Ինչի համար են վճարում.

ԱրիստոտելԱրիստոտելը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչն ու խորհրդատուն էր:
Օրերից մի օր, երբ նա չի կարողանում պատասխանել, պալատականներից մեկի հարցին, վերջինս կշտամբանքով ասում է.
_ Չէ որ, դու Արքայի ուսուցիչն ու խորհրդատուն էս, և առատորեն վարձատրվում ես. սակայն հարցերիս պատասխանել չես կարողանում :
_ Ես ռոճիկ եմ ստանում, նրա համար՝ ինչ գիտեմ, այլ ոչ չգիտեցածիս:Եթե ինձ վճարեին այն ամենի համար, ինչ ես չգիտեմ, ապա չեր բավականացնի նաև արքունի գանձարանը:Քանի որ այն ինչ ինձ հայտնի չէ, անհամեմատելիորեն ավելի շատ է նրանից, ինչ ես գիտեմ:
Առակս զ’ինչ ցուցանե.
Եթե հին դարերի հանրահայտ գիտնականն այսքան համեստ կարծիքի է իր մասին, ապա դու քեզ ամենագետ մի համարիր: Եվ մեկ էլ, կարդա շատ-շատ, որպեսզի գոնե որոշ բաներ իմանաս:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*