամենը բավականաչափ թանկ հաճույք է, նման հնչեղ ցուցամոլությամբ տառապողները, անվերջանալի պարտքերի մեջ թաղված մարդիկ են։

Այսպես, պարբերական երջանկության մոլուցքին հետևելով, մարդիկ կախվածություն են ձեռք բերում, անվերջանալի վարկային «ներարկումներից»։ Ամենասարսափելին նրանց համար, դա իջնել նրանց մակարդակին, ում համարում են իրենցից ցածր ու որպեսզի դա տեղի չունենա, նրանք պատրաստ են վճարելու ցանկացած գումար։

Որպեսզի պահպանեն, իրենց մտածածին վերնախավությունը, նրանք պատրաստ են այդ կարգավիճակը հավաստող ապրանքներ ձեռք բերելու վրա, վատնել ցանկացած գումար։

Իսկ եթե կա որևէ իր, որը դուրս է իր պատկերացրած կարգավիճակի չափանիշներից, նրանք խնամքով թաքցնում են այն։ Ու ընդհակառակը, այն ինչ ընդգծում է այդ կարգավիճակը, ամեն առիթով ի ցույց դնում,  գովազդում։ Օրինակ ասենք հանգիստը «5 աստղանի» հյուրանոցում, ամենայն մանրամասնությամբ կհիշատակվի սոցցանցերում, այն դեպքում երբ «3 աստղանի» հյուրանոցում անցկացրած օրերը՝ «համեստաբար» լռության կմատնվեն։

Եթե չունեն հարմարավետ, կարգավիճակի չափանիշներին համապատասխանող բնակարան, ամեն կերպ լռության կմատնեն այդ իրողությունը։ Այդպիսի մարդկանց կյանքը, վերածվում է մի անընդհատ խաբեության։ Նրանք խաբում են ոչ միայն ուրիշներին, այլ առաջին հերթին՝ իրենք իրենց։ Նրանք վստահ են, որ իրականում պատկանում են այն դասին, որը նմանակում են ու ամեն կեպ արհամարում այն իրողությունը, որ այդ կարգավիճակը՝ արգասիքն է պարտքերի, որոնք մարելու են ամբողջ կյանքում։

Կյանքի ինչ որ պահի, երբ բանկերն այլևս վարկ չեն տալիս, և ուրախության ու երջանկության ակունքը ցամաքում է, նրանք խորն ընկճախտի (դեպրեսիային) մեջ են հայտնվում։ Սակայն այդ դեպքում էլ, նրանք հիմնականում մեղադրում են բոլորին իրենց անհաջողություններում, այդ նույն բանկերին, կառավարությանը, դժբախտ կյանքին ու գործատուին, ով անարդարացիորեն նվազեցնում է աշխատավարձը։ Միակ մարդը, որին երբեք չեն մեղադրի, դա հենց իրենք են։ Չէ որ, այն ամենը ինչ նրանք ուզում էին, ընդամենը լինել «ինչպես բոլորը» և ձեռքից բաց չթողնել կյանքի կարևոր տարիները, վերցնելով կյանքից ամենայն լավագույնը։ Միթե՞ նրանք կարող են մեղավոր լինել սեփական տնտեսական ողբալի վիճակի համար։

Ի լրումն այս ամենի, տեղին է հիշել Հենրի Ֆորդի խոսքերը։

«Ես կարիք չունեմ կանգ առնելու թանկարժեք հյուրանոցում, քանի որ իմաստ չեմ տեսնում վերավճարելու ինձ անպետք ավելորդությունների համար։ Ուր էլ ես կանգ առնեմ, ես Հենրի Ֆորդն եմ։ Եվ մեծ տարբերություն չեմ էլ տեսնում հյուրանոցների միջև, չէ որ ամենաէժանագին հյուրանոցում էլ կարելի է հանգստանալ ոչ այնքան վատ, որքան որ ամենաթանկում։ Իսկ այս վերարկուն, դուք ճիշտ եք,  դեռ իմ հայրն էր հագնում, բայց դա ոչ մի նշանակություն չունի, չէ որ նույնիսկ սրանով, ես էլի Հենրի Ֆորդն եմ։ Իմ որդին դեռ ջահել է ու անփորձ, դրա համար էլ վախենում է, թե ինչ կմտածեն մարդիկ, եթե նա կանգ առնի որևէ էժանագին հյուրանոցում։ Իսկ ես չեմ վախենում, շրջապատի՝ իմ մասին ունեցած կարծիքից, քանի որ գիտեմ իմ իրական արժեքը։ Իսկ միլիարդեր ես դարձել եմ, քանի որ գիտեմ հաշվել փողը ու տարբերակել իրական արժեքները՝ կեղծերից»։

(թարգմանություն համացանցից)

Comments

comments

Դիտվել է 828 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով