Հայազգի պատանին, առաջինն է ֆրանսիական մրցույթում.

հակոբՖրանսիական Ֆրանս 2 (France 2 ) հեռուստաալիքի կազմակերպած դասական կատարողների «Փրոդիգես»(«Prodiges») մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Լիլ քաղաքի բնակիչ, 12 ամյա, Հակոբ անունով հայազգի մի պատանի:
Ալբա քաղաքում տրվող համերգին տղան  կատարել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի Կերուբիմոյի արիան, Թուլուզի կապիտոլիումի ազգային նվագախումբի նվագակցությամբ: Ելույթին հետևել են ավելլի քան 3,5 մլն հեռուստադիտողներ:

Երկրորդ անգամ անցկացվող այս մրցույթում, հայտարարված էին երեք կատեգորիաներ՝ երաժիշտ, երգիչ և պարող:
Տղան կստանա  5 հազար եվրո կազմող մրցանակը և կշարունակի իր երաժշտական կրթությունը:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*