Փարավոնի իմաստնությունը կամ ինչպես ի հայտ եկավ փողը

փարավոն1

_ Նայե՛ք,-դիմեց փարավոնը քրմերին,- ներքևում շղթայված ստրուկների երկարաձիգ շարքերն են, որոնցից ամեն մեկն, ընդամենը մի քար է տանում: Նրանց հսկում են բազում վերակացուներ: Ինչքան շա՜տ ստրուկներ, այդքան լավ է պետության համար՝ մենք միշտ այդպես ենք կարծել: Բայց ինչքան շատ ստրուկներ, այդքան ավելի պետք է երկյուղենք՝ սպասվելիք խժդժություններից ու անհնազանդության դրսևորումներից:Մենք ավելացնում ենք պահնորդներին: Ստիպված ենք լավ կերակրել ստրուկներին, այլապես նրանք չեն կարողանա ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Բայց միևնույնն է, նրանք ծույլ են ու հակված ըմբոստանալու…_ Նայեք, ինչ դանդաղ են նրանք շարժվում, ու ծուլացած վերակացուն էլ չի շտապեցնում նրանց, չի մտրակում, նույնիսկ առողջ և ուժեղ ստրուկներին: Բայց նրանք կշարժվեն շատ ավելի արագ ու պետք չեն լինի այսքան հսկիչներ: Հսկիչները նույնպես կվերածվեն ստրուկների: Ու այդ ամենը կարելի է անել հետևյալ կերպ: Թող այսօր, մայրամուտից առաջ, մունետիկները տարածեն փարավոնի հրամանը, որում կասվի. «Նոր օրվա լուսաբացից բոլոր ստրուկներին լիակատար ազատություն է տրվում: Քաղաք բերած ամեն մի քարի համար, ազատ մարդը փող կստանա: Փողը կարող եք փոխանակել սննդի, հագուստի, տան, պալատի ու հենց քաղաքի հետ: Այսուհետ՝ դուք ազատ մարդ եք » … Հաջորդ առավոտյան, փարավոնը քրմերի հետ բարձրացավ արհեստական բլրի գագաթը, որտեղից կառուցվող քաղաքը երևում էր ասես ափիդ մեջ: Պատկերը որ հառնեց նրանց հայացքին, ցանկացած երևակայությունից վեր էր: Հազարավոր մարդիկ, նախկին ստրուկներ, իրար հերթ չտալով , կրում էին նույն քարերը, ինչ որ առաջ: Ոմանք ուժերի լարումից քրտնաթոր, նույնիսկ երկու քար էին քաշ տալիս:Մյուսները, որոնք մեկական քար էին վերցրել, վազում էին թոզ ու դուման բարձրացնելով: Որոշ վերակացուներ, նույնպես քար էին կրում: Մարդիկ, ովքեր իրենց ազատ էին համարում, քանզի նրանց ազատել էին շղթաներից, ջանում էին որքան հնարավոր է շատ այդ ցանկալի փողից ստանալ, որպիսզի կառուցեին սեփական երջանիկ կյանքը: Կռատին, դեռ մի քանի ամիս անցկացրեց բլրակի գագաթի իր դիտակետում, բավարարվածությամբ հետևելով ներքևի անց ու դարձին: Իսկ ներքևում, փոփոխություններն ահռելի էին: Ստրուկների մի մասը միավորվել էին փոքրիկ խմբերում, պատրաստել էին սայլակներ, և բերնեբերան լցնելով դրանք քարերով, քրտնաթաթախ քարշ էին տալիս, դեպի քաղաք:_ Նրանք դեռ շատ հարմարանքներ կհորինեն,- քթի տակ հաճույքով մտմտում էր փարավոնը,- ահա և ներքին ծառայություններ են ի հայտ գալիս. ուտելիքի և ջրի մատակարարներ… Շուտով իրենց համար կընտրեն ղեկավարներ ու դատավորներ: Թող ընտրեն, չէ որ իրենց ազատ են համարում…
(ազատ թարգմանություն)

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*