Քաղաքաշինությունը, որպես բարոյականության չափանիշ

Հարգելի ընթերցող, ուշադրությանդ ենք ներկայացնում, վաստակաշատ ճարտարապետ — քաղաքաշինարար Արամ Բաբաջանյանի ծավալուն հոդվածը  (կարդալու համար,սեղմել ակտիվ հղմանը), որում  անդադարձ է կատարված յուրաքանչյուրիս համար կենսական նշանակություն ունեցող մի շատ կարևոր ոլորտի` քաղաքաշինությանը…
Քաղաքաշինությունը, որին մասնակից են բազմաթիվ մարդիկ և տարբեր կազմա- կերպություններ, համակարգում է նրանց բոլորի ջանքերը, միավորում հնարավորություններն ու շահերը` նպաստելով երկրի տնտեսական, սոցիալական, գիտակրթական և մշակութային կայուն զարգացման նախադրյալների ստեղծմանը: Քաղաքաշինությունն, ըստ էության կարգավորում է ճարտարապետության, կապիտալ շինարարության, շինարարատեխնիկական, սանիտարա- հիգիենիկ, հասարակական-տնտեսական և մարդու կենսագործունեության ընթացքում ծագող բազմաթիվ խնդիրներ: Քաղաքաշինությունը ոչ միայն գիտություն է, այլև արվեստ է, որի միջոցով կազմավորվում են ծավալատարածական միջավայրեր, որտեղ մարդիկ ծնվում են, բնակվում, աշխատում, հանգստանում, բուժվում, սովորում, մի խոսքով` ապրում: Անշուշտ, մարդիկ ապահով կացարանների, մաքուր օդի և ջրի կարիք ունեն, սակայն բացի այս ամենից, նրանց հարկավոր է մի կենսամիջավայր, որը կներգործի գիտակցության և զգացմունքների վրա, կհուզի և հոգեկան բավարարվածություն կպատճառի նրանց: Բավական է հաղորդակցվել դարերի պատմություն ունեցող մեր ճարտարապետական կոթողներին, զգալ նրանց ազդեցությունը` համոզվելու, որ մեր նախնիները տիրապետել են քաղաքաշինության արվեստին:

Bnaban.am

 

 

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*