«Եվրոպայի մայրամուտը»

օսվալդ

Օսվալդ Շպենգլեր՝(1880, մայիսի 29 – 1936, մայիսի 8), 

 գերմանացի փիլիսոփա, պատմաբան, հրապարակախոս, ժամանակակից մշակույթի փիլիսոփայության հիմնադիրներից։

 1918 թվականին լույս տեսավ Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը»  գիրքը և շատ արագ հայտնի դարձավ: Մշակույթի պատմության մեջ եզակի են դեպքերը, երբ գիտական աշխատությունը առաջ է բերում բուռն քննարկումներ ոչ միայն գիտական  շրջաններում, այլ մշակույթի գիտական հետազոտությունից հեռու մարդկանց հոծ զագվածի սրտերում է արձագանքում: Բայց և այնպես, Շպենգլերի գիրքը միայն հետազոտություն չէր: Սա գիրք – ախտորոշում էր, գիրք – մարգարեություն: Հեղինակը հետազոտել է ոչ միայն մշակույթի պատմությունը, այլ նաև հարցադրել է եվրոպական մշակույթի ապագայի խնդիրը, հարց, որին հեղինակի կողմից տրված պատասխանը՝ անմխիթարական է  ու դժգույն:

Ներկայացնեմ Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը»  գրքից մի հատված:

«Անքաղաքավարի պահելաոճը բոլոր խորհրդարաններում, ընդհանուր միտումը՝ մասնակցելու ոչ այնքան օրինական գործարքների, որոնք շուտափույթ շահույթ են խոստանում, ջազն ու նեգրական պարերը, որոնք դարձել են մարդկային ամենատարբեր շերտերի հոգու արտահայտման միջոց, տիկնայք, որոնք շպարում են դեմքերն ու շրթերը՝ թեթևսոլիկ աղջնակների նման, գրչակների մոլուցք՝ ամբոխի համընդհանուր ծափահարության  ներքո ծաղրելու իրենց վիպակներում ու թատերական երկերում՝ ազնվածին հասարակության խստապահանջ մտածելակերպը, անքաղաքավարությունը՝ ներթափանցած մինչ  բարձրագույն դասն ու հնագույն ազնվական տոհմերը, դրսևորվելով՝ հրաժարումով ցանկացած հասարակական պատասխանատվությունից  և նախկին բարքերից, այս ամենն ապացույց է, որ ամբոխն է սկսել ճաշակ թելադրել:

Բայց մինչ այստեղ ծաղրանքի  են ենթարկվում ազնվածին դրսևորումներն ու հին ավանդույթները, քանզի իրենց հոգում, որպես հրամայական, այդ ամենի կրողը չեն և նույնիսկ չեն էլ կասկածում, որ խոսքը ՝ լինել-չլինելու մասին է, այնտեղ, հակառակ կողմում բորբոքում են ատելությունը, ծարավ՝ նրանց ոչնչացման , նախանձ այն ամենի հանդեպ, ինչն իրենց անհասանելի է, ինչն առանձնանում է իր գերակայությամբ ու այդ պատճառով էլ ենթակա է գահավիժման:Ոչ միայն ավանդույթներն ու բարքերը, այլև նրբաճաշակ վարվեցողության ցանկացած դրսևորում,  գեղեցկություն, հեզաճկունություն, ճաշակով հագնվելու ունակություն, հաստատակամ շարժ ու ձև, գեղագետ խոսք, մարմնի զուսպ կեցվածք, բարձրակարգ դաստիարակություն և ինքնատիրապետում՝ մահու չափ ջղայնացնում են ստորակարգ զգայականությունը: Որևիցե ազնվականորեն նրբագեղ դիմագիծ, թեթևությամբ ու վայելչությամբ մայթից բարձրացված  որևէ բարակ ներբան, հակասում են ցանկացած ժողովրդավարության: « Otium cum dignitate» (Արժանապատիվ ժամանցը)՝ բռնցքամարտիկների ցուցադրանքի և վեցօրյա հեծանվավազքի փոխարեն, բարձրաճաշակ  արվեստից և հնագույն պոեզիայից լավատեղյակությունը, նույնիսկ հասարակ ուրախությունը՝ գեղեցիկ ծաղիկներով ու յուրահատուկ պտուղներով, խնամված այգու ՝  ցանկություն են առաջացնում հրդեհելու, փշրելու, ոտնատակ տալու:Մշակույթն  իր էական գերազանցությամբ՝ արդեն թշնամի է: Քանզի ունակ չեն հասկանալու նրա ստեղծագործությունները, ներքուստ յուրացնել դրանք, և քանի որ դրանք գոյություն ունեն «ոչ բոլորի համար», ուրեմն դատապարտված են ոչնչացման: Սակայն սա հենց ժխտողականության միտումն է. ոչ ոք չի մտածում այն մասին, որպեսզի կրթել մարդկային զանգվածը մինչև իրական մշակույթ: Դա ջանքեր է պահանջում և անհարմարությունների հետ է կապված,  հնարավոր է նաև,  բացակայող նախադրյալների պարագան: Ընդհակառակը. հենց հասարակության կառուցվածքը պետք է հավասարեցվի ամբոխի մակարդակին:  Եվ թող թագավորի համընդհանուր հավասարությունը. ամենը պիտ միանման գռեհիկ լինի: Նույն կերպ  փող «շինել»  ու մսխել այն միանման հաճույքների վրա … Առավելությունը, շարժուձևը, ճաշակը, ցանկացած տեսակի ներքին արժեկարգ՝  հանցագործ բնույթ են » :

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*