ՀՈՎԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

HovikՀովիկ Ներսիսյանը ծնվել է 1921 թ. հոկտեմբերի 21-ին Իրանի Քերման քաղաքում: Համալսարանական կրթություն է ստացել Թեհրանում և Գլազգոյում (Անգլիա): Այնուհետև ստացել է բարձրագույն ռազմական կրթություն` հաճախելով Իրանի ռազմական ակադեմիան: Հաղթելով շրջանավարտների առաջնությունում, շահի կողմիցպարգևատրվել է թրով և ընտրվել թագավորական թիկնազորի սպա, կարճ ժամանակ անց ստանալով գնդապետի աստիճան:Շահի կողմից պարգևատրվել «Գիտություն» շքանշանով:1948 թ. հրաժարվել է զինվորական ծառայությունից: Ընտանիք է կազմել գիլանցի գեղանկարչուհի Հասմիկի հետ:
Թեհրանում Հովիկ Ներսիսյանն աշխատակցել է «Ալիք» օրաթերթին` հանդես գալով հայագիտական հրապարակումներով: Հեղինակել է պատմաբանասիրական բնույթի բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք լույս են տեսել պարսկերեն և հայերեն:
1990 թ. տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել հայաշատ Լոս-Անջելոես քաղաքում:1991 թ. որպես ավեստայագետ ընտրվել է Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Լոս Անջելեսում մասնակցել է «Շիրակ» գրական-մշակութային խմբակցության հիմնադրմանը, որի աշխատանքներում ներգավված էին ամերիկահայ բազմաթիվ ճանաչված մտավորականներ: Հաճախ է հեռուստաելույթներով ներկայացրել հայոց պատմությանը և մշակույթին վերաբերող իր ուսումնասիրությունները:
Հովիկ Ներսիսեանը վախճանվել է Լոս Անջելեսում 2009 թ. հունիսի 5-ին:
Մինչ այդ` 2006 թվականին, կարծես կանխազգալով մոտալուտ վախճանը, նա իրականացրեց մանկության երազանքը` առաջին (և, ցավոք, վերջին) անգամ այցելելով Հայաստան:

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(համառոտ բովանդակություն)
Հայ ժողովրդի պետականության և
պատմության ակունքներում
*
Հայերի բռնագաղթն ու
բավարիացիների հայկական ծագումը
*
Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն
ու իր Ավեսթան
*
Նախաքրիստոնեական Աստվածները Հայոց.
Մի թռիչք ճշմարտության երկնակամարում
«ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքն ընթերցելու կամ ներբեռնելու համար, սեղմել այստեղ: Եթե ցանկություն  առաջանա ունենալ գրքի տպագիր օրինակը, ապա զանգահարեք 095 33 47 37 հեռախոսահամարով:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*